Blog

  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. WT

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «The Washington Times»-ը։

    «Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին՝ օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու (TRIPP) շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց»,-նշված է հոդվածում։

    «The Washington Times»-ը գրում է, որ TRIPP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին։ Մասնավորապես, այն կօգնի երկրի՝ ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության՝ խթանելով ներդրումները և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ նախագիծը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևանների համար ստեղծելով տնտեսական և գործնական շահագրգռվածություն այն հաղորդակցության ուղիների նկատմամբ, որոնք մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

    «TRIPP-ը նաև կամրապնդի ԱՄՆ-ի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց ամերիկյան զորքերի տեղակայման կամ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհրաժեշտության։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը կարող է նաև առևտրային հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։ Այս առավելությունները նշանակալի են և արժանի են աջակցության»,-գրում է պարբերականը։

    Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ  գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։

    «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TRIPP-ի և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Հետևաբար, նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TRIPP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունն օգտագործել՝ պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Խաղաղության ճանապարհը պետք է բաց լինի ոչ միայն ապրանքների և մարդկանց տեղաշարժի, այլև այն մարդկանց վերադարձի համար, որոնց ընտանիքները տարիներ շարունակ սպասում են նրանց»,-հավելել է «The Washington Times»-ը։

  • «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

    «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր ողբերգական դեպք է արձանագրվել. 16:00-ից հետո մահացել է նորածին տղա երեխա:

    «Ambion.news»-ի փոխանցմամբ՝ երեխան ծնվել էր այսօր առավոտյան, և նախածննդյան հետազոտությունների, ինչպես նաև ծննդաբերությունից անմիջապես հետո բժիշկները որևէ առողջական խնդիր կամ շեղում չէին հայտնաբերել: Դեպքից հետո հարազատներին ժամեր շարունակ որևէ հստակ տեղեկատվություն չի փոխանցվել տեղի ունեցածի պատճառների մասին:

    Միջադեպի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Ամբիոն Նյուզ»-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի հետ:

    Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ: Երեխայի մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ:

  • Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար





    Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։

    Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։

    Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։

    Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում իրականացվում է նոր կարգով։

    Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից՝ հետևյալ երկու քայլերով․

    Քայլ 1. Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջ։ Էջի ստեղծման մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2. Եթե արդեն անցել եք նույնականացման գործընթացը և my.emis.am հարթակում ունեք օգտատիրոջ էջ, կարող եք ընտրել մասնագիտական ուսումնական հաստատությունը և նախընտրելի մասնագիտությունը։ Հայտագրման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման ուղեցույցում։

    Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։




    դիտվել է 151 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Կիևն առաջին անգամ հարվածել է Ozon-ի՝ Սամարայի մարզի լոգիստիկ…

    Կիևն առաջին անգամ հարվածել է Ozon-ի՝ Սամարայի մարզի լոգիստիկ…

  • Հույս ունենք՝ Վրաստանի իշխանությունները սպառիչ միջոցներ կձեռնարկեն. Զախարովա |

    Մոսկվայում հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները սպառիչ միջոցներ կձեռնարկեն «ռուսատյացությունը» կանխելու և ռուսաստանցի զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Վերջին շրջանում տեղի են ունեցել նաև առանձին լուրջ միջադեպեր Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչը, բնականաբար, ուշադիր ուշադրություն և համապատասխան գործողություններ է պահանջում վրացական իշխանությունների կողմից… Մենք ելնում ենք նրանից, որ Թբիլիսին սպառիչ միջոցներ կձեռնարկի ռուսատյացությունը թույլ չտալու համար և լիովին կապահովի Վրաստան ժամանող բոլոր ռուսաստանցիների անվտանգությունը։ Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Զախարովան։

  • Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է․ Հայկ Մարտիրոսյան

    Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես առաջինն էի ու մինչ այսօր մնում եմ միակը մի քանի միլիոնանոց հայութան մեջ, որ ոչ միայն դեռևս տարիներ առաջ հանդգնեց, այլև շարունակում է կրկնել, որ ողբերգականորեն, Հայաստանն այլևս գոյություն ունենալու շանս անգամ չունի: Շատերն արդեն սկսել են զգալ դա, ու անգամ ոմանք վերլուծում են նման սցենարներ, բայց ոչ ոք միևնույն է ոչ միայն չի բարձրաձայնում հենց այդ ձևակերպմամբ, այլև բոլորն այնուամենայնիվ շարունակում են տխմարաբար հուսալ թե հրաշք կլինի, թե չքնած ժողովուրդը իբր կզարթնի, թե դա տեղի չի ունենա, թե բալքիմ լավ կԸլնի և նման այլ ապուշություններ: Նաև ասել եմ, որ գործընթացը հանգրվաններով է: Հիմա Տիգրանաշենը վերջին մեծ արարի առաջին հանգրվանն է: Հիմա ավելացնեմ. այլևս քիչ ժամանակ է մնացել: Վերջը մոտ է: Ընդամենը մի քանի տարվա մեջ վերջին վարագույրն այլևս իջած կլինի Հայաստան կոչված այս տարածքի վրա: Ու գործընթացն այդ անդառնալի է: Ում դուր չի գալիս սա լսելը, որ հանկարծ իրենց անգործ հոգիները չբախվեն իրենց անգործության ողբերգական արդյունքին` կարող են իմ էջից գնալ: Հետո, միևնույն է, հարյուրերորդ անգամ համոզվելու են, որ իմ հարյուրերորդ կանխատեսումն իրականություն դարձավ»։

  • Սկանդալային դեպք «Այբ» դպրոցում. ինչու՞ է մերժվել դիմորդի ընդունելությունը

    Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նախորդ ամիս քաղաքացիներից մեկը փորձել է իր երե
  • Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ





    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

    «Ինչ-որ մեկը կարո՞ղ է ողջամիտ բացատրություն տալ, թե ինչո՞ւ են Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին պետք, այսպես կոչված, «անկլավները», բացի Հայաստանի ռազմավարական կարևորության հաղորդուղիները խաթարելուց կամ դրանց նկատմամբ փաստացի վերահսկողություն ստանալուց, իսկ ավելի լայն իմաստով՝ Հայաստանը արհեստածին Ադրբեջանից կախյալ և նոմինալ ինքնիշխանությամբ «պետություն» դարձնելուց։

    Ի՞նչ է արել, նույն այդ բռնապետը, դիցուք, Կիրանցի մոտ արդեն հանձնված գյուղատեղիների հետ. շենացրե՞լ է դրանք, նախկին բնակիչներին վերադարձրե՞լ է այդտեղ, զարգացնո՞ւմ է հողագործություն կամ անասնապահություն։ Ոչինչ, բացի այդ տարածքը ռազմականացնելուց»։

     




    դիտվել է 133 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


    Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


    Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը

  • Բլթ-բլթ շոու. ՍԵՐԻԱ-12

    Բլթ-բլթ շոու. ՍԵՐԻԱ-12

  • ՌԴ-ից ՀՀ՝ Ադրբեջանի տարանցմամբ, կիրականացվի հերթական մատակարարումը |

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, կիրականացվի հերթական մատակարարումը։

    Մասնավորապես 11 վագոն ցորեն՝ 1108 տոննա ընդհանուր քաշով, և 4 վագոն գարի՝ 273 տոննա ընդհանուր քաշով, այսօր Բալաջարի կայարանից կուղարկվեն Բյոյուք Քեսիքի ուղղությամբ։