Blog

  • ՀՀ-ի հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ուշադրության չէր արժանանում, բայց հիմա մեզ սկսել են լսել. Ռո


  • ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը



    ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի շրջանակներում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ կայացած ինտերակտիվ երկխոսությանը։

    Ընդգծվել է, որ Հայաստանը համակարծիք է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի զեկույցի այն շեշտադրման հետ, որ մարդու իրավունքները հիմնարար կարևորություն ունեն հակամարտությունների կրկնության կանխարգելման և խաղաղության պահպանման հարցում։

    Հավելվել է, որ Հայաստանը հաստատապես հանձնառու է տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության առաջմղմանը։

    ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն, հատկապես պահվող անձանց և անհետ կորած անձանց համատեքստում, առանցքային նշանակություն ունի վստահության կառուցման և հաշտեցման խթանման համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Հոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 26, 27, 29, 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մելքումովի և Աղաբաբյան փողոցների հարակից տարածքներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան

    10:00–12:00 Մանանդյան փողոց 24, Բագրատունյաց պողոտա 16, Եղբայրության փողոց 17ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 52 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ, Չեխովի փողոց 24, 28, 12ա և Բագրատունյաց պողոտա 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 «ԷԴՄԵՆՏ» ՍՊԸ, Աէրացիա թաղամաս 1/10, 2/10 և Շիրակի փողոցի 92/2 շենքեր հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 26/1 շենք, Ռ․Մելիքյան փողոց 2/2, 2/3, 2Ա, 30Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00–17:00 Լեռնագոգ գյուղ,

    Կոտայքի մարզ

    10:30–16:00 Քասախ գյուղ՝ Ս. Ջալալյան, Վ. Սարգսյան և Ն. Ավետիսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք` Տիգրան Մեծի փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ, Գանձակ գյուղն ամբողջությամբ, Գանձակ գյուղ՝ «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Գանձակի ջրմուղ և «Կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք,

    11:00–12:15 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ

    12:30–13:45 Ծովինար գյուղի 5-րդ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    14:15–15:30 Ծովինար գյուղի Մարտունի–Վարդենիս ճանապարհի հատված մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Արծվանիստ գյուղի Կենտրոնական փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:00 Մաքենիս գյուղի 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:10–16:50 Ախպրաձոր գյուղի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղեր, «Ոսկեպար» փոքր ՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կամարինի և Օրջոնիկիձեի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ

    11:00–14:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    11:30–14:30 Աղվանի, Սվարանց, Քաշունի, Տանձավեր, Տանձատափ և Տաթև գյուղեր:

    12:00–15:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ և Քարաշեն գյուղեր:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Հովհաննիսյան թաղամաս 25, 25/1, 25/2 շենքեր, 50 հասցեի շինություն և հարակից առանձնատներ, Իսահակյան թաղամաս 1/1, 1/2, 3/3 շենքեր և հարակից առանձնատներ, Մ. Խուդյակովի փողոց 161, 161/2, 163, 165, 190, 69, Բ1 առանձնատներ, «Յունիբանկ» ԲԲԸ, «Ամիօ Բանկ», «Կոնվերս Բանկ», «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ներ, «Դիալաբ», «Ոսկե Գագաթ», «Էվրիկա», «Ֆարմ-Ավան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–17:00 Նոր Նորք 6-րդ միկրոշրջան՝ «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, Գյուրջյան փողոցի 13, 19, 9/5 հասցեների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Դավթաշեն 4-րդ թաղամաս 3, 4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Քուչակի, Մելիքյան փողոցներ մասնակի,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 Մասիս-Ա այգետարածքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մասիս-Ա այգետարածք 17 թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Եղբայրության փողոց 22 շենք, Բագրատունյաց պողոտա 14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Արտաշիսյան փողոց 57/1, 59, 59/1, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15, Մանանդյան փողոց 41/44 և Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Կոտայքի մարզ՝

    10:00–16:00 Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Հրազդան քաղաք՝ Մաքրավան և Վերին Աղբյուրակ թաղամասեր, ջրամբարի ամբարտակի սեփական կարիքներ, ԱՁ «Բաղդասարյան Արմեն» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–12:15 Արծվանիստ գյուղի 19-րդ և 20-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Արծվանիստ գյուղի 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Արծվանիստ գյուղի 3-րդ և Կենտրոնական փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- աժանորդներ,

    15:45–17:00 Արծվանիստ գյուղի 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Ստեփանավան քաղաքի հեռուստաաշտարակ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ բջջային օպերատորի կայաններ,

    Շիրակի մարզ՝

    13:00–17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Սյունիքի մարզ՝

    11:00–15:30 Դաստակերտ քաղաք և Նժդեհ գյուղ։

    Հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-15:00 Փիրումյանների փողոց մասնակի, Դավթաշեն 4-րդ թաղամաս՝ 12, 13, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Շահումյան 16, 17 փողոցներ, Օտյան, Սեբաստիա փողոցներ մասնակի,

    Հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Տիչինայի, Քուչակի, Օտյան փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 23, Բագրատունյաց պողոտա 18, 20, 22, 22ա, 22/2, 22/3, 24ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզի՝

    11:00-14:00 Դիտավան, Ազատամուտ, Աչաջուր, Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն, Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ, Կիրանց, Ծաղկավան, Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար գյուղեր, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Մանանդյան փողոց 32 շենք, Հ․Հովսեփյան փողոց 17 շենք, Եղբայրության փողոց 19 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին






    Երևան քաղաքում – Հոկտեմբերի  18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի 20-22-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

    Հանրապետության տարածքում – Հոկտեմբերի  19-ի ցերեկը, 20-22-ի՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Աննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


    Սպորտ





    Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

    Ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը:

    Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:

    Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրեց 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք ստացավ ու լքեց հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ:

    Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկեց 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չբարձրացրեց 125 կգ-ը: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Կան տասնյակ զոհեր ու վիրավորներ․ ՌԴ-ն զանգվածային հարվածներ…

    Կան տասնյակ զոհեր ու վիրավորներ․ ՌԴ-ն զանգվածային հարվածներ…

  • Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ․ գաստրոլյորներ, զգույշ եղեք…Առուշանյան

    Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։

     

    Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։

     

    Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։

    Գաստրոլյորներ, զգույշ եղեք…

  • Team Telecom Armenia-ն COP-ի շրջանակում բնապահպանական նոր…

    Team Telecom Armenia-ն COP-ի շրջանակում բնապահպանական նոր…

  • Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն

    Բուլղարիայում շարունակվում է ՈւԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշարը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի Մ-15 հավաքականը 2-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Կոսովոյի հասակակիցներին։ Մեր թիմից դուբլի հեղինակ դարձավ Մարտին Սարգսյանը։

    Արման Առաքելյանի թիմը վերջին՝ 3-րդ տուրում կհանդիպի Մոլդովայի հասակակիցներին։

  • Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին

    Մոսկվայի և Երևանի միջև ութ չվերթ հետաձգվել է, երկու չվերթ չեղարկվել է, ևս երեքը տեղափոխվել է հոկտեմբերի 18-ին։ Այս մասին վկայում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները հոկտեմբերի 17-ի դրությամբ։

    Մոսկվայից Երևան ժամանումների վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ մեկ չվերթ չեղարկվել է, չորսը՝ հետաձգվում, երկու չվերթ տեղափոխվել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին։ «Զվարթնոցից» Մոսկվա մեկնող չվերթներից մեկ չվերթ չեղարկվել է, չորսը՝ հետաձգվել, ևս մեկը տեղափոխվել է հաջորդ օր։

    Ժամանակացույցի խափանումները տեղի են ունենում մոսկովյան ավիացիոն հանգույցի օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր սահմանափակումների ֆոնին։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ «Շերեմետևո» օդանավակայանում օպերատիվ շտաբի աշխատանքի արդյունքներով 103 չվերթ ուշանում է մեկնելու և ժամանելու համար։ Խորհրդակցությունը վարել է տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Պոտեշկինը՝ «Ռոսավիացիայի», «Ռոստրանսնադզորի», ավիաընկերությունների և մայրաքաղաքի օդանավակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ։

    Տրանսպորտի նախարարությունում հայտնել են, որ օդանավակայաններին հանձնարարվել է ուղևորների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ չվերթների հարմարավետ սպասման համար։ Գերատեսչությունում նաև հայտնել են, որ պահուստային օդանավակայաններն ունեն ավիացիոն վառելիքի բավարար պաշարներ։

    «Վնուկովոն», «Դոմոդեդովոն» և «Շերեմետևոն» դադարեցրել էին աշխատանքը հոկտեմբերի 16-ի երեկոյան և հոկտեմբերի 17-ի գիշերը։ Մոսկովյան ավիացիոն հանգույցի բոլոր չորս օդանավակայանները վերսկսել են աշխատանքը շաբաթ օրը՝ ժամը մոտ 07:00-ին։

    Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ օրվա սկզբից մայրաքաղաքի մերձակայքում խոցվել է 144 անօդաչու թռչող սարք։ Անօդաչուների հարձակումների սպառնալիքի ֆոնին օդանավակայանների աշխատանքի սահմանափակումները հանգեցրել են ժամանակացույցի խախտումների և ազդել են նաև Մոսկվայի և Երևանի միջև ավիահաղորդակցության վրա։