Blog

  • Պուտին- Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում կակայանա՞․ ինչ…

    Պուտին- Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում կակայանա՞․ ինչ…

  • Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր

    Haydalek անունով հայտնի բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Իմ շատ սիրելի հետևորդներ, ես շուտով մի քանի ամիսների ընթացքում կավարտեմ բոլոր գրանցված համագործակցություններն ու պայմանագրերով ամրագրված պարտականությունները, որից հետո կդադարեմ իմ գործունեությունը որպես բլոգեր։

    Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները, շատ սիրելով ձեզ և ավելի շատ սիրելով ինձ ու իմ ընտանիքը՝ նման որոշում եմ կայացրել։

    Շնորհակալ եմ այս 5 տարիների համար։

    Խնդրում եմ այս գրառումս չփորձել մանիպուլացնել, սա իմ պարզ մարդկային որոշումն է»։

    Հիշեցնենք, որ վերջին օրերին նա քննադատության էր ենթարկվում սոցցանցում արված գրառման համար։

  • ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 1908-ԻՆ ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ, ՈՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ Է ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ 

    Այն վերատպվել և ի պահ է հանձնվել Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։

     

    Քարտեզը տվյալ ժամանակի ու տվյալ տարածության մեջ ապրած-ապրող ազգերի փաստագրումն է, այդ թվում նաև՝ տվյալ տարածքում նրանց խտության, բաշխվածության մասին վկայող սկզբնաղբյուր է, դոկումենտալ-գիտական նյութ։ Ցանկացած քարտեզ բանալի է, որը կարող է բացել բազմաթիվ գաղտնիքներ՝ վեր հանելով իրականությունը։

     

    Ուրախալի է, որ հայկական հետքը որոնողների շարքերը մեր իրականության մեջ շատանում են։ Այս անգամ հայկական հետքի որոնումը և փաստագրումը քարտեզի միջոցով է։ Այն մեզ տանում է 1900-ականներ, Կովկասյան տարածաշրջան, Բաքու։

     

    Խոսքը 1908-ին Բաքվում կազմված և հրապարակված՝ «Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայ բնակչության խտության արտացոլմամբ» ուշագրավ գտածոյի մասին է, որի հայտնաբերմամբ ու վերատպությամբ նախանձախնդիր երկու ընկերների՝ Դավիթ Նահապետյանի և Հայկ Եգանյանի ջանքերի արդյունքում վերատպությունն այսօր կայացած փաստ է։ Արդ, ի՞նչ է փաստում, ի՞նչ տեղեկատվություն է փոխանցում մեզ այս նորահայտ քարտեզը։ Ո՞րն է եղել Բաքվում նման քարտեզ ստեղծելու-տպագրելու նպատակը։

     

    Բնականաբար, եթե խոսքը նորահայտ քարտեզի մասին է, ուրեմն, անպայման այն պիտի անցներ մասնագետի՝ աշխարհագրագետ-քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ձեռքի տակով՝ ստանալով նրա մասնագիտական գնահատականը քարտեզի վիճակի մասին, ինչպես նաև՝ խորհուրդը, վերատպելու հնարավորությունները։ Այդպես էլ եղել է։ «Անվանումն իսկ փաստում է, որ Բաքվում տպված այս նորահայտ քարտեզի ստեղծման նպատակը և կարևորությունը հենց տվյալ ժամանակահատվածում հայազգի բնակչության խտության ցուցանիշները ներկայացնելն է եղել։ Ըստ այդմ, քարտեզը գույների բաժանումով հստակ պատկերացում է տալիս, թե տվյալ շրջանի կոնկրետ քաղաքներում և բնակավայրերում Կովկասյան տարածաշրջանում՝ ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում որքա՞ն հայություն է ապրել։ 1908-ին Բաքվում տպագրված քարտեզը հստակ ցուցանում է, որ բազմազգ Շիրվանում (10 տարի անց Շիրվանը դարձավ Ադրբեջան) հայերի խտությունը 40-80% է եղել»։

     

    Ընդ որում, ուշագրավ է, որ հայության խտության մասին փաստող քարտեզը հրապարակվել է հե՛նց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Բաքվի իշխանությունների գիտությամբ և հաստատմամբ։ Հրատարակել է Բաքվի հայկական կուլտուրայի միությունը։

     

    Կովկասյան երկրամասի քարտեզը՝ հայազգի բնակչության խտության ներկայացմամբ փաստում է ոչ միայն այն, որ կովկասյան տարածաշրջանում հայերի տեղաբաշխվածության խտությունը նշանակալի է եղել, այլև ցույց է տալիս, որ հայերը հատկապես խոշոր քաղաքներում են մեծաթիվ եղել։ Այդ թվում նաև՝ Բաքվից հետո մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում (պատմական Հայաստանի Ուտիք նահանգի Գանձակ քաղաք) են գերիշխող եղել հայերը, կազմելով ավելի քան 80%։ Այսինքն, այստեղ 1908-ին՝ քարտեզը տպելու ժամանակ հայերը մեծամասնություն են կազմել։ Ի դեպ, Բաքվի հայ բնակչությունն այդ շրջանում հիմնականում խոշոր արդյունաբերողներ էին՝ հսկայական կապիտալի տիրապետմամբ։ Բաքվում հայ սևագործ բանվորներ գրեթե չեն եղել։ Ինչպես Բաքվում, Գանձակում և այլ քաղաքային վայրերում, հայերը եղել են իրենց գործի պրոֆեսիոնալներ, մասնագետներ՝ ինժեներներ, ճարտարապետներ, գրողներ և այլն»։

     

    Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հավաստմամբ՝ խնդրո առարկա քարտեզի հայերեն տարբերակն էլ է գոյություն ունեցել, սակայն դրա օրինակներն առայժմ ոչ մի տեղ չեն գտնվել։ Եթե ռուսերենը 1908 թվակիր է, ապա հայերենը 1912-ին է տպվել։ Նրա գնահատմամբ՝ «Քարտեզը վատ վիճակում էր, ուստի, վերատպելն անհրաժեշտություն էր, ինչն իրականացվել է Մատենադարանում՝ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։

     

    Ապա, քարտեզը սկանավորվել և ուղևորվել է Վենետիկ՝ ի պահ հանձնվելով հայագիտական հնագույն կենտրոն՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանությանը։ Արդյունքը լուսանկարներում տեսանելի է և արդեն փաստում է քարտեզը Մխիթարյան Միաբանությանը հանձնելու պահը։ Իսկ սա նշանակում է՝ Եվրոպայի կարևոր հայագիտական կենտրոնում հանգրվանած աղբյուրագիտական նշանակություն ունեցող քարտեզը, որը վկայում է 1900-ականների սկզբին Կովկասյան տարածաշրջանի երկրներում և հատկապես Ադրբեջանի ներկայիս տարածքում հայ բնակչության խտության, մեծաթիվ լինելու մասին, լույս կսփռի, սկզբնաղբյուր կհանդիսանա ինչպես հետազոտողների, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանով հետաքրքրվողների համար։ Այն կպահպանվի և կփոխանցվի հետագա սերունդներին՝ հայ ժողովրդի մեծաթիվ ներկայությամբ մեկ անգամ ևս փաստելով տարածաշրջանում հայերի բնիկության մասին։

     

    Քարտեզն իր գիտական, տեղեկատվական և ռազմավարական նշանակությամբ այսօր ավելի քան կարևոր է, և արդեն իսկ նրանով հետաքրքրվում են հետազոտողները։ Այն, ըստ էության, փաստական և գիտական լրջագույն նյութ է՝ ի հեճուկս ադրբեջանական կեղծիքի և ժխտողականության, հայազգի բնակչության թվաքանակի վիճարկման։

     

    19.10.2024, Փաստինֆո

  • «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց





     

    «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում

    Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր խաղաղության մոդելի խմբագրումներով:

    2026թ. հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը մինչև 2031 թվականն իր կարևորագույն նպատակն է։

    Թերևս, արժե անդրադառնալ Փաշինյանի մի քանի նախկին հայտարարությունների՝ ցույց տալու համար դրանց և նրա այսօրվա պնդումների կոնտրաստը:

    2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված, միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։

    Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը հանրությանը ներկայացնում էր «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքը՝ իր հաղթանակը կապելով խաղաղության անշրջելիության հետ։ Այժմ նույն իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկում է մինչև 2031 թվականը լուծվելիք խնդիր։

    Իրականում կոնտրաստ է առաջանում իշխանության նախընտրական և հետընտրական հռետորաբանության միջև ու նաև լեգիտիմ և տրամաբանական հարցադրում՝ եթե խաղաղությունն արդեն անշրջելի է, ապա ինչո՞ւ պետք է դրա իրավական ամրագրումը ձգվի ևս հինգ տարի։

    Ես գիտեմ, որ անմիջապես հնչելու է իշխանության հակափաստարկը՝ խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ համաձայնագրի ստորագրումն ընդամենը իրավական ընթացակարգ է։

    Միանգամից պատասխանեմ՝ փաստացի խաղաղությունը և երաշխավորված խաղաղությունը նույնը չեն: Այո՛, ռազմական գործողությունների բացակայությունը դրական իրողություն է։ Սակայն դա ինքնին չի նշանակում, որ բացառվել է ուժի կիրառման վտանգը կամ ձևավորվել է փոխադարձ պարտավորություններով ամրագրված կայուն խաղաղություն։

    Մյուս կարևոր հանգամանքը՝ Փաշինյանը ժամանակացույց է սահմանում մի գործընթացի համար, որի հանգուցալուծումը միայն իրենից կախված չէ:

    Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։

    Հետևաբար, Փաշինյանը չի կարող միակողմանիորեն երաշխավորել համաձայնագրի ստորագրման ժամկետը։

    Նա անգամ չի կարող երաշխավորել, որ կարող է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել՝ Բաքվի պահանջով. վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը նրան նոր Սահմանադրություն ընդունելու մանդատ չի տվել:

    Բայց Փաշինյանի քաղաքական նպատակի իրականացման տեսանկյունից ավելի խնդրահարույց է Բաքվի դիրքորոշումը:

    Եթե Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը շարունակաբար պայմանավորվում է Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական փոփոխություններով, ապա Բաքուն պահպանում է նաև նոր նախապայմաններ առաջադրելու լծակը՝ նույնիսկ եթե ներկայիս սահմանադրական պահանջը բավարարվի։ Սա ավելի հստակ է դարձնում «շարունակական զիջումների» ռիսկը։

    Խնդիրն ունի նաև փոխադարձության բաղադրիչ:

    Հայաստանը մտադիր է շատ արագ վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը ու ձեռնամուխ լինել այս ծրագրի իրականացմանը՝ թեև անհասկանալի է, թե ինչպես է այս նախագիծն իրականություն դառնալու ԱՄՆ-Իրան փաստացի պատերազմի և Թեհրանի ու նաև Մոսկվայի հնարավոր հակազդեցության պայմաններում:

    Այնուամենայնիվ, եթե տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի իրականացման գործընթացներն առաջ են շարժվում, մինչդեռ խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է անորոշ, առաջանում է փոխադարձության հարց։ Ստացվում է՝ Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ, բայց չի ստանում համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային երաշխիքներ:

    Փաշինյանի կողմից 2031թվականի հիշատակումն ունի նաև ներքաղաքական համատեքստ և այս խնդիրը իշխանության նպատակներին ծառայեցնելու միտում:

    Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել մի ժամկետ, որն ուղղակիորեն համընկնում է հաջորդ ընտրական ցիլկի հետ և արդյո՞ք խաղաղության թեման նա չի շահարկում՝ իշխանության պահպանման չարամիտ նպատակով: Խաղաղության օրակարգը շարունակում է օգտագործվել իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար, որովհետև քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն այլ կռվան չունի:

    Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մինչև 2031 թվականը ձգվող խաղաղության հերթական խոստում, այլ իրական և երաշխավորված խաղաղություն, որի անշրջելիությունը պայմանավորված չի լինի ո՛չ Փաշինյանի իշխանության հարատևմամբ, ո՛չ էլ Ալիևի «բարի կամքով»»։

     


  • Երևանի «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վեճի ու ծեծկռտուքի. կա 2 վիրավոր

    Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա» ռեստորանի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, և կան վիրավորներ, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

    Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 22-ամյա Ռոման Ռ․-ն՝ «աջ նախադաստակի ստորին դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Էդգար Ռ․-ն՝ «ձախ դաստակի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

    Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին նշված ռեստորանում կազմակերպվել է Երևանի բնակիչ 30-ամյա Բելլա Ս․-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ խնջույք, որին մասնակցել են Երևանի բնակիչներ 49-ամյա Վահան Ս․-ն, 35-ամյա Վազգեն Ռ․-ն, 37-ամյա Արտյոմ Մ․-ն, 32-ամյա Ժաննա Ռ․-ն, 43-ամյա Հայկ Ս․-ն, 36-ամյա Ալինա Կ․-ն, 30-ամյա Բելլա Ս․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Գ․-ն, Երևանի բնակիչներ 37-ամյա Հայկ Հ․-ն, 34-ամյա Էդուարդ Հ․-ն, 23-ամյա Մոնիկա Կ․-ն, 30-ամյա Տաթևիկ Ն․-ն, 29-ամյա Էդգար Ռ․-ն, ինչպես նաև 32-ամյա Ռոման Ռ․-ն։

    Խնջույքի ընթացքում՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 00։05-ի սահմաններում, նույն հասցեում գործող «Կոբա» ռեստորանի ներսի հատվածում Էդգար Ռ․-ն և Ռոման Ռ․-ն բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, ինչի պատճառով վիճաբանության են բռնվել Երևանի բնակիչ 36-ամյա Նարեկ Բ․-ի հետ, ով եղել է ընտանիքի անդամների հետ։

    Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել Էդգար Ռ․-ն, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ կիսամոխրացված և կիսով չափ լցված դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, ինչպես նաև մեկ հատ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված։ Դրա նախնական քաշը՝ փաթեթի հետ միասին, կազմել է 2.70 գրամ, իսկ առանց թղթե փաթեթի դեղնականաչավուն զանգվածի քաշը կազմել է 0.09 գրամ։

    Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

  • Oragir.live | Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից


    Հասարակություն






    Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը համախմբում է բնության պահպանության և կենսաբազմազանության ապագայի հարցերով զբաղվող միջազգային կառույցների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ 

    Համաժողովի շրջանակներում գործող «Կանաչ գոտում» Վեգան ներկայացնում է նաև նոր նախաձեռնություն՝ Electrolux-ի հետ համատեղ։ Ընկերությունը ներկայացնում է օգտագործված մարտկոցների ընդունման նոր սարք, որը հնարավորություն կտա այցելուներին մարտկոցները հանձնել վերամշակման և դրա դիմաց կուտակել cashback միավորներ։ Կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել բոլոր Վեգա սրահներում գնումներ կատարելիս։ 

    Վեգայի գործունեության առանցքում են էլեկտրոնային թափոնների և օգտագործված մարտկոցների հավաքագրումը, վերամշակման մշակույթի խթանումը և բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Նախաձեռնությունների նպատակն է նպաստել ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։ 

    Վեգայի մասնակցությունը COP17-ին հնարավորություն է ներկայացնելու ընկերության բնապահպանական մոտեցումները միջազգային միջոցառման շրջանակում, ինչպես նաև ընդգծելու մասնավոր հատվածի դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ 

     



  • Զանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբ

    ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի աշխատանքների մեկնարկի օրը մամուլի ասուլիսի ընթացքում կիսվեց հաճելի անակնկալով։ Կենսաբանական բազմազանության համաժողովի մեկնարին հայտնեց պահպանվող տարածում նկատված նոր ընձառյուծի մասին, որին կոչել են Աղասի։

    ««Գնդասար»   բնապահպանական տարածքի կառավարման և պահպանության   պատասխանատուները Զանգակատուն  համայնքում  հոկտեմբերի 9-ին տեսախցիկով նոր ընձառյուծ են նկարել։ Հոկտեմբերի 13-ին այն նկատվել է։ Սա, իսկապես, ոգևորող նորություն է ինձ համար։ Այնտեղ հովազը  2025 թվականից ի վեր հայտնվել է  երկրորդ անգամ։ Վերջին տվյալներով կրկնապատկվել է նաև  բեզուարյան այծերի  քանակը։

    Սրանք, իսկապես, ականավոր ձեռքբերումներ են, որոնք ցույց են տալիս, որ համայնքային պահպանության արդյունավետությունը Հայաստանում։

    Ի դեպ, ընձառյուծը ստացել է Աղասի անունը՝   իրեն հոգ տանողի անունով, որը   նաև նկատել է տեսախցիկների այդ պատկերը։Հովազը գալիս է COP»,- ասաց նախարարը։

  • Սահմանամերձ Եղվարդ, Ուժանիս գյուղերը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ կունենան

    Համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 380 մլն ՀՀ դրամի ներդրմամբ, օրերս մեկնարկել է համայնքի գյուղական բնակավայրերում երբևէ իրականացված ամենախոշոր ծրագիրը։

    Եղվարդ գյուղից դեպի Ուժանիս գյուղ տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ կասֆալտապատվի՝ ընդգրկելով Եղվարդ գյուղի կենտրոնական փողոցները՝ մշակույթի տան, հանդիսությունների սրահի հարակից տարածքները, ինչպես նաև Ուժանիս գյուղի գլխավոր ճանապարհը՝ հասնելով մինչև վերջին բնակելի տունը։

    Նշյալ ճանապարհահատվածը համայնքի գյուղական բնակավայրերի ճանապարհներից ամենավատ վիճակում գտնվողն էր։ Սողանքային ռիսկերի պատճառով ճանապարհի որոշ հատվածներ փլուզման վտանգի տակ էր, ինչը կարող էր հանգեցնել գյուղի հետ տրանսպորտային հաղորդակցության ընդհատմանը։

    Բարեկարգման արդյունքում ասֆալտապատվելու է 2 կմ երկարության և 16000 քմ մակերեսով ճանապարհ՝ ջրահեռացման վաքերով, նոր հենապատերով, իջատեղերով, անվտանգության անհրաժեշտ բոլոր տարրերով:

    Ներկա փուլում կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ, որոնց ընթացքին կիրակի օրը՝ աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել և համապատասխան հանձնարարականներ է տվել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

  • Նոր որակ և մշակույթ` կառուցապատման ոլորտում.Arkada Consturction»-ը…

    Նոր որակ և մշակույթ` կառուցապատման ոլորտում.Arkada Consturction»-ը…

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց