Blog

  • Իրական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա․ Վեհափառ Հայրապետ

    Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

    Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։

    Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։

    Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։

    Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծեցին, որ Հայաստանի և Հայոց Եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրեցին նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրեցին Նորին Սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։

    Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։

    Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։

  • ԺԼԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ժլատ մարդը միշտ չէ, որ փող չունի։

     

    Շատ հաճախ նա ունի փող, բայց չունի բավարարության զգացում։

     

    Նրա ներքին տրամաբանությունը մոտավորապես սա է․

     

    «Եթե կարող եմ չտալ՝ չեմ տա։

    Եթե կարող եմ անվճար ստանալ՝ կստանամ։

    Եթե կարող եմ ուրիշի հաշվին անել՝ ինչո՞ւ իմ հաշվին անեմ»։

     

    Ժլատությունը տնտեսող լինել չէ։

     

    Տնտեսող մարդը հաշվարկում է։

    Ժլատ մարդը վախենում է կորցնելուց։

     

    Նա նույնիսկ այնտեղ է փորձում խնայել, որտեղ խնայողությունը արդեն վերածվում է անհարմարության, անարդարության կամ սեփական կյանքի որակի նվազման։

     

    Ամեն ինչի գինը նա տեսնում է։

     

    Բայց ամեն ինչի արժեքը՝ ոչ։

     

    Ժլատ մարդը կարող է հարյուր դրամի համար ժամերով մտածել, բայց չհաշվել իր ծախսած ժամանակի արժեքը։

     

    Կարող է անվճար դասընթացների տասնյակ հղումներ հավաքել, բայց ոչ մեկը չանցնել։

     

    Կարող է ամենաէժանը գնել, հետո երեք անգամ ավելի շատ վճարել դրա հետևանքների համար։

     

    Կարող է ընկերոջից անընդհատ վերցնել, բայց երբ հերթը հասնում է իրեն տալուն՝ հանկարծ հիշել, որ «ամեն մարդ ինքն իր համար պետք է պատասխանատու լինի»։

     

    Ժլատության ամենատհաճ կողմը

     

    Ժլատ մարդը հաճախ իր ժլատությունը ներկայացնում է որպես խելացիություն։

     

    «Ես փողի արժեքը գիտեմ»։

     

    ✋ Ոչ։

     

    Փողի արժեքը իմանալը նշանակում է հասկանալ՝ որտեղ ծախսել, որտեղ խնայել և ինչի համար արժե վճարել։

     

    Ժլատությունը պարզապես «չծախսելու» կարողությունն է։

     

    Երբեմն նույնիսկ այն դեպքում, երբ չծախսելը ավելի մեծ կորուստ է առաջացնում։

     

    Իսկ հարաբերություններում…

     

    Ժլատ մարդը կարող է ժլատ լինել ոչ միայն փողի հարցում։

     

    Նա կարող է ժլատ լինել՝

     

    ժամանակի,

    ուշադրության,

    աջակցության,

    գովասանքի,

    երախտագիտության,

    ջերմության,

    պատասխանատվության նկատմամբ։

     

    Այսինքն՝ խնդիրը երբեմն դրամապանակի մեջ չէ։

     

    Խնդիրը մարդու ներքին «ռեսուրսի» ընկալման մեջ է։

     

    Նա ապրում է այն տրամաբանությամբ, որ եթե ինչ-որ բան քեզանից դուրս եկավ, դու կորցրեցիր։

     

    Իսկ առողջ մտածողությունը հակառակն է հասկանում․

     

    որոշ բաներ տալով՝ դու չես աղքատանում։

     

    Դու կարող ես նույնիսկ հարստանալ՝ հարաբերությամբ, վստահությամբ, փորձով, հեղինակությամբ և մարդկային կապով։

     

    ☝️ Ու վերջում՝ ամենասուր մասը.

     

    Ժլատ մարդը կարող է ամբողջ կյանքում հարստություն հավաքել, բայց այդ ընթացքում այնքան վախենալ կորցնելուց, որ մոռանա ապրել։

     

    Որովհետև երբ մարդու համար ամենակարևոր հարցը դառնում է

    «Ի՞նչ եմ կորցնելու»,

    նա աստիճանաբար դադարում է հարցնել՝

    «Ի՞նչ եմ ստանալու»։

  • Երևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափով



    Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը կբարձրանա։

    Այն 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետԳագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարությունՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿԸնդդիմության դատարկ աթոռները շարունակում են քրտնաջան աշխատել. Տարոն Չախոյան8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստի

    Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետԳագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարությունՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿԸնդդիմության դատարկ աթոռները շարունակում են քրտնաջան աշխատել. Տարոն Չախոյան8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասինՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակըՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՆիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունըՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ Գևորգ ՊապոյանԳործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում

    Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում՝ մոտ 6կմ երկարությամբ, իրականացվում է միջին նորոգում։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

    Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ճանապարհային նշաններով, անվտանգության այլ տարրերով, ինչպես նաև կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

  • Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև





    Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն Պետական դումայի պատգամավորների ընտրություններին, դրանով իսկ կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-յան ալիքում։

    «Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին, քվեարկությանը, դրանով իսկ մոտեցնում է մեր հաղթանակը մեր թշնամու նկատմամբ»,– ասել է Մեդվեդևը։

    Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել Պետական դումայի պատգամավորների ընտրություններին։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիները պետք է իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը և կշռադատված որոշում կայացնեն։ Պուտինը նշել էր, որ ընտրություններին մասնակցությունը Ռուսաստանի հաղթանակին ուղղված ընդհանուր ներդրում է։




    դիտվել է 123 անգամ

  • Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են

    Երևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի ենԵրևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Գնալով ավելի շատ փորձագետներ են համակարծիք, որ երկրում ի հայտ են գալիս քաղաքական դրդապատճառներով պայմանավորված «ակտիվների վերաբաշխման» նշաններ»,- նշել է Գալուզինը։

    Նա նշել է, որ Հայաստանում ռուսական տնտեսավարող սուբյեկտների շահերի ցանկացած ոտնձգություն անարձագանք չի մնա ռուսական կողմից։

  • Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿ





    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության մի քանի բաժինների  իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։

    Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոթբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։

    Ներմուծման առանձնահատկություններից օգտվելով` ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթը ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։

    Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։

    Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Մասնավորապես, պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։ Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

    Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։

    Մասնավորապես, մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։

    Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։

    Այդ հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ Տվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

    Ներկայում միջոցառումները և վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է բարձրարժեք և արագ իրացվող ապրանքների շրջանառության ոլորտում ստվերային գործունեության բացահայտման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև այն դեպքերը, երբ հարկային պարտավորություններից խուսափելու և գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով օգտագործվում են տարբեր անձանց անվամբ հաշվառված և միմյանց հաջորդող ընկերություններ։

    ՀՀ ՊԵԿ


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆ



    Հասարակություն





    Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

    Այսպիսով` քաղաքացիներն, առանց ԱԱՊ օղակ այցելելու, կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ` կանխարգելելով գրիպով հիվանդացումը ու հնարավոր բարդությունները:

    Պատվաստումային շարժական կետերը գործելու են սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հասցեներում. Վերնիսաժում՝ նշված ժամանակահատվածի ողջ ընթացքում, իսկ Ազատության հրապարակի, Հանրապետության հրապարակի, Մերգելյան այգու (Կոմիտաս պողոտա 1), Գայի արձանի, Աջափնյակ թաղամասի Կայզեր սուպերմարկետի (Մարգարյան փողոց 23/6), Դավթաշեն թաղամասի Երևան Սիթի սուպերմարկետի (Տիգրան Պետրոսյան փողոց 25/5), Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային համալիրի և Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքներում՝ սահմանված ժամանակացույցով:

    Պատվաստումային շարժական կետերում կարող եք պատվաստվել ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ:

    Պատվաստվե՛ք հիմա, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Անընդունելի է իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նիստերը վարեց Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

    Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։

    Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես եկան ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ տիար Արա Զոհրաբյանը։

    Անդրադարձ կատարվեց Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվեցին խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։

    Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։

    ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։

    Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։

    Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։

    Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։

    Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ներկայացված առաջարկները և թելադրեց շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։

    Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։

    Խորհուրդը կարևորեց նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։

    Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրեց համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։

    Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։

    Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր:

    Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

    Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ