Blog

  • Օգոստոսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–14:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի, Սարի Թաղ 8-րդ փողոց 3-8 առանձնատներ, Սարի Թաղ 9-րդ փողոց 1-27 առանձնատներ, Սարի Թաղ 9-րդ նրբանցք 1-26 առանձնատներ, Սարի Թաղ 10-րդ փողոց 1-9 առանձնատներ,

    11:00–15:00 Կոնդ թաղամաս 14-52 առանձնատներ, Ռուսթավելու փողոց 104, 112, 116 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Աշտարակի խճուղի 51 տեղամաս, Աշտարակի խճուղի 43 տեղամաս մասնակի, Սիլիկյան 5-րդ փողոց մասնակի,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–15:00 Ավան՝ Դուրյան թաղամաս 35 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 3-րդ զանգված՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկան, «Գրին Լաբ Դենտալ Կլինիկ», «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նոր Նորք 1-ին զանգված՝ 65, 69, 71, 74 շենքեր, Լվովյան փողոց 7/9, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–12:30 Ծաղկալանջ, Գեղակերտ, Հովտամեջ գյուղեր,

    11:00–15:00 Ոսկեհատ գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Շահումյան գյուղ մասնակի,

    11:00–13:00 Արաքսավան, Հովտաշեն գյուղեր, Դիմիտրով, Մխչյան, Մրգավետ գյուղեր մասնակի,

    Արևաբույր, Ջրահովիտ գյուղեր, Նոր Կյուրին և Մարմարաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00–13:30 Հորբատեղ գյուղ մասնակի,

    11:00–14:00 Վայք քաղաք՝ Տերյան, Երկրաբանների, Մյասնիկյան, Կամոյի, Ալավերդյան, Շահումյան, Լենինի, Երիտասարդական փողոցներ մասնակի, Ազատեկ գյուղ մասնակի, «Հեռուստակայան» ոչ բնակիչ-բաժանորդ,

    13:00–16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մյասնիկյան, Արսենյան, Նարեկացու, Շահումյան, Աթարբեկյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00–17:00 Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, Սեփականատեր «Մ Գևորգյան», Սեփականատեր «Գ․ Պետրոսյան», Սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», Սեփականատեր «Անահիտ վարդանյան», Սեփականատեր «Կ․ Փիլոյան», Սեփականատեր «Զ․ Կարապետյան», Սեփականատեր «Մ․ Հարությունյան», Սեփականատեր «Հ․ Բաղդասարյան», Սեփականատեր «Դ․ Հայրապետյան», Սեփականատեր «Շ․ Ղազարյան», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Մայակովսկի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–17:00 Դդմաշեն գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 Սևան քաղաք՝ Շիրազի փողոց 10-15, 10-57, Չարենց փողոց 33-102, 142-162, Լճափնյա փողոց 21-66, Նաիրյան 1-ին նրբանցք 1-17, Ազնավուրի փողոց 2-15, Շահումյան և Կարմիր Բանակի փողոցների առանձնատներ, Սպանդարյան, Իսահակյան փողոցներ և Չերյոմուշկա թաղամասն ամբողջությամբ, «Գեղամա Տրանս»,սեփականտերեր՝ Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, «ԳՈՒՄՍ», «Ավագ» ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 4 և Երաժշտական դպրոցներ, մանկապարտեզ, Միկրոյի կույուղու պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00–15:00 Չարենցավան համայնք՝ VII թաղամաս 8-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Ձորագյուղ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Ծովակ գյուղ՝ 1-ին, 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–16:55 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Լուսակունք գյուղ, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա-Սեդա» գազալցակայաններ, Վանևանի Զինմաս, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Մոլդովական փողոց մասնակի, Հովք գյուղ, Գոշ գյուղ մասնակի,

    11:00–17:00 Դիլիջան քաղաք՝ Սասնասար թաղամաս,

    11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Արծվաբերդ գյուղ մասնակի, զինմաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–14:00 Աճարկուտ, Կիրանց, Ծաղկավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Ձյունաշող գյուղ, Պաղաղբյուր գյուղ և սահմանամերձ ուղեկալ

    12:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Վանաձորյան խճուղին, Տեր-Սիմոնյան փողոց մասնակի, Արջահովիտ գյուղ և «ԲԵՍԹԳԱԶ» ՍՊԸ,

    Շիրակի մարզ՝

    11:00–17:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիա 25-րդ փողոց, Առողջության կենտրոն, ՆԳ Բաժին, Հայփոստ, Բանդիվան գյուղ, Հովտուն գյուղ, Հողմիկ գյուղ, Ջրաձոր գյուղ, «Բանդիվան կաթ» ՍՊԸ,

    Սյունիքի մարզ՝

    11:00–15:30 Վաղատին գյուղ, Նորավան գյուղ, Աղիտու գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • 3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց



    Քաղաքականություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը։

    Փոփոխությունով նախատեսվում է անվանափոխել հետևյալ նախարարությունները.

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն,
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
    Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • 3 նախարարությունների անվանումները կփոխվեն. ԱԺ–ն հաստատեց նախագիծը

    Հայաստանում 3 նախարարությունների անվանումները կփոխվեն։ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

    Քվերակությանը մասնակցեց 102 պատգամավոր, կողմ քվեարկեցին 64–ը, դեմ` 26–ը։

    Ըստ այդմ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:

    Արտաքին գործերի նախարարության դեպքում փոփոխություն է առաջարկվել, քանի որ գերատեսչության գործառույթներում կներառվեն միջազգային առևտրին առնչվող հարաբերություններն ու արտաքին տնտեսական կապերը։

    Մյուս երկու դեպքում փոփոխություններն ավելի շատ խորհրդանշական են։ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախկինում վերահսկում էր արհեստական բանականության ոլորտը, հիմա արտացոլվելու է նաև անվանման մեջ։

    Աշխատանքի նախարարության դեպքում «սոցիալական հարցերը» բառակապակցությունը փոխարինվել է «բարեկեցություն» բառով։

    Ընդդիմությունը համարում է, որ սա անբովանդակ օրինագիծ է, և պահանջում է դրա փոխարեն վերականգնել գյուղատնտեսության և սփյուռքի նախարարությունները: Երկու նախարարություններն էլ փակվել են 2019 թվականին. գյուղատնտեսության ոլորտը ներառվել է էկոնոմիկայի նախարարության գործառույթներում, իսկ սփյուռքի հետ կապերով զբաղվում է վարչապետին կից գլխավոր հանձնակատարը։

    arm.sputniknews.ru

  • Չենք կարող անտարբեր մնալ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական…

    Չենք կարող անտարբեր մնալ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական…

  • Մենք Հայաստանը չենք ցույց տալիս, այլ՝ պատմության մեր ընկալումները․ Նիկոլ Փաշինյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կան մարդիկ, որոնք Երևանից և դրա մերձակայքից զատ, չեն եղել այլ վայրերում․

    «Սա կարևոր նրբություն է, որը կապ ունի պետության և իրական Հայաստանի գաղափարախոսության հետ, քանի որ եթե իր երկիրը մարդն իրականում չի տեսել… Սա զգացողության շատ կարևոր փոփոխություն է, և մենք պետք է խրախուսենք, որ մարդիկ ասեն՝ գուցե այսօր գնանք Կապան և այլ վայրեր»: Նա հավելել է, որ հատկապես այսօր սարսափազդու բաներ են խոսում Կիրանցի մասին, այնինչ կարող են գնալ ու տեսնել․

    «Գնան Կիրանց, տեսնեն՝ մարդիկ սարսափազդու՞ պայմաններում են ապրում, թե՞ ոչ»: Նա հարցադրել է՝ ինչո՞ւ ենք անընդհատ երազում արտասահմանյան վայրերի մասին, երբ Հայաստանը չենք տեսել․

    «Մեր հեռուստատեսությամբ Հայաստանը ցույց չեն տալիս, ոչ էլ մեր գրքերում է գրված։ Մենք Հայաստանը ցույց չենք տալիս, ցույց ենք տալիս պատմության մեր ընկալումները»,- ասել է վարչապետը։

  • Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

    Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

  • Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ | Քաղաքականություն

    Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

    Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։

    • Գեդեոն Տիմոթեոսը ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-եթովպական երկկողմ հարաբերություններն ու շփումները շարունակական աճ են գրանցել։

    •  Եթովպիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը նոր առաջընթաց կապրի, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

  • Լիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

    Լիլիթ Մակունցը ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են COP17-ի անցկացման մանրամասներըԳոռ Վարդանյանը վերընտրվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնումՏեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցըՕրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում. Սրբուհի ԳալյանԵրևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. ԶախարովաԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

  • Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան





    Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «Միջին աշխատավարձը բարձրանում է, բայց արդյո՞ք դրանից փոխվում է նաև մարդու կյանքի որակը։
    310,780 դրամը կարող է գեղեցիկ վիճակագրական թիվ լինել, բայց այն ցույց չի տալիս, թե որքան է իրականում վաստակում սովորական քաղաքացին։ Մեկը ստանում է 150 հազար, մյուսը՝ 200, մեկ ուրիշը՝ 500 հազար, իսկ մի քանիսը՝ միլիոններ։ Եվ այդ ամենը միասին ձևավորում են «միջին» թիվը։

    Բայց մարդն իր կյանքը միջիններով չի ապրում։ Նա վճարում է իր կոնկրետ վարձը, հիփոթեքը, կոմունալը, սննդի ու մյուս ծախսերը։
    Ուստի կարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան է միջին աշխատավարձը, այլ՝ կարո՞ղ է մարդն իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
    Այս մասին է «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի հերթական թողարկումը։

    Առաջարկում եմ դիտել և կիսվել կարծիքներով»,- գրել է նա։




    դիտվել է 87 անգամ

  • Խnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված է



    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օգոստոսի 19-ի ժամը 23․30-ի սահմաններում մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում վարորդների միջև տեղի է ունեցել միջադեպ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Ըստ տեղեկության՝ «Մերսեդեսի» վարորդը, ձայնային ազդանշան տալու չնչին առիթով, խախտելով երթևեկության կանոնները՝ վազանց է կատարել ու մեքենայով փակել «Կիա» մակնիշի մի մեքենայի ճանապարհը։ Այնուհետև, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Մերսեդեսի» վարորդն ու նրա ուղևորը բռնություն գործադրելով մեքենայից դուրս են բերել «Կիայի» վարորդին, հնչեցրել հայհոյանքներ, հասցրել հարվածներ։

    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Քրեական ոստիկանների միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են Ավանի Թեմրուչի փողոցի բնակիչ «Մերսեդեսի» 30-ամյա վարորդն ու Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 25-ամյա ուղևորը, ձերբակալվել ու տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ «Մերսեդեսը» տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։

    Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

    Հետևեք մեզ՝ այստեղ