Blog

  • Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20) – ԱՄԲԻՈՆ NEWS

    Օրվա տոները՝ Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր։

    1908-ին ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, 1990-ին կազմավորվել է «Հատուկ գունդ»-ը։ 2011-ին բացվել է Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը, 2024-ին վախճանվել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

    1519-ին Ֆեռնան Մագելանն սկսել է շուրջերկրյա ճանապարհորդությունը, 1946-ին՝ առաջին Կաննի կինոփառատոնը։ 2008-ին Իսլամաբադի Մարրիոտ հյուրանոցում պայթյունից զոհվել է 54 մարդ, 2021-ին Պերմում՝ 6։

  • Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը



    Հասարակություն





    Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

    Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 1-ից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան





    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է իրացվի․

    «Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:

    Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:

    Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:

    Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:

    Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»:




    դիտվել է 82 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց են փոխանակել





    Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցով, հայտնում է Բելառուսի պետական ​​լրատվական գործակալությունը՝ «Բելտա»-ն։

    Ուկրաինան ընդունել է տասնհինգ մարդու, իսկ Ռուսաստանը՝ երեք։




    դիտվել է 96 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • ԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականը



    Միջազգային





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ ամերիկյան լրագրությունը մեռած է։

    «Խնդիրն այն է, որ լրագրությունը մեռած է։ Ամերիկացիները լրատվամիջոցներին դիտարկում են որպես բիզնես։ Նրանք այլևս արդար և անաչառ չեն», – գրել է Գրենելը X-ում։

    Նա կոչ է արել լրատվամիջոցներին դիտարկել ճիշտ այնպես, ինչպես դրանք կան՝ որպես մասնավոր ձեռնարկություններ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող





    Սիրիայի Դեյր էզ Զորի նահանգում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարարության 11 ծառայող։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սիրիայի պետական SANA գործակալությունը, սեպտեմբերի 18-ին պայթյուն է տեղի ունեցել Դեյր էզ Զորի արևմտյան հատվածում՝ Այաշ բնակավայրի մոտ գտնվող սիրիական բանակի օբյեկտում։ Սեպտեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է զոհված 11 զինծառայողների հուղարկավորությունը։

    Syrian Observatory for Human Rights-ի վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է, կան նաև անհետ կորածների մասին տեղեկություններ։

    Պաշտոնական մարմինները պայթյունի պատճառը դեռ չեն հայտնել։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։




    դիտվել է 120 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • «La Repubblica»-ն անդրադարձել է հայկական գինեգործության վերածննդին․ Տավուշից մինչև միջազգային բեմ

    Իտալական «La Repubblica» թերթի գաստրոնոմիական «Il Gusto» հավելվածում հոդված է հրապարակվել՝ նվիրված Հայաստանի գինեգործական ավանդույթներին։

    Հոդվածում հիմնական շեշտը դրված է այն հանգամանքի վրա, թե ինչպես երիտասարդ գինեգործների ոգևորության շնորհիվ հայկական գինեգործության բազմադարյա պատմությունն ապրում է «երկրորդ երիտասարդություն» և իրական վերածնունդ։

    Հոդվածի հեղինակը մանրամասն անդրադարձել է Տավուշի տարածաշրջանի գինեգործական յուրահատուկ ինքնությանը, գինին ավանդական կավե կարասներում հնեցնելու մշակույթին։ Հեղինակը նաև հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսին Հայաստանում հաջողությամբ անցկացվել է «Concours Mondial de Bruxelles» գինու 33-րդ համաշխարհային մրցույթը, ինչն ամրապնդել է երկրի՝ որպես միջազգային կարևոր գինեգործական կենտրոնի կարգավիճակը։

  • Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը



    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

    Երևան քաղաքում`

    Սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում





    Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։21-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։




    դիտվել է 121 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • «Դու մի կյանք ունես, մի՛ վատնի անեծքի վրա»Պիպոյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հրեշտակի թևերը խոնավ էին։

    — Մի քանի կիլոմետր ամպի միջով եմ եկել, ոտից գլուխ թրջվել էի։

    — Սրբիչ տա՞մ։

    — Չէ՛, ոչինչ, կչորանան։

    Նստեց աթոռին, թևերը տվեց պատուհանից ներս ընկնող արևին։

    — Մի բան կուտե՞ս։

    — Ի՞նչ ունես։

    — Համով տոլմա կա։

    — Չէ՛, մենք միս չենք ուտում։

    — Իսկ խավիա՞ր։

    — Բադրջանի՞։

    — Հա՛։

    — Կուտեմ, շատ եմ սիրում խավիար։

    Խոհանոցից հաց, կարագ, խավիար, գդալ, աղ բերեցի, դրեցի սեղանին։ Խավիարի բանկան ձեռքն առավ, նայեց պիտակին։

    — Սա շատ համով ա, կերել եմ սրանից։

    Պտտեց բացեց կափարիչը, թեյի գդալը խրեց մեջը։

    — Երեկ վերևում քո մասին էինք խոսում։

    Գդալով խավիարի հաստ շերտ քսեց հացին։ Աղ արեց։

    — Մի՛ զարմացի, — մեղավոր ժպտաց, — ես էլ եմ աղ սիրում։ Էս խավիարի աղը ինձ երբեք չի հերիքում։ Պատկերացնում ե՞ս, վերևում մի պտղունց չես ճարի՝ չկա՛. կարոտ ենք մնում։

    Սկսեց անշտապ ծամել. ծամելիս ձեռքերով թեթև շարժումներ էր անում, ասես միտքն էր ձևակերպում։ Վերջապես կուլ տվեց։

    — Գիտե՞ս, դու շատ ես չարացած աշխարհի վրա։ Ո՜նց կարելի ա էդքան մեղադրել, փնովել, անիծել։ Մարդը թույլ արարած ա՝ ամեն րոպե մահն աչքի առաջ, անգամ իր վաղվա օրը չգիտի։ Իսկ դու չարանում ես, ամեն ինչում մեղադրում։

    — Բայց մեղավոր են, չէ՞։ Ավելի շուտ՝ մեղավոր ենք։ Էս ի՞նչ դժոխք ենք դարձրել մեր աշխարհը։

    Մի գդալ խավիար էլ քսեց հացին, ծամեց, կուլ տվեց։

    — Հա՛, մեղավոր եք, դուք դեռ չծնված եք մեղավոր, որովհետև թույլ եք ծնվում, դուք մեղավոր չլինելու ուժ չունեք, ձեր բնազդները ձեզնից ուժեղ են։ Բա կարելի ա՞ մեղադրել մեկին, որն ապրում ա իր կարեցած ձևով։ Դու մարդու՛ն չես մեղադրում, կյա՛նքն ես մեղադրում։

     

    Լռեցինք։ Երկուսս էլ մտքերի մեջ ընկանք։ Ես նայում էի, թե ինչ ախորժակով ա ուտում խավիարն ու ուրախանում էի։ Երևի վերևում անհամ բաներ են ուտում։ Հետո հարցրի.

    — Ինձ պատժելու ե՞ն դրա համար։

    — Ո՞վ… Քեզնից ավելի շատ ո՞վ կարող ա քեզ պատժել։ Քո կյանքն արագ անցնում ա քո ստեղծած դժոխքում։ Մի օր հետ կնայես ու կտեսնես, որ անեծքից ու չարությունից բացի ուրիշ բան չի եղել քո կյանքում։ Դու տե՞նց ես ուզեցել կյանքդ ապրել, է՞դ ես երազել։

    Կուլ տվեց հերթական պատառն ու շարունակեց.

    — Բայց մոռանում ես, որ մարդը կարող ա նաև ուժեղ լինի՝ հզոր, անպարտելի։ Ո՞նց ա Ռաֆայելը ստեղծել իր Տիրամորը, ո՞նց ա Բախն արարել իր Մեսսան, Քուչակը ո՞նց ա երկնել՝ ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛… Իսկ հիշու՞մ ես՝ Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի չորրորդ մասը, երբ մի ամբողջ ժամ բեմի վրա՝ նվագախմբի հետևում նստած հսկա երգչախումբը մեկ էլ միասին ոտքի ա կանգնում։ Ասես բանակը գրոհի պատրաստվի։ Դու միշտ փշաքաղվում ես էդ տեսարանից։ Էդ լուռ շարժումը պակաս ազդեցիկ չի, քան երաժշտությունը։ Հիմա նրանք միավորելու են իրանց հզոր ձայները ու մաքրելու են օդը ամեն տեսակի չարից, տապալելու են պատերազմը։

    — Բայց չեն տապալում, ամեն րոպե մի տեղ պատերազմ ա բռնկվում։

    — Տապալում են, ամեն անգամ, երբ նրանք իրանց հզոր ձայներով դղրդացնում են օդը, նրանք մի մեծ պատերազմ են պատառ-պատառ անում ու ոչնչացնում։ Բայց դու որտեղի՞ց իմանաս, չէ՞ որ էդ պատերազմը չի լինում։ Էդ պահին նրանք միլիոնավոր մարդկանց մեղքերը ոչնչացնում են։ Մտածի՛, լա՛վ մտածի, դու մի կյանք ունես, մի՛ վատնի անեծքի վրա։

     

    Ձեռքով թևերը շոյեց ու հավաքեց մեջքին։

    — Արդեն չորացա՞ն։

    — Հա՛, էս եղանակին շուտ են չորանում։

    Ափսոսանքով նայեց խավիարի դատարկ բանկային։

    — Լրիվ կերա, քեզ բան չթողեցի։

    — Ոչինչ, ես նորը կառնեմ։ Սուրճ կուզե՞ս։

    — Չէ՛, ես գնամ, դեռ շատ գործեր ունեմ, պիտի հասցնեմ, որ մինչև մութն ընկնելը վերադառնամ։ Չեմ սիրում գիշերով թափառել սառն ու խոնավ ամպերի մեջ։