Blog

  • Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան





    Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլաղի Քիթաբչիի թեկնածության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում։

    «Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Սակայն մենք կդիմակայենք ցանկացած հարձակման՝ նույնիսկ մեր կյանքի գնով, և թույլ չենք տա, որ թշնամիները ոտնձգություն կատարեն մեր հողի նկատմամբ», — հայտարարել է Փեզեշքիանը։




    դիտվել է 49 անգամ

  • Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է, հայտնում է «Sputnik Արմենիա »-ն։

    Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայան ուշացումով կհասնեն Մոսկվայից և Միներալնիե Վոդիից 3-ական չվերթ, ինչպես նաև Տյումենից և Նիժնի Նովգորոդից մեկական չվերթ։

    Դուբայից 2 և Շարժայից, Բուդապեշտից, Թբիլիսիից, Թել Ավիվից, Շարմ էլ Շեյխից և Հուրգադայից մեկական չվերթ ևս ուշանում են։

  • Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես





    Քանի՞ անգամ ես ինքդ քեզ խոստացել՝ «վերջ, սա այլևս չեմ անելու»… ու նորից արել, նշում է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

    «Գիտես, որ վնասում է քեզ, գիտես, որ հետո զղջալու ես, բայց միևնույն է՝ պարտվում ես։

    Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է, երբ միտքդ հասկանում է ճիշտը, բայց կամքդ չի հերիքում։ Ու որքան շատ ես զիջում այդ ներսի թուլությանը, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը։

    Անգամ Պողոս առաքյալն է խոստովանում․.. «Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում» (Հռոմ. 7։19), բայց նաև ասում է. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (հմմտ. Փիլիպ. 4։13)»,- նշել է Տեր Հայրը։

    Տեր Մովսեսի խոսքով, դու էլ կարող ես հաղթել, միայն թե՝ պայքարի՛ր։




    դիտվել է 41 անգամ

  • Սարգիս Բեգոյանը ազատ ոճի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԱՄՆ-ի Լաս Վեգասում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ Բրոնզե մեդալակիր դարձավ Սարգիս Բեգոյանը։

    Երրորդ տեղի համար գոտեմարտում նա 14-9 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում։

    57 կգ քաշային Արման Հարությունյանը հաղթեց 1/8-ում 10-8, քառորդ եզրափակչում՝ 5-4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ու այսօր կգոտեմարտի բրոնզի համար։

  • Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ





    Տասնյակ ակտիվիստներ և ուսանողներ հավաքվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով վերացնել երկրի կրթական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումները, հայտնել է Middle East Monitor-ը։

    Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աղջիկները չպետք է ընտրություն կատարեն իրենց կրոնական համոզմունքների և կրթություն ստանալու իրավունքի միջև։

    Ցույցը տեղի է ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, բրիտանական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Հոլանդ Փարկ շրջանում։ Այն կազմակերպել էր Association of Students Activism for Palestine (ASAP) ուսանողական կազմակերպությունը գործընկերների հետ միասին։ Ակցիային մասնակցել են տարբեր դավանանքների և հայացքների մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող մուսուլման կանանց։

    Ելույթ ունեցողները կոչ են արել ադրբեջանական իշխանություններին հարգել դավանանքի ազատությունը և թույլ չտալ խտրականություն ուսանողների նկատմամբ՝ նրանց կրոնական հագուստի պատճառով։ Հավաքվածներին դիմած մասնակիցների թվում էին ASAP-ի նախագահ Նուսայբա Մոհամեդը, ուսանող Օսամա Ղանեմը և իսլամական քարոզիչ Ֆադել Սոլիմանը։




    դիտվել է 75 անգամ

  • Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր






    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում «RENAULT» մակնիշի ավտամեքենան Երևան- Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 100կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասնել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը վարորդի կինն է։




    դիտվել է 61 անգամ

  • Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում





    ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում։

    Լիմոժ քաղաքում այրվում և փլուզվում է 143 տարվա պատմություն ունեցող շենքը՝ «ֆրանսիացի դպրոցականների խաղաղ ցույցերի» ընթացքում։ Անկարգությունների մասշտաբն այնքան է մեծացել, որ ոստիկանությունը պարզապես ի վիճակի չէ կարգուկանոնը վերականգնել կամ որևէ բան։ Քաղաքներն ալեկոծվում են, պատմական քրիստոնեական հուշարձանները՝ «հիջաբներով» են պատվում։

    «Դպրոցականները», այսինքն՝ ֆրանսիացիների նոր սերունդը, հասել է այն տարիքին, երբ երեխաները բողոքում են սեփական ծնողների դեմ։ Երբ ուսուցչին դարձրել են ձերբակալման ու հանրային պարսավանքի թիրախ: Երբ ոստիկանը կարող է միջամտել ծնողի կամ ուսուցչի դաստիարակչական աշխատանքներին: Ամեն ինչ՝ ճիշտ «ըստ դասագրքի»։

    Ըստ մի շարք աղբյուրների, թալանվել և ավիրվում են հանրային, պատմական ու կրոնական նշանակության օբյեկտներ: Իսկ «դպրոցականների» ալիքի տակ փողոց դուրս եկած միգրանտներն ու արմատականները, ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի են ենթարկում բնիկ ֆրանսիացիներին և սպառնում են հրկիզել տաճարը։

    Ամեն ինչ՝ ըստ ծայրահեղ լիբերալիզմի և ժամանակակից գլոբալիզմի պահանջների: Երբ տարերային ազատության աստիճանն ու անվերահսկելի դեմոգրաֆիան վերածվում են անդաստիարակության, անգրագիտության, անհանդուրժողականության ու ամենաթողության…

    Հենց ներգաղթյալների երկրորդ ու երրորդ սերունդներն են քանդում հին Ֆրանսիան։ Կարծում եմ, որ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն, որպեսզի կարողանան հանդարտեցնել օրեր շարունակվող անկարգությունների ալիքը։ Իսկ 2027թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ում կընտրեն իրական ֆրանսիացիները։

    Ժողովրդագրությունը կատակ բան չէ։ Այս և նմանատիպ անկարգությունների ալիքները սպառնում են եվրոպական մի շարք պետությունների: Միթե այս ամենը տեսնող Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու»:




    դիտվել է 40 անգամ

  • ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան





    ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել։ Այս մասին Գյումրու օրվան նվիրված համերգի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    «Փոխանակ Գյումրիում լուծվի 1000 գյումրեցիների՝ տնակներում ապրելու հարցը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում COP միջոցառման վրա։ Մենք հաշվել ենք, որ այդ գումարով 1000 գյումրեցի ընտանիքի կարելի էր բնակարանով ապահովել» ,- ասել է նա։




    դիտվել է 178 անգամ

  • Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

    Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

  • Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը





    Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին Բաղդադում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է տարածաշրջանային պետությունների էներգետիկ, տրանսպորտային և կապի ցանցերի ինտեգրման նախաձեռնության մասին։

     INA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վարչապետի խոսքով, նախաձեռնությունը ներառում է նաև «թվային վճարային համակարգերի և առևտրային հարթակների զարգացումը, ինչպես նաև արդյունաբերական գոտիների ինտեգրումը»։

     Նա բացատրել է, որ իրաքյան առաջարկը նպատակ ունի «ապահովել անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը՝ ամրապնդելով ճգնաժամերին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունը»։

    «Տարածաշրջանի առջև ծառացած ճգնաժամերը պահանջում են մեզանից ակտիվացնել մեր համատեղ ջանքերը՝ մեր ժողովուրդների շահերը պաշտպանելու, իսլամական աշխարհի ընդհանուր շահերը սպասարկելու և մեր սերունդների ապագան ապահովելու համար», – ընդգծել է վարչապետը:

    Ալ-Զաիդին նաև կոչ է արել ապահովել «առևտրի ազատությունը, դրա երթուղիների պաշտպանությունը և միջազգային միջանցքներով տրանսպորտի անարգել տեղաշարժը»:

     




    դիտվել է 102 անգամ