2026 թվականի նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսը (China International Import Expo – CIIE 2026), որի նպատակն է խթանել միջազգային առևտրի զարգացումը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և նպաստել փոքր և միջին ձեռնարկությունների կայուն զարգացմանը:
Այս տարի ևս Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 14 հայկական ընկերությունների արտադրանքն ու արտադրական ներուժը։
Ցուցահանդեսին մասնակցում են 162 երկրների ներկայացուցիչներ՝ ներգրավելով 4142 արտասահմանյան ընկերություն։
Ցուցահանդեսի շրջանակներում ազգային տաղավարների առաջխաղացման միջոցառմանը էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղության հնարավորությունները։
Հայաստանի ազգային տաղավար է այցելել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ Նա շրջել է տաղավարում, ծանոթացել հայկական ընկերությունների կողմից ներկայացված արտադրատեսականուն, դրանց առանձնահատկություններին և արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընկերությունների գործունեությամբ, ներկայացված արտադրանքի մրցակցային առավելություններով և չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման հեռանկարներով։
Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա աստղ Լամին Յամալը շարունակում է տպավորել ոչ միայն խաղադաշտում ցուցադրած բացառիկ տաղանդով, այլև մարզումային գործընթացում իր անմնացորդ նվիրվածությամբ։ Իսպանացի վինգերը սովորություն է դարձրել թիմային պարապմունքներից հետո վերջինը հեռանալ մարզաբազայից՝ լրացուցիչ ժամանակ հատկացնելով անհատական վարպետության կատարելագործմանը։
Ինչպես հայտնում է իսպանական El País պարբերականի լրագրող Խուան Իգնասիո Իրիգոենը, երիտասարդ ֆուտբոլիստը հիմնական մարզումների ավարտից հետո պարբերաբար մնում է խաղադաշտում՝ հղկելու դարպասին ուղղված հարվածները, ինչպես նաև տուգանայինների և 11-մետրանոցների իրացումը։
Յամալի աշխատասիրությունը զարմացրել է նույնիսկ «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնին, որը նշել է, թե որքան հաճախ է երիտասարդ խաղընկերոջը տեսնում նաև մարզասրահում։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 22-ին՝ թիմի համար նախատեսված պաշտոնական հանգստյան օրը, Յամալը մի քանի խաղընկերների հետ կամավոր ներկայացել էր մարզաբազա՝ լրացուցիչ պարապմունք անցկացնելու համար։
Իր սանի պրոֆեսիոնալ մոտեցումը բարձր է գնահատել նաև «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը․
«Երբ ամեն օր տեսնում ես նրա կատարած աշխատանքը, պարզ է դառնում, թե ինչու է նա նման բարձր մակարդակ ցուցադրում խաղերի ընթացքում։ Ինձ շատ է գոհացնում այն, ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ»։
France Football-ին տված հարցազրույցում Յամալն անձամբ է խոսել իր խաղային թերությունները շտկելու ցանկության մասին․
«Փորձում եմ աշխատել բոլոր բաղադրիչների վրա։ Երիտասարդ տարիքի առավելությունն այն է, որ սովորելու և աճելու դեռ շատ ժամանակ ունեմ։ Այժմ հատուկ ուշադրություն եմ դարձնում տուգանային հարվածներին, քանի որ գիտեմ՝ այդ առումով բարելավվելու տեղ ունեմ։ Աշխատում եմ նաև գրոհների եզրափակման և մարզչի մատնանշած մյուս մանրուքների վրա»։ Իսպանացի տաղանդի այս մոտեցումն ակամայից զուգահեռներ է ստեղծում «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսիի հետ։ Արգենտինացին ևս կարիերայի վաղ փուլում տևական ժամանակ էր հատկացնում ստանդարտ դիրքերի մշակմանը՝ հետագայում դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկը։ Մեսսին կատալոնական ակումբի մարզաշապիկով տուգանային հարվածներից 50 գոլ է հեղինակել, որոնցից առաջինը գրանցվել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Յամալն արդեն իսկ քաղում է այդ քրտնաջան աշխատանքի պտուղները․ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը, նա խփեց իր կարիերայի առաջին պաշտոնական գոլն ուղիղ տուգանային հարվածից։
Ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղակիորեն արտացոլվում է նաև 19-ամյա ֆուտբոլիստի ընթացիկ վիճակագրության մեջ։ 2026/27 մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ռուսաստան՝ Համաձայնության և համերաշխության օր (Նոյեմբերյան հեղափոխության օր), Բանգլադեշ՝ Ազգային հեղափոխության և համերաշխության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1676 – ծնվել է հայ կաթոլիկ եկեղեցական Մխիթար Սեբաստացին:
1857 – ծնվել է նշանավոր բանասեր և լեզվաբան Ստեփան Մալխասյանցը:
1865 – ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբել յանը:
1879 – ծնվել է պատմաբան, լեզվաբան, բառարանագետ Երվանդ Տեր-Մինասյանը:
1900 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1903 – ծնվել է արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը:
1919 – Ջավադ բեկ Շիխլինսկու ադրբեջանական բանակը սկսել է Զանգեզուրյան արշավանքը և հասել Տեղ գյուղ, սակայն դիմադրության հանդիպելով՝ ստիպված է եղել վերադառնալ ելման դիրք:
1920 – Հայ–թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը, գեներալ Կարաբեքիրը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով կապիտուլ յացիա:
1922 – Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը:
1965 – վախճանվել է հայ օպերային տենոր և բարիտոն երգիչ Շարա Տալ յանը:
1967 – տեղի է ունեցել «Եռանկյունի» ֆիլմի պրեմիերան:
1995 – վախճանվել է հայազգի քանդակագործ Վարազը (Վարազդատ Սամվելյան):
2003 – անսպասելի ինքնալուծարվել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Ագրոբանկը»:
2005 – վախճանվել է ռուսաստանցի հայազգի գրականագետ և բանասեր Միխայիլ Գասպարովը:
2006 – վախճանվել է երգիչ Արամ Ասատրյանը:
2009 – երեկոյան երևանյան Կասկադից բարձրացող շքեղ հրավառությունը ազդարարել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացումը:
2011 – առաջին ուղևորներին է սպասարկել «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահը: Օդանավակայանի նոր շենքը սկսել է գործել ամբողջությամբ:
2011 – վախճանվել է ռուսաստանցի հայազգի կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
2014 – Գյումրիում բացվել է Միխայիլ Կալաշնիկովի արձանը, որը կոնստրուկտորի առաջին արձանն է եղել աշխարհում։
2017 – ԱՄՆ-ի Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ամերիկայի 48-րդ նահանգը։
2018 – Գորիսից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, վիրավորվել է ևս 17-ը։
ԱՇԽԱՐՀ
630 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Բ-ն:
1720 – ծնվել է վրաց թագավոր Հերակլ 2-րդը:
1728 – ծնվել է անգլիացի ծովագնաց և քարտեզագիր Ջեյմս Կուկը:
1818 – ծնվել է գերմանացի ֆիզիոլոգ և փիլիսոփա Էմիլ Դյուբուան:
1867 – ծնվել է լեհ քիմիկոս և ֆիզիկոս Մարի Կյուրին:
1888-ծնվել է ուկրաինացի անարխիստ-կոմունիստ Նեստոր Մախնոն:
1891 – ամերիկացի Ուիտկոմբ Լեո Ջադսոնը արտոնագրել է կայծակաճարմանդը:
1902 – Տուլայում տեղացի բժիշկ Ֆյոդր Արխանգելսկու նախաձեռնությամբ բացվել է Ռուսաստանի առաջին սթափարանը, որը կոչվել է «Կացարան հարբածների համար»:
1910 – վախճանվել է ռուս մեծանուն գրող Լև Տոլստոյը:
1913 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուն:
1917 – Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել բոլ շևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա: Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը:
1918 – ծնվել է ամերիկացի ավետարանիչ և քաղաքական գործիչ Բիլլի Գրեհեմը:
1940 – քամու հետևանքով փլուզվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող «Tacoma Narrows Bridge» կախովի կամուրջը:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ավիացիայի կողմից Յալթայի մոտ խորտակվել է «Արմենիա» սանիտարական շոգենավը, զոհվել է մոտ 5000 մարդ:
2007- Լոնդոնի Սենտ Պանկրաս կայարանում բացվել է «Հանդիպման վայր» անվանումով արձանը:
2007 – ֆիննական Յոկելա քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանդ. 18-ամյա դպրոցական Պեկկա-Էրիկ Աուվենը կրակ է բացել դպրոցում, որի արդյունքում 9 մարդ է զոհվել (ներառյալ ինքը):
2010 – Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում օծվել է «Սագրադա Ֆամիլիա» տաճարը:
2012 – Գվատեմալայում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում 42 մարդ զոհվել է, 150-ը՝ վիրավորվել, իսկ 22-ը՝ անհետ կորել:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Յաշա Ա․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդին քաղաքացիները իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է «Թալին» բժշկական կենտրոնում որպես բժիշկ։
Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մի քաղաքացու պատմություն՝ կապված Shirak Avia-ի Երևան-Մոսկվա չվերթի հետ։ Ըստ հրապարակման՝ չվերթի չեղարկման մասին տեղեկացվելուց հետո քաղաքացին երեք մանկահասակ երեխաների հետ հայտնվել է Ուֆայի օդանավակայանում՝ շուրջ 18 ժամ մնալով առանց պատշաճ ապահովման։ Հեղինակը կասկածի տակ է դնում ավիաընկերության գործողությունների օրինականությունն ու թափանցիկությունը և ակնկալում պարզաբանումներ։
Shirak Avia-ից պաշտոնական մեկնաբանություն ստանալը կարևոր է։
Երևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբեր ամսին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ազոտի երկօքսիդը թունավոր գազ է, որն առաջացնում է լուրջ խնդիրներ առողջության համար՝ ասթմա, բրոնխիտ, թոքերի ուռուցք, սրտանոթային հիվանդություններ։ Հայաստանում ամեն երրորդ մահը արձանագրվում է նորագոյացություններից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։
Այս ամենի մեղավորն իշխանությունն է, որը թաղել է Երևանը խցանումների, շինարարական փոշու մեջ՝ իր անգործության հետևանքով»,-գրել է նա։
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաների մի մասը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։