Blog

  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերես

    Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքով

  • «Նեղուցն ամբողջությամբ փակ է». Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար

    Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը, հաղորդում է Mehr-ը։

    Ըստ նրա, Իրանը մտադիր չէ նեղուցը բացել նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է իրեն կամ հարվածներ հասցնում։

    «Իրանը պարտավորություն կստանձնի ապահովել Հորմուզի նեղուցի բացումը միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ո՛չ կսպառնա Իրանին, ո՛չ էլ կհարձակվի նրա վրա», — հայտարարել է Ռեզային իրանական պետական հեռուստատեսության եթերում։

    Նա «մեծ սուտ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նեղուցի բաց լինելու մասին։ Ըստ Ռեզայիի, ամերիկյան կողմը փորձում է Հորմուզով անցկացնել նավեր՝ շրջանցելով Իրանի սահմանած սահմանափակումները։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն այս կերպ փորձում է անցկացնել հինգից վեց նավ, սակայն դրանցից որոշները ենթարկվում են հարձակումների։

    Միաժամանակ Ռեզային հայտարարել է, որ Իրանը դեռ որոշում չի կայացրել խորտակել նման նավերը, քանի որ դրանք նավթ են տեղափոխում, իսկ դրանց ոչնչացումը կարող է վնաս հասցնել տարածաշրջանի շրջակա միջավայրին։ Ավելի վաղ իրանական իշխանությունները նաև հայտարարել էին Հորմուզի նեղուցից դուրս նոր արգելված գոտու նախապատրաստման մասին։ Ռեզային հայտարարել է, որ ցանկացած նավ, որը կմտնի այդ գոտի, կներառվի պատժամիջոցների ցանկում։

    Ռեզային նաև հայտարարել է, որ մոտ 48 ժամ առաջ Իրանն առաջին անգամ փորձարկել է նոր հակառազմանավային հրթիռը ամերիկյան ավիակրի անմիջական հարևանությամբ։ Նրա պնդմամբ, հրթիռը ստիպել է ամերիկյան ուժերին նահանջել։ ԱՄՆ-ի կողմից այս տեղեկատվության անկախ հաստատում չի ստացվել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի և կործանիչի ուղղությամբ հրթիռային հարվածներ հասցնելու մասին։

    Խոսելով Վաշինգտոնի հետ հնարավոր բանակցությունների մասին՝ Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախ պետք է շահի Իրանի վստահությունը։ Ըստ նրա, երրորդ կողմերի միջնորդությամբ ձեռք բերված նախորդ համաձայնագրի գլխավոր խնդիրներից մեկը եղել է այն, որ Թեհրանը վստահություն չի ունեցել միջնորդների երաշխիքների նկատմամբ։ Միաժամանակ, ըստ նրա, Իրանը շարունակում է դիվանագիտական ջանքերը, սակայն պահանջում է կոնկրետ երաշխիքներ։

    Ռեզային նաև մերժել է այն հայտարարությունները, թե ամերիկյան տնտեսական շրջափակումը իբր հանգեցրել է Իրանում պարենամթերքի լայնածավալ պակասի։ Նա նշել է, որ երկրի իշխանությունները նախապես պատրաստվել էին նման սցենարի և ունեն սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների բավարար պաշարներ։ Ռեզային պնդել է, որ Իրանը շարունակում է նավթ վաճառել և ստանալ դրա արտահանման եկամուտը։

    Ռեզային հայտարարել է, որ Իրանը «ջախջախիչ հարված» է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան «Տիտան» բազային։ Նա տեղեկացրել է, որ իրանցի զինվորականները նախապես բացահայտել էին ամերիկյան մի շարք օբյեկտներ, որոնք կարող էին դառնալ թիրախներ, սակայն միտումնավոր հարվածներ չէին հասցրել դրանց։ Ռեզային պնդել է, որ այդ օբյեկտներից որոշների ուղղությամբ հարվածներից հետո Թրամփը հրաժարվել է իր հայտարարած տասնօրյա պատերազմի շարունակությունից։

    Մեկնաբանելով Լիբանանում իրավիճակը՝ Ռեզային հայտարարել է, որ երկիրը «կրկին ոտքի կկանգնի», իսկ պատերազմի ելքը չի կարելի գնահատել բացառապես առանձին կողմերի հաղթանակներով կամ պարտություններով։ Միաժամանակ նա պնդել է, որ «առավելությունը միշտ եղել է» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմը»։

    Եզրափակելով՝ Ռեզային հայտարարել է, որ Իրանը իրեն է վերապահում հարսանեկան արարողության վրա հասցված հարվածին պատասխանելու իրավունքը։

  • Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում. Լիա Սարգսյան






    «Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն մինչև ուշ երեկո հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն և ռաբիզ։

    Բնակիչների փոխանցած տեղեկությունները հաստատել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։
    Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։

    «Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասել է Տեր Սարգիսը։
    Եկեղեցու տարածքում ոչ միայն փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, այլև առևտրային գործունեություն է իրականացվում, իսկ դրանից ստացվող գումարները եկեղեցական կառույց չեն մուտքագրվում և տնօրինվում են Ստեփան Ասատրյանի կողմից։

    Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։
    Տեր Սարգիսը նաև պնդում է, որ Ստեփան Ասատրյանը որևէ եկեղեցական հրահանգի չի ենթարկվում և մարդկանց խաբում է, թե իրեն իբր վերականգնել են հոգևոր ծառայության մեջ։ Մինչդեռ, Մայր Աթոռից, Հովհաննավանքի հոգևորականներին հորդորել են եկեղեցի չգնալ մինչև այն վերադարձվի Մայր Աթոռի տնօրինությանը և տաճարը սրբագործվի։




    դիտվել է 291 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

    Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը։ Այս մասին գրում է ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը։

    «Խոսքը Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին է, որը տեղակայվել է այնտեղ 2021 թ ներխուժման ընթացքում։

    Դիրքը մոտ 3 կմ մխրճվում է ՀՀ տարածքի մեջ (Google Maps-ի ու ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1974 թ․ քարտեզի տարբերությունը ստեղ էական չի)։

    Դեռևս 2024 թ․ մայիսին Երևանն ու Բաքուն պայմանավորվել էին, որ «սահմանազատում» կիրականացնեն ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզների հիման վրա։

    Չնայած դրան՝ Բաքուն ամրացրել է հենակետը (միակը չի) էն հատվածում, որը բացահայտ պատկանում ա ՀՀ-ին էդ նույն քարտեզներով։

    Ինքներդ համեմատեք 2025 թ․ մայիսի և 2025 թ․ հուլիսի լուսանկարները։

    Նարնջագույնով նշել եմ դիրքի այն հատվածները, որոնք կահավորվել / ընդլայնվել են 2025 թ․ ամռանը (դատելով երկրորդ լուսանկարից՝ աշխատանքները շարունակվել են)։

    (Մյուս նկարը՝ մեկնաբանություններում):

    Սա ՀՀ տարածքի ամենանեղ հատվածներից մեկն ա։ ՀՀ տարածքի լայնությունը սահմանների միջև (մինչև Նախիջևան) կազմում ա ընդամենը մոտ 26-27 կմ։

    Ավելի վաղ ես գրել էի փոքր-ինչ դեպի հարավ-արևելք գտնվող դիրքի նմանատիպ ընդլայնման մասին»։

  • Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

    Լոռու մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, մեկնարկել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

    Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական 22 անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին շրջել էր նաևՀրանտ Մաթևոսյանի անվան այգում, մի շարք հանձնարարականներ էր տվել մարզի դատախազին:

    Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով:

    Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 9-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25/5-2 հողամաս հասցեում գտնվող՝ 32.6 քմ մակերեսով, 342 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ևս 1 հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:

    Առ այսօր, դատախազական ներգործության արդյունքում, Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 12-ը՝ 3792.45 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

  • Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հանկարթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Միաժամանակ  դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարաններում (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):

    Փոխհատուցումը կատարվում է յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

    Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

    Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրայլյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:

  • Առաջիկայում՝ խարդախության նոր սխեմաների բացահայտումներ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ամբիոն Նյուզ»-ը առաջիկայում պատրաստվում է ներկայացնել խարդախության հնարավոր նոր սխեմաների վերաբերյալ բացահայտումներ՝ այս անգամ մեկ այլ ոլորտում։

    Լրատվականը համապատասխան հարցումներով դիմել է տարբեր նախարարությունների։ Ստացված պատասխանների հիման վրա կձևավորվի ամբողջական փաստաթղթային փաթեթ, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու և համապատասխան ընթացք ապահովելու նպատակով։

    Դրանից հետո «Ամբիոն Նյուզ»-ը կհրապարակի ամբողջական նյութը՝ ներկայացնելով առկա փաստերը, փաստաթղթերը և պատասխանները, ինչպես նաև կհետևի գործի հետագա ընթացքին։                                                               Արփի Սիրադեղյան

  • Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար հիմնական մարտահրավերներն են ձմեռը և միջոցների պակասը

    Ուկրաինայի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն այժմ առաջիկա ձմեռն ու բյուջետային դեֆիցիտն են: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Կիևում ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

    Նրա խոսքով՝ Ուկրաինան ռազմաարդյունաբերական համալիրի, ռազմական ֆինանսավորման լուրջ պակաս ունի։ Զելենսկին նաև հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ-ի օգնության փաթեթի ստանալ, եթե ռազմական գործողությունները շարունակվեն այս ձմռանը։

  • #ՈՒՂԻՂ․ Փաշինյանին կանչել են Մոսկվա․ նորից հեղափոխություն կանի՞ Նիկոլը․ Հայկ Նահապետյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

  • Սարոյանի «Նռնենիները» եւ Դմիտրի Լագուտինի լուծված «գաղտնիքը»

    Սեպտեմբերի 4-ին Գրքի երեւանյան միջազգային փառատոնի հրավերով Երեւան ժամանած ռուս արձակագիր Դմիտրի Լագուտինը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում խոսում էր Վիլյամ Սարոյանի մասին։ 
    Նրա կողքին՝ Սարոյանի եւ մեկ այլ սիրելի գրողի՝ ռուս արձակագիր Յուրի Կովալի լուսանկարներն էին։ 
    Լագուտինը խոստովանում է, որ մի փոքր հուզված է։
    «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ինձ համար իսկապես ինչ-որ կախարդանքի է նման»,- ասում է նա՝ բացատրելով, որ Սարոյանն իր ամենասիրելի գրողներից է, եւ որ նրա հետ կապված մի ամբողջ պատմություն ունի, որը եկել է պատմելու երեւանյան լսարանին։
    Կովալը «ծանոթացրեց» Սարոյանի հետ
    Դմիտրի Լագուտինը Սարոյանի մասին իմացել է մեկ այլ՝ ռուս գրող Յուրի Կովալին բացահայտելու ընթացքում.
     
    «Սիրահարվել էի Յուրի Կովալի արձակին ու հասկանում էի նրա տեքստերի ինքնատիպությունն ու ոչ սովորական լինելը։ Հետո սկսեցի կարդալ նրա մասին եղած ամեն ինչ եւ իմացա, որ նրա ամենասիրելի հեղինակներից մեկը Վիլյամ Սարոյանն է։ 
    Կովալն ասում էր. «Ամենից շատ ես սիրում եմ նրա «Նռնենիները» պատմվածքը»։ Նա նաեւ ասում էր, որ իր «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակը «Նռնենիների» խոնարհումն է։ Երբ լսեցի այս խոսքերը, հիացմունքից սկսեցի պարել, քանի որ Կովալի այդ գործն իմ ամենասիրելից մեկն է։ Այսպես տեղի ունեցավ իմ ծանոթությունը Սարոյանի հետ։ Բնականաբար, անմիջապես մտա համացանց, սկսեցի փնտրել նրա գիրքը»։ 
    Նրա խոսքով՝ «Նռնենիները» պատմվածքի նուռն անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ ռուսական հողի վրա վերածնվեց Յուրի Կովալի «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակի տեսքով. 
    «Սարոյանի պատմվածքում հերոսները դուրս են գալիս քաղաքից եւ գնում անապատ՝ երազելով այնտեղ նռնենիների այգի ստեղծել։ Կովալի վիպակում գլխավոր հերոսը նույնպես երազում է կառուցել իր նավակը եւ դրանով դուրս գալ Մոսկվայից։ Երկու դեպքում էլ հերոսը փորձում է քաղաքից դուրս գալ դեպի բնություն՝ իրականացնելով իր երազանքը։ Բայց այդ ճանապարհի բախվում է իրականությանը»։
    Խոնարհման հանելուկը
    Դմիտրի Լագուտինից երկար ժամանակ է պահանջվել, մինչեւ կարողացել է բացահայտել կապը Կովալի «Աշխարհի ամենաթեթեւ նավակը» վիպակի եւ Սարոյանի «Նռնենիների» միջեւ։ 
    «Ինձ համար հանելուկ էր, թե ինչ խոնարհման մասին է ասում Կովալը։ Ընդհանրապես չէի հասկանում, թե ինչ կապ կարող են ունենալ այս երկուսը։ Այդ հարցը երկար տարիներ ինձ համար չլուծված գաղտնիք էր մնում։ Հետո մենք եկանք Երեւան, սկսեցի նորից կարդալ երկու տեքստերը եւ փորձել հասկանալ, թե ինչ է այդ խորհրդավոր «խոնարհումը», ինչում է այն։ Այդ որոնումների ընթացքում սկսեցին ի հայտ գալ որոշ նմանություններ, սկսեցի տեսնել այն սկզբունքները, որոնք կան «Նռան այգում», եւ դրանք համեմատել Կովալի տեքստերի հետ։
    Օրինակ՝ բնությունը երկու հեղինակների մոտ էլ պարզապես միջավայր չէ։ Այն տարածություն է, որն անտարբեր է մարդկային ձգտումների ու երազանքների նկատմամբ։ Կոպիտ ասած՝ ամերիկյան անապատը կարող է մարդկանց համար համակրելի լինել, բայց «Նռան այգում» այն անտարբեր է։ Ե՛վ Կովալի, եւ՛ Սարոյանի մոտ բնությունը ինչ-որ ինքնակամ, գրեթե անճանաչելի բան է՝ ընդհուպ մինչեւ անանունություն։ Եվ հենց այստեղ սկսում ես հասկանալ, թե ինչ կարող էր նշանակել Կովալի ասած խոնարհումը»:
    Սարոյանի ազդեցությունը ռուս գրականության վրա
    «Սարոյանը ռուսական գրականություն մտավ Խորհրդային Միության տարիներին։ Իսկ արդեն 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո, ընդհատվեց մի որոշակի ավանդույթ, ժառանգականությունը՝ ոչ միայն գրական, այլեւ ընթերցողական։ Կային հեղինակներ, որոնք մտնում էին գրական դաշտ, ընթերցողների տեսադաշտ, մնում էին, զարգանում եւ անցնում էին ինչ-որ ճանապարհ՝ ընդհուպ մինչեւ հաջորդ սերնդի հեղինակների վրա ազդեցությունը։ 90-ականներին մեզ մոտ այդ բոլոր ցիկլերն ընդհատվեցին»,– ասում է բանախոսը։
    Դմիտրի Լագուտինի կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման «ամպերի» հետեւում մնացին շատ հեղինակներ, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանը.
    «Հիմա Ռուսաստանում, ցավոք, Սարոյանին քիչ են ճանաչում, քիչ են հրատարակում։ Եթե մարդկանց մոտենաք եւ հարցնեք՝ գիտե՞ք՝ ով է Վիլյամ Սարոյանը, ամենայն հավանականությամբ տասից յոթը կասեն, որ չգիտեն։ Բայց իրական գրականության էությունն այն է, որ այն երբեք ամբողջովին չի անհետանում։ Հեղինակները, այնուամենայնիվ, մնում են այդ «ամպերի» հետեւում, ամպերը ցրվում են եւ լավ գրականությունը միշտ վերադառնում է ընթերցողին։ Եվ Վիլյամ Սարոյանը քիչ-քիչ վերադառնում է, որովհետեւ նրան, առայժմ շատ հանգիստ տեմպով, բայց սկսում են վերահրատարակել»։
    «Հնարավոր է, հենց հիմա էլ Սարոյանը շարունակում է ազդել մեր գրականության վրա։ Կարելի է բազմաթիվ տեքստեր կարդալ եւ տեսնել այդ ազդեցության հետքերը: Մենք հասկանում ենք, որ հեղինակները հսկայական քանակությամբ գրքեր են կարդում եւ այդ տեքստերը կարող են ենթագիտակցության մաս կազմել։ Դրանք մնում են ընթերցողական գիտակցության մեջ, եւ երբեք չգիտես, թե որտեղ եւ ինչպես կարող են հետագայում ծլել ու աճել»,- նշում է նա։
    Արփի Ջիլավյան
    Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի