Blog

  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

    Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

  • Նախկին նախագահի որդին և ևս 3 անձ կալանավորվել են |

    Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող 6 մեղադրյալից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

    Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

    Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նշենք, որ բացի Քոչարյանի որդուց՝ Սեդրակից, կալանք է կիրառվել կառավարական ամառանոցի այն ժամանակվա տնօրեն Արամայիս Որսկանյանի, կնոջ ու դուստրերի նկատմամբ։

    Ըստ մեղադրանքի՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Քոչարյանն այժմ բուժզննություն է անցնում․ նրա խափանման միջոցի հարցը կորոշվի հետո:

  • Ռուստամ Մախմուդյանը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը

    ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն այս պահին Ռուստամ Մախմուդյանն է (վարկանիշը` +63)։

    HelpCourt 2026 վարկանիշավորման գործընթացը շարունակվում է և ավարտվելու է 2026 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 15։00։

    Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորին ավանդույթի համաձայն կփոխանցվի > խորհրդանշական հուշանվերը։

    Գլխավոր

  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ

    ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանԱյսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետոՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՍարգիս Խանդանյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի հետ

  • Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

  • ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

    2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը, և ինչ մասնաբաժին են նրանք կազմել աշակերտների ընդհանուր թվում։

    FIP.am-ի հարցմանն ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է ՌԴ քաղաքացիություն ունեցող 2․091 աշակերտ, իսկ 2025-2026-ին՝ 4․019։ Այսինքն՝ ուսումնասիրված ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել է 1․928-ով կամ շուրջ 92%-ով՝ գրեթե կրկնապատկվելով։

    Աճը, սակայն, հավասարաչափ չի եղել։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը նախ նվազել է՝ 2020-2021թթ.-ին հասնելով ուսումնասիրված ժամանակահատվածի նվազագույն ցուցանիշին՝ 1․785-ի, որից հետո տարիներ շարունակ գրանցվել է շարունակական աճ։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի բացարձակ աճին զուգահեռ ավելացել է նաև նրանց տոկոսային մասնաբաժինը՝ Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում 2018-2019 ուստարվա  0.55%-ից 2025-2026-ին հասելով 0.95%-ի։

    Նշենք, որ խոսքը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում (պետական ու ոչ պետական) աշակերտների մասին է։ 

    Ամենամեծ տարեկան աճը՝ 2022-2023 ուսումնական տարում

    Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի տարեկան ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի տարին-խմբ․) ուսումնական տարում, երբ նրանց թիվը 1․879-ից հասել է 2․735-ի՝ մեկ տարում ավելանալով 856-ով կամ շուրջ 45.6%-ով։

    Հաջորդ տարիներին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը շարունակել է աճել, սակայն ավելի ցածր տեմպերով․ նախորդող ուսումնական տարվա համեմատ 2023-2024-ին աճը կազմել է 20.8%, 2024-2025-ին՝ 8.6%, իսկ 2025-2026-ին՝ 12%։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը՝ աշակերտների ընդհանուր թվում

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվն աճել է ոչ միայն բացարձակ թվով, այլև աշակերտների ընդհանուր թվում ունեցած տոկոսային մասնաբաժնով։ 

    Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-2019-ից  մինչ 2020-2021 ուսումնական տարին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը նվազել է՝ 0.55%-ից հասնելով 0.45%-ի։ Դրանից հետո միտումը փոխվել է, և մասնաբաժինը սկսել է աճել։

    2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող 424․939 աշակերտից 4․019-ը ՌԴ քաղաքացիություն ուներ, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 0.95%-ը։

    Այսպիսով, 2018-2019-ի համեմատ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում աճել է շուրջ 1.7 անգամ՝ 0.55%-ից հասնելով 0.95%-ի։ Այլ կերպ ասած՝ եթե 2018-2019-ին յուրաքանչյուր 1․000 աշակերտից մոտ 5-6-ն ուներ ՌԴ քաղաքացիություն, ապա 2025-2026-ին՝ մոտ 9-10-ը:

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում տղաներն ավելի շատ են

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում ուսումնասիրված ամբողջ ժամանակահատվածում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին։

    2025-2026 ուսումնական տարում ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․204-ը տղա է, 1․815-ը՝ աղջիկ։ Տղաները կազմում են 54.8%-ը, աղջիկները՝ 45.2%-ը։

    Համեմատության համար՝ 2018-2019-ին 2․091 աշակերտից 1․124-ը տղա էր, 967-ը՝ աղջիկ, որը կազմում էր համապատասխանաբար 53.8% և 46.2%։

    Այսպիսով, 2018-2019 թթ․ ուստարուց մինչև 2025-2026 թթ․ ուստարիները ՌԴ քաղաքացիություն ունեցող տղաների թիվը 1․124-ից հասել է 2․204-ի՝ աճելով 1․080-ով կամ շուրջ 96%-ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի դպրոցներում ՌԴ քաղաքացիություն ունեցող տղա աշակերտների տոկոսային մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։

    ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շուրջ 69%-ը սովորում է Երևանում

    2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․767-ը՝ շուրջ 69%-ը, սովորել է Երևանում։

    Մարզերից ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակում՝ 317 աշակերտ, որին հաջորդում են Կոտայքը՝ 220, Լոռին՝ 208 և Արմավիրը՝ 154։

    Մնացած բոլոր մարզերին միասին բաժին է ընկնել մոտ  31.1%-ը՝ 1․252 աշակերտ։  

    Այսպիսով, վերջին 8 ուսումնական տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2․091-ից հասնելով 4․019-ի։ Միևնույն ժամանակ, տղաների մասնաբաժինն աճել է 1%-ային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում․ 2025-2026թթ․-ին նրանց շուրջ 69%-ը սովորել է Երևանում։

    Գայանե Մարկոսյան

    Կարդացեք նաև — 2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

    Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

  • Շախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-ից



    Սպորտ





    Շախմատը՝ ընդմիջումների գլխավոր զբաղմունք 

    Շուրջ երկու տարի է՝ Ալենն աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես էքսկավատորի օպերատորի օգնական։ Ապագա տնտեսագետն ու շախմատի վարպետության թեկնածուն վստահ է, որ շախմատային մտածողությունն ու ռազմավարական հմտությունները կիրառելի են նաև արտադրությունում։

    Կայուն աշխատանքն ու հստակ գրաֆիկը նրան հնարավորություն են տալիս հաջողությամբ համատեղել աշխատանքը, բուհական կրթությունն ու սիրելի մարզաձևը ։

    ԶՊՄԿ-ն միշտ խրախուսում է նպատակասլաց երիտասարդներին՝ ստեղծելով բոլոր պայմանները աշխատանքի, որակյալ կրթության և անձնական զարգացման ներդաշնակ համատեղման համար




  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին |

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացահայտել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա այցի նպատակը։ Նա այդ մասին ասել է The Washington Post-ին:

    Նրա խոսքով՝ այցը կապված էր հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։ Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ հայտնել։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Մոսկվայում Պուտինի և Ռեթքլիֆի շփումներ չեն նախատեսվում։

    Ըստ Shot-ի՝ Ռեթքլիֆը կարող էր հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Հունիսին վերջինս հայտնել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունը և ԿՀՎ-ն Ուկրաինայի հարցով շփումներ են պահպանում։

    Ռեթքլիֆը Մոսկվայում անցկացրել է մոտ ինը ժամ:

  • Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք

    Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք: Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

    Եվս 4 մարդ նույն գործի շրջանակում կալանավորվել է։ Տնային կալանք է սահմանվել Արամայիս Ոսկանյանի նկատմամբ, իսկ նրա կինն ու 2 դուստրերը կալանավորվել են։

  • Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր



    Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։

    2026 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 30-ը նախատեսվում է տեղաբաշխել 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։

    ՀՀ դրամով պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 9.50% է, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։

    Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո դրանք կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ ցուցակման։

    «Սա 2026 թվականին Կոնվերս Բանկի հերթական ներդրումային առաջարկն է։ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով համաժամանակյա տեղաբաշխման շնորհիվ Բանկը ներդրողներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը և ստանալ կանխատեսելի արժեկտրոնային եկամուտ։ Հետագայում ևս շարունակելու ենք հանդես գալ պարտատոմսերի նոր թողարկումներով՝ ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ներդրումային հնարավորությունները և արձագանքելով ներդրումային գործիքների նկատմամբ կայուն հետաքրքրությանը»,- նշել են Բանկում։

    Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

    Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։

    Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։