Blog

  • Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան

    «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

    «Վաղը կիրակի է: Վիժվածքը շարունակելու է, հավատավոր գառան դիմակը հագած, այցելել հերթական պատարագին, շարունակելով փորձություններ պարտադրել հոգևորականներին: Ու եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, անպայման կօգտվեի այդ առիթից՝ աստծո խոսքը քարոզելու համար: Վեր կկենայի, կգնայի հենց այն եկեղեցին, որտեղ այդ օրը կհանգրվանի վիժվածքը, կբարձրանայի խորան, պատարագն անձամբ մատուցելու: Անհավատ, կեղծավոր կամ չապաշխարող մարդկանց նվիրված «վայերի» հատվածը կընթերցեի առանձնահատուկ առոգանությամբ՝ հարվածելով կրծքիս և հայացքս սևեռելով մեկ մարդու վրա: Վերջում՝ իմ քարոզի խոսքում, կանդրադառնայի, օրինակ հետևյալին՝ Աստվածաշնչում, մասնավորապես Հին Կտակարանում, բազում անդրադարձներ կան բռնությանը և դրա ակունքներին: Բոլորիս հայտնի է Կայեին և Ավենի պատմությունը (Ծննդ. 4:8), ավելի քիչ հայտնի են Դինայի բռնաբարությունը, ինչպես նաև Բեթղեհեմի կանանցը, Թամարինը, Հաբեթի դստրերինն ու Եփրեմի հարճինը: Բոլոր այս և բազմաթիվ այլ բռնության ակունքում միշտ նույն երեք երևույթներն են՝ բարկությունը, նախանձը և բարոյական անկումը: Այսօր բոլոր այս երևույթները, ցավոք սրտի, քարոզվում են պետական մակարդակով և համաճարակի պես տարածվում են մեր հասարակության բոլոր շերտերում: Նախանձը ծնում է բռնություն, որն իր հերթին ծնում է նախանձ ու բռնություն: Շատ կարևոր է, որ հավատավոր քրիստոնյաները իրենց կեցվածքով քանդեն այս արատավոր փակ շղթան: Տիրոջ քարոզած սերն է այն վահանը, որ բոլորիս կօգնի դիմակայել բարկություն ու անբարոյականություն սերմանող դիվական ուժերին: Մենք պետք է սեր դրսևորենք այս, չարիքի հետևանքով տուժածների նկատմամբ, և ոչ երբեք նրանց նկատմամբ, ովքեր չարիքը տարածում են: Քաղցածներին ուտելիք տվեք, ծարավներին ջուր տվեք, մերկ մարդկանց հագուստ տվեք, անօթևան մնացած մեր հայրենակիցներին օգնեք տանիք գտնել, հիվանդներին և բանտարկյալներին կարեկցեք, որպեսզի դատաստանի օրը չդասվեք այծերին: Կոտրեք ատելության շղթան: Եվ վերջում քարոզը կավարտեի Առակներից մեջբերումով ՝ «Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրվի: Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թէ չարիքների մեջ»: Ու չէի էլ բացատրի, թե ինչու եմ այդ մեջբերումն անում: Հասկացողը կհասկանա… Հ.Գ. այ սենց, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ (էկսորցիզմով) կզբաղվեի, ոչ թե թույլ կտայի, որ ինքն ու իր դևերն ընկնեն իմ հետևից»:

  • Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ



    «Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA գործակալությունը հայտնում է, որ տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։

    Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։

    Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • «Հրապարակ»․ Ճամբարի «զոհերը». Ինչու է աշխատանքից ազատվել փոխնախարար Արաքսիա Սվաջյանը





    «Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին:

    Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որեւէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, եւ ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։

    Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը` կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին եւ ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել:

    Բայց կրքերը չեն հանդարտվել, եւ ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




    դիտվել է 196 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  գրում է․

    «2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է։

    Գրքի շնորհանդես են անում,թե բա Սերժ ու ՀՀԿ ենք մերժել։

    Սերժ մերժելով՝ Ազատ Արցախն եք մերժել,Արցախյան շարժումն եք մերժել ու Հայասսանն էլ տանում եք «խաղաղ» ադրբեջանացման։

    Նենց էլ հավաքվել են «իրար գլուխ»,կարծես Շուշին ազաատագրել են կամ ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ ադրբեջանական օկուպացիայց են ազատագրել։

    Դուք էիք չէ՞ ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

    Դուք էիք չէ՞ ասում՝ Ակնան մեր հայրենիքն է։

    Դուք էիք չէ՞ ասում՝ հաղթելու ենք։

    Երկիրը սարքել են թուրք-ադրբեջանական խոսույթով շարժվող օբյեկտ։

    Այո՝ օբյեկտ,այլ ոչ թե սուբյեկտ ու դրել հրճվում են։

    Սերժ Սարգսյանը ՀՀ վերջին ինքնիշխան ու պետակենակենտրոն առաջնորդն է,իսկ Սերժ մերժողները՝ անկախ պետականություն քանդողները։

    Պատմությունը բոլորիս կդնի իր արժանի տեղը»։

  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով | Հայաստան

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։

    Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 5-8 աստիճանով։

    Երևան քաղաքում սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

  • «Հրապարակ»․ Հիմա էլ մարզպետի թեմայով է Սասուն Միքայելյանին նվաստացնում





    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «կզըցնելու» քաղաքականություն է որդեգրել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ յուրայիններից ոմանց նկատմամբ։ Իշխանական թիմում դեռ տարակուսած են ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին նվաստացնելու փաստից, երբ ՔՊ վարչությունը նրան չընտրեց Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, փոխարենը ընտրեց խմելու հանդեպ մեծ սեր ունեցող Վիլեն Գաբրիելյանին: Բայց Սասուն Միքայելյանի «փորձությունները» դրանով չեն ավարտվել:

    Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններից հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, Փաշինյանի որոշմամբ, պատգամավորական մանդատ վերցրեց ու գնաց ԱԺ: Եվ տեւական ժամանակ է՝ մարզպետի թեկնածու է փնտրում չի գտնում: Իշխանական կուլիսներում մի քանի անուն շրջանառվեց, սակայն ոչ մեկը չնշանակվեց։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ փոխմարզպետը՝ Վասակ Վարդանյանը, Սասուն Միքայելյանի փեսան է՝ դստեր ամուսինը։ Մարզում դեմ չէին լինի նրա նշանակմանը, բայց Փաշինյանը որոշել է չնշանակել: Թերեւս, չի ուզում, որ ողջ Կոտայքը դառնա Սասունի կալվածքը, տղան Հրազդանի քաղաքապետ, փեսան՝ մարզպետ, ինքը` օլիգարխ: Դիմացը Հրազդանի ընտրություններն են, նախնական որոշմամբ՝ նորից Սեւակ Միքայելյանն է գլխավորելու ՔՊ ցուցակը։

    Մեզ պատմեցին, որ այս ընթացքում, քանի դեռ մարզպետի պաշտոնը թափուր է, մարզում տիրող իրավիճակի, առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի նախկին մարզպետին է հրավիրում վարչություն՝ իրավիճակը ներկայացնելու, ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին։ Այս փաստն այնքան է նյարդայնացրել Միքայելյանին, որ նույնիսկ ընտանիքը քննարկել է Վասակ Վարդանյանի հրաժարականի հարցը։ Իհարկե, դժվար թե նման համարձակություն դրսեւորեն, սակայն ասում են` Վասակ Վարդանյանն էլ է իրեն վիրավորված զգում, եւ մազ է մնում, որ սեփական նախաձեռնությամբ լքի մարզպետարանը։ Ընդ որում, ՔՊ հնաբնակները հիշում են, որ երբ կուսակցությունը նոր էր կազմավորվում, եւ Վասակն էլ դեռ Սասունի փեսան չէր, այն քչերից էր, որ կարողացել է մրցակցել ՀՀԿ-ի իշխանության, մասնավորապես՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ եւ տեղ զբաղեցնել քաղաքի ավագանիում: Հետեւաբար, ըստ ՔՊ-ականների՝ «Վասակը միայն Սասուն Միքայելյանի փեսան չէ»։

    Իշխանական թիմից մեզ ասացին, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին Կոտայքի մարզի կուրատոր է նշանակվել Ահարոն Սահակյանը: Սակայն մնում է հասկանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը նրան բերեց խորհրդարան, եթե կադրային նման սով կա, եւ չի կարողանում փոխարինողի հարցը լուծել։

    Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը հատուկ է Սասուն Միքայելյանի «օդերը փակում»․ շատերը հիշում են, որ ամիսներ առաջ կուսակցության փակ նիստերից մեկի ժամանակ Սասուն Միքայելյանն այն քչերից է եղել, որ դեմ են արտահայտվել Տիգրանաշենը հանձնելուն եւ Փաշինյանին առաջարկել են գոնե փոխանակել Արծվաշենի հետ, բայց Փաշինյանը վրդովված հոխորտացել է Միքայելյանի վրա, թե` ինչպես ես ինձ դրդում հանցագործության՝ «ՀՀ սուվերեն տարածքը թշնամուն նվիրել»: Դրանով թեման փակվել է։ Հիմա, երբ Տիգրանաշենի հարցը կրկին օրակարգ է մտնում, Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է Միքայելյանի եւ մյուս «համարձակների» աչքը վախեցնել, որ չհանդգնեն ծպտուն հանել։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



    դիտվել է 152 անգամ

  • ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն դոլար |

    ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԿԶԵՀ-ի միջև ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

    «Նախարարը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության հուսալի ֆինանսական գործընկերոջ դերը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տասնամյակ Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակության ծրագրեր։

    Նշվել է, որ ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար՝ ընդգրկելով մակրոտնտեսական կայունության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սոցիալական և առողջապահական ոլորտները։

    Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին։

    Կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի 2027–2031 թվականների ռազմավարության և Հայաստանի համար երկրի ռազմավարության մշակմանը՝ կարևորելով Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը Հիմնադրամի առաջիկա ծրագրային օրակարգում։

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը՝ առկա գործընթացների և նոր համատեղ ծրագրերի ձևավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ)

    Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ մոդել Անելյա Գուբրյանի պսակադրության արարողությունը։

    Նշենք, որ հարսանեկան արարողությանը հրավիրված են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա | Քաղաքականություն

     ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա են մեկնում՝ ներկայացնելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին տեղեկացրել է, որ Մոսկվայում բանակցություններն ավարտելուց հետո ԱՄՆ բանագնացները կայցելեն Կիև։

  • «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի

    «Սպայկա» ընկերության վիճակն օր օրի վատանում է։ ՌԴ արտահանման խնդիրների պատճառով ընկերությունն ամիսներ շարունակ չի վճարում աշխատավարձերը, օրեր առաջ արդեն տեղեկացրել են, որ կրճատում են աշխատավարձերը։

    Դա էլ իմանալով  ընկերության տարբեր մասնաճյուղերում, ջերմոցներում աշխատող բանվորները ժամեր շարունակ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

    Թե ի վերջո ինչ է խոստացել ղեկավարությունն աշխատակիցներին, առայժմ պարզ չէ։

    Panorama.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սպայկա»-ում բունտ է հասունանում։ Ընկերությունն արդեն ամիսներ շարունակ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետևանքով չի կարողանում իր աճեցրած պտուղ-բանջարեղենն արտահանել ՌԴ, դրանք պահվում են սառնարաններում։