Blog

  • Անխնա հարվածներ է հասցրել․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը





    Ռուսաստանի զինված ուժերը գիշերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

    Նշվում է, որ հարվածային անօդաչու թռչող սարքերով Կիևում խոցվել է արդյունաբերական ձեռնարկություն՝ ասբեստացեմենտային արտադրանքի կոմբինատ։ Դրա պահեստներն օգտագործվել են պայթուցիկ նյութեր պահելու համար՝ ի շահ գիտատեխնիկական և ինժեներական «Խելացի զինամթերք» ՍՊԸ-ի, որն ԱԹՍ-ներ և դրանց համար զինամթերք է արտադրում:

    «Ստացված հրահանգների համաձայն՝ ՌԴ զինված ուժերը ձեռնամուխ են եղել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին զանգվածային հարվածներ հասցնելու նախապատրաստմանը՝ ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և վառելիքաէներգետիկ համալիրի ուղղությամբ շարունակվող հարձակումների»,- հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից:

     




    դիտվել է 78 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Պուտինը Փաշինյանի հետ խոսելու է հանրաքվեի մասին

    Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ին միանալու Երեւանի մտադրության վերաբերյալ:

    «Բարձր մակարդակի ամեն շփումը կարեւոր է: Նախագահը, բնականաբար, կօգտագործի այս հանդիպումը, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնի մեր փաստարկները: Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը: Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը: Եվ մենք հենց դա ենք առաջարկում նրանց՝ հանրաքվե անցկացնել»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: 

     

    Նա հիշեցրել է, որ համապատասխան դիրքորոշում են հայտնել նաեւ ԵԱՏՄ-ի մյուս երկրների ղեկավարները, որոնք հայտարարություն էին ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում: 

     

    «Խոսքը հենց դրա մասին է գնալու»,- ասել է Պեսկովը:

  • ՀՀ վարչապետը ժամանել է Ղրղզստան․ նախատեսվում են երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

    Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:

    Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

    Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

  • Ֆիզկուլտուրայից աշակերտը այլևս գնահատական չի ստանա. ի՞նչ է սահմանում չափորոշիչը

    Հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխությամբ ֆիզկուլտուրայից միավորային գնահատումն ամբողջությամբ վերացվել է՝ ոչ միայն կրտսեր դասարաններում, այլև մինչև տասներկուերորդ դասարան։ Փոխարենը կիրառվում է այլ ձև, որի մասին ծնողների մեծ մասը տեղյակ չէ։

    Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է կառավարության N 439-Ն որոշմամբ հաստատված չափորոշչով, որի գործող խմբագրությունը կիրառվում է 2026 թվականի մայիսի 22-ից։

    Ո՞ր առարկաներից գնահատական չի նշանակվում

    Չափորոշչով միավորային գնահատում չի իրականացվում առաջինից չորրորդ դասարաններում և հինգերորդ դասարանի առաջին կիսամյակում՝ բոլոր առարկաներից։

    Դրան ավելացել է նոր, շատ ավելի լայն կանոն. միավորային գնահատում չի իրականացվում նաև «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» և «Արվեստ և արհեստ» բնագավառների առարկաներից՝ հինգերորդից տասներկուերորդ դասարաններում։

    Ուսումնական բնագավառների ցանկով դա ընդգրկում է ֆիզկուլտուրան, նախնական զինվորական պատրաստությունը և անվտանգ կենսագործունեությանն առնչվող առարկաները, ինչպես նաև երաժշտությունը, կերպարվեստը և տեխնոլոգիան։

    Ի՞նչ է փոխարինում գնահատականին

    Չափորոշչով այդ դեպքերում ուսումնական փուլի սկզբում իրականացվում է հայտորոշիչ, փուլի ընթացքում՝ ձևավորող գնահատում, իսկ ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրմանմիջոցով։

    Որպես կիսամյակային ամփոփիչ գնահատական յուրաքանչյուր առարկայից կազմվում է սովորողի առաջադիմության բնութագիր։

    Ձևավորող գնահատման մեթոդներն ու ձևերն ընտրում և հաստատում է հենց ուսումնական հաստատությունը, ուստի դրանք տարբեր դպրոցներում կարող են տարբերվել։

    Տասմիավորանոց սանդղակում անբավարար չկա

    Այս դրույթը նույնպես հաճախ սխալ է ընկալվում։ Չափորոշչով քանակական գնահատման համար կիրառվում է տասմիավորանոց սանդղակ, որտեղ յուրաքանչյուր նիշ արտահայտում է սովորողի հաջողության որևէ մակարդակ և անբավարար գնահատական չէ։

    Այսինքն՝ սանդղակը գրանցում է ձեռքբերումը, ոչ թե ձախողումը։ Միավորային գնահատումը կիրառվում է սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից։

    Ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է տասմիավորանոց սանդղակին։

    Ի՞նչ է մնում պարտադիր

    Գնահատականի բացակայությունը չի նշանակում, որ առարկան պարտադիր չէ։ Չափորոշչով «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» բնագավառը ներկայացվում է առանձին առարկաներով առաջինից տասներկուերորդ դասարաններում, իսկ «Արվեստ և արհեստը»՝ առանձին և ինտեգրված առարկաներով նույն դասարաններում։

    Պահպանվում է նաև պետական ամփոփիչ ատեստավորումը՝ հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին։ Չորրորդ դասարանում այն իրականացվում է բնութագրման միջոցով, իններորդում՝ ավարտական քննություններով, տասներկուերորդում՝ պետական ավարտական քննություններով։

    Ընդ որում, պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է տարեկան գնահատականների, քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով։ Այսինքն՝ բնութագիրն ավարտական փաստաթղթի ձևավորման լիարժեք բաղադրիչ է։

    Ի՞նչ այլ նորություն կա չափորոշչում

    Նույն փոփոխությամբ սահմանվել են շաբաթական ծանրաբեռնվածության հստակ միջակայքեր՝ առաջին դասարանում 16-19 դասաժամ, հինգերորդում 27-31, իններորդում 33-35, իսկ տասներկուերորդ դասարանի երկրորդ կիսամյակում՝ 16-24։

    Ավելացել է նաև դասամիջոցների նոր նորմ. յուրաքանչյուր դասից հետո նախատեսվում է առնվազն 5 րոպե դասամիջոց, իսկ օրվա ընթացքում դասամիջոցների ընդհանուր տևողությունը կազմում է նվազագույնը 45 և առավելագույնը 90 րոպե։

    Հաճախ տրվող հարցեր

    • Երեխայիս վկայականում ֆիզկուլտուրայի գնահատական չի՞ լինի։
    • Չափորոշչով այդ առարկաներից ամփոփիչ գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, և յուրաքանչյուր առարկայից կազմվում է առաջադիմության բնութագիր։
    • Դա նշանակո՞ւմ է, որ առարկան պարտադիր չէ։
    • Ոչ։ Երկու բնագավառներն էլ չափորոշչով ներկայացվում են առաջինից տասներկուերորդ դասարաններում, և ուսումնական պլանում դրանց հատկացվում է սահմանված ժամաքանակ։

    Ամփոփում

    Ամփոփելով՝ պետք է նշել, որ հանրակրթության պետական չափորոշչի գործող խմբագրությամբ միավորային գնահատում չի իրականացվում առաջինից չորրորդ դասարաններում և հինգերորդի առաջին կիսամյակում բոլոր առարկաներից, ինչպես նաև «Ֆիզիկական կրթություն և առողջ, անվտանգ կենսագործունեություն» ու «Արվեստ և արհեստ» բնագավառների առարկաներից՝ հինգերորդից տասներկուերորդ դասարաններում, փոխարենը կիրառվում է հայտորոշիչ և ձևավորող գնահատում, իսկ ամփոփիչը՝ բնութագրման միջոցով, ընդ որում տասմիավորանոց սանդղակում անբավարար գնահատական չկա, և յուրաքանչյուր նիշ արտահայտում է հաջողության որևէ մակարդակ, – տեղեկացնում է  Iravaban.net-ը։

    Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

    https://iravaban.net/

  • Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան․31.08.26/11․30/

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան․31.08.26/11․30/

  • Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով |

    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

    Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։ Բայց կա նաեւ կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը, ո՜չ էլ Ռուսաստանը։

    Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։ Դեռեւս 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին։ Դրանից հետո նա հայտարարեց, որ ինքը վատ չի զգում, երբ իրեն թուրք են անվանում։ Այս հայտարարություններին հետեւեցին նաեւ կոնկրետ գործողություններ։

    Սկզբում Թուրքիա գործուղվեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ դրանից հետո արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց հենց Նիկոլ Փաշինյանը, ով դեռեւս 2020-ի աշնանը կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականի հետ հարցազրույցում ասել էր. «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։ Նույն հարցազրույցում իշխող թիմի առաջնորդն ասել է.
    «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»։

    Իսկ անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ Փաշինյանը նշել է.«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

    Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ։ Ինչու՞ 2020-ին Փաշինյանը Թուրքիային համարում էր պոտենցիալ ցեղասպան պետություն ու կոչ էր անում Թուրքիային հեռացնել Հարավային Կովկասից, իսկ տարիներ անց Էրդողանի տարածաշրջանային աշխարհակարգի մասին հեղինակած գիրքը պինդ սեղմում էր կրծքավանդակին։ Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի կառավարիչն ու նրա որոշ թիմակիցներ վիճելի եւ մերժելի հայտարարություններ են անում ՀՀ Անկախության հռչակագրի, Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի ու Արարատի խորհրդը վերաբերյալ։ Բանը հասել էր նրան, որ ասուլիսներից մեկի ժամանակ ՔՊ ղեկավարը ըստ էության Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիային, այլ՝ «ռուսական ռազմական ներկայությունը»։

    Այստեղ հարկ է նշել, որ պատմական ու դիվանագիտական փաստերի համաձայն Թուրքիան 1992-1993թթ. երեք անգամ մոտ էր ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

    Եվ նույն այդ փաստերի համաձայն,բացառապես ՌԴ-ի կոշտ վարքագծի պատճառով թուրքական վերնախավը հրաժարվեց «Հայաստանին չափավոր հարված հասցնելու» իր մտադրությունից։

    Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի սպառնալիքը մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Նման սպառնալիքի պայմաններում քաղաքական կարճատեսություն է առաջնորդվել թուրք-ադրբեջանական օրակարգով։

    Կա կարծիք, որ Թուրքիայի ազդեցության կտրուկ ու անհամաչափ աճը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքին,քանի որ նման իրավիճակում թուլանում են ՌԴ-ի դիրքերը։

    Գաղտնիք չէ, որ Արեւմուտքն ցանկանում է տարածաշրջանն առանց ռուսների,ՌԴ-ն՝ պահպանել իր դիրքերը կամ հնարավորինս քիչ կորուստներ արձանագրել, Թուրքիան ՝ Հայաստանում իր ազդեցությունն ապահովել,իսկ Ադրբեջանը ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալ ու հասնել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման։ Իսկ ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը. ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը։

    Մեր կարծիքով անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը։ Դա կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված»։

  • Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան

    Այս մասին Երևան ՔԿՀ-ից գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

    «1. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը։

    2. Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։

    Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում։

    3. Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում։

    4. Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար։

    5. Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում։

    Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել»,- նշել է նա:

  • Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

    Տիկին դատախազը կարծում է, թե տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահը այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։

  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին





    Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին: Իրանական կողմից նշել են, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

    Իրանի ԶՈւ-ն իր հերթին հրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ: ԻՀՊԿ-ն նշել է, որ ամերիկյան բազաներին հասցված հարվածների հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը:




    դիտվել է 46 անգամ


    Լրահոս


    Ո՞վ է իրական թշնամին․ Խամենեին կարևոր կոչով դիմել է Ծոցի երկրներին



    Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարակ կղզու երկու հրթիռային կայանքներին



    Ասում են՝ Քոչարյանը գույքը գնեց 40 մլն-ով, ծախեց՝ 1 մլրդ-ով, ե՞րբ՝ 2001-ին գնել է, 2021-ին՝ վաճառել (video)



    Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած հարձակման դեպքում «վճռական» պատասխան կտա. Փեզեշքիան



    Գագարինում բախվել են «Toyota Alphard»-ը և «KamAZ» բեռնատարը. «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է ծառերի մեջ. կա 1 զոհ, 4 վիրավոր



    Ալիևի ձեռքը նախագահ Քոչարյանին չհասավ, իրար խառնվեց Փաշինյանը․ Աննա Գրիգորյան (video)



    #ՈՒՂԻՂ․ Նիկոլը խախտել է խաղի կանոնները․ ինչ է սպասվում Պուտին-Նիկոլ հանդիպումից․ Հայկ Նահապետյան (video)



    Հայաստանին շատ մեծ փորձությունների ու ողբերգությունների են պատրաստում. Մեսրոպ Մանուկյան



    Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ԱԱԾ-ից (video)



    Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի



    ՀՐԱՏԱՊ․ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ թիմի ասուլիսը (video)




    Անհետ կորած մեր հայրենակիցների ճակատագրի բացահայտումը չի կարող լինել ժամանակ առ ժամանակ հիշվող թեմա․ Թանդիլյան



    Ժողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան



    Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով



    Բագրատ Սրբազանը դիմեց Բակո Սահակյանի ընտանիքին (video)



    РИА Новости․ Էրդողանն ու Պուտինը Բիշքեկում կքննարկեն էներգետիկան և իրավիճակը Մերձավոր Արևելքում



    Մեսրոպ Մանուկյանը փաստերով բացահայտում է Հ1-ի մեկնաբանների կեղծիքը (video)



    Reuters․ ՆԱՏՕ-ում հայտարարել են Եվրոպայում Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժեղացման մասին, բայց հարձակման սպառնալիք չեն տեսել



    ԻՀՊԿ-ն խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի հարվածին Լարակ կղզու ուղղությամբ




    43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է



    Եվ միայն մեկ մարդ՝ ընդամենը մեկ հոգի… այդ մարդը Բակո Սահակյանն էր. Վահագն Վարագյան



    Քաջարանում բեռնատար է կողաշրջվել․ փրկարարները վարորդի դին դուրս են բերել արգելափակումից



    «Ստախոս, ստախոս». Իրանի խորհրդարանի խոսնակը ծաղրել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունները



    Կարկուտ, անձրև․․․ ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբերի առաջիկա օրերին



    Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը

    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

    «Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։

    Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ միայն չի խորշում պնդել, թե Գանձակեցին կամ Կաղանկատվացին աղվան էր, իսկ Արցախի պատմական տաճարները աղվանական են, այլև նման լկտի կեղծարարությունը դարձրել է իր պաշտոնական պատմագրության և պետական քարոզչության առանցքային գործիք, բայց սա պարզագույն հիմարություն չէ։

    Հատկապես մեր տարածաշրջանում հանրային և ոչ միայն հանրային ընկալման մեջ տարածքը տիրապետելու լեգիտիմության կարևորագույն աղբյուր է դիտարկվում տարածքի պատմական տեր լինելու հանգամանքը, կամ ավելի պարզ խոսքերով՝ «եթե այդ տարածքն առաջինը պատկանել է իմ նախնիներին, ապա դա իմ տարածքն է»։

    Ուստի Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է Հայաստանի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթումը և մեզ այդ տարածքների նկատմամբ նույնիսկ մեր պատմական հիշողությունից զրկումը»։