Blog

  • Արսեն Հարությունյանի էմոցիաները` հաղթանակից հետո. Ֆոտոշարք. RAF

    Արսեն Հարությունյանի էմոցիաները` հաղթանակից հետո. Ֆոտոշարք. RAF

  • Պեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկությունները





    Ռուսաստանում մինչև 2026 թվականի վերջը 300 հազար մարդու մոբիլիզացնելու ծրագրեր չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով նման տեղեկությունները։

     

     

    Պեսկովը հերքել է Bloomberg-ի հրապարակումը, ըստ որի՝ Ռուսաստանում քննարկվում է մինչև տարեվերջ ևս 300 հազար մարդու զորակոչելու հարցը։ «Ոչ, նման ծրագրեր չկան»,– ասել է նա։

    Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել էր, որ ներկայում չկա այնպիսի սցենար, որը կպահանջեր մոբիլիզացիա։ Նրա խոսքով՝ զինծառայողները ծառայության են անցնում կամավորության սկզբունքով և պայմանագրեր են կնքում։

    ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա, քանի որ զինված ուժերի համալրումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների հաշվին։ Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ պայմանագիր է կնքել շուրջ 200 հազար մարդ, ևս մոտ 16 հազարը որպես կամավոր մեկնել է մարտական գործողությունների գոտի։




    դիտվել է 19 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․

    Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիր եւ Արաքս խոշորացված համայնքներում։ 2 համայնքում էլ ՔՊ-ի թեկնածուները գործող ղեկավարներն են. Վարշամ Սարգսյանը՝ Արմավիրում, Ղազար Ղազարյանը՝ Արաքսում: Տեղեկացանք, որ այս համայնքներում ընդդիմությունը, մասնավորապես` «Ուժեղ Հայաստանը», չի առաջադրվելու: Տոտալ ճնշումներ են իրականացվել ընդդիմադիրների նկատմամբ, եւ նրանք չեն կարողացել մարդկանց համոզել, որ առաջադրվեն: Մարդիկ վախենում են քրեական հետապնդումներից, աշխատատեղ կորցնելուց:

    Ընտրություններին ընդառաջ, 2 համայնքապետերն էլ լծվել են համայնքները «բարեկարգելու» գործին: Արմավիր քաղաքում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են ակտիվորեն ընթանում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների սանմաքրման աշխատանքներ: Օգոստոսի 30-ին համայնքապետը Տաթեւ Ասատրյանի մենահամերգն էր կազմակերպել, սեպտեմբերի 1-ից էլ ուսանողներին անվճար երթուղով ապահովեցին: Իսկ ովքեր են համայնքապետի իշխանական թեկնածուները:

    Վարշամ Սարգսյանը 2005-2011թթ. սովորել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» բաժնում։ Ավարտելուց հետո աշխատել է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունում: 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո` հուլիսի 13-ից նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ, 2021 թվականին` նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, որից հետո՝ 2024 թվականի հունվարի 15-ին, Արմավիրի ավագանու կողմից ընտրվել է Արմավիրի ղեկավար։

    Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն էլ է այս օրերին ակտիվ հանդիպումներ ունենում համայնքի բնակիչների հետ, փորձում է Արմավիրի համայնքապետից ոչ մի հարցում հետ չմնալ, նա նույնպես ուսանողների համար անվճար տրանսպորտ է հատկացրել. «Արաքս համայնքի սիրելի՛ բնակիչներ։ Տեղեկացնում ենք, որ մեկնարկել են անվճար ուսանողական տրանսպորտի գործարկման աշխատանքները։ Անվճար ուսանողական ավտոբուսների գործարկման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով՝ խնդրում ենք Արաքս համայնքի այն բնակիչներին, ովքեր սովորում են Երեւանում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկօրյա ժամկետում հաշվառվել իրենց բնակավայրերի վարչական գրասենյակներում»։
    Ղազար Ղազարյանը, սակայն, պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում:

    Մամուլում գրվեց, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Արաքս խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ: «Դատալեքսից» տեղեկացանք, որ Ղ․ Ղազարյանը պետությանը՝ ի դեմս Արմավիրի մարզի Գայ համայնքի, անզգուշությամբ պատճառել է էական վնաս. Կարինե Սարգսյանը 2023 թ․ ապրիլի 10-ին Գայ համայնքի հողային ֆոնդից 0.09358 հա հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք եւ ստացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման № 10042023-04-0061 վկայական, որի պայմաններում համայնքը զրկվել է հիշյալ հողատարածքից: Ղազար Նշանի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 446-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար: Սակայն դատական նիստերը մինչ օրս տարբեր պատճառներով հետաձգվում են՝ հանրային մեղադրողի աշխատանքային ծանրաբեռնվածության, վկաներին ծանուցելու հետ կապված պատճառաբանություններով կամ մեղադրողի միջնորդության հիմքով։ Հերթական դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված: ՔՊ-ն, փաստորեն, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում` անգամ քրեական մեղադրանքը վրան՝ դատվող անձանց է համայնքապետի թեկնածու առաջադրում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/8b17a33772a370e1762802e51d9bd294?fbclid=IwY2xjawUbBB9wZG9mBWV4dG4DYWVtAjEwAGJyaWQRMVFSRmFnRThNamZJYmxwS29zcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEeLLgrgbmriIeZxTZRbbWYTP8oGA76Ys8r9-ffoEVz-DogMidzTzHwHHn7kO4_aem_4ByA1Kkt4pSBPtFlm8Tcsw

    © 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

  • Փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով տեղափոխել են վնասվածք ստացած քաղաքացուն

    Սեպտեմբերի 19-ին Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը։
    Փրկարարները նրան մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով հասցրել են շտապօգնության ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացին հոսպիտալացվել է։

  • Թրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել։

     

     

    «Հենց հիմա նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Եթե այդ համաձայնությունը սխալ լինի, ես նույնիսկ չեմ պատրաստվում այն քննարկել»,- ասել է Թրամփը։

    Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, քանի որ, իր գնահատմամբ, «բոլոր առումներով պարտվում է»։

    «Նրանք պարտվում են ֆինանսական առումով, պարտվում են ռազմական առումով։ Նրանք բացարձակապես բոլոր առումներով պարտվում են։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։




    դիտվել է 54 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

  • Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի



    Հասարակություն





    Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում սեպտեմբերի 19-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 19-ին ժամը 18:00- 21:00-ն կդադարեցվի ք. Եղվարդ Արա Գեղեցիկ 1, 2, 3 փողոցների, Նար Դոս 1, 2 նրբանցքների, Մ. Եղվարդեցու 1-6 փողոցների ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ․ Սուրենյան (տեսանյութ)

    Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ․ Սուրենյան (տեսանյութ)

  • Հայկական Տարազ (Ալեքսանդրապոլ) – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ալեքսանդրապոլի ազգային տարազը կազմում է Բարձր Հայքի(Կարնո) տարազախմբի անբաժանելի մասը։ Կարնո տարազում գերակշռում էին մուգ կարմիր, մուգ կապույտ և մանուշակագույն երանգները, օգտագործում էին մահուդ, թավիշ և մետաքսե կերպասներ։
    Կանացի հագուստի կարևորագույն մասերից էր վերնազգեստը և գոգնոցը։ Վերջինս կարվում էր մետաքսից կամ թավշից և ցույց էր տալիս աղջկանից կնոջ կարգավիճակի անցումը։ Գոգնոցի աջ և ձախ հատվածներում ասեղնագործվում էր նշանախշը, որը պտղաբերության խորհրդանիշն էր։ Գոգնոցի ծայրերը եզրագծված էին ոսկեգույն ձեռագործով։
    Գոտին հյուսում Էին դեղին և կարմիր գույնի մետաքսյա թելից և կարող էին ունենալ մակագրություններ “բարի վայելում”, կամ “ի վայելումն կապողին”։
    Կանանց գլխի հարդարանքը ևս յուրօրինակ շքեղ էր։ Կազմված էր 3 հիմնականմասերից. վարդթանթանա, ֆես փյուսքյուլ և մետաքսյա քող։ Վարդթանթանան պատրաստվում էր հիմնականում թավշից, գլխի հատվածում շրջանակաձև էր և բաց։ Թանթանայի ծաղիկների գույնով կարելի էր որոշել ամուսնացած էր աղջիկը, թե ոչ։ Գլխի հարդարանքի կարևոր մաս էին քունքակախիկները՝ յուրաքանչյուր կողմում 5-ից 6-ական զույգ։ Զույգի ծայրը ներքևում միացվում էր և կախվում մեկ ոսկյա դրամ։ Ճակտնոցը բաղկացածր էր երկու շարք ոսկյա դրամների շարանից, կենտրոնում մեկ մեծ

  • «Գրատախտակի գնացած» Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական նորահայտ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։

    «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։

    Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։

    Հատկանշական է, որ այս օրերին ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը փորձում են պաշտպանել իրենց նոր գործընկերուհուն՝ ընդգծելով, որ նա նոր է խորհրդարանում, առաջին անգամ է հանդես եկել ԱԺ ամբիոնից և ժամանակ է անհրաժեշտ քաղաքական դաշտում ու խորհրդարանական աշխատանքում փորձ ձեռք բերելու համար։

    Հիշեցնենք, որ Փարաքարի նախկին ավագանու անդամ Վարդանյանի շուրջ աղմուկը սկսվեց սեպտեմբերի 16-ին՝ նրա առաջին ելույթից հետո։ Պատգամավորը, անդրադառնալով դպրոցական տարիներին, պատմել էր, որ «մացեմածիկայի» ժամին գրատախտակի գնալուց առաջ ձեռքերը տաքացնում էր վառարանի վրա, որպեսզի կարողանար կավիճը բռնել և խնդիր լուծել։ Միաժամանակ օգտագործել էր նաև «գրատախտակի գնալ» ձևակերպումը։

    Ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անգամ նրան հորդորել էր խոսել օրակարգային թեմայից, ինչին Վարդանյանը պատասխանել էր, որ սա իր առաջին ելույթն է և «ներելի է»։

    Դրանից հետո սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսվեց Վարդանյանի խոսքի լայն քննադատություն՝ նրան մեղադրելով անգրագիտության մեջ։

    «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը վերջին օրերին զրույց է Արաքսյա Վարդանյանի հետ։ Մեր դիտարկմամբ՝ պատգամավորը ակնհայտորեն հուզված էր և դժվարությամբ էր տանում վերջին օրերի հանրային արձագանքը։

    Այսպիսով՝ ԱԺ-ում առաջին ելույթով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նոր պատգամավորի համար խորհրդարան մտնելու առաջին իսկ օրերը սպասվածից բավական ծանր ընթացք են ստացել։

    Հիշեցնենք, որ Արաքսյա Վարդանյանը ՔՊ է մտել Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունից հետո. նա 2021-ին ԱԺ ընտրություններին մասնակցում է այդ կուսակցության ընտրացուցակով»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



    դիտվել է 44 անգամ

  • Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ դա պետք է իմանան մեր սերունդները․ Մեսրոպ Հովհաննիսյան

    Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

    Քանի որ տեսաուղերձ հրապարակելու հնարավորությունն առայժմ սահմանափակ է, իմ դիրքորոշումը կներկայացնեմ գրավոր՝ թեկուզ երկար, բայց հիմնավորված։

    Կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հայտարարություններին՝ դպրոցներում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող խոսույթների նկատմամբ պետական գործողությունների անհրաժեշտության մասին դիրքորոշմանը և պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարձրացմանն ու վերանայմանը։

    Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Դա փաստ է, և դա պետք է իմանան մեր սերունդները։

    Եվ մի՛ կարծեք, թե մեկ հայտարարությամբ կամ մեկ ստորագրությամբ կարելի է ժողովրդի պատմական հիշողությունից Արցախը ջնջել։

    Մեր բարոյահոգեբանական կերտվածքում չի կարող Ադրբեջանը կամ Թուրքիան այդքան արհավիրքից հետո դառնալ մեր բարեկամը, ընկերը և խաղաղասեր հարևանը։ Մեզանից խլողը մեզ չի կարող փորձել մոռացնել, ուրացնել տալ մեր ինքնությունը, մեր արժեքը և մեր հայրենիքը, որը խլել են մեզնից։ Դա խաղաղության կոչ չէ, սա ներողություն չէ։ Սա քաղաքական փորձ է՝ շրջանցելու պատմական պատասխանատվությունը, լռեցնելու հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի հարցը և «խաղաղության» անվան տակ մեզ պարտադրելու մոռացություն։

    Իրենց պետական քարոզչամեքենան միշտ մեր նկատմամբ թշնամական է եղել։ Եվ մեր երեխաներն էլ պետք է իմանան ու հիշեն դա։

    Իսկ եթե մի օր խաղաղություն էլ լինի, դա չի նշանակում, որ մենք պետք է բարեկամներ դառնանք ու մոռանանք իրենց արածը։

    Եթե, ըստ որոշ տգետների, մենք էլ ենք վատ վարվել իրենց հետ, ապա ես ասում եմ՝ մենք պատասխան ենք տվել իրենց սկսածին ու իրենց արած դաժանություններին։ Սումգայիթ, Բաքու և այլն։ Սումգայիթի և Բաքվի հակահայկական ջարդերը պատմականորեն փաստագրված են։

    Ի՞նչ է՝ եղբոր մեջ ցասում չկա՞, երբ քրոջն են սպանում կամ եղբորը։ Ցասում չկա՞, երբ զավակիդ են սպանում, ծնողիդ են սպանում կամ, վերջիվերջո, ազգակցիդ, թեկուզ անծանոթ։

    Ուրեմն մենք մեղավոր չենք հիշելու համար։ Մենք մեղավոր չենք վաղը արդար պահանջ ներկայացնելու համար։ Եվ եթե վաղը ունենանք արժանի քաղաքականություն ու արժանի դիվանագիտություն, պարտավոր ենք կարողանալ մեր արդար պահանջները ներկայացնել։

    Այո՛, ցանկացած մանկավարժ պետք է իր աշակերտին սովորեցնի ճանաչել իր իրական հայրենիքը, իր պատմությունը, իր ազգային արժեքները։

    Եվ այո՛, թող մեր կրտսեր սերունդն իմանա՝ մենք ասում ենք՝ Արցախը հայկական է։

    Արցախի հարցը փակված չէ, և այն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով օրակարգ վերադարձնելու ուղղությամբ քայլեր պետք է լինեն։ Բայց արդեն ձեր կառավարությունից հետո։

    Ոչ թե արկածախնդրությամբ։

    Ոչ թե դատարկ գոռգոռոցով։

    Այլ իրական դիվանագիտությամբ և հզոր պետություն կառուցելով։

    Հզորանալը մեզ միշտ է անհրաժեշտ։

    Ուժեղ պետության հետ հաշվի են նստում բացառապես բոլորը։

    Իսկ եթե վաղը որոշեք դպրոցներում արգելել Արցախից, ազգային արժեքներից կամ պատմական հիշողությունից խոսելը, ի՞նչ եք անելու՝ մանկավարժներին աշխատանքից ազատելո՞ւ եք։

    Ինքն իրեն հարգող մանկավարժը կամ տնօրենը, չեմ կարծում,մնա մի համակարգում, որտեղ իրեն պարտադրում են սեփական պատմության մասին լռել ու ուրանալ՝ հանուն տաք ու պինդ աթոռի, գրոշների կամ նույնիսկ ավելիի։

    Եվ խաղաղությունն էլ չի նշանակում հիշողության կորուստ։

    Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» երևի չեք կարդացել։ Փորձեք։ Հնարավոր է՝ գիտակցեք, հիշելով այտեղ գրված հայտնի տողերը որ

    «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…»

    Մարդը չի կարող այդպես ապրել։

    Մարդը հիշում է։

    Եթե խաղաղություն է լինելու, ապա նախ՝ փոխադարձության հիմունքներով։

    Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության հետ մեր պատմական հակասությունները մեկ ստորագրությամբ չեն վերանում։

    Դուք ոչ ոք եք, որ որոշեք՝ ժողովուրդը վաղվանից այլևս չպետք է հիշի Հայոց ցեղասպանությունը, չպետք է ունենա իր պատմական պահանջները կամ պետք է Արցախյան հարցն ընդմիշտ փակված համարի։

    Դա կարող է փակված լինել արժեզուրկ մարդու համար։

    Բայց ինձ ու իմ նման մտածողները, փառք Աստծո, դեռ կան և լինելու են։

    Ի՞նչ է նշանակում՝ եթե հիշենք, խոսենք, ասենք, ուրեմն պատերա՞զմ է լինելու։ Ի՞նչ է նշանակում՝ եթե խոսում ենք մեր պատմությունից ու մեր պահանջներից, ուրեմն խաղաղության գործընթացին ենք վնասո՞ւմ։

    Խաղաղությունն առաջին հերթին ներքին համոզմունքից է գեներացվում՝ այն համոզմունքից, որ դիմացինդ իսկապես ցանկանում է քեզ հետ խաղաղ ապրել։

    Իսկ երբ քեզ ստորացնում են, արժեզրկում քո պատմամշակութվյին ժառանգությունը, խլում են, հետո էլ ասում՝ եթե չհամաձայնես, պատերազմ կլինի, դա արդեն խաղաղություն չի հիշեցնում։ Դա բռնատիրական և զավթողական քաղաքականություն է։

    Մեր անվտանգության առաջին երաշխիքը ՀՀ զինված ուժերն են։ Բանակը զսպող մեխանիզմ է այն պետության համար, որը կփորձի սպառնալիքով խոսել մեզ հետ։

    Իսկ բանակը և, առհասարակ, ժողովուրդը պարտավոր են պաշտպանել իրենց ինքնությունը ժառանգածը հայրենիքը, որովհետև այն, ինչ ժառանգել ենք, միայն մեզ չի պատկանում, այլ այն ոսկյա սերնդին որը ունենք և դեռ ունենալու ենք։

    Ես պատերազմ չեմ տենչում բացարձակ։

    Եվ եթե նույնիսկ պատերազմ պետք է լինի՝ ցավով եմ ասում, բայց ինձ համար ավելի ընդունելի է առաջինը իմ կյանքի հաշվին պաշտպանել այն, ինչ ունենք, քան անընդհատ կորցնենք, լռենք ու գաղափարազրկված ապրենք։

    Հասկացողը կհասկանա իմ ասածի խորությունը։

    Հիմա անդրադառնանք ձեր և պետական պաշտոնյաների բարձր վարձատրությանը։

    Նիկոլ Փաշինյան, երբ ընդդիմադիր էիք, փողոցներից ու ամբիոններից խոսում էիք աղքատությունից, ժողովրդից թալանված հարստությունից, երկիր թալանածներից։

    Հիմա հարցս շատ պարզ է, այդ ժամանակ դուք ժողովրդի աղքատության դե՞մ էիք պայքարում, թե՞ ձեր սեփական աղքատությունը հաղթահարելու համար։

    Եթե նախկինում բարձր պաշտոնյաների հարստացման թալանի դեմ էիք պայքարում, իսկ այսօր նույն ժողովրդի ծանր կյանքի կողքին իշխանական բարձր վարձատրությունը ներկայացվում է որպես օրինական ու բնական, ապա հարց է առաջանում՝ տարբերությունն ո՞րն է։

    Այն, որ նախկինում ձեր անվանած թալանը ապօրինի էր, իսկ հիմա ամեն ինչ թղթավորված է՞։

    Ժողովրդի համար դրանից ի՞նչ է փոխվում, եթե իր կյանքի ծախսերը շարունակում են ծանրանալ օրեցօր թանկացումների շնորհիվ։

    Եթե պետությունում գումար կա, ապա մանկավարժի համար էլ պետք է լինի։

    «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը ներկայացրել է հստակ առաջարկներ։

    2026 թ. օգոստոսի 17-ին համապատասխան գրությունը մուտքագրել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նախարար Արսեն Թորոսյանի անունով։ Հաջորդ իսկ օրը նախարարությունից ստացել եմ ծանուցում, որ դիմումն ընդունված է։ Այսօր արդեն սեպտեմբերի 18-ն է, սակայն մինչ այս պահը պատասխան դեռ չեմ ստացել։

    «Հանրագրերի մասին» օրենքը հստակ է․ հանրագրին պատասխան պետք է ներկայացվի այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե ժամկետը երկարաձգվում է, հանրագիր ներկայացրած անձը դրա մասին պետք է ծանուցվի սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

    Բայց նման ծանուցում նույնպես չեմ ստացել։

    Մի քանի անգամ ձեզ ուղղված նամակները հասցեագրել եք ԿԳՄՍ նախարարություն, իսկ այնտեղից ստացված պատասխաններում մեր բարձրացրած հիմնական հարցերը շրջանցել են։ Հարցին ուղիղ պատասխան չկա։

    Ու հետո բողոքում եք կրթության որակից։

    Նախ ձեր իսկ քաղաքական ու պետական համակարգում եղած որակին նայեք։

    Ձեզ սատարող բլոգերների որակին նայեք։

    Որոշ պատգամավորների որակին նայեք, որոնք երկու բառ իրար չեն կարողանում կապել։

    Իսկ երբ խոսում եք 1990-ականների Հայաստանի դպրոցների մասին, մի մոռացեք, որ այդ ծանր թվականներին դպրոցում տուժողը ու այդ ամբողջ ծանրությունը սեփական ուսերին տանողը հենց մանկավարժն էր։

    Այն մանկավարժը, որը ցրտին ու ծանր պայմաններում, շատ ժամանակ առանց տրանսպորտի, ոտքով դպրոց էր գնում, աշակերտներին համախմբում էր վառարանի շուրջ և փորձում էր կրթել։

    Մանկավարժը դպրոցի հենասյունն է, աշակերտը՝ նրա միջուկը։

    Դպրոցի պատերը վերանորոգելով, բայց մանկավարժին արժեզրկելով և կրթության որակը կորցնելով՝ դուք պետություն չեք կառուցում, այլ այդ պետության փոսն եք փորում։

    Հա՛, ու Արցախի հարցն էլ փակված չէ։

    Հ.Գ.

    Լուսանկարը։ 2022 թ․ Հայկական Արցախ՝ Գանձասար։ Պատմությունը չեն կեղծում՝ սեփականացնելով հայկական ժառանգությունը։