«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը անկլավ-էքսկլավների լուծման մի քանի խուճուճ տարբերակ է ներկայացրել, որոնցից մեկով ժամանակին ասում էր` հնարավոր է փոխանակում արվի. Արծվաշենը թողնենք իրենց, Տիգրանաշենն ու Տավուշի մյուս երեք տարածքները մնան մեզ, բայց անցած շաբաթ բոլորովին այլ սխեմա առաջ քաշեց` «գյուղերի տեղաշարժման» տարբերակը, եւ ասաց՝ անկլավ-էքսկլավներ չպետք է լինեն, ինչը ենթադրում է, որ անկլավների հետ միջանկյալ տարածքներն էլ կտրվեն Ադրբեջանին, որ մի քանի անգամ սահման անցնելու խնդիր չլինի Արծվաշեն կամ Տիգրանաշեն գնալիս: Բայց ասաց նաեւ, թե վերջնական որոշում չկա, քննարկման փուլում են: Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ իրականում կողմերը կանգ են առել հենց այս՝ վերջին տարբերակի վրա: Ավելի ճիշտ՝ դա է Ալիեւի պահանջը, որը նա դրել է Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում:
Դրանով է պայմանավորված, որ Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանն ու թիմը ձեռնամուխ են եղել սահմանադրությունը փոխելու գործընթացին եւ անկլավների թեմային: Ալիեւի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում այս խոչընդոտներն են մնացել։ Բայց իշխանական աղբյուրներն ասում են, որ խորհրդարանական ընդդիմության եւ հասարակության համար դեռ թակարդներ են հյուսելու:
Չի բացառվում, որ վաղը Փաշինյանը հայտարարի, թե Արծվաշենը Տիգրանաշենով ենք փոխանակում, եւ դրա համար պետք է նախ սահմանադրությունը փոխել: Քանի որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանական ընդդիմության առնվազն ութ ձայն է անհրաժեշտ, տարբեր խորամանկություններ պետք է մտածեն՝ այդ ձայները ստանալու եւ հանրային դիմադրությունը կոտրելու համար։ Նորից գործի կդրվի պատերազմի սպառնալիքը, եւ կփորձեն դա գցել ընդդիմության գրպանը, որ եթե կողմ չքվեարկեն, եւ հանրաքվե չլինի, Ադրբեջանը կհարձակվի»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
«Mining Armenia» ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշների կիրառմանը։
Ելույթի ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բնապահպանական և սոցիալական խնդիրների վրա, մինչդեռ միջազգային ներդրողներն ու ֆինանսական կառույցները առաջնահերթ կարևորություն են տալիս կառավարման որակին։ Ըստ բանախոսի՝ վատ կառավարումը կարող է պատճառ դառնալ, որ ներդրողները հրաժարվեն ծրագրի ֆինանսավորումից։
Պատասխանատու հանքարդյունաբերության հիմնական չափանիշներից առանձնացվել են պոչամբարների անվտանգությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, արտանետումների վերահսկողությունը և համայնքների հետ հարաբերությունները։
Շեշտվել է նաև, որ պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի միայն օրենսդրական պահանջների կատարմամբ, այլ պետք է լրացուցիչ նախաձեռնություններով նպաստի ոլորտի նկատմամբ հանրային և ներդրումային վստահության բարձրացմանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հայաստանի հանքարդյունաբերության ներդրումային հեռանկարները․ շուկայական հնարավորություններ և մրցակցային դիրքավորում․ Ինչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետ։
Քննարկման թեմաներն են՝ համաշխարհային և տարածաշրջանային շուկաների հնարավորություններ, Հայաստանի համար կարևոր հումքային ապրանքներ, Հայաստանի դիրքը միջազգային հանքային շուկաներում, ներդրումային գրավչության չափանիշներ, մրցակցային առավելություններ և սահմանափակումներ, ազգային հանքային ռազմավարություն, այլ իրավասությունների փորձից քաղված դասեր։
Մասնակիցներ․
Վաել Ջաբեր, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ, Wood Mackenzie
Ալեքսանդր Շաղիկյան, Բի-Դի-Օ Կովկաս և Կենտրոնական Ասիա ընկերության գործընկեր և Խորհրդատվական ծառայությունների տարածաշրջանային ղեկավար
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մոդերատոր՝ Վարդան Ջհանյան, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ
Երրորդ տարին անցկացվող #MiningArmeniaForum2026-ի երկրորդ օրը շարունակվում են ոլորտային քննարկումներն ու մասնագիտական ելույթները՝ համախմբելով հանքարդյունաբերության ոլորտի տեղական և միջազգային փորձագետների, մասնագետների ու ոլորտի ներկայացուցիչների։
Օրվա քննարկումների առանցքային թեմաներից է «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը:
Մասնակիցներ` • Անի Պապյան, միջազգային և հատուկ նախագծերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, Ամերիաբանկ • Պիպա Հովարդ, բնապահպանական ռազմավարության գլխավոր մասնագետ, NatureMetrics • Հովհաննես Մարտիրոսյան, ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար • Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն:
Քննարկման թեման` ESG չափանիշների աճող դերը ֆինանսավորման և ներդրումային որոշումների կայացման գործընթացում, ներդրողների համար առավել կարևոր կայունության ցուցանիշներ, բնապահպանական և կայուն զարգացման տվյալների հավաստիություն:
Մասնակիցները քննարկել են, թե ինչպես կարող են չափելի և վստահելի ESG ցուցանիշները նպաստել ներդրողների վստահության ամրապնդմանը, ֆինանսավորման ընդլայնմանը և պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հանքարդյունաբերությունը բարձր ռիսկային ոլորտ է, և դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի համարժեք։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Նա ընդունել է, որ Հայաստանում լուրջ խնդիր կա ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման հարցում։
Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ գործող կարգավորումներով Տեսչական մարմինն այսօր սոսկ հետևանքներն է արձանագրում, իսկ ռիսկային իրավիճակները բացահայտվում են միայն տնտեսվարող սուբյեկտներ այցելելիս։
«Այս խնդիրը լուծելու համար մենք նախաձեռնել ենք վերահսկողության թվային համակարգի ստեղծումը, որտեղ առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները, և հենց դրանց վերլուծության հիման վրա էլ կկայացվեն որոշումները։ Համակարգը նախատեսում ենք գործարկել 2029 թվականի հունվարից»,— նշել է նա։
Հավելենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
Հարգելի՛ իրավասու մսրմիններ,
2024 թվականին իմ շենքի հաշվիչների երկաթե կառուցվածքներում ինձ անծանոթ անձինք տեղադրել և վերցրել են կասկածելի առարկաներ։
Այդ դեպքերի վերաբերյալ տեսագրություննեփոխանցել եմ ՀՀ ՆԳՆ Ոստիկնութրան Շենգավիթի բաժնի երկու աշխատակցի։
Դրանից հետո, իմ անձնական դիտարկմամբ, իմ հաղորդումներում հիշատակված անշարժ գույքի գործակալների հարաբերությունները կտրուկ լարվել են, և իմ նկատմամբ սկսվել են ինձ որպես առողջական խնդիրներ ունեցող անձ ներկայացնելու փորձեր։
Ինձ հասած տեղեկությունների և անձնական դիտարկումների հիման վրա՝ ինձ մոտ հիմնավոր կասկած է առաջացել, որ նշված գործակալների հնարավոր նպատակը դիտավորյալ սադրիչ գործողություններով ինձ հրահրելն է։
Նրանք, իմ դիտարկմամբ, պարբերաբար գալիս և կանգնում են իմ բնակարանի լուսամուտների տակ՝ պատերիս անմիջական հարևանությամբ դիտավորյալ բարձրաձայն իմ մասին խոսելով։
Ինձ մտահոգում է, որ այս գործողությունների նպատակը կարող է լինել ինձ տարբեր իրավասու մարմիններին ահազանգելուն դրդելը, այնուհետև հայտարարել, թե իրենք ոչինչ չեն անում, իսկ ես՝ իբր առողջական խնդիրներ ունեմ։
Իմ գնահատմամբ՝ նման վարքագիծը կարող է նպատակ ունենալ նվազեցնել իմ հաղորդումների արժանահավատությունը, ինձ վարկաբեկել, ստեղծել «Պառլամենտ» ամսագրի գործունեությունը կասեցնելու և հետագայում իմ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներին տիրանալու համար արհեստական հիմքեր։
Բացի այդ, 12.10.26թ.-ին հրապարակել եմ ձայնագրություն, որի բովանդակությունը, իմ ընկալմամբ, վերաբերում է իմ տանը, ապա՝ նկուղում, թմրամիջոց տեղադրելու հնարավորության քննարկմանը։
Պահանջում եմ իրավասու մարմիններին ստուգել՝ արդյոք նշված անշարժ գույքի գործակալները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք առնչություն ունեն թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման կամ իրացման հետ, ինչպես նաև իմ տանը կամ նկուղում թմրամիջոց տեղադրելու հնարավոր նախապատրաստման կամ քննարկման հետ։
Խնդրում եմ ուսումնասիրել ձայնագրության իսկությունը, բովանդակությունը, խոսող անձանց ինքնությունը և քննարկված գործողությունների իրական բնույթը։
Խնդրում եմ նաև պարզել՝ արդյոք 2024 թվականի տեսագրությունները ոստիկանության աշխատակիցներին փոխանցելու հանգամանքը որևէ կապ ունի նշված գործակալների հետագա վարքագծի, իմ նկատմամբ հնարավոր սադրանքների և ինձ առողջական խնդիրներ ունեցող անձ ներկայացնելու փորձերի հետ։
Առանձին պահանջում եմ ստուգել իմ անձի վերաբերյալ կրկնվող պնդումների, որոնք վիճարկվել եւ հերքվել են քննիչի պաշտոնական հարցման պատասխանով եւ իմ բուժզննման մասնագիտական եզրակացությամբ, հնարավոր միտումնավոր շրջանառումը և պարզել՝ արդյոք դրանք որևէ կերպ ուղղված են իմ հաղորդումների արժանահավատությունը նվազեցնելուն կամ «Պառլամենտ» ամսագրի գործունեությանը խոչընդոտելուն։
Իսկ երեկ՝ 16.10.26թ.-ին երեկոյան ժամը 21:00-22:00-ն
իմ անձնական լսածի և դիտարկումների հիման վրա, կասկած եմ ունեցել նաև իմ նկուղում նման գործողություն իրականացնելու հնարավոր պայմանավորվածության վերաբերյալ։
Այդ կասկածի կապակցությամբ ահազանգել եմ ոստիկանություն և պահանջել, որ աշխատակիցները գան ու ստուգեն նկուղը։ Ոստիկանության աշխատակիցներն այցելել են, ստուգում իրականացրել։ Ես նաև զգուշացրել եմ, որ նման գործողություն իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ստուգել իմ կողմից իրավասու մարմիններին նախապես ներկայացված տեղեկությունները և հնարավոր առնչությունները։
Հարց է առաջանում․
եթե վերոնշյալ անշարժ գույքի գործակալները թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ օգտագործման հետ որևէ առնչություն չունեն, ապա ի՞նչ հանգամանքներում է առաջացել իմ տանը կամ նկուղում թմրամիջոց տեղադրելու վերաբերյալ ենթադրյալ պայմանավորվածության թեման։
Այս հարցը պահանջում է օբյեկտիվ ստուգում՝ պարզելու, թե արդյոք առկա են թմրամիջոցների ձեռքբերման, պահելու, օգտագործելու կամ իրացնելու, ինչպես նաև դրանք իմ բնակարանում կամ նկուղում հնարավոր տեղադրելու հետ կապված որևէ գործողության իրական ապացույցներ։
Խնդրում եմ իրավասու մարմիններին պարզել այս հանգամանքները՝ բացառապես փաստերի և ապացույցների հիման վրա։
Նշված հանգամանքների մասին տեղեկացրել եմ իրավասու մարմիններին՝ խնդրելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, պահպանել հնարավոր ապացույցները և ստուգել՝ արդյոք առկա են վերոնշյալ անձանց կամ նրանց հետ հնարավոր փոխկապակցված անձանց առնչությունը նման գործողությունների հետ։ Եթե նման գործողություն տեղի ունենա, խնդրում եմ հաշվի առնել նախապես ներկայացված հաղորդումները և դրանց հիման վրա իրականացնել պատշաճ քննություն ու տալ իրավական գնահատական։
Ընդգծում եմ, որ խոսքը իմ դիտարկումների, լսած խոսակցությունների և ստուգման ենթակա կասկածների մասին է։ Որևէ անձի մեղավորությունը հաստատված չեմ ներկայացնում․ այն պետք է պարզվի իրավասու մարմինների կողմից՝ փաստերի և ապացույցների հիման վրա։
Պահանջում եմ բոլոր նշված հանգամանքները համակողմանի ստուգել, պահպանել առկա տեսագրություններն ու ձայնագրությունները և յուրաքանչյուր հաստատված գործողության տալ պատշաճ իրավական գնահատական՝ օրենքով սահմանված կարգով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում անկլավների ու էքսկլավների թեման վերջին շրջանում կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, ինչն ուղեկցվում է իշխանությունների դիրքորոշումների և հռետորաբանության նկատելի ու հաշվարկված տրանսֆորմացիայով: Այս ամենը սկսվեց նրանից, որ մինչ այս իշխանությունների կողմից Օվերտոնի պատուհանի սկզբունքով հանրային խոսույթ էին նետվում Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը՝ «Քյարքին», և կասկածելի պնդումներ, թե դա ադրբեջանական տարածք է՝ այդպիսով հող նախապատրաստելով դրա հետագա հանձնման համար:
Սակայն ծավալվեց բավականին լուրջ հանրային դիսկուրս, արձանագրվեցին տարբեր նախաձեռնություններ ու գործողություններ, և ակնհայտ դարձավ, որ այս ամենը կարող է քաղաքական ռումբի էֆեկտ ստանալ, ու Տիգրանաշենի հանձնումը Երևանի կենտրոնում կարող էր բերել անկանխատեսելի ու լուրջ ցնցումների:
Հետևաբար, չափազանց մեծ է հավանականությունը, որ այս վտանգավոր ռիսկը ճիշտ գնահատելով՝ իշխանությունները ստիպված եղան փոխել տակտիկան և Ադրբեջանի հետ գնալ բանակցելու փոխանակման թեմայով (մասնավորապես՝ հայկական կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արծվաշենի հետ հնարավոր փոխանակման համատեքստում), որպեսզի հանրության աչքին բացահայտ չստացվի, թե իրենք պարզապես միակողմանի հանձնել են Տիգրանաշենը:
Այս համատեքստում կատարվել է բավականին խորքային մասնագիտական աշխատանք։ Մասնավորապես, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով այս հարցին, հանգամանորեն ներկայացրել է իրավական և պատմական անհերքելի փաստերը. «Տիգրանաշենը երբևիցե որևէ միջպետական փաստաթղթով չի փոխանցվել Ադրբեջանին։ Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, կամ եղել է Հայաստանի խորհրդային ստալիստական հանրապետության տարածք, որը պարզապես եղել է Նախիջևանի հարևան վարչական ենթակայության ներքո, բայց իրավական կերպով, իրավականորեն երբևիցե չի փոխանցվել Ադրբեջանին»: Փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդային տարիների պաշտոնական քարտեզներում սահմանազատման արդյունքում որևէ անկլավ ընդհանրապես չի գոյացել: Ինչպես նշում է Ավետիք Չալաբյանը, այս տարածքում հետագայում արդեն հետագա քարտեզների վրա, օրինակ՝ 1957 թվականին հրապարակված քարտեզի վրա առաջացել է անկլավ. «Հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այստեղ առաջացել է անկլավ, ապա ի՞նչ միջպետական կամ միջհանրապետական ակտով է այս տարածքը փոխանցվել Ադրբեջանին»: Չնայած այն հանգամանքին, որ մասնագետները տարիներ շարունակ աշխատել են այս թեմայի վրա, և Հայաստանի բոլոր քարտեզագրերն ու պատկան մասնագետները չեն կարողացել գտնել որևէ աղբյուր, որով այս տարածքը իրավաբանորեն փոխանցված լիներ Ադրբեջանին, անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ կրիտիկական: Տիգրանաշենի և հարակից տարածքների հնարավոր զիջումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի պաշտպանական ողնաշարին։ Ինչպես բնութագրում է Ավետիք Չալաբյանը. «Դա մեր պաշտպանական բնագծի ամբողջական խախտում է։ Մեր պաշտպանական բնագիծը՝ Զանգակատնից մինչև Երասխ, մոտ 30-40 կիլոմետր, մեր պաշտպանական կարևորագույն բնագիծն է, որը այս ամբողջ ընթացքում երբևիցե Ադրբեջանը չի կարողացել խախտել, որովհետև մենք միշտ եղել ենք գերիշխող դիրքերում»: Նա հստակ զգուշացնում է, որ եթե իշխանությունները հանկարծակի զիջեն Տիգրանաշենը, ապա Ադրբեջանը միանգամից հայտնվելու է հայկական պաշտպանական գծերի թիկունքում, ինչը հնարավորություն կտա հակառակորդին կտրել Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից և ռազմական հարձակում իրականացնել ոչ թե առաջնային պաշտպանված դիրքերի վրա, այլ արդեն հայկական ռազմավարական տարածքի խորքից:
Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն հայտարարում է, թե սահմանի այս ու այն կողմում անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում: Այս միտումը վերահաստատել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով. «Այսինքն, եթե Հայաստանի ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստացվի, գիտեք` սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է, և այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»: Նրա խոսքով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել տարածքների փոխանակումը կամ սահմանին համարժեք տարածքների տրամադրումը: Այսպիսով, համակարգված մասնագիտական աշխատանքի և հանրային կոշտ ու միասնական դիմադրության շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել հետքայլ անել միակողմանի հանձնման կործանարար օրակարգից՝ անցնելով հնարավոր տարածքային փոխանակման և համաժողովրդական քվեարկության հարթություն»:
«Հայերենում մենք չենք ասում՝ արի ինձ հետ, մենք ասում ենք՝ արի երթանք սարն ի բլուր, ես էղնիմ հող, դու էղի ջուր …». նման ձեւակերպումներով է սկսում իր՝ հայկական երգը հանրահռչակող տեսանյութերը երաժիշտ Արաքսյա Բարսեղյանը:
Նրա մեղեդային տեսանյութերը չխրախուսվող «սքրոլինգի» արժանի բացահայտումներից են:
Արաքսյան ծնվել է Գյումրիում: Երբ յոթ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ ստացել է բժշկական կրթություն եւ ուսման վերջին տարիներին հասկացել՝ այլեւս անհնար է զսպել հայրենիք վերադառնալու ցանկությունը: Թեեւ նրա որոշումն այնքան էլ հեշտ չէր ընտանիքի համար, Արաքսյան 26 տարեկանում հայրենադարձվել է ու այսօր երեխաների հետ բնակվում է Երեւանում:
«Հայերենում մենք չենք ասում՝ սիրում ենք Երեւանը, մենք ասում ենք՝ քարին արեւ նվիրենք ու մի քիչ էլ սեր, մեր քաղաքը կստացվի՝ Երեւանը մեր»:
Երաժշտությունը Արաքսյային ուղեկցել է մանկուց, սակայն որպես մասնագիտացում ընտրել է բժշկությունը՝ երաժիշտ հայրիկի հորդորով. «Լուրջ մասնագիտություն ընտրեք, երաժիշտը մասնագիտություն չէ»: Այդուհանդերձ, թեկուզ ակամայից, հայրիկի ազդեցությունը Արաքսյայի երաժշտական հետաքրքրություններում մեծ տեղ ունի.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայրիկս շատ տաղանդավոր երաժիշտ է՝ կլառնետահար եւ դուդուկահար, երաժշտությունը միշտ եղել է մեր տանը: Մայրիկս էլ տանը հաճախ էր դաշնամուր նվագում: Փոքր տարիքից ես ու քույրիկս միասին երգում էինք, նաեւ երգեր հեղինակում: Մոտ մեկ տարի առաջ գնացել էի «Գայանե» բալետը դիտելու ու սկզբից մինչեւ վերջ լաց եմ եղել: Հետո միայն հասկացա, թե ինչու. բալետում ժողովրդական երգը շատ է օգտագործված, իսկ այդ մեղեդիները հայրիկս տանը միշտ նվագել է ու առանց գիտակցելու՝ դրանք ինձ են փոխանցվել. նաեւ հայրիկին էի կարոտել»,- հիշում է Արաքսյան:
«Հայերենում մենք չենք ասում՝ երաժիշտները եկան, մենք ասում ենք՝ աղջի, մազերդ թուխ է, աշուղ է եկել մեր մայլեն …»
Արաքսյայի առաջին երաժշտական գործիքը եղել է դաշնամուրը, սակայն հետագայում, ոգեշնչվելով Ռուբեն Հախվերդյանի երգերից, սկսել է կիթառ նվագել.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ծնողներիս ասում էի՝ կիթառ եմ ուզում, ինձ ասում էին՝ դաշնամուր նվագել գիտես, բավարար է: 17-18 տարեկան էի այդ ժամանակ. ընդունվեցի աշխատանքի, աշխատեցի 4000 ռուբլի ու աշխատավարձը ստանալուց անմիջապես հետո գնացի տանն ամենամոտ երաժշտական խանութն ու գնեցի ամենամատչելի կիթառը՝ 3900 ռուբլի արժողությամբ սեւ կիթառ էր»,- հիշում է Արաքսյան:
Նրա երաժշտական վլոգն ընդամենը մեկ տարեկան է, սակայն շատերի համար է սիրելի դարձել: Տեսանյութերի մեկնարկային ձեւակերպումը ոգեշնչված է վրացուհի մի աղջկանից, որը նմանատիպ մոտեցմամբ վրացական պոեզիան է ներկայացնում: Մատուցումը հավանել էր, սակայն սեփական էջը վարելու միտքն անմիջապես չէր առաջացել:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կյանքումս շատ էի զգում արվեստի պակասը, ուզում էի ինչ-որ կերպ լրացնել, սակայն առիթ էր պետք»,- ասում է Արաքսյան ու բացահայտում՝ ինչպես աշխատանքային պատրվակն օգնեց նորից երգել:
Մոտ մեկ տարի առաջ Արաքսյա Բարսեղյանն ու Օլգա Գավրիլովան հիմնադրել են «Lav School»-ը՝ խոսակցական հայերենի ուսուցման կենտրոն՝ լեզուն սովորել ցանկացող ռուսախոսների համար:
«Հայաստանում գտել եմ տունս. «ռուս Օլյայի» պատմությունը
«Մտածեցի, որ երգը կօգնի մեզ դպրոցի առաջխաղացման հարցում: Եթե նկատել եք, տեսանյութերի վրա ռուսերեն եւ հայերեն գրվում են երգի բառերը: Ինձ համար կարեւոր է նաեւ, որ մարդիկ հասկանան մեր անչափ գեղեցիկ հայերենը, որն իր յուրահատուկ հմայքով արտահայտվում է հենց երգերում՝ ինչպես ժողովրդական, այնպես էլ հեղինակային (բարդ) երգերում»,- հիշում է Արաքսյան:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ստացվող արձագանքները ցույց են տալիս, որ գաղափարը հաջողվել է. շատ արտերկրացիներ՝ հիմնականում ռուսներ, ուկրաինացիներ գրում են, որ երգերը լսելուց հետո ցանկանում են հայերեն սովորել: Դպրոցի շահառուները եւս փաստում են, որ տեսանյութերը խիստ մոտիվացնող են ու օգտակար:
Արաքսյան ասում է, որ հայկական ժողովրդական երգերի հիմնական մեղեդին ամբողջ երգի ընթացքում շարունակ կրկնվում է, եւ երգի զարգացումը բառերի միջոցով է տեղի ունենում: Եթե լսողը բառերը չի հասկանում, ապա երգը լիարժեք չի կարող ընկալել:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Հայերենում մենք չենք ասում՝ սիրելիս ինձ մերժել է, մենք ասում ենք՝ Ախ, Նինո, Նինոն ըսավ «Չէ, չէ» ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է …»
«Երբ որ խորասուզվում ես հայկական ժողովրդական երգի բառերում, այնքան բան ես իմանում. ո՞նց են մարդիկ ապրել, ի՞նչ են մտածել, ի՞նչ ավանդույթներ են ունեցել, ի՞նչ խաղեր են խաղացել: Ինձ համար այդ երգերն ինչ-որ առումով պատմության դասեր են»,- ասում է նա:
Տեսանյութերի համար երգերի ընտրությունն ու դրանց բառերի թարգմանության ընթացքն Արաքսյայի համար եւս բացահայտումներով լի է.
«Երբեմն հնացած բարբառային բառեր են լինում, որոնց իմաստը հասկանալու համար սկսում եմ զանգել տատիկներիս, ծնողներիս: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը փոխանցող «Րուրի լաո» օրորոցայինում կա հետեւյալ տողը. «Աղոթըրան նոր էր բացվել»: Սկզբում ենթադրում էի, որ դա աղոթելու վայր է, հետո իմացա, որ մշեցիների բարբառով դա լուսաբացն է՝ առավոտը նոր էր բացվել: Նման դրվագներով հայերենի հանդեպ սերս շարունակում է աճել»,- ասում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Արաքսյայի նուրբ ձայնը կարելի է ունկնդրել նաեւ վիրտուալ դաշտից դուրս. նա պարբերաբար համերգներ է ունենում, օրինակ, Գյումրիի BarBar Art Gallery-ում ու ներկայում Երեւանում գործող Ստեփանակերտի «Բարդակ» փաբում:
«Համերգների ժամանակ երգացանկը շատ տարբեր է՝ թե´ ժողովրդական երգեր, թե´ բարդ երգիչների ստեղծագործություններ, նաեւ իմ հեղինակայիններից եմ երգում: Հաճախ հանդիսատեսի հետ սկսում ենք միասին երգել, այդկերպ համերգը, կարծես, համատեղ երաժշտական թերապիա է դառնում բոլորիս համար»,- ասում է Արաքսյան:
«Հայերենում մենք չենք ասում՝ գինի լցրու, մենք ասում ենք՝ աշխարհ սարսեց հայու ահը, գետին ընկավ թուրքի գահը …»
Երգերից յուրաքանչյուրն ունկնդրի մոտ ուրույն հիշողություններ է արթնացնում. Արաքսյայի խոսքով՝ նման երգերը թանկագին են դառնում հենց դրանց հետ փոխկապակցված անձնական պատմությունների շնորհիվ: Նրա սիրելի երգերից մեկը «Գինի լից»-ն է.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես ու քույրիկս միշտ միասին երգել ենք այդ երգը, անգամ այդ երգով Մոսկվայում հանրահավաքի ենք մասնակցել. ապրիլի 24-ն էր՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Որոշել էինք, որ այդ օրը պետք չէ միայն զգալ, այլ հիշել նաեւ պայքարը: Մինչ օրս էլ այդ երգն ինձ համար ուժի, ինչ-որ իմաստով նաեւ հաղթանակի մասին է»:
«Հայերենում մենք երբեք չենք ցանկանում պատերազմել, բայց երբ ստիպված ենք, մենք ասում ենք՝ վեր կաց, եղբայր իմ, երգս կիսեմ քեզ հետ …»
Երաժշտական վլոգի ու Արաքսյային հետեւողների ոգեւորիչ արձագանքների շնորհիվ արվեստը նորից վերադարձել է նրա կյանք: Երբեմն նրան հարցնում են՝ արդյոք չի՞ ցանկանում Մոսկվա վերադառնալ: Այս հարցադրումն Արաքսյայի համար տարօրինակ է.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ես այստեղ ինձ տանն եմ զգում, այնքան ուրախ եմ, որ երեխաներս այստեղ են մեծանում: Շատ եմ սիրում հայերենը, Հայաստանը, հայերին … չեմ կարծում, որ աշխարհում կա այստեղի նման որեւէ այլ տաք վայր, որտեղ ինձ այսքան լավ կզգայի»:
«Հայերենում մենք ոչ թե պարզապես ասում ենք, որ սիրում ենք Հայաստանը, այլ ասում ենք՝ երազ իմ երկիր հայրենի, հոգսերդ շատ, հույսդ մեծ, քարքարոտ երկիր …»:
«Mining Armenia» ֆորումում Հայաստանում երկու երկրաբանահետախուզական լիցենզիա ունեցող օտարերկրյա ներդրողն անդրադարձել է ոլորտի օրենսդրական և բյուրոկրատական խնդիրներին։
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի հանքարդյունաբերության զարգացման մեծ ներուժ, որակյալ ենթակառուցվածքներ և ընդհանուր առմամբ բարենպաստ օրենսդրական դաշտ, սակայն թույլտվությունների տրամադրման գործընթացը չափազանց երկար է։
Ներդրողը նշել է, որ առաջին լիցենզիան ստանալու համար պահանջվել է երկու տարի, իսկ երկրորդի դեպքում՝ շուրջ մեկ տարի, մինչդեռ այլ երկրներում այդ գործընթացը կարող է տևել ընդամենը շաբաթներ կամ ամիսներ։
Նա առաջարկել է երկարաձգել հետախուզական լիցենզիաների գործողության ժամկետները, պարզեցնել ֆինանսական պահանջները և թվայնացնել թույլտվությունների տրամադրման գործընթացը։
«Հայաստանում այս տեսանկյունից բյուրոկրատիան շատ է, և ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դա բարելավի, որովհետև հիմա յուրաքանչյուր դոլարի համար պայքար է գնում հանքարդյունաբերության ոլորտում»,– ընդգծել է ներդրողը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը