Blog

  • Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան

    Կյանքս ունի սահմանագիծ՝ պատերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա: Այս մասին ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկման ժամանակ ասել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Իրինա Յոլյանը:

    «Աշխատանքից դուրս եմ եկել, և 2021 թվականին բազմաթիվ հարցազրույցներում էլ ասել եմ, որ իմ կյանքը սահմանագիծ ունի՝ մինչև պատերազմը և պատերազմից հետ: Պատերազմից հետո իմ վերաբերմունքը շատ հարցերում փոխվել է, որովհետև այո, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ, ով ի զորու է Հայաստանը տանելու զարգացման ճանապարհով, ես իմ սկզբունքներին մնացել եմ հավատարիմ և այդ ճանապարհն եմ որդեգրել:

    Ինչ վերաբերում է ձեր այն հարցին թե ինչպես եմ ես վերաբերում Գորիս համայնքի համայնքային իշխանություններին, ասեմ, որ ես այնտեղ գրեթե 10 տարի աշխատել եմ, Գորիսի համայնքապետարանը շատ լավ թիմ ունի և տարեկան մոտ 60 ծրագիր է իրականացրել, դա բացառիկ է շատ համայնքների համար, տարածքային կառավարման նախարարությունում ևս գիտեն այդ մասին, և ես այդ աշխատանքների մեջ ունեցել եմ իմ դերակատարումը և հպարտանում եմ իմ անցած ճանապարհով, ուրախ եմ, որ իմ համայնքը զարգանում է»,- նշել է նա:

  • Քննչականը հաստատում է ArmLur.am-ի տեղեկությունները․ 7 զինվորի վրաերթի գործով պաշտոնյա է ձերբակալվել

    Oգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը), հայտնում են ՔԿ-ից։

    Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

    Նշենք, որ քիչ առաջ գրել էինք՝ ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը։

    Հիշեցնենք, որօգոստոսի 19-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, «Գազ-53» մակնիշի, առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինվորի։ Զինվորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա Աբովյանի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Վարդանյանն էր։

    Վիրավորներն էին 2007 թվականին ծնված Ժ. Հ.-ն, 2007 թվականին ծնված Ա. Ս.-ն, որը Երևանի բնակիչ է, 2007 թվականին ծնված Ս. Ա.-ն՝ Սյունիքի մարզի բնակիչ, 2007 թվականին ծնված Ս. Ե.-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 2008 թվականին ծնված Գ. Մ.-ն և 2008 թվականին ծնված Գ. Բ.-ն։

    Դեպքից անմիջապես հետո ձերբակալվել էր վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանն էր։

    Իրավապահները պարզել էին, որ «Գազ-53» մեքենան պիտանի չի եղել շահագործման, իսկ վարորդը անգամ վարորդական վկայական չի ունեցել։

  • Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ





    Հայ քրիստոնյա, կարդա՛ եւ խորհի՛ր, թող բացվեն հոգուդ, սրտիդ եւ մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս եւ ընկալես Ճշմարտությունը, այս մասին գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

    «Հայոց Եկեղեցու լուսավորիչ վարդապետաց դասի ԺԳ. (13-րդ) դարի ականավոր դեմքերից Տ. Հովհաննես Երզնկացի Մեծ վարդապետի այս վկայությունը բոլոր ժամանակների համար անսասան ճշմարտություն է։ Մանավանդ մեր օրերի այս խորին խավար իրականության մեջ Մեծ վարդապետի այս վկայությունն աստվածային Լույս է՝ առ Աստված հուսացյալ բոլո՛ր հայ քրիստոնյաների համար, որպեսզի մենք մնանք հաստատուն եւ հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցու հավատքին, վարդապետությանը, կարգաց ու կանոններին, մեզ հոգեւոր կյանք եւ առավել՝ հավիտենական կյանք հուղարկավորող եկեղեցական դասին՝ ի գլուխ ազգընտիր եւ աստվածարյալ, ողջ տիեզերքում Սբ Եկեղեցու միակ Օծյալ հոգեւոր պետ, գահակալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

    Եւ Տ. Հովհաննես Երզնկացի Մեծ վարդապետի այս վկայությունը, սիրելի ազգակիցներ, ձեզ ամենքիդ եմ մատուցում մեր Նախնյաց լեզվով՝ աստվածային գրաբարով. հոգով եւ սրտով կարդացեք եւ ձեր միտքը խորապես կընկալի այս Լույս ճշմարտությունը, որով կփարատվի անգիտության խավարը կործանարար եւ կծագի աստվածգիտության ճշմարիտ ու փրկարար լույսը.

    «Ուղղափառ հաւատոյ Քո լոյս՝ ո՜վ Եկեղեցի Հայոց , ո՛չ նուազեցաւ, ի բարի սերմանս ցորենոյդ որոմն ո՛չ խառնեցաւ (Մատթ. ԺԳ. 25). զաղբիւր յստակ աւանդութեանց Քոց՝ աղտաղտուկ ջուր օտարոտի ուսմանց ո՛չ պղտորեաց (Սաղմ. ՃԶ. 34). ի ստուգութեան եւ ի ճշմարտութեան հացն Քո կենդանական՝ մեռելական խմոր եւ հերձուած քացախութեան չարութեանն ո՛չ զանգեցաւ (Ա. Կորնթ. Ե. 8 ). յոսկի ամբիծ հաւատոյն եւ յարծաթ լուսատեսիլ բանին՝ պղինձ ժանգահոտ եւ կապար սեւաթոյր ո՛չ գտաւ։ Եւ այսոքիկ խնդրուածովք Մեծ Նահատակին Քրիստոսի Սրբոյն Գրիգորի՝ Քեզ շնորհեցան»։

    Արդ, հայ քրիստոնյա, կարդա՛ եւ խորհի՛ր, թող բացվեն հոգուդ, սրտիդ եւ մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս եւ ընկալես Ճշմարտությունը։ Իսկ հայ իրականության մեջ հավիտենական եւ հաղթական Ճշմարտությունն այս է՝ Հայոց Եկեղեցու հավատքը, վարդապետությունը, կարգերն ու կանոնական դրվածքը «ոչ է հնացյալ զի նորոգեսցի, եւ ոչ է թերի՝ զի լրասցի»։

    Արդ, մնանք ամուր եւ հաստատուն խարսխված «յանսասանելի վէմն Քրիստոս»»,- նշել է Հայր Ասողիկը։




    դիտվել է 64 անգամ

  • Անդրադարձել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը |

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

    Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

    Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա

    Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը), հայտնում են ՔԿ-ից։

    Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով: Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:

    Հիշեցնենք, որ oգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է:

    Մյուս զինծառայողները  տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:

  • Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video)

    Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video)

  • «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժո

    ««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է տիկին Իրինա Յոլյանը»,-ԱԺ-ում հայտնեց «Ուժեղ Հայաաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Յոլյանի կենսագրությունը ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

  • Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ. Սոնա Ղազարյան

    «Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ»:

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

    «Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն. փորձագետները նշում են, որ մեր առևտուրը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է նաև նրանով, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում, և եթե ընդդիմությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք նրանք պատրա՞ստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ»,- ասել է նա:

  • Ոչինչ չի արվում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան․ Ռուբինյան

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդգծել է․ ոչինչ չի արվում, որպեսզի հարաբերությունները վատթարացվեն։

    «Հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք և շարունակում ենք անել նորմալ ու բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ ունենալու համար»,- ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ ԵԱՏՄ կանոններին։

    Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցությանը՝ Ռուբինյանը նշել է, որ ԵՄ գործընկերներն են ջանում, որ Հայաստանը դիմի, անդամակցության քայլ անի․ «Նրանք ասում են անընդհատ, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ հարցը ձևակերպված լինի, և այդ հարցից բխող հանգամանքները՝ հայտնի»,- ասել է նա։

    «Մենք այսպես թե այնպես գիտեինք, որ Երևանն ազատ է իր ընտրության հարցում, և այսուհետ Երևանը միշտ ազատ է լինելու իր ընտրության իրականացման հարցում»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որտեղ նա նշել է, որ Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։

  • Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով

    Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ և կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները», — լրագրողներին ասել է Պեսկովը։