Քրեակատարողական ծառայությունը 107 տարեկան է.Գալյան  – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող համակարգն իր կարևոր առաքելությունն իրականացնում է ամենօրյա պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և նվիրումով՝ նպաստելով օրինականության պահպանմանը և դատապարտյալների վերասոցիալականացմանը։

 

Մաղթում եմ ծառայության բոլոր աշխատակիցներին ուժ, տոկունություն և մասնագիտական հաջողություններ, իսկ համակարգին՝ շարունակական զարգացում ու նոր ձեռքբերումներ։

 

Սիրելի ծառայողներ, խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ձեր ընտանիքներին, որոնք հաճախ լուռ, բայց մեծ նվիրումով կիսում են ձեր ծառայության դժվարությունները, սպասում ձեզ տանը և իրենց աջակցությամբ ուժ տալիս՝ շարունակելու այս պատասխանատու ճանապարհը։

 

Թող ձեր ընտանիքներում միշտ լինեն սեր, խաղաղություն ու ջերմություն, իսկ ձեր կատարած աշխատանքը մշտապես արժանանա գնահատանքի ու հարգանքի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *