Երևան քաղաքում օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին կեսօրից հետո, 30-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 09։05-ին 112-ին հաղորդվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության Երևանի վարչության թիվ 3-րդ ու թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների հաշվարկները և Հատուկ նշանակության կենտրոնի փրկարարները։ Ավտոսանդուղքով 2 քաղաքացի բարձրացվել է թիվ 62 բնակարան, ստացել են առաջին օգնություն և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վիրավորներն են 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն։ Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժին։
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրներըԴատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի ԲաղդասարյանԱրտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՎահան Սիրունյանը և Էդգար Մկրտչյանը վերանշանակվել են ֆինանսների փոխնախարարների պաշտոններումՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինԳուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարողԱրման Խոջոյանը վերանշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնումՌուսական կողմի հասցեին ՀՀ-ից հնչող վերջին հավակնություններն ու դժգոհությունները զարմանք են առաջացնում. Լավրով Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՀայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում նվաճել է 26 մեդալ«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցՇիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվելԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծըԱդրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվային կոչ է արել հետաքննել Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպըԵրեք նախարարությունների անվանափոխության մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ2-3 անգամ կրակել է, հայհոյել, ծեծել. Մարտուն Գրիգորյանի որդու գործի մանրամասներըՑանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինԼիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըՈրևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի մասինԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանՀայաստանում առաջին անգամ կհավաքվեն 90-ականների չորս աշխարհահռչակ աստղեր՝ Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ըԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաՀրշեջ-փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհըԴատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարիՊետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. դատախազությունն ամփոփել է 2025-2026 թվականների տվյալներըՌոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազությունԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՌոբերտ Քոչարյանը կալանավորվել էՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններումՀանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԵղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամասԳևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանըՁերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետըՌոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 անձանցից 4-ը կալանավորվել ենԲաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ներըՌուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա ՂազարյանՀայ տնտեսվարողների դեմ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ո՛չ ՀՀ-ՌԴ ոգուն, ո՛չ ԵԱՏՄ կանոններինՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունըԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելՈստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնիՊրծել է ձեր մաֆիայի ժամանակները․ պիտի նստեն, պիտի փող չունենան, դա իմ քաղաքական հանձնառությունն է․ Նիկոլ ՓաշինյանՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ ՓաշինյանԽուզարկություններ «Բարս» անշարժ գույքի գործակալությունումԽուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներումԽուզարկություններ՝ «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնումՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆՏեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Տոկաևի հետԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՔննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակումՄիջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Նիկոլ ՓաշինյանՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ ԿոպիրկինինՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ ՓաշինյանԱյն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ի համար։ Սուրեն ՊապիկյանՌուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հայաստանի հետ. ՕվերչուկԸստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել. FactorS&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՄենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետԳեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՈւկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստներըՊլանավորել են Ազգային Ժողովում սադրել վարչապետին։Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը», – ասվում է ամփոփագրում:
Ռուբեժնոյե քաղաքը գտնվում է Դոբրոպոլիե քաղաքից հյուսիս-արևելք, Դոբրոպոլիեն տարածաշրջանում ածուխի արդյունաբերության կենտրոններից մեկն է։ Բնակավայրի կորուստը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա։
Նովոանդրեևկան ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույց է, գտնվում է Դրուժկովկայից արևմուտք։ Մի քանի բնակավայր է մնացել, որ ռուսական բանակը հասնի Դրուժկովկա։
«Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։
Օգոստոսի 30-ին, ժամը 00:29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել։ Տուժածներ չկան, տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որը, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։
Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ:
Տուժածներ չկան:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որն, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ Հաագայի ռազմական հանցագործությունների դատարանին մեղադրել է «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջ այն բանից հետո, երբ մերժվել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչին վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքը, հայտնել է Associated Press-ը։
Նա մահացել է հինգշաբթի, 84 տարեկան հասակում, ցմահ ազատազրկման պատիժը կրելիս։
Վուչիչի խոսքով՝ Մլադիչի ընտանիքն ու սերբական իշխանությունները բազմիցս խնդրել էին նրան ազատ արձակել մարդասիրական հիմքերով՝ հղում կատարելով նրա պատկառելի տարիքին և առողջական վիճակին։ Այդպիսի վերջին դիմումը մերժվել էր օգոստոսի 20-ին, Մլադիչի մահից մեկ շաբաթ առաջ։
«Սա ոչ քաղաքակիրթ վարքագիծ էր՝ աննախադեպ և ոչնչով չարդարացված։ Հիմա մենք տեսնում ենք, որ նրանք ուզում էին, որպեսզի Մլադիչը մահանա ճաղերի հետևում», — հայտարարել է Վուչիչը։
Մլադիչը կալանքի մեջ էր գտնվում 2011 թվականից։ 2017 թվականին ՄԱԿ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 1990-ականներին նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմների ընթացքում կատարած հանցագործությունների համար։
Օգոստոսի 20-ի որոշման մեջ դատարանի նախագահը՝ ուրուգվայցի դատավոր Գրասիելա Գատի Սանտանան, նշել էր, որ Մլադիչը ստացել է «համապարփակ և որակյալ բժշկական օգնություն», ինչպես նաև հնարավորություն է ունեցել կանոնավոր կերպով շփվելու ընտանիքի հետ։
Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդու մահվան և ավելի քան 1 միլիոն բնակչի տեղահանման։ Մլադիչը համարվում է հակամարտության առավել հայտնի ռազմական առաջնորդներից մեկը։ Մասնավորապես, նրա հրամանատարության տակ գտնվող ուժերը մասնակցել են Սարաևոյի պաշարմանը և Սրեբրենիցայի գրավմանը, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան 8 հազար բոսնիացի մահմեդականներ։
Մլադիչի մահից հետո մի շարք բնակավայրերում բոսնիացի սերբերը նրա հիշատակին մոմեր էին վառում և նրան հերոս անվանում։ Միևնույն ժամանակ, հանցագործությունների զոհերի հարազատները հայտարարել են, որ կարևոր են համարում այն փաստը, որ նա մահացել է կալանքի մեջ։
Վուչիչը հայտնել է, որ Բելգրադը դեռևս տեղեկություն չունի Մլադիչի մարմինն ընտանիքին փոխանցելու ժամկետների մասին։ Նրա խոսքով, եթե հարազատները ցանկանան նրան հուղարկավորել Սերբիայում, իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն։ Միևնույն ժամանակ, նախագահը չի հաստատել Մլադիչի հնարավոր պետական հուղարկավորության մասին հաղորդագրությունները։
ՄԱԿ դատարանը հինգշաբթի սկսել է հետաքննել նախկին հրամանատարի մահվան հանգամանքները։ Ուրբաթ օրը հետաքննությունը վարող դատավորն այցելել է քննչական մեկուսարան, որտեղ պահվում էր Մլադիչը։ Մահվան պատճառը դեռևս չի բացահայտվում։ Նիդեռլանդների իշխանությունները դատարանին հայտնել են, որ քրեական հետաքննություն կամ դիահերձում չեն իրականացնելու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 72-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է Լուկաշենկոյի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման և Միութենական պետության ինստիտուտների ամրապնդման գործում, ինչպես նաև հույս հայտնել համագործակցության ընդլայնման և ինտեգրման խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակման վերաբերյալ։ «Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը…», — ասվում է ուղերձում։
Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է Լուկաշենկոյի դերը Բելառուսի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանության գործում։ Նախօրեին ավարտվել է Լուկաշենկոյի երկօրյա աշխատանքային այցը Ռուսաստան։ Մերձմոսկովյան Նովո-Օգարյովո նստավայրում նա բանակցություններ է վարել Պուտինի հետ, իսկ Բացի այդ, հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը, Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում խոսված իր քարոզում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
««Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհ․ Ի 29)
Արժանապատիվ քահանա հայրեր, սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, և մանավանդ, սիրելի՛ բուրաստանցիներ,
Այսօր մենք հավաքվել ենք Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ մի սրբավայրում, որի քարերը ավելի քան երեք դար վկայում են այս ժողովրդի հավատքի մասին։ Եկեղեցին տեսել է սերունդների աղոթքը, ուրախությունն ու ցավը, տեսել է նաև անաստվածության տարիները, երբ իր սրբազան առաքելությունից զրկված՝ ծառայեցվել է որպես ամբար։ Այսօր այն կրկին աղոթքի տուն է․ վերանորոգված է և սպասում է իր վերաօծմանը։ Եվ այս սպասումն ինքնին հավատքի վկայություն է։ Մենք դեռ չենք տեսնում եկեղեցական համայնքի աշխուժացումը, բայց հավատում ենք նրա հավատքի նորոգված կյանքին և արդեն այսօր քայլում ենք այդ ուղղությամբ։ Այս է Թովմասին ուղղված Քրիստոսի խոսքի խորհուրդը․ «Երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։
Հարուցյալ Քրիստոս Թովմասին ներկայանում է մի կարևոր առանձնահատկությամբ՝ իր խոցված մարմնով։ Հարությունը չի ջնջել խաչի վերքերը։ Փառավորված մարմնի վերքերը դարձել են սիրո պատմությունը պատմող նշաններ։ Հարության ակունքում սերն է։ Հիսուսի հարուցյալ մարմինը «պատմող մարմին» է. նրան նայելով՝ տեսնում ենք Հոր սերը, տեսնում ենք այն սերը, որով Որդին ապրեց Հուդայի մատնությունը և Պետրոսի ուրացումը, զինվորների բռնությունները և իշխանությունների թշնամանքը։ Քրիստոսի վերքերը մեզ ասում են, որ այն չարիքը, որ նա կրեց, չվերածվեց վրեժի, այլ ներման, նվիրումի և սիրո։ Քրիստոսի վերքերը պարտության հետքեր չեն․ դրանք սիրո հաղթանակի վկայություններ են։ Եթե Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ապա նրա վերքերն էլ օտար չեն Քրիստոսի վերքերին։ Սուրբ Հակոբ եկեղեցու պատմության վերքերը նույնպես պետք է մեզ առաջնորդեն ոչ թե հուսահատության, այլ ապաքինման։
Եկեղեցու վերքը միայն նրա պատերի պատմությունը չէ։ Վերք է նաև այն ամենը, ինչ այսօր խոչընդոտում է նրա լիարժեք կյանքին՝ արտաքին կաշկանդվածությունը, ժամանակի դժվարությունները, երբեմն նաև մեր ներսում եղած չկամությունն ու հեռավորությունը։ Բայց այսօր մենք այստեղ ենք ոչ թե վերքերը մատնանշելու, այլ Քրիստոսի ներկայությամբ դրանք բուժելու։ Վախը թող փոխվի համարձակության, տրտմությունը՝ հարության ուրախության, հեռավորությունը՝ մերձեցման, իսկ բաժանումը՝ միասնության։ Ավետարանում Հարուցյալը հայտնվում է ոչ թե մեկուսացած աշակերտին, այլ նրանց, ովքեր դեռ միասին են։ Նրանք փակված էին վախից, բայց Քրիստոս կանգնում է նրանց մեջտեղում։ Սա Եկեղեցու մեծ խորհուրդն է․ Հարուցյալ Քրիստոս հայտնվում է համայնքի մեջտեղում։ Թովմասը նույնպես իր հավատքի լիակատար խոստովանությանը հասնում է ոչ թե մեկուսի, այլ եղբայրների ու քույրերի համայնքում։ Քրիստոնեական հավատքը միայնակ մարդու ճանապարհ չէ։ Այն «ես»-ից դեպի «մենք» անցնելու ուղին է։
Ահա թե ինչու այսօր այստեղ են նաև Մասյացոտնի թեմի քահանա հայրերը՝ ի նշան զորակցության Բուրաստանի հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանային՝ եկեղեցական համայնքը հավաքելու, Սուրբ Սեղանի շուրջ կյանքը աշխուժացնելու և այս եկեղեցուն նոր շունչ հաղորդելու նրա առաքելության մեջ։ Պարզ այցելությունից և ներկայությունից ավելին՝ սա եղբայրական սիրո և միասնական ոգու վկայություն է։ Այս իմաստով ուշագրավ է Սուրբ Պողոս առաքյալի հիշեցումը, որ Աստված իր Եկեղեցուն օժտում է բազմաթիվ շնորհներով։ Մեկը քարոզում է, մյուսը՝ ուսուցանում, մեկը՝ առաջնորդում, մյուսը՝ օգնում։ Բայց բոլոր շնորհներն ունեն մեկ նպատակ՝ ծառայել Քրիստոսի մարմնի՝ Եկեղեցու շինությանը։ Եվ այդ ամենից վեր առաքյալը ցույց է տալիս «ավելի լավ ճանապարհը»՝ սերը։ Շնորհները տարբեր են, ծառայությունները՝ բազմազան, բայց Եկեղեցու հոգին մեկն է՝ սերը։
Սիրելի՛ բուրաստանցիներ, Սուրբ Հակոբ եկեղեցու վերաօծումը միայն քարերի օծում չէ․ այն պիտի դառնա նաև համայնքի հոգևոր նորոգության նշանը՝ ժողովրդի հավատքով, աղոթական ներկայությամբ, ծառայությամբ ու սիրով։ Ձեր համայնքի անունը՝ Բուրաստան, ինքնին գեղեցիկ պատգամ է, հիշեցում անուշահոտության, կյանքի, ծաղկման մասին։ Բայց այստեղ մի ցավոտ հակադրություն ենք տեսնում։ Այս իմաստալից անվամբ համայնքի սրբատեղին շրջապատված է այնպիսի միջավայրով, որն այնքան էլ անուշահոտության մասին չէ։ Այս պատկերը մեզ հոգևոր խորհրդածության առիթ է տալիս։ Աստված մեզ կանչում է այնպես ապրել, որ Բուրաստանն իր անվան պես բուրի՝ ոչ միայն իր դաշտերով, այլև իր մարդկանց հավատքով։ Թող այս եկեղեցուց դուրս եկող «բույրը» լինի աղոթքի, բարության, հաշտության և սիրո բույրը։ Թող մարդկանց խոսքերից Քրիստոս բուրի։ Թող ընտանիքներից խաղաղություն բուրի։ Թող երիտասարդների ներկայությունից կյանք բուրի։ Թող այս Սուրբ Սեղանի շուրջ հավաքված համայնքը դառնա այն «անուշահոտությունը», որի մասին Պողոս առաքյալն ասում է՝ Քրիստոսի ճանաչման բույրն աշխարհում (Բ Կորնթ․ Բ 14-15)։
Հետևաբար, եկեղեցու վերաօծման օրը մենք պետք է պատրաստենք ոչ միայն եկեղեցու պատերն ու շրջակայքը, այլև մեր սրտերը։ Թող վերաօծված Սուրբ Սեղանը գտնի վերանորոգված համայնք։ Թող այս հնագույն եկեղեցին այլևս չպատմի միայն անցյալի մասին, այլ դառնա ներկայի կենդանի հավատքի վկայությունը և ապագայի հույսը։ Եվ Թովմաս առաքյալի խոստովանությունը թող դառնա նաև մերը․ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ այս եկեղեցու վերքերի մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր դժվարությունների մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր սպասման մեջ։ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ՝ մեր ապագայի մեջ։ Երբ գա այս եկեղեցու վերաօծման օրը, մենք ոչ միայն տեսնենք օծված պատերը, այլև ճանաչենք նորոգված համայնքը։ Բուրաստանը իսկապես դառնա իր անվանն արժանի՝ Քրիստոսի սիրո անուշահոտությունը տարածող համայնք։ Քրիստոսի փառավորված մարմինը մեզ այսօր պատգամ է փոխանցում. վերքը կարող է դառնալ վկայություն, դժվարությունը՝ հավատքի ճանապարհ, շնորհը՝ ծառայություն, ծառայությունը՝ սեր, իսկ սերը՝ համայնքի վերածնունդ։ Քրիստոս հարություն է առել, և նրա մարմինը փառավորված է։ Եվ մենք՝ որպես Եկեղեցի, կոչված ենք աշխարհում լինելու նրա սիրո տեսանելի և անուշահոտ վկայությունը։
Քրիստոս մեր մեջ է, և նրա սիրով մենք մեկ ենք։ Ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։