Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
«ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։
Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են նախարարությունից:
Դե հա, սրանք միշտ հերքելով հերքում են, ոնց որ Շուշիի ու Հադրութի անկումն էին հերքում, գնում ֆեյք կամ մոտիկ տեղերում նկարվում, ասում էին՝ տեսեք, ստեղ ենք, ու ոչ մի բան չի կատարվում (Արծրուն Հովհաննիսյան), իսկ հետո պարզվում էր գրավել են՝ «բանավոր» համաձայնությամբ։
Նույնը Հայաստանի ցանկացած գրավված տարածքի հետ, նույնը նաև Տիգրանաշենի վերաբերյալ,երբ Հոխիկյանը սկսեց խոսել, որ ջրամատակարարման խնդիր կա 2019-ից, չեն լուծում, իսկ կարո՞ղ ա միտումնավոր, ճանապարհի 5կմ-ը չեն ասֆալտում, էլի հերքելով հերքում էին, հետո եկան ասֆալտեցին, ասեցին՝ տեսեք արել ենք, իսկ դուք ասում եք հանձնելու ենք, հիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք։
Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված չեն․ РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոտ ապագայում դեռևս ճշգրիտ ամսաթվեր չկան», – նշել է նա։
Պեսկովը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի այցը կկայանա այս տարի։
Անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Հայաստանում հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտությունը՝ հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության կամ Եվրամիությանը միանալու հարցը լուծելու համար։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ հրավիրել է Փաշինյանին Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար։
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում։ NASA-ի CERES արբանյակային դիտարկումները չափում են, թե Արեգակից եկող էներգիայի որքան մասն է կլանում Երկիրը, և որքան ջերմային էներգիա է այն հետ ճառագայթում դեպի տիեզերք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Այս երկու մեծությունների տարբերությունը ցույց է տալիս Երկրի համակարգում կուտակվող ավելցուկային ջերմությունը։
Վերջին 26 տարիների ընթացքում այդ ջերմության կուտակման արագությունն աճել է ավելի քան երեք անգամ։
Դոնալդ Թրամփի կողմից Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հյուրընկալելուց, համատեղ հռչակագիր ստորագրելուց եւ արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելուց հետո մեկ տարի անց երկու երկրների կառավարությունները նշեցին այդ տարեդարձը համատեղ հայտարարությամբ՝ հիշատակելով նրանց կողմից գագաթնաժողովից մի քանի օր անց ԱՄՆ նախագահին Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրման փաստը։
«Ինձ համար դա անհավատալի էր՝ դրական իմաստով։ Ամենակարեւորն այն էր, որ ԱՄՆ նախագահն այդքան խորությամբ ներգրավվեց գործընթացում։ Նման բան չէր եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Ջորջ Բուշը 2001 թվականի ապրիլին հյուրընկալեց Ադրբեջանի եւ Հայաստանի այն ժամանակվա առաջնորդներին», – ինձ ասաց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան։
Ուիթքոֆը պատմել է Հայաստանին եւ Ադրբեջանին հաշտեցնելու մասին
Գործարքի հիմքում ընկած երթուղին կրում է նրա անունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP)։ Այն նախատեսում է երկաթուղային եւ ավտոմոբիլային կապ ստեղծել Հայաստանի հարավով՝ կապելով մայրցամաքային Ադրբեջանը նրա Նախիջեւան էքսկլավի հետ։ Նախիջեւանը մայրցամաքային Ադրբեջանից անջատվել է 1920-ականների սկզբին խորհրդային սահմանների գծման հետեւանքով, երբ Հայաստանի տարածքի մի հատված հայտնվեց նրանց միջեւ։ Տասնամյակներ շարունակ Նախիջեւան ցամաքային ճանապարհով հասնելու համար անհրաժեշտ էր անցնել Իրանի տարածքով։
Մեկ տարի անց Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ, իսկ դրա ստորագրման նախապայմաններից մեկը՝ Ադրբեջանի պահանջած՝ Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, դեռեւս ժամկետ չունի։
Սակայն շարժման մեջ է դրված մեկ այլ բան՝ փողը։
Փողը՝ պայմանագրից առաջ
Տարեդարձի օրը Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Trans-Caspian Enterprise Fund ֆոնդն արդեն գործում է՝ ընտրված խորհրդով եւ 201 մլն դոլարի չափով ԱՄՆ կառավարության կապիտալով։ Ֆոնդը Վաշինգտոնի կողմից երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու հիմնական գործիքն է։ Սակայն դաշնային ծախսերի վերաբերյալ տվյալներն ավելի ամբողջական պատկեր են ներկայացնում։ USAspending.gov-ի տվյալներով՝ Պետդեպարտամենտը հունվարի վերջին 201 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել, իսկ հուլիսի 16-ին փոփոխել է այն՝ պարտավորության չափը հասցնելով 402 մլն դոլարի։ Հայտարարության մեջ ավելի փոքր թիվը ներկայացվել է որպես արդեն վճարված կապիտալ, մինչդեռ ավելի մեծ գումարը չի նշվել։ Այս տարբերությունը վկայում է այն մասին, թե որքան հեռու է Վաշինգտոնը պատրաստվում գնալ այս նախագծում։
TRIPP+ հիմնադրամի նորանշանակ ղեկավարը ներդումներ ունի Հայաստանում
Կորպորատիվ ճարտարապետությունը նույնպես շարունակում է ձեւավորվել։ TRIPP Development Company-ն՝ հուլիսին ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) խորհրդի կողմից հաստատված համատեղ ձեռնարկությունը, կունենա միջանցքի զարգացման եւ շահագործման բացառիկ իրավունքները 49 տարվա սկզբնական ժամկետով՝ եւս 50 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Վաշինգտոնին պատկանում է ընկերության բաժնեմասերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։ Հայաստանի բաժնեմասը կարող է հասնել 49%-ի միայն պայմանագրի երկարաձգման դեպքում։
TRIPP-ը կարող է ամրագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված կարգավորումը եւ ճանապարհ հարթել Հայաստանի ու Թուրքիայի սահմանի բացման համար, որը 1993 թվականից փակ է՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Բրայզայի կարծիքով՝ ներկայիս զարգացումների տրամաբանությամբ այդ սահմանի վերաբացումը գրեթե անխուսափելի է։ Դա Հարավային Կովկասը կդարձնի ավելի փոխկապակցված, քան երբեւէ՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Բրայզան այս միջանցքին հետեւել է ավելի շատ տեղերից, քան մյուսները՝ Սպիտակ տան աշխատակցի, Բաքվում ԱՄՆ դեսպանի, տարիներ շարունակ ձախողված կարգավորման գործընթացի համանախագահի, իսկ այժմ՝ Ստամբուլում բնակվող ռիսկերի կառավարման խորհրդատուի կարգավիճակով։ Նա ասում է, որ հույս ունի մասնակցել միջանցքի հետ կապված ներդրումներին, ինչը, հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, ուշագրավ հետաքրքրություն է։
Մեթյու Բրայզա. «Մեզ պետք է կառուցողական անորոշություն»
Նրա գնահատականը, որը նա ներկայացրեց իմ «Գլոբալ ուժի տեղաշարժեր» փոդքասթում, այն է, որ խաղաղությունն իրական է, նույնիսկ եթե համապատասխան փաստաթղթերը դեռ ստորագրված չեն։ «Գործարքն իրականում կնքված չէ», – ասաց նա։ Այնուամենայնիվ, Ալիեւը շարունակում է հայտարարել, որ երկու երկրներն արդեն փաստացի խաղաղության մեջ են, ցորենն ու վառելիքը տեղափոխվում են, իսկ ենթակառուցվածքային ներդրումները, նրա խոսքով, «հիմք են դնում տնտեսական աճի եւ տնտեսական համագործակցության, եւ, հետեւաբար, հուսով եմ՝ երկարաժամկետ խաղաղության համար»։ Բրայզան միջանցքն անվանում է «խոստումնալից, բայց դեռեւս գոյություն չունեցող»։
«Նախորդ շաբաթ Վաշինգտոնում էի։ Հանդիպումներ ունեցա ամենուր, այդ թվում՝ Ապիտակ տան Արեւմտյան թեւում», – ասաց նա, երբ զրուցում էինք օգոստոսի կեսերին։ «Իմ բոլոր զրուցակիցներն ասացին, որ նախագահ Թրամփը չափազանց մեծ աջակցություն է ցուցաբերում այս միջանցքի առաջխաղացմանը՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա կենտրոնական հատվածը կոչվել է իր անունով։ Նրա ռազմավարական հաշվարկը նույնպես միանգամայն անկեղծ է. այս գործարքը «հսկայական ռազմավարական հետընթաց» է Ռուսաստանի համար, որը երկու դար շարունակ գերիշխել է տարածաշրջանում: «Ռուսաստանն անկասկած այլեւս գլխավոր խաղացողը չէ։ Նախագահ Թրամփի օրոք գլխավոր խաղացողն այսօր ԱՄՆ-ն», – ասել է Մեթյու Բրայզան:
Նույն երթուղուն բոլորովին այլ գնահատական է տալիս Լաշա Ամաշուկելին, որը երկար տարիներ աշխատել է Վրաստանում լոգիստիկայի ոլորտում, իսկ վերջերս դարձել է Օմանի նավթամթերքի արտադրությամբ եւ առեւտրով զբաղվող Lydeoil ընկերության փոխնախագահ։
Նրա բեռների մեծ մասը դեռ անցնում է Սեւ ծովի նավահանգիստներով, որոնք TRIPP-ը շրջանցելու է, գործոն, որը մեծ խոչընդոտ է երթուղու համար: Հենց այդ պատճառով էլ Ամաշուկելիի կարծիքը կարեւոր է. նա տասնամյակներ շարունակ բեռներ է տեղափոխել այն երթուղով, որի հետ նոր միջանցքը մտադիր է մրցակցել։
Լաշա Ամաշուկելին
Նրա խորհուրդը TRIPP-ի շուրջ ծրագրեր քննարկող բեռնափոխադրողների համար հստակ է: «Դեռ շատ վաղ է, ամեն ինչ չափազանց անորոշ է: Կարծում եմ՝ վաղ թե ուշ այն կսկսի գործել: Սակայն ես դրան մեծ միջազգային նշանակություն չէի տա։ Ավելի շուտ՝ այն կծառայի առեւտրին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ», – ասաց նա ինձ։ Նրա հիմնավորումը բեռնափոխադրողի պարզ հաշվարկն է. միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ է ծովային նավահանգիստ, իսկ նոր երթուղուն ամենամոտը Տրապիզոնի նավահանգիստն է։ Նրա հաշվարկով՝ այդ ճանապարհը մոտ 400 կիլոմետրով ավելի երկար է, քան Բաքվից դեպի Փոթի կամ Բաթումի գործող երթուղին։ Բացի այդ, նոր ճանապարհը անցնելու է լեռնային ոլորաններով, ոչ թե հարթ տեղանքով, ինչը ուղղակիորեն ազդելու է փոխադրման արժեքի վրա: «Թող ներեն հարեւաններս, բայց ես այս երթուղին դեռ լուրջ տարբերակ չեմ համարում», – ասում է Լաշա Ամաշուկելին:
«Կոնսորցիումը կարող է գործնական հավասարություն ապահովել Բաքվի եւ Երեւանի միջեւ»
«Եթե Հայաստանը չի հրաժարվում մաքսային ոլորտում իր ինքնիշխանությունից, ապա Ադրբեջանից Թուրքիա տեղափոխվող բեռները պետք է երկու անգամ սահմանային եւ մաքսային վերահսկողություն անցնեն։ Մեկ անգամ՝ մուտք գործելիս, եւ մեկ անգամ՝ դուրս գալիս», – հավելում է նա։
Մեթյուն Բրայզան ներկայացնում է երկու երկրների մայրաքաղաքների դիրքորոշումների տարբերությունը.
«Ադրբեջանցիներն ասում են. «Եթե մենք բեռներ ենք տեղափոխում Ադրբեջանի մի հատվածից մյուսը՝ Հայաստանի տարածքով, ինչո՞ւ պետք է ենթարկվենք Հայաստանի մաքսային ստուգումներին»։ Հայերն էլ ասում են. «Ձեր բեռը տարանցիկ կերպով անցնում է մեր տարածքով։ Իհարկե, մենք ինքնիշխան իրավունք ունենք այն ստուգելու»»։
Հունվարին հրապարակված ճանապարհային քարտեզը հաստատում է հայկական դիրքորոշումը։ Քանի դեռ այս քարկապը չի բացվել, միջանցքով փոխադրվելիք բեռների ծավալը խորհրդանշական է մնալու։
Վրաստանը դեռեւս գլխավոր ճանապարհն է
Արդյոք TRIPP-ը սպառնալիք է Վրաստանի համար, որը երեք տասնամյակ շարունակ այս առեւտրային ցամաքային կամրջի դերակատարն է:
Ամաշուկելիի պատասխանը գրեթե արհամարհական է. «Վրաստանում ոչ ոք TRIPP-ը մրցակից չի համարում»։
Թվերն ինքնին խոսուն են. անցյալ տարի վրացական նավահանգիստները սպասարկել են մոտ 700 000 քսանֆուտանոց կոնտեյներներ, մինչդեռ Բաքվի միջոցով փոխադրվել է մոտ 90 000-ը։ Սա ցույց է տալիս, որ գործող երթուղու գերիշխող դիրքը կառուցվածքային առավելություն է, ոչ թե պատահականություն։
Այնուամենայնիվ, Թբիլիսին ապահովագրում է իր դիրքերը։ «Մենք չենք կարծում, որ այս նոր երթուղին մեր մրցակիցը կլինի, բայց զգուշությունից ելնելով՝ մեծ ներդրումներ ենք կատարում՝ ցանկացած մրցակցության պատրաստ լինելու համար», – ասաց Ամաշուկելին։ Հունիսին Համաշխարհային բանկը հաստատել է 372 մլն դոլարի ֆինանսավորում՝ վրացական երկաթուղու եւ միջանցքի երկայնքով ճանապարհների արդիականացման համար։ Իսկ երկար տարիներ ձգձգվող Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը, Ամաշուկելիի խոսքով, «կտրուկ կփոխի մեր լոգիստիկ միջավայրը»: Այն կյանքի կոչելու պարագայում բեռնափոխադրումների մի մասը հնարավոր է տեղափոխել վրացական ավելի ծանծաղ նավահանգիստներից դեպի խորջրյա նավահանգիստ։
Բրայզան պնդում է, որ Թբիլիսին «ինքն իրեն դուրս է մղել եվրոպական խաղից»՝ մատնանշելով ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Անակլիայի նավահանգստի նախագծի չեղարկված կոնցեսիան։ Միեւնույն ժամանակ, նա հավելում է. «Եթե եւ երբ լինի նոր կառավարություն, որը կարտահայտի Վրաստանի ընտրազանգվածի ավելի քան 80 տոկոսի ցանկությունը՝ ինտեգրվելու Եվրոպային, ապա, կարծում եմ, ամեն ինչ շատ արագ կզարգանա»։
Թբիլիսիի Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էմիլ Ավդալիանիի գնահատմամբ՝ Վրաստանի՝ դեպի Մոսկվա թեքվելը, ինչպես դա սովորաբար բնութագրում են Արեւմուտքում, «ավելի լավ է ընկալել որպես ռազմավարական խոչընդոտ, քան վերջնական ընտրություն»։ Նա ասում է, որ «Ռուսաստանն այս պահին չունի քաղաքական կամ ռազմական կարողություններ՝ վերականգնելու այն տարածաշրջանային կարգը, որը կար մինչեւ 2022 թվականը»։
Իմ պատկերացումը
Սովորաբար նախ կնքվում է պայմանագիրը, ապա այն վավերացվում է, դրանից հետո հատկացվում է ֆինանսավորումը, եւ միայն այնուհետեւ սկսվում է շինարարությունը։ Այս դեպքում խաղաղությունը կառուցվում է հակառակ հերթականությամբ. ֆոնդն արդեն կապիտալացվում է, տեղում աշխատում են գեոդեզիստները, մինչդեռ իրավական կարգավորումը, առնվազն անվանապես, կախված է հանրաքվեից, որը դեռեւս չի անցկացվել։ Այս հաջորդականությունը պատահական չէ. տեղում ներդրված գումարը պայմանավորվածությունը թանկ է դարձնում հետ կանգնելու համար՝ այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, դեռեւս նախքան նրանց կարծիքը հարցնելը։ Իսկ թե դա կընկալվի որպես կայունացնող քայլ, թե խաղադրույք, կախված է, թե որ տեսանկյունից եք նայում:
Հետեւենք, թե արդյո՞ք TRIPP-ի շինարարությունը Հայաստանի տարածքում կսկսվի մինչեւ տարեվերջ, եւ արդյոք տեղաշարժ կլինի այն երկու երրորդի շեմի հարցում, որն անհրաժեշտ է Հայաստանի խորհրդարանում՝ հանրաքվե անցկացնելու գործընթացը նախաձեռնելու համար։ Մաքսային ռեժիմի հարցն ավելի վառ ցուցանիշ է. երբ Բաքուն եւ Երեւանը լուծեն կրկնակի մաքսազերծման խնդիրը, երթուղին կդադարի պարզապես խորհրդանշական լինել։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով տապալվել են փայտե էլեկտրասյուներ, կոտրվել են գազախողովակներ, քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից
Եռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահին