Պուտինը Փաշինյանի հետ խոսելու է հանրաքվեի մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ին միանալու Երեւանի մտադրության վերաբերյալ:

«Բարձր մակարդակի ամեն շփումը կարեւոր է: Նախագահը, բնականաբար, կօգտագործի այս հանդիպումը, որպեսզի եւս մեկ անգամ ներկայացնի մեր փաստարկները: Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը: Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը: Եվ մենք հենց դա ենք առաջարկում նրանց՝ հանրաքվե անցկացնել»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: 

 

Նա հիշեցրել է, որ համապատասխան դիրքորոշում են հայտնել նաեւ ԵԱՏՄ-ի մյուս երկրների ղեկավարները, որոնք հայտարարություն էին ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում: 

 

«Խոսքը հենց դրա մասին է գնալու»,- ասել է Պեսկովը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *