Blog

  • Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ. Սիրուշո

    «Մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն արագ սպառվում են, իսկ որոշ ապրանքներ ամբողջությամբ սպառվել են։

     

    Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ։ Այս ամենը մեր ամիսների աշխատանքն է, որը միանգամից լրացնելն անհնար է»,- հայտարարել է երգչուհի Սիրուշոն։։

     

    «Չենք կոտրվում ու չենք հանձնվում. կաշխատենք ու կգտնենք լուծումներ, ձեր հետ միասին մեր ուղին արդար է ու ազնիվ»,- նշել է նա։

  • Պուտինի այդ հայտարարությունից հետո պետք է սարսափել․․․ Ռոբերտ Մարգարյան (video)

    Պուտինի այդ հայտարարությունից հետո պետք է սարսափել․․․ Ռոբերտ Մարգարյան (video)

  • Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման եւ անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

    «Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել է ուկրաինական կողմից։ Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը հրահանգել է այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», — ասել է նա ։

    Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում հրադադարի ռեժիմ է հայտարարվել սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը:

  • WSJ. ԱՄՆ-ն «չիպային դիվանագիտություն» է կիրառել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն արագացնելու համար | Քաղաքականություն

    Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական ու տեխնոլոգիական առաջարկների դերի մասին պարբերականի հրապարակումը։ Նա ընդգծել է, որ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ հուշագիրը, խաղաղության արդյունքում Հայաստանի համար ստեղծված առանցքային հնարավորություններ են։

    WSJ-ի տեղեկություններով՝ ամերիկացի բանակցողները Nvidia ընկերության առաջատար չիպերին Հայաստանի հասանելիությունն ընդլայնելու խոստումն օգտագործել են որպես տնտեսական խթան՝ խաղաղության նախնական համաձայնության ձեռքբերմանն աջակցելու համար։ Պարբերականն այս մոտեցումը որակել է որպես ԱՄՆ վարչակազմի «չիպային դիվանագիտության» վառ օրինակ։ Խոսքը Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ տվյալների կենտրոնի համար Nvidia-ի առաջատար չիպերի արտահանման թույլտվությունների մասին է։ Նախագծի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 5 միլիարդ դոլարը, իսկ կենտրոնը նախատեսվում է համալրել Nvidia-ի Grace Blackwell և Vera Rubin տեսակի շուրջ 70 հազար սերվերներով։

    Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի ծրագրերով նախատեսվել է խաղաղության գործընթացի շրջանակում խորացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Հայ-ադրբեջանական նախնական համաձայնությունից հետո ամերիկյան կողմը համաձայնել է սկզբնական 6 հազարի փոխարեն թույլատրել Nvidia-ի տասնյակ հազարավոր GB300 պրոցեսորների մատակարարումը։ Վարչապետ Փաշինյանը Firebird-ի բացման ժամանակ այն անվանել էր խոշոր ձեռքբերում՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը տեխնոլոգիաների և առևտրի ոլորտում համագործակցության ընդլայնման գործում։

  • Փոշու բարձր պարունակություն է գրանցվել





    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 23-29-ը։

    Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

    Վանաձոր քաղաքում՝

    -Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին,
    -Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
    – Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

    Ալավերդի քաղաքում՝

    -Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 26-27-ը,
    -Սանահին սարահարթ՝ օգոստոսի 26-27-ը։

    Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 25-26-ը։




    դիտվել է 44 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը

    Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

     

    Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

     

    Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։

     

    Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։

     

    Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ համագործակցության միջոցով նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

  • Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի. ՀՀ նախագահ |

    Հայաստանը պետք է հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորի, խնդիրները հնարավորինս առանց միջնորդների լուծի և համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել և Հայաստանն իսկապես դարձնել «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկա տասնամյակներին ինչպիսի տարածաշրջան կարող է ձևավորվել ներկայում իրականացվող խաղաղության քաղաքականության արդյունքում։

    «Երբ նայում եմ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե լրացուցիչ խնդիրներ չառաջանան, և մենք ինքներս փորձենք մեր հարցերը լուծել մեր հարևանների հետ՝ առանց որևէ միջնորդության, համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Խաչատուրյանը։

    Նախագահի խոսքով՝ ներկայում տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, կան խաղաղության և համագործակցության համար անհրաժեշտ հնարավորություններ, ցանկություն ու պատրաստակամություն։

    «Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Հիմա հնարավորություններ, ցանկություն և պատրաստակամություն կան։ Մենք ինքներս պետք է կարողանանք մեր հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորել և համատեղ ծրագրեր իրականացնել։

    Ես նկատի ունեմ և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ հետագայում էներգետիկ, ինչու ոչ՝ նաև այլ համատեղ ծրագրերը, որոնք օգտակար են լինելու ոչ միայն առանձին մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ նախագահը։

    Խաչատուրյանի համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է օգտագործել տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված հնարավորությունը և գործնականում դառնալ «Խաղաղության խաչմերուկ»։

    «Հիմա մենք նոր հնարավորություն ունենք և պարտավոր ենք այդ հնարավորությունն օգտագործել, իսկապես դառնալ «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծել է նախագահը։

    Խաչատուրյանը նաև նշել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

    «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։
    Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։

    Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը ներկայում ևս պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, իսկ սահմանային ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքները հնարավորություն են տալիս սպասարկել մարդկանց, ապրանքներն ու տրանսպորտային միջոցները։

    «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, այս պահին էլ, սահմանի բացմանը։ Դուք տեղյակ եք, որ սահմանային կետերում համապատասխան աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու մեքենաների տեղաշարժը»,- հայտարարել է նա։

    Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը հայ-թուրքական սահմանի փուլային բացման վերաբերյալ մի շարք առաջարկներ է ներկայացրել։ Դրանք վերաբերում են դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն։

    «Մենք առաջարկություններ էինք արել՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդկանց հնարավորություն տալ այցելություններ կատարել, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիներին՝ Հայաստանի տարածքով այցելել Թուրքիա։

    Այսինքն՝ մի քանի գաղափարներ կան, որոնց մի մասն իրականացման փուլում է»,- ասել է Խաչատուրյանը։

    Հայաստանի նախագահը հայ-թուրքական համագործակցության գործնական օրինակների թվում նշել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը և Երևանում անցկացված Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովը։

    «Նույն Անիի հին կամրջի վերականգնումը համատեղ է իրականացվում։ Հայաստանում հայ-թուրքական մեծ գործարար համաժողով է անցկացվում (սեպտեմբերի 3-4 -խմբ.)։

    Սա նույնպես վկայում է, որ մեր համագործակցության մեջ որևէ սահմանափակում չկա, բայց անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և սահմանը բացել»,- ընդգծել է Խաչատուրյանը։

    Նրա խոսքով՝ նույն մոտեցումը վերաբերում է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին, իսկ ներկայում քննարկվող հարցերից մեկը գործընթացները համատեղ իրականացնելու ժամկետն է։

    «Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Այստեղ խնդիրը դա համատեղ իրականացնելու ժամկետն է։ Հիմա պետք է կարողանանք այս գործընթացն առաջ տանել, որովհետև իրականում իրենք էլ են շահագրգռված, մենք էլ ենք շահագրգռված։

    Չկա կողմ, որը դեմ է արտահայտվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը կամ բարելավմանը»,- նշել է ՀՀ նախագահը։

    Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացումը նպաստում է փոխադարձ վստահության աստիճանական ամրապնդմանը և երկու երկրների համապատասխան կառույցների միջև ավելի գործնական համագործակցությանը։

    «Կարևորն այն է, որ գնալով ավելի վստահելի ենք դառնում միմյանց համար։ Կարևոր է, որ կարողանում ենք խոսել Թուրքիայի մեր գործընկերների հետ, շփումներն ավելի ինտենսիվացնել և ավելի կոնկրետ դարձնել»,- ասել է նախագահը։

    Նա ընդգծել է, որ երկու երկրների առևտրային հարաբերություններում արդեն կան գործնական փոփոխություններ։ Նախագահի խոսքով՝ երկաթուղով իրականացվող առևտուրը Հայաստանին հնարավորություն է տվել օգտագործելու Կարս-Ախալքալաք ուղղությունը։

    «Տեսնում եք երկաթուղով իրականացվող առևտուրը, որը մեզ հնարավորություն է տվել օգտագործելու Կարս-Ախալքալաքը։

    Բացի այդ, մեզ համար հատուկ առևտրային կոդ է սահմանվել։ Նախկինում Հայաստան ներմուծվող ապրանքները գալիս էին վրացական կոդերով։ Հիմա դա ուղիղ է տեղի ունենում»,- ասել է Խաչատուրյանը։

    Նրա խոսքով՝ հայկական տրանսպորտային միջոցները ներկայում կարող են հատել Թուրքիայի սահմանը՝ առանց պետհամարանիշները փոխելու։

    «Երբ տեսնում ենք այս առաջընթացը նույնիսկ տարվա սկզբի համեմատ, զգում ենք, որ երկու երկրների համապատասխան մարմինների կողմից բավականին լուրջ աշխատանք է կատարվում, և դա իր արդյունքը տալիս է»,- նշել է նախագահը։

    Խաչատուրյանի խոսքով՝ հայ գործարարները ևս նկատում են կատարված փոփոխությունները։ Դրանք հնարավորություն են տալիս նոր ձևաչափով ամրապնդել տնտեսական կապերը, ավելացնել առևտրի ծավալներն ու Հայաստանի համար այլընտրանքային շուկա ձևավորել։

    «Գործարարների հետ խոսելիս հասկանում ենք, որ նրանք զգում և տեսնում են այդ փոփոխությունները։ Սա նոր հնարավորություն է տալիս ամրապնդելու մեր տնտեսական կապերը, մեծացնելու առևտուրը և, ի վերջո, այլընտրանքային շուկա ունենալու։

    Մենք հասկացանք, թե ինչ է նշանակում կախված լինել մեկ շուկայից կամ աշխատել միայն մեկ ուղղությամբ։ Հիմա անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք մեր առևտրային հարաբերությունները, ինչով և զբաղված ենք։ Այդ գործընթացի մեջ մտնում է նաև Թուրքիայի ուղղությունը»,- ընդգծել է նա։

    Նախագահը կարևորել է Թուրքիայի ուղղությունը նաև այն պատճառով, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և տրանսպորտային ծախսերը զգալի ազդեցություն են ունենում հայկական արտադրանքի ինքնարժեքի ու մրցունակության վրա։

    Խաչատուրյանի ներկայացմամբ՝ Հայաստանում իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի տրանսպորտային ծախսերը շուրջ 30 տոկոսով ավելի բարձր են, քան հարևան երկրներում։

    Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանին հնարավորություն կտա օգտվելու Միջերկրական ծովում գտնվող թուրքական նավահանգիստներից։

    «Մենք հնարավորություն կունենանք, թեկուզ դեպի ծով ելք չունեցող երկիր լինելով, օգտագործել Միջերկրական ծովի թուրքական նավահանգիստները»,- նշել է Խաչատուրյանը։

    Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատանքը հարևան երկրների հետ լիարժեք տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

    «Եկեք գնահատենք այն, ինչ ունենք այսօր։ Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հարևան երկրների հետ լիարժեք տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատվեն»,- եզրափակել է Վահագն Խաչատուրյանը։

    Նախագահ Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Պետր Պավելի հետ, Չեխիայի Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ելույթով հանդես եկել CEVRO համալսարանում, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

  • Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան

    Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, հիմա ապրում եմ «լայֆ» ռեժիմով, այս մասին լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին։

    «Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել. երբ կյանքը կտրուկ փոխվել է։ Հետ նայելով կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգսիտ էի ապրում»,– ասել է նա։

    Նա նշել է, որ դառը խոսակցություն չի ունեցել Արմեն Գրիգորյանի հետ։

    Սիմոնյանը վստահեցրել է, որ շարունակում է շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենալ իր իրավանախորդ Արմեն Գրիգորյանի հետ։

    «Արմենը եզակի մարդկանցից մեկն է եղել, որի հետ ես մշտապես երբևիցե որևիցե նույնիսկ դառը խոսակցություն չեմ ունեցել»,– նշել է նա։

    Սիմոնյանը նաև ասել է, որ Արմեն Գրիգորյանը հրավիրված է իր հարսանիքին, որն այսօր է տեղի ունենալու։

  • Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, Ադրբեջանը՝ պահանջում





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին:

    Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

    Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

    Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

    Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»:

     




    դիտվել է 83 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

    «Այո, նման հանդիպում այսօր նախատեսված է», — ասել է Պեսկովը:

    Հիշեցնենք, որ Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը «Վնուկովո»-ում վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 13:52-ին: Օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

    Ինչպես սպասվում է, Մոսկվայից հետո Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Կիև: