Շինարարությունն ու տեխնիկական վերահսկողությունը ավանդաբար ընկալվել են որպես բացառապես տղամարդկային ոլորտներ, որտեղ կանանց ներկայությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։ Սակայն իրական պրոֆեսիոնալիզմը, նվիրումն ու գյումրեցու անկոտրում ոգին կոտրում են բոլոր կարծրատիպերը։ Դրա վառ ապացույցն է ծնունդով գյումրեցի, «Ֆ․ ԱԲԱՋՅԱՆ» շինարարական լաբորատորիայի հիմնադիր և տնօրեն Փիրուզա Խորենի Աբաջյանը։
Տեսլականից մինչև սեփական ընկերություն․ Անկոտրում կամքի ուղին
Սեփական լաբորատորիա հիմնելու որոշումը պատահական քայլ չէր․ դա տարիների տքնաջան աշխատանքի, ոլորտային խորը գիտելիքների և սեփական ուժերի հանդեպ ունեցած անսասան հավատի արդյունքն էր։ Հիմնադրելով «Ֆ․ ԱԲԱՋՅԱՆ» ՍՊԸ-ն՝ Փիրուզա Աբաջյանը ստեղծեց մի կառույց, որտեղ առաջնային պլանում են դրված ճշգրտությունը, անվտանգությունն ու որակի անզիջում վերահսկողությունը։
Շինարարական լաբորատորիայի աշխատանքը պահանջում է մաթեմատիկական ճշգրտություն և բարձր պատասխանատվություն․ չէ՞ որ կառուցվող շենքերի ամրությունն ու մարդկանց անվտանգությունն անմիջականորեն կախված են հենց այս փորձարկումների արդյունքներից։
Գյումրեցի կնոջ հզոր տեսակը
Լինել կին ղեկավար այնպիսի պատասխանատու ոլորտում, ինչպիսին շինարարությունն է, ենթադրում է ամենօրյա աշխատանք և առաջնորդի բարձր հատկանիշներ․
Անզիջում որակ․ Փիրուզա Աբաջյանի համար առաջնայինը գործի հանդեպ պատասխանատվությունն է․ նրա ղեկավարած ընկերությունում որակի հարցում որևէ զիջում անընդունելի է։
Ոգեշնչող օրինակ․ Նա ապացուցեց, որ գյումրեցի կինը կարող է ոչ միայն հաջողությամբ մտնել բարդ տեխնիկական ասպարեզ, այլև հիմնել ու արդյունավետորեն ղեկավարել սեփական ձեռնարկությունը։
Կարծրատիպերի հաղթահարում Նրա ուղին վառ օրինակ է բոլոր այն կանանց համար, ովքեր ձգտում են ինքնառեալիզացման և չեն վախենում պատասխանատվություն ստանձնել ամենաբարդ ոլորտներում։ «Ամբիոն Նյուզ»-ի դիտարկումը․
Փիրուզա Աբաջյանի պատմությունը միայն բիզնեսի մասին չէ։ Սա պատմություն է գյումրեցի կնոջ հզոր տեսակի, պրոֆեսիոնալիզմի և սեփական գործին անսահման նվիրվածության մասին, որն արժանի է բարձրաձայնման և հանրային գնահատանքի։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին
Հայտնի է, որ իրանական ԶԼՄ-ները դիմել են Իրանի բնակչությանը՝ կոչ անելով պատրաստվել պատերազմի։
Կարծում եմ՝ Իրանի այս հայտարարությունը պետք է դիտարկել առավելապես, որպես հաշվարկված մանևրային քայլ, այլ ոչ թե որպես ռազմական գործողությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ տեղեկատվություն։ Նախևառաջ պետք է հաշվի առնել, որ Իրանը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է ամերիկյան զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի ակտիվ տեղաշարժ։ Մասնավորապես, տարածաշրջանում անընդհատ հայտնվում են ամերիկյան ինքնաթիռներ, որոնք շրջում են Հորմուզի նեղուցի տարածքում։ Սակայն, կարծում եմ, Իրանի այս հայտարարությունն առավելապես արտաքին հասցեատերեր ունի։
1.Իհարկե հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Իրանի բնակչությանը՝ կոչ անելով մարդկանց զգոն լինել, հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մաքսիմալ զգուշավորություն ցուցաբերել, ինչպես նաև հոգեբանորեն պատրաստ լինել հնարավոր գործողություններին:
2.Սակայն կարծում եմ՝ այս հայտարարությամբ Իրանը նպատակ ունի նաև խուճապ առաջացնել վառելիքի միջազգային շուկայում, ինչի արդյունքում վառելիքի միջազգային գները կարող են բարձրանալ կամ առնվազն չնվազել։
3.Հայտնի է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալու են միջանկյալ ընտրություններ, իսկ Թրամփի կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։ Դրանց պատճառներից մեկը վառելիքի գների պատմական բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը Իրանի հետ պատերազմն է։ Թրամփի վարչակազմը փորձում է որոշակի կարգավորում մտցնել վառելիքի շուկայում և գները հնարավորինս ցածր մակարդակի իջեցնել, քանի որ ընտրություններին ընդառաջ գների նվազումը կարող է դրական ազդեցություն ունենալ ընտրողների տրամադրությունների վրա։ Սակայն առայժմ այդ ջանքերն ապարդյուն են։
Միաժամանակ, եթե Թրամփի և Պուտինի միջև վառելիքի մատակարարման շուրջ պայմանավորվածությունը կարող էր որոշակի կայունացնող գործոն դառնալ և հանգեցներ Միացյալ Նահանգների վառելիքի շուկայում գների անկմանը, ապա այս քայլով Իրանը, բնականաբար, փորձում է թույլ չտալ նման զարգացում։ Մանավանդ որ Թրամփը հայտարարել էր, որ մինչև նոյեմբերի 3-ը հարձակում չի ծրագրում։
4.Այս քայլով Իրանը նաև ցույց է տալիս, որ նոր հարձակումը կարող է ավելի թանկ արժենալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար՝ ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով՝ ոչ միայն ԱՄՆ-ում այլև տարածաշրջանում։
Հետևաբար, Իրանը ոչ թե պարզապես պատրաստում է իր բնակչությանը հնարավոր պատերազմի, այլև կանխարգելիչ արտաքին քաղաքական քայլեր է իրականացնում այս բարդ փուլում»։
Երրորդ տարին անցկացվող Mining Armenia Forum 2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել` ESG չափանիշների աճող դերին ֆինանսավորման և ներդրումային որոշումների կայացման գործընթացում վարկատուների ու ներդրողների համար առավել կարևոր կայունության ցուցանիշներին բնապահպանական և կայուն զարգացման տվյալների հավաստիության, թափանցիկության, անկախ հավաստիացման և արդյունավետ կառավարման հարցերին։
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Արդեն մեկ տարի է՝ թեմի եկեղեցիներում անդադար և անտրտունջ աղոթք է բարձրացվում առ Աստված։ Այս աղոթական ընթացքը սկիզբ է առել թեմակալ առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանիրավի կալանավորումից հետո։ Արդեն ուղիղ մեկ տարի է՝ Սրբազան Հայրը զրկված է իր հոգևոր զավակների հետ թեմում հանդիպելու և նրանց կողքին լինելու հնարավորությունից։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միասին աղոթել են՝ հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը մեր Հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, սիրելի Սրբազան Հոր, հոգևոր հայրերի և ամենքի համար:
Ժամերգության ավարտին ներկաներին իր հոգևոր խոսքն է ուղղել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։
Տեր Հայրը շնորհակալություն է հայտնել իր հոգևոր եղբայրներին՝ միասնական աղոթքի համար՝ ընդգծելով, որ մեր կյանքի և մեր ընթացքի հիմքում պետք է լինի Աստծո հետ հաղորդությունը և հավելեց.« Աստված մարդուն ստեղծել է Իրեն հաղորդակից լինելու և Իր հետ ապրելու համար։ Մարդը չպետք է կորչի միայն կենցաղի հոգսերի մեջ՝ մոռանալով իր Արարչին։ Երբ Քրիստոսին հանում ենք մեր մտքից և սրտից, կորցնում ենք մեր կյանքի ճիշտ ընթացքը, սայթաքում և ընկնում։
Ուստի պետք է պատրաստ լինենք, չուրանանք Քրիստոսին և մշտապես ձգտենք Տիրոջ հետ հաղորդակցության։ Մենք՝ քրիստոնյաներս, չպետք է վախենանք Տիրոջ հետ հանդիպումից, որովհետև յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ մենք հանդիպում ենք մեր Տիրոջը և հաղորդակից դառնում Նրա շնորհին»։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սարուխանում հանդիպում ենք մեր հայրենակիցներին՝ ջերմ սրտով ու հանգիստ խղճով ներկայացնում մեր ազնիվ, հայրենասեր ու նպատակասլաց Հրայրին։ Լսում ենք Գավառի ու համայնքի բոլոր բնակավայրերի խնդիրները, հավաքագրում մարդկանց մտահոգությունները՝ դրանց ուղղությամբ լուծումներ առաջարկելու նապատակով։
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին. ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։
Սվետլանայի դուստրը՝ Ելենա Ֆրայժին, նամակով դիմել է Sputnik Արմենիա-ին՝ տեղեկացնելով, որ կնոջը վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 14-ին։
Նա Ռուսաստանից Երևան է ժամանել ավտոբուսով հոկտեմբերի 10-ին և պետք է Փարիզ մեկներ հոկտեմբերի 11-ին։ Ըստ դստեր` կինը գնացել է օդանավակայան, բայց ինքնաթիռ չի նստել: Այդ օրվանից նրա հեռախոսը դադարել է աշխատել, իսկ WhatsApp-ի հաղորդագրությունները տեղ չեն հասնում։
Ելենա Ֆրայժին խնդրում է շտապ կապ հաստատել իր հետ, եթե որևէ մեկը տեղեկություն ունի մոր մասին։ Նրա հեռախոսահամարը` +1 514 995 9512։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ, լրագրողների հետ զրույցի ընթացքում, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նայել է հեռախոսին ու ասել է, որ հենց այդ պահին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևից զանգ է ստանում:
Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը:
Այս առթիվ մի բան էլ հիշեցի:
Իմ դպրոցական տարիների հիմնական մասն անցել է Սովետի շրջանում:
Երբ պիոներական տարիներին մեր դասընկերներից մեկի ծնողները նրան տանում էին Մոսկվա՝ Լենինի դամբարան, վերջինս դեմքի մոտավորապես նման հրճվանքով էր պատմում իր «կյանքի ամենակարևոր իրադարձության» մասին:
Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
«Mining Armenia» ֆորումում ղազախստանյան հանքարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչ Նիկոլայ Ենշինը ներկայացրել է Ղազախստանի փորձը՝ խորհրդային հանքային պաշարների գնահատման համակարգից միջազգային չափանիշներին անցնելու գործընթացում։
Նրա խոսքով՝ միջազգային ստանդարտների ընդունումը բավարար չէ․ անհրաժեշտ է ձևավորել անկախ մասնագիտական կառույցներ, ապահովել հաշվետվողականություն, տվյալների թափանցիկություն և ներդրողների վստահություն։
Ենշինը նշել է, որ Ղազախստանում 2024 թվականից միջազգային չափանիշներին համապատասխան հաշվետվությունները պարտադիր են դարձել նոր լիցենզիաների համար։
Անդրադառնալով Հայաստանին՝ նա առաջարկել է հստակեցնել պետության և ներդրողների պատասխանատվության շրջանակները, զարգացնել մասնագիտական կարողությունները և ներդնել հանքային ռեսուրսների գնահատման թափանցիկ մեխանիզմներ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար կարևոր է միջազգային փորձի կիրառումը՝ միաժամանակ պահպանելով հայ մասնագետների անկախությունն ու ոլորտի նկատմամբ վստահությունը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:
Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:
Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի»։