Blog

  • Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Իրինա Յոլյանը չընտրվեց:

    Ձայները բաշխվեց՝ կողմ՝ 38, դեմ՝ 63, անվավեր՝ 1։ 

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այս պահին նոր թեկնածու չեն առաջադրում։ 

    «Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում և նաև այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակացության ոչ ժողորդավարական քայլերը, նախագահի թեկնածուին չընտրելը, կուսակցությունը ներկա պահին չի առաջադրում նախագահի թեկնածու, հայտնում է, որ նախագահի թեկնածու առաջադրելու է կանոնակարգ օրենքով և օրենսդրությամբ սահմանաված ժամկետում,- ասաց Աբրահամյանը։ 

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Սույն հանձնաժողովի նախագահ չի ընտրվել։ Բնականաբար, առաջադրման իրավունքը պատկանում է  «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը։ Նրանք  դա կարող են անել հետո՝ սկսած առաջին նստաշրջանից»։ 

  • «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ

    «Եղբայրս՝  «Սև Հովազ» ջոկատի ադամ Վարդան Մկոյանը (Ճուտ)  «Արթիկ» քրեակատարողական հիմարկում օգոստոսի 14-ից  հացադուլի մեջ է, բայց իր առողջական վիճակով հետաքրքրվող չկա»։

    Այս մասին NewDay.am-ին է ահազանգում  բանտարկված ազատամարտիկ Վարդան Մկոյանի եղբայրը՝ Գևորգ Մկոյանը։ Ըստ նրա՝ եղբորն անգամ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել։

    «Իմ տեղեկություներով՝ անգամ  բժշկական  նորմալ զննություն չի իրականացվում։ Նրան միայն Շիրակի մարզի դատախազի տեղեկալն է այցելել, հորդորել է  հացադուլը  դադարեցնել։  Համապատասխան մարմինները ոչ մի խոսք չեն ասում եղբորս առաջ քաշած խնդիրների մասին»,-մանրամասնեց Գևորգ Մկոյանը։

    Գևորգ Մկոյանի խոսքով՝ եղբորը  կեղծ մեղադրանք են առաջադրել ու բանտարկել, իբր թե  մահափորձ է  ծրագրել Անդրանիկ  Քոչարյանի ու Նիկոլ  Փաշինյանի դեմ։

    «Երկու  տարի է  ազատազրկված է, նախ  տնային  կալանքի  տակ էր  պատշաճ  վարքագիծ է  ունեցել, չգիտես` ինչու  խափանման միջոցը  փոխեցին։  Դիմում է  վաղաժամկետ  ազատ  արձակվելու  համար մերժում են։  Եղբայրս դիմել է  թե արդարադատությունից  խուսող  Նիկոլ  Փաշինյանին, թե ընդդիմությանը»,-մանրամասնեց Գևորգ Մկոյանը։

    Հիշեցնենք, որ հացադուլ հայտարարելուց հետո ազատամրտիկ  Վարդան Մկոյանի  բաց նամակը  հրապարակվել էր 24 news լրատավական կայքում, որում  նշվում էր․

    «Պրոբացիան մերժում է ինձ այն բանի համար, որ կալանավայրում կազմակերված միջոցառումներին և կրոնական միջոցառումներին չեմ մասնակցում, սակայն իմ՝ այստեղ գտնվելու ժամանակահատվածում ոչ մի կրոնական միջոցառում չի կազմակերպվել։ Ես «Գորիս» քրեակատարողական հիմնարկում բազմիցս պահանջել եմ հոգևորականի այցելություն։ Դատարանում ասել եմ, որ զրկված ենք Սուրբ Պատարագի մասնակցելու հնարավորությունից, գոնե հոգևորականի այցելություն կազմակերպեն, որ ամիսը մեկ անգամ Սուրբ Հաղորդություն ստանանք։ Պատճառաբանել են, որ կրթական ծրագրերին չեմ մասնակցում։ Ես զարմանում եմ այս փտած արդարադատության վրա։ Հիմա ամեն ինչ թողնեմ, կարմիր գրիչ վերցնեմ Պրոբացիայի ծառայության սխալների ուղղում անե՞մ, որ ապացուցվի, որ մենք այստեղ չենք կրթվում։ Նշել են, որ չեմ խրախուսվել կալանավայրում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու պետականության հզորացմանը, «խրախուսվել եմ» 7․5 տարի ազատազրկման։ Հիմա չգիտեմ՝ կալանավայրում ի՞նչ խրախուսանք ստանամ ու քանի տարի նորից կազատազրկվեմ։ Ես ձերբակալվել եմ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, մոտ երկու տարի ամենախիստ բանտային ռեժիմում եմ անցկացրել։ Նաև երկար ժամանակ տնային կալանքում եմ եղել։ Ինձ ձերբակալել են Արցախի Հանրապետությունում 2022 թվականին՝ ապօրինի զենք – զինամթերք կրելու, պահելու համար և ընթացքում գործ են հարուցել՝ սպանության փորձի նախապատրաստում Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Ապօրինի զենք – զինամթերք պահելու մեղադրանք ընդունում եմ և չեմ էլ հերքում, իսկ սպանության փորձի նպատակ երբևէ չեմ ունեցել։ Դա քաղաքական հետապնդում է, բոլոր օրենքները բռնաբարել են և այդ հոդվածը կարել են իմ վրա»։

  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

    • Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում։

    •  Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Եվրոպական միության հետ երկու երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում հնարավոր կլինի բացահայտել համագործակցության նոր ուղղություններ։

    Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում

    Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներինՏեղի է ունեցել Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստըԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում

  • Միջադեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ խցի 8 կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել





    Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
    SHAMSHYAN.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ, նրա խոսքով, պահվում է 8 կալանավոր։ Ըստ նրա՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկություն՝ այսպես կոչված «շմոն» կատարելու նպատակով մտել են խուց, ինչից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ-ի աշխատակիցների և կալանավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել։

    Նրա փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց միջամտել է ՔԿՀ-ի պետը, որի հրահանգով խցի դուռը բացվել է, և կալանավորներին դուրս են բերել խցից ու նրանցից երկուսին ամբողջ աշխատակիցներով դաժան ծեծի են ենթարկել, որոնցից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուսները, ստանալով մարմնական վնասվածքներ, գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատուկ պատժախցում։

    Հարազատը նաև պնդում է, որ միջադեպից հետո կալանավորներին պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չի տրվել, և իրենք դիմել են իրավապահ մարմիններին՝ դեպքի հանգամանքները պարզելու և ՔԿՀ-ի աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով։

    Հարազատի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը Աշոտ անունով է, մյուսը՝ Վահե։

    Նա խնդրեց իրավապահ մարմինների ուշադրությունը և համապատասխան արձագանքը ստեղծված խնդրին։




    դիտվել է 362 անգամ

  • Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Գալյան

    Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

    Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնեց՝ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում, որի նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին: 

    «Նախագծով առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ այն դարձնելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն:

    Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն: Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը»,- հայտնեց Գալյանը: 

    Նախարարը տեղեկացրեց՝ նախագծով առաջարկվում է վերանվանել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ դարձնելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: 

    «Այս փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունը և տնտեսական համագործակցությունը»,- ասաց արդարադատության նախարարը:

  • Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն Մնացականյան

    Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն Մնացականյան

  • Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է հղել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

    X-ի միկրոբոլգում արված գրառման մեջ ՀՀ արտաքին գերատեսչությունը, մասնավորապես, նշել է․

    «Խորապես վշտացած ենք Նեպալում և Չինաստանում մոլեգնող սարսափելի ջրհեղեղների լուրերից, որոնք բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և աղոթում բոլոր տուժածների շուտափույթ ապաքինման համար»։

    Deeply saddened by the news of the horrible flash floods that struck Nepal & China, causing so many fatalities and devastation. Sincere condolences to the families of all the victims, with prayers for the swift recovery of all those affected.@MofaNepal @MFA_China


    — MFA of Armenia

  • Ցանկանում եմ հաշվետվություն ներկայացնել․ Արսեն Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

    Արսեն Թորոսյանը պաշտոնավարման մեկ տարին ամփոփել է հաշվետվությամբ։

    «Այսօր լրանում է որպես ԱՍՀ նախարար իմ պաշտոնավարման մեկ տարին և ես ցանկանում եմ կից ֆորմատով ամփոփ հաշվետվություն ներկայացնել Ձեզ բոլորիդ»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարն ու ներկայացրել իրականացվող ծրագրերը։

    1. 2026թ. ապրիլի 1-ից բարձրացվել են կենսաթոշակների և նպաստների չափերը։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի և ծերության նպաստի չափերը սահմանվել են 46 հազար դրամ (36 հազար դրամի փոխարեն), միջին կենսաթոշակի չափը 49 հազար դրամից բարձրացել է՝ հասնելով 59 հազար դրամի (հետվճարի միջին չափի հետ միասին՝ 67 հազար դրամ)։

    2. 2026թ. ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, այդ թվում՝ կենսաթոշակները և երեխայի ծննդով պայմանավորված նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով։

    3. 2026թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

    4. 2026թ. հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 հազար դրամ աջակցությունը դարձել է պետական նպաստ. այն կտրամադրվի ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

    5. Գործում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ. նպաստները նշանակվում, հաշվարկվում և վճարվում են Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Շահառուն այլևս որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունի. նպաստը տրամադրվում է անկանխիկ եղանակով։

    6. Կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքներից օգոստոս ամսին հետվճար է ստացել շուրջ 561 հազար 569 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8194 դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 533 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 61,1 մլրդ դրամ հետվճար։

    7. Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող 100 տարին լրացած անձանց տրամադրվում է 1 մլն դրամ միանվագ գումար։ Այն տրամադրվում է

    կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ։

    8. Վերաբացվել է Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը. ծրագրից օգտվել է մինչ օրս 3348 ընտանիք, որից 3142-ն արդեն վարկավորվել է, իսկ 448-ն արդեն ներկայացրել է ավարտական ակտ։

    9. 2027թ. նախատեսվում է իրականացնել բնակապահովման պետական աջակցության ծրագիր՝ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար։ Ծրագիրը հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին ՀՀ մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։

    10. 2026թ. հուլիսի 1-ից մեկնարկել է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Ծրագրի շրջանակում տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին աջակցություն է տրամադրվում 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40 հազար դրամ:

    11. Իրականացվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր Ղարաբաղից տեղահանված անձանց համար։ Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։

    12. 2027թ. հունվարի 1-ից կմեկնարկի զբաղվածության ապահովման նոր ծրագիր՝ hաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար։ Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կկնքեն ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն) կամ 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ։

    13. 2026թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում գործարկվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։ Գնահատման նոր համակարգով ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կունենան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղի չափով։ Նոր համակարգի ներդրման արդյունքում պիլոտավորված՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում նպաստի միջին չափն օգոսոտոսի 1-ի դրությամբ կազմում է 82 հազար դրամ, իսկ առավելագույն չափն ավելի քան 273 հազար դրամ։

    14. ՀՀ մանկատան շրջանավարտներին տրվող բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման գործընթացում աջակցության չափը 6,3 մլն դրամից սահմանվել է 8,7 մլն դրամ։ Միաժամանակ, կարգավորվել է ԲԳՎ ստանալու իրավունք ձեռք բերած, սակայն անհրաժեշտ գործընթացները դեռ չավարտած կամ սահմանված ժամկետի ավարտից հետո ԲԳՎ ստանալու համար դիմած անձանց (21 անձ) հարցը։

    15. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կարող են ստանալ նաև մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք. փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով 2026 թ.:

    16. ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել է 30%-ով։

    17. Մշակվել է ԱՍՀ նախարարության և Միասնական սոցիալական ծառայության նոր բրենդինգը, այս գաղափարաբանությամբ ստեղծվել է նոր լոգոտիպ։

    18. Ներդրվել է «ծնողական ժամ» կարգավորումը, որից կարող են օգտվել աշխատող ծնողները և աշխատանքային օրվա ընթացքում կարող են ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

    19. Մի շարք օրենքներից հանվել է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի սահմանափակումը․ Փոփոխությունը հնարավորություն է տալիս աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորել զուտ միայն տարիքը լրանալու հանգամանքով, այլ պաշտոնը զբաղեցնող անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքահեն գործունեությամբ։

    20. 2026թ. հուլիսի 1-ից պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով․ արդյունքում՝ տրամադրվող աջակցող միջոցների ընդհանուր թիվը դարձել է 162։ Բարձրացվել են նաև որոշ պարագաների փոխհատուցման արժեքները։

    21. Շարունակվում են համայնքային փոքր տների բարեկարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ակնաշենի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքներն ավարտված են, այն բնակեցված է։ Գեղակերտի համայնքային փոքր տան շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական և գույքային համալրման փուլում։ Մրգաստան համայնքում գտնվող փոքր տան հիմնանորոգման աշխատանքները նախագծման փուլում են։

    22. Ընթացքի մեջ են Մեծամորի անկախ կյանքի կենտրոնի շինարարական աշխատանքները։ Կենտրոնում նախատեսվում է ապահովել մատչելի միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց հենաշարժական համակարգի, լսողության, տեսողության, մտավոր զարգացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան ծառայությունների մատուցման համար։

    23. Վերանորոգվում և բարեկարգվում են տարեցների ու երեխաների խնամքի հաստատությունները․

    «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն՝ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են,

    Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են,

    Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

    Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

    Երևանի Մանկան տուն՝ գտնվում է նախագծման փուլում,

    Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն՝ նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկ,

    Գյումրու երեխաների տուն՝ գտնվում է նախագծման փուլում,

    Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ գտնվում է նախագծման փուլում։

    24. Շարունակվում են սոցիալական բնակարանային ֆոնդի նախագծման, հիմնանորոգման և շինարարական աշխատանքները։

  • Փաշինյանը և Կոբախիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

    Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը։

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Իրակլի Կոբախիձեին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։

    Վրաստանի վարչապետը հրավերը սիրով ընդունել է։