Blog

  • Կասպից ծովի մակարդակը տարեկան կտրվածքով նվազում է 10 սմ-ով․ գիտնականներ

    Ռուս հետազոտողների խումբն ուսումնասիրել է Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի մակերեսի կրճատումը 1993-2025 թվականների ընթացքում։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամից (ՌԳՀ), կազմակերպության դրամաշնորհով իրականացված աշխատանքի արդյունքները հրապարակվել են «Երկրի տիեզերական հեռահար զոնդավորման արդի խնդիրները» գիտական ամսագրում:

    Կասպից ծովի մակարդակը 1995 թվականից ի վեր շարունակաբար նվազում է՝ տարեկան մոտ 10 սմ արագությամբ։ Այս ժամանակահատվածում ցուցանիշն ընկել է գրեթե 3 մետրով։ Գիտնականները բարձր թույլատրելիության արբանյակային տվյալների վերլուծության հիման վրա մշակել են մեթոդաբանություն, որը թույլ է տվել ստանալ ժամանակակից հիպսոմետրիկ կորեր։ Դրանք կօգնեն գնահատել ջրային հայելու մակերեսի իրական կորուստները։ Այս տվյալներն անհրաժեշտ են ջրային հաշվեկշռի և ջրամբարի մակերևույթից գոլորշիացման ճշգրիտ հաշվարկման համար։

    «Մեզ անհրաժեշտ էր 1993-2025 թվականների ընթացքում Landsat-5, -7 և -8 արբանյակային սենսորների՝ 30 մետր տարածական թույլատրելիությամբ տվյալների հիման վրա առանձին-առանձին ստանալ Կասպից ծովի և Ղարաբողազգոլ ծոցի ժամանակակից հիպսոմետրիկ կորերը։ Բացի այդ, ցանկանում էինք պարզել, թե իրականում որքանով է կրճատվել Կասպից ծովի մակերեսը և որ շրջաններում է Կասպիի ջրազրկումն ընթանում առավել լայնածավալ մասշտաբներով»,- պատմել է ՌԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար, ՌԳԱ Պ. Պ. Շիրշովի անվան Օվկիանոսագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կոստյանոյը։

    Ծնծաղումն արդեն իսկ հանգեցրել է տարածաշրջանի համար բացասական հետևանքների։ Մասնավորապես, Վոլգա-Կասպիական ծովային ջրանցքում և նավահանգիստներում ջրի մակարդակի անկման պատճառով դժվարացել է նավարկությունը, իսկ ափագիծն սկսել է հետ քաշվել բնակավայրերից։ Մասնագետների կանխատեսումներով՝ մինչև 21-րդ դարի վերջ ծովի մակարդակը կարող է նվազել ևս 2-ից մինչև 21 մետրով։ Նոր մեթոդաբանությունը թույլ կտա օպերատիվորեն գնահատել ծովի և ծոցի մակերեսի հետագա կրճատումը։

    Մասնագետները վերլուծել են 1993-2025 թվականների տվյալները։ Պարզվել է, որ 2025 թվականին Կասպից ծովի մակարդակն իջել է մինչև -29,4 մետրի նիշը։ Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան 1977 թվականի պատմական նվազագույնը, երբ ծովի մակարդակը կազմում էր -29,0 մետր։ Գիտնականները պարզել են, որ 1996-2025 թվականներին Կասպից ծովի հայելու մակերեսը կրճատվել է 28,644 քառակուսի կիլոմետրով, ինչը կազմում է 30 տարի առաջվա ցուցանիշների 7,4%-ը։ Փորձագետների եզրակացության համաձայն՝ վերջին տասնամյակների ընթացքում Կասպից ծովը կորցրել է մի տարածք, որն իր չափերով համադրելի է Ալբանիայի տարածքի հետ։

    Աշխատանքի ընթացքում հետազոտողները ստացել են բարձր վիճակագրական կապով ռեգրեսիայի հավասարումներ (կորելյացիայի գործակիցները՝ 0,95–0,99)։ Գիտնականները խորհուրդ են տալիս դրանք կիրառել Կասպից ծովի մակերեսի հաշվարկման համար՝ -26-ից մինչև -29 մետր մակարդակների դեպքում, ինչպես նաև Ղարաբողազգոլ ծոցի վիճակի գնահատման համար՝ -27,1-ից մինչև -31 մետր մակարդակների միջակայքում։

    «Ստացված արդյունքները կարևոր նշանակություն ունեն այսպես կոչված մորֆոմետրիկ գործոնի և Կասպից ծովի ջրային հաշվեկշռում դրա դերի գնահատման համար։ Մասնավորապես՝ մակարդակի անկմանը զուգընթաց ծովի կրճատվող հայելուց գոլորշիացման նվազման հարցում։ Այս գործոնը, հավասար պայմանների դեպքում, պետք է դանդաղեցնի ծովի մակարդակի անկման արագությունը»,- աշխատանքի արդյունքները մեկնաբանել է Կոստյանոյը։

    Այնուամենայնիվ, արբանյակային ալտիմետրիայի տվյալները դեռևս չեն հաստատում գործընթացի դանդաղումը։ Եթե 2005-2019 թվականներին ծովն ամեն տարի կորցնում էր միջինում 8,16 սմ մակարդակ, ապա 2020-2024 թվականներին այդ արագությունն աճել է՝ տարեկան հասնելով 22,7 սանտիմետրի։ Կոստյանոյի խոսքով՝ Կասպից ծովի ջրային հաշվեկշռի բաղադրիչների միջտարեկան փոփոխականությունը դեռևս զգալիորեն գերազանցում է գոլորշիացման մակերեսի կրճատումից ստացվող էֆեկտը։

  • Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելուն․ Թրամփ





    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Պարսից ծոցի երկրները դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու իր գաղափարին։

    «Ես կարծում էի, որ դա լավ գաղափար է», – հայտարարել է Թրամփը Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր նախկինում իր ներկայացրած գաղափարին՝ անվտանգ նավագնացության ապահովման համար ԱՄՆ-ի կողմից փոխադրվող բեռների արժեքի 20%-ի չափով վճար գանձելուն։

    Թրամփի խոսքով՝ Պարսից ծոցի երկրների առաջնորդները կապվել են իր հետ։ «Նրանք ասացին, որ կցանկանային այլ կերպ վարվել», – նշել է Թրամփը։ Ավելի վաղ երեքշաբթի նա հայտարարել էր, որ հրաժարվել է նեղուցում նավագնացության համար վճար սահմանելու գաղափարից՝ հօգուտ Պարսից ծոցի երկրների հետ առևտրային և ներդրումային գործարքների։

    «Ես խոսել եմ նրանց բոլորի հետ, և նրանք ուրախ կլինեին ավելացնել ներդրումներն ԱՄՆ-ում մինչև ռեկորդային ցուցանիշներ։ Դա միանգամայն ընդունելի կլիներ», – նշել է Թրամփը։ Ամերիկյան առաջնորդի շարադրած դիրքորոշման համաձայն՝ իրեն «դուր չի գալիս վճարների գաղափարը»։ «Բայց միևնույն ժամանակ, ես անարդար եմ համարում այն, որ մենք նեղուցը պաշտպանում ենք ողջ աշխարհի, Չինաստանի և բոլորի համար։ Եվ ես դեմ չեմ պաշտպանել այն Չինաստանի համար, ես դեմ չեմ պաշտպանել այն ցանկացած մեկի համար։ Բայց ես անարդար եմ համարում այն, որ մենք դրա դիմաց որևէ փոխհատուցում չենք ստանում», – պնդել է Թրամփը։

    Ինչպես հունիսի 23-ին Աբու Դաբի ժամանելուն պես լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Վաշինգտոնի վարչակազմը ելնում է նրանից, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ցանկացած պետության կողմից վճարների գանձումը կլինի անօրինական։ Հունիսի 25-ին Բահրեյնում Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ նա նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցը համարում է միջազգային ծովային ուղի և չի ընդունում նավերի անցման համար Իրանի կողմից վճար գանձելու հնարավորությունը։




    դիտվել է 76 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը


    Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան


    Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան

  • Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

    «Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն, և կկայանան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրի արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր»,- ասել է Զախարովան:

    The post Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա appeared first on Սյունիք ՀԸ.

  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

     

    Մասնավորապես՝

    – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

    – արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ են տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից,

    – արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

    Իրանը ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնացած է պաշտպանության վրա։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

    «Այս պահին մենք բանակցությունների ծրագրեր չունենք, և մենք կենտրոնացած ենք պաշտպանության վրա»,- ասել է Բաղային։

    Նա նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ներկայացնում է փոխադարձ պարտավորությունների մի ամբողջություն։ Նա հավելել է, որ մյուս կողմի կողմից խախտումների դեպքում Թեհրանը նույնպես կհրաժարվի իր պարտավորությունները կատարելուց և ապագայում կհետևի նույն սկզբունքին։

    Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն զգալիորեն սրվել է։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 15-ի գիշերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի։ 

     

  • Ինչպե՞ս արգելափակել կասկածելի ֆինանսական գործարքները

    Ինչպե՞ս արգելափակել կասկածելի ֆինանսական գործարքները

  • Սոֆիա Հովսեփյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

    ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով հրապարակային կերպով հերքել պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։

    Հայցադիմումը դատարան մուտք է արվել հուլիսի 14-իբն, այն նույն օրը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Սոֆիա Հովսեփյանը հրապարակային կերպով ներողություն խնդրի իրենից իրեն վիրավորելու համար, հերքի իր կարծիքով զրպարտություն պարունակող տեղեկությունները, ինչպես նաև պահանջել էր 6 մլն դրամ փոխհատուցում։

  • Բնակարան 5-րդ բալիկին․ մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Բնակարան 5-րդ բալիկին։ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել։

  • IBM-ի բաժնետոմսերն ընկնում են 25%-ով – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Արհեստական բանականությունն է ապագան, բայց ի՞նչ գնով»

    IBM-ի բաժնետոմսերը անկում են ապրում 25%-ով, քանի որ հաճախորդները իրենց ծախսերը տեղափոխում են դեպի արհեստական բանականություն: Ընկերության գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան խոստովանում է, որ ընկերությունը «սայթաքեց», երբ հաճախորդներն արագորեն սկսեցին գնել սերվերներ և պահեստավորման սարքեր:

    Ինչու՞ է սա կարևոր: Արհեստական բանականության վրա կենտրոնացումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ անվտանգության համար, հատկապես երբ այն շահագործվում է առանց պատշաճ վերահսկողության:

  • Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան



    Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ։ Երկու օր առաջ այդպիսի երջանիկ պահ ունեցա՝ հանդիպելով Բագրատ Սրբազանին։

    Կյանքում շատ քիչ են այն մարդիկ, որոնցից կարելի է ոչ թե պարզապես ինչ-որ բան սովորել, այլ սովորել ապրել։ Նրա խոնարհությունը, արժանապատվությունը, հավատքը, անսասան կամքն ու հայրենասիրությունը լավագույն դասն են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց հայրենիքն ու իրենց ժողովրդին։

     

    Բագրատ Սրբազանը այն մարդկանցից է, որոնց ներկայությունն ինքնին ուժ է տալիս։ Երբեմն մեկ հայացքը, մեկ ժպիտը կամ մի քանի խոսքը բավական են, որպեսզի կրկին հավատաս, որ արժեքները, սկզբունքներն ու ճշմարտությունը երբեք չեն կորցնում իրենց ուժը։

     

    Այս հանդիպումն ինձ համար պարզապես հանդիպում չէր։ Այն հիշեցում էր, որ կան մարդիկ, ովքեր սեփական օրինակով դաստիարակում են սերունդներ, ներշնչում են հազարավոր մարդկանց և իրենց ամբողջ կյանքով ապացուցում, որ հավատը, արժանապատվությունն ու հայրենիքին նվիրվածությունը երբեք չեն կարող կալանքի ենթարկվել։

     

    Աստված պահապան լինի Բագրատ Սրբազանին, առողջություն և անսպառ զորություն պարգևի նրան։ Նման մարդկանց ներկայությունը մեր ժողովրդի համար օրհնություն է, իսկ նրանցից սովորելը՝ մեծագույն պատիվ։