Առաջիկայում՝ խարդախության նոր սխեմաների բացահայտումներ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

«Ամբիոն Նյուզ»-ը առաջիկայում պատրաստվում է ներկայացնել խարդախության հնարավոր նոր սխեմաների վերաբերյալ բացահայտումներ՝ այս անգամ մեկ այլ ոլորտում։

Լրատվականը համապատասխան հարցումներով դիմել է տարբեր նախարարությունների։ Ստացված պատասխանների հիման վրա կձևավորվի ամբողջական փաստաթղթային փաթեթ, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական ստանալու և համապատասխան ընթացք ապահովելու նպատակով։

Դրանից հետո «Ամբիոն Նյուզ»-ը կհրապարակի ամբողջական նյութը՝ ներկայացնելով առկա փաստերը, փաստաթղթերը և պատասխանները, ինչպես նաև կհետևի գործի հետագա ընթացքին։                                                               Արփի Սիրադեղյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *