Blog

  • Սոնա Շահգելդյան․ «Բարությունը բարձրաձայնելու կարիք չունի․ ամենակարևորը մարդուն զգացնել տալն է, որ ինքը մենակ չէ»

    Մի անգամ կարդացել եմ մի պատմություն մի մարդու մասին, ով ամեն օր հաց էր գնում ու դնում մի տան դռան մոտ։ Նա երբեք չէր թակում դուռը, չէր սպասում շնորհակալության ու չէր ուզում իմանալ՝ ով է վերցնելու այդ հացը։ Պարզապես գիտեր, որ այդ տանը մարդիկ կան, ովքեր դրա կարիքն ունեն։ Եվ նրա համար դա բավական էր։

    Չգիտեմ՝ այդ պատմությունն իրական է, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ․ կյանքում երբեմն ամենակարևոր բաներն արվում են հենց այդպես՝ առանց աղմուկի, առանց վկաների, առանց սպասելու, որ ինչ-որ մեկը կնկատի։

    Ես էլ միշտ այդպես եմ մտածել։ Ինձ համար բարությունը երբեք պատմելու, ցուցադրելու կամ դրա դիմաց գնահատանքի արժանանալու մասին չի եղել։ Եթե կարողանում ես մեկի ցավը մի փոքր թեթևացնել, ինչո՞ւ պիտի դրա մասին բարձրաձայնես։ Չէ՞ որ դիմացինիդ դժվարությունը քո պատմության նյութը չէ։

    Տարիներ առաջ, երբ պատահաբար հանդիպեցի մի զոհված զինվորի ընտանիքի, երևի չէի էլ պատկերացնում, որ այդ հանդիպումն այսքան երկար ճանապարհ կբացի իմ առջև։ Այդ ընտանիքի ցավն ինձ անտարբեր չթողեց։ Ու ես հասկացա, որ երբեմն մարդուն պետք չէ միայն ասել՝ «ուժեղ եղեք»։ Երբեմն պետք է պարզապես կողքին լինել, լսել նրան, հասկանալ՝ ինչի կարիք ունի, ու հնարավորության սահմաններում օգնել։

    Այդ օրվանից իմ կյանքում շատ ընտանիքներ են հայտնվել։ Ընտանիքներ, որոնք ունեցել են ֆինանսական դժվարություններ, հոգեբանական ծանր ապրումներ, չասված ցավեր ու խնդիրներ, որոնց մասին գուցե նույնիսկ իրենց ամենամոտ մարդկանց չեն պատմել։ Եղել են պահեր, երբ պետք է օգնել սննդով կամ հագուստով, իսկ երբեմն պարզապես նստել, լսել ու թույլ տալ, որ մարդը խոսի՝ առանց վախենալու, որ իրեն կդատեն։

    Ես երբեք չեմ մտածել, որ այդ ամենը պետք է հրապարակել։ Տարիներ շարունակ արել եմ այն, ինչ կարողացել եմ, բայց չեմ պատմել դրա մասին։ Ոչ թե որովհետև դա գաղտնիք էր, այլ որովհետև ինձ համար դա սովորական մարդկային վերաբերմունք էր։ Ես չէի ուզում, որ որևէ ընտանիք իրեն զգա որպես մեկը, ում մասին պատմում են ուրիշներին՝ ցույց տալու համար, թե ինչ լավ բան է արվել։

    Գիտե՞ք՝ երբեմն օգնություն խնդրելն արդեն իսկ դժվարություն է մարդու համար։ Նա կարող է երկար ժամանակ լռել, ամաչել, իրեն անօգնական զգալ, մինչև վերջապես համարձակվի ասել, որ օգնության կարիք ունի։ Եվ երբ այդ պահին նրա պատմությունը դարձնում ես հրապարակային, նույնիսկ ամենաբարի մտադրությամբ, գուցե չես էլ նկատում, որ խլում ես նրա անձնական կյանքի մի փոքրիկ, բայց կարևոր մասը։

    Ես չեմ կարծում, թե բարության մասին երբեք պետք չէ խոսել։ Պարզապես կարծում եմ, որ դրա մասին խոսելիս պետք է հիշել՝ կենտրոնում չպետք է լինի նա, ով օգնել է, այլ այն մարդը, ում օգնություն է պետք եղել։ Բարությունը մրցույթ չէ, որ հաշվենք՝ ով որքան բան է արել, և ոչ էլ պատմություն, որի վերջում պարտադիր պետք է ծափահարություններ լինեն։

    Ինձ համար ամենակարևորն այն է, որ մի ընտանիք մի օր կարողանա մի փոքր ավելի հանգիստ քնել, որ մի մայր իրեն մենակ չզգա, որ մի մարդ հասկանա՝ իր դժվարությունների մեջ աշխարհը լրիվ անտարբեր չէ իր հանդեպ։ Եվ եթե ես կարողացել եմ թեկուզ մեկ մարդու համար այդ զգացողությունն ապահովել, ուրեմն արածս արդեն իմաստ է ունեցել։

    Ես երգչուհի եմ, իմ աշխատանքը մարդկանց հետ զգացմունքներով խոսելն է։ Բայց կյանքը մի բան է սովորեցրել ինձ․ երբեմն ամենաանկեղծ խոսքերը բառերով չեն ասվում։ Դրանք ասվում են ներկայությամբ, ուշադրությամբ, օգնության մեկնած ձեռքով ու այն լռությամբ, որի մեջ ոչ մի սպասում չկա։

    Ես այս ամենի մասին այսօր էլ չէի գրի, եթե չհավատայի, որ գուցե ինչ-որ մեկը կարդա ու հասկանա՝ լավություն անելու համար մեծ հնարավորություններ կամ հատուկ առիթներ պետք չեն։ Պետք չէ սպասել, մինչև կարողանաս ինչ-որ մեկի կյանքն ամբողջությամբ փոխել։ Երբեմն բավական է մի փոքր թեթևացնել նրա այսօրը։

    Ու եթե մի օր ինձ հարցնեն՝ ինչու այսքան տարի չեմ պատմել այս ամենի մասին, պատասխանը շատ պարզ կլինի․ որովհետև ես չեմ ուզում, որ իմ արածի մասին խոսեն ավելի շատ, քան այն մարդկանց, որոնց կողքին կանգնել եմ։

    Ի վերջո, բարությունը բարձրաձայնելու կարիք չունի։ Այն իր արժեքը չի կորցնում լռության մեջ, չի փոքրանում, երբ դրա մասին ոչ ոք չգիտի, ու չի դառնում ավելի մեծ, երբ բոլորը տեսնում են։

    Թող մենք մի քիչ ավելի հաճախ նկատենք իրար ցավը, մի քիչ ավելի քիչ խոսենք մեր արածի մասին ու մի քիչ ավելի շատ անենք այն, ինչ կարող ենք։ Որովհետև մարդուն երբեմն պետք չէ, որ ամբողջ աշխարհն իմանա՝ իրեն օգնել են։ Նրան պարզապես պետք է զգալ, որ ինքը մենակ չէ։

    Ձեր՝ Սոնա Շահգելդյան

  • Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից | Oratert.am


    Հասարակություն




    Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը համախմբում է բնության պահպանության և կենսաբազմազանության ապագայի հարցերով զբաղվող միջազգային կառույցների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ 

    Համաժողովի շրջանակներում գործող «Կանաչ գոտում» Վեգան ներկայացնում է նաև նոր նախաձեռնություն՝ Electrolux-ի հետ համատեղ։ Ընկերությունը ներկայացնում է օգտագործված մարտկոցների ընդունման նոր սարք, որը հնարավորություն կտա այցելուներին մարտկոցները հանձնել վերամշակման և դրա դիմաց կուտակել cashback միավորներ։ Կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել բոլոր Վեգա սրահներում գնումներ կատարելիս։ 

    Վեգայի գործունեության առանցքում են էլեկտրոնային թափոնների և օգտագործված մարտկոցների հավաքագրումը, վերամշակման մշակույթի խթանումը և բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Նախաձեռնությունների նպատակն է նպաստել ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։ 

    Վեգայի մասնակցությունը COP17-ին հնարավորություն է ներկայացնելու ընկերության բնապահպանական մոտեցումները միջազգային միջոցառման շրջանակում, ինչպես նաև ընդգծելու մասնավոր հատվածի դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ 

     



  • Բռնություններ ու թալան․ Ֆրանսիան բողոքի ցույցերի և անկարգությունների ալիքի մեջ

    Ֆրանսիայում այս օրերին լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնք սկսվել են դպրոցականների դժգոհությունից և վերածվել ավելի լայն հասարակական շարժման։ Հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ օրը, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու կյանքի թանկացման, կրթական համակարգի խնդիրների և հանրային ծառայությունների վատթարացման դեմ։ Սակայն որոշ քաղաքներում խաղաղ ցույցերը վերածվել են բռնությունների, բախումների և խանութների թալանի։

    Ինչո՞ւ են մարդիկ բողոքում

    1. Կրթական համակարգի խնդիրներ
    Դպրոցականներն ու ուսանողները դժգոհում են ուսուցիչների պակասից, դպրոցների վատ պայմաններից, գերբեռնված դասարաններից և ուսումնական ծանրաբեռնվածությունից։ Շարժումը սկսվել է սեպտեմբերին՝ Փարիզի շրջանի դպրոցներից մեկում, ապա տարածվել երկրի այլ շրջաններում։
    2. Կյանքի թանկացում
    Քաղաքացիները դժգոհում են սննդամթերքի, վառելիքի և այլ անհրաժեշտ ապրանքների բարձր գներից։ Նրանք պահանջում են ավելի մատչելի կենսապայմաններ և կառավարության կողմից ավելի արդյունավետ քայլեր։
    3. Հանրային ծառայությունների և սոցիալական անհավասարության խնդիրներ
    Ցույցերին միացել են նաև տարբեր հասարակական խմբեր, արհմիությունների ներկայացուցիչներ և «Դեղին ժիլետների» շարժման աջակիցներ։ Նրանց դժգոհությունը վերաբերում է նաև հանրային ծառայությունների թուլացմանը, սոցիալական անհավասարությանը և պետական ծախսերի կրճատմանը

    Որտե՞ղ են տեղի ունենում ցույցերը
    – Փարիզում՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում տեղի են ունեցել ոստիկանության ու ցուցարարների բախումներ, խանութների թալան և գույքի վնասում։
    – Մարսելում՝ գրանցվել են բախումներ, խանութների թալան և քաղաքապետարանի շենքի տարածքում միջադեպեր։
    – Լիոնում՝ հրկիզվել է զբոսաշրջային գրասենյակը։
    – Լիմոժում՝ հրդեհի հետևանքով լրջորեն վնասվել է քաղաքապետարանի պատմական շենքը։
    Այս քաղաքներում իշխանությունները կազմակերպել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ և վնասված տարածքների մաքրման աշխատանքներ։

    Ի՞նչ է կատարվում հիմա

    Հոկտեմբերի 19-ի դրությամբ Ֆրանսիան փորձում է հաղթահարել հանգստյան օրերի անկարգությունների հետևանքները։ Reuters-ի հաղորդմամբ՝ երկրի տարբեր հատվածներում ձերբակալվել է մոտ 2,400 մարդ, իսկ ոստիկանության գրեթե 1,000 աշխատակից վիրավորվել է։
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է բռնությունները՝ միաժամանակ ընդունելով, որ քաղաքացիների սոցիալական դժգոհությունների մի մասը հիմնավոր է։ Ներքին գործերի նախարար Լորան Նունեսի հրաժարականը նախագահը չի ընդունել և հանձնարարել է մշակել նոր միջոցներ՝ թալանն ու բռնությունները կանխելու համար։

  • Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան





    Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ։ Նիկոլի պես գավառական բռնապետին եվրոպական համայնքում դարձրեց «ժողովրդավարական բաստիոնի» բանտապահ ու հայկական «ժողովրդավարության» հայր։ Այժմ թող վայելի այն քաղաքականության պտուղները, որը նաև մեր վզին է փաթաթել։

    Նաև նրա թեթև ձեռքով Հայաստանը մի օր կդառնա Եվրոպայից արտաքսվածների հանգրվան՝ մի քանի լումայի դիմաց, ինչի արդյունքում

    ժողովրդագրական պատկերը սարսափելիորեն կաղավաղվի՝ ի վնաս մեզ։

    Էլ չեմ խոսում ԵՄ հովանավորությամբ Արցախի հարցի շտապողական և մակերեսային կոծկման մասին։
    Այնպես որ, լիովին արդար է»։

     




    դիտվել է 263 անգամ


    Լրահոս


    Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»



    Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ



    Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ



    Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը



    Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով



    Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան



    Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»



    ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»



    «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման



    Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ



    Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի



    Ուկրաինան ներողություն է խնդրել



    Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն



    Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video)



    Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video)



    Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video)



    Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)



    Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video)



    Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video)



    Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան



    Լավրովը ժամանել է Թեհրան



    Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը



    «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)



    Ադրբեջանում երկրաշարժ է եղել



    Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը

  • Եվրոպայում բողոքների խորքային պատճառներից է Ուկրաինային ֆինանսավորելը

    Ֆրանսիայում և եվրոպական մի շարք երկրներում մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են: Դժգոհությունների ալիքը հիմնականում սոցիալական բնույթ ունի: Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի խոսքով` հիմնական և ընդհանուր պատճառներից մեկն էլ Ուկրաինային ֆինանսավորելն է: Մանրամասները` տեսանյութում:

  • Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ

    Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ անչափահասը բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Մ․ Հ․-ն է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցներից մեկում իր որդին դասամիջոցի ժամանակ վիճաբանել է Ա․ Խ․-ի, Ա․ Պ․-ի, Գ․ Ա․-ի և Հ․ Մ․-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

  • Orer.am | Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից







    Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը համախմբում է բնության պահպանության և կենսաբազմազանության ապագայի հարցերով զբաղվող միջազգային կառույցների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ 

    Համաժողովի շրջանակներում գործող «Կանաչ գոտում» Վեգան ներկայացնում է նաև նոր նախաձեռնություն՝ Electrolux-ի հետ համատեղ։ Ընկերությունը ներկայացնում է օգտագործված մարտկոցների ընդունման նոր սարք, որը հնարավորություն կտա այցելուներին մարտկոցները հանձնել վերամշակման և դրա դիմաց կուտակել cashback միավորներ։ Կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել բոլոր Վեգա սրահներում գնումներ կատարելիս։ 

    Վեգայի գործունեության առանցքում են էլեկտրոնային թափոնների և օգտագործված մարտկոցների հավաքագրումը, վերամշակման մշակույթի խթանումը և բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Նախաձեռնությունների նպատակն է նպաստել ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։ 

    Վեգայի մասնակցությունը COP17-ին հնարավորություն է ներկայացնելու ընկերության բնապահպանական մոտեցումները միջազգային միջոցառման շրջանակում, ինչպես նաև ընդգծելու մասնավոր հատվածի դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ 

     






  • Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոսի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրմ

    Արդեն չորս տարի է անցել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոսության գործունեության մեկնարկից՝ չորս տարի՝ լի փորձառությամբ, համագործակցությամբ և Սյունիքի մարզի հարգարժան, բարեկամ ու հյուրընկալ պաշտոնյաների և ժողովրդի հետ սերտ փոխգործակցությամբ։

    Այս առիթով ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի նախկին գլխավոր հյուպատոս, պարոն Մորթեզա Աբեդին Վարամինին, ով իր ջանքերով և նվիրված աշխատանքով նշանակալի դեր է ունեցել Գլխավոր հյուպատոսության գործունեության ձևավորման և զարգացման գործում։

    Միաժամանակ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Սյունիքի մարզի հարգարժան պաշտոնյաներին և սիրելի ժողովրդին, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես մեր կողքին են եղել՝ իրենց ջերմ վերաբերմունքով, վստահությամբ և համագործակցությամբ։

    Հույս ունեմ, որ այս ընթացքում մեզ հաջողվել է արդյունավետ քայլեր ձեռնարկել երկու երկրների ժողովուրդներին ծառայելու, երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի ու համագործակցության դյուրացման ուղղությամբ։

    Համոզված եմ, որ Իրանի և Հայաստանի պատմական բարեկամության, ինչպես նաև Սյունիքի մարզի պատասխանատուների և ժողովրդի աջակցությամբ ու համատեղ ջանքերով հնարավոր է առավել ընդլայնել երկու երկրների համագործակցությունը տնտեսական և առևտրային, ներդրումային, տրանսպորտի և տարանցիկ փոխադրումների, զբոսաշրջության, գիտության և մշակույթի ոլորտներում։

    Մեր ժողովուրդների ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը նույնպես արժեքավոր հնարավորություն է փոխադարձ ճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի առավել ամրապնդման համար։

    Այս տեսլականով և նախորդ տարիներին իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների շարունակությամբ՝ մենք առավել մեծ եռանդով կշարունակենք ծառայության, համագործակցության և բարեկամության ճանապարհը՝ մեր համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների ժողովուրդների համար առավել մերձ, բարեկեցիկ և պայծառ ապագայի կերտմանը։

    Դավուդ Յայջի

    Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոս

  • Առաքման ծառայությունների տասնյակ մոպեդների կուտակում՝ Հանրապետության…

    Առաքման ծառայությունների տասնյակ մոպեդների կուտակում՝ Հանրապետության…

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան