Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ը

Written by

in



Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *