Բնակարան 5-րդ բալիկին։ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել։
«Ազատության դաշինք» ֆիննական ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման կարծում է, որ Եվրոպայի երկրները պետք է ուշադրություն դարձնեն իրենց քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, այլ ոչ թե ռուսատյաց քաղաքականությանը։
«Ես չեմ հիշում, որ եվրոպական քաղաքակրթությունը պատմության մեջ երբևէ այսքան ուժգին դեգրադացված լիներ։ Եվրոպացի քաղաքական գործիչները պետք է կենտրոնանան իրենց քաղաքացիների բարեկեցության բարելավման վրա, այլ ոչ թե այս ատելությամբ լի ռուսատյաց քաղաքականության վրա», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Այսպես է ֆինն քաղաքական գործիչը մեկնաբանել Եվրամիության մի շարք երկրների նախաձեռնությունը՝ զրկել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) ֆինանսավորումից՝ ռուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները հանելու համար։
«Սա մեծ խայտառակության ևս մեկ պահ է. սպորտը միավորում է մարդկանց և նպաստում համընդհանուր արժեքների տարածմանը, ինչի մասին մենք՝ այստեղ՝ Եվրոպայում, մոռացել ենք», – հավելել է Մեման։
ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հուլիսի 7-ին վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը կազմակերպությունում, ինչպես նաև առաջարկել է հանել բոլոր սահմանափակումները ռուս մարզիկների նկատմամբ։
«Արհեստական բանականությունն է ապագան, բայց ի՞նչ գնով»