Blog

  • Համայնքների զարգացման համաձայնագիր` ՀՀ կառավարության և…

    Համայնքների զարգացման համաձայնագիր` ՀՀ կառավարության և…

  • Երեխաներին կտրամադրվի ցերեկային խնամքի ծառայություններ․ ովքեր են շահառու |

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

    Նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (600 երեխայի) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող 15 հասարակական կազմակերպությունները (35 ցերեկային կենտրոններ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։

    Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

    Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Կազմակերպությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ https://social.gov.am/child-day-care հասցեում։

    Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ 

  • ՇՊՀ գիտական խորհուրդը ամփոփեց 2025-2026 ուսումնական տարվա աշխատանքները – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շիրակի պեական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ գիտական խորհրդի՝ 2025-

    2026 ուսումնական տարվա ամփոփիչ նիստը: Գիտխորհրդի նախագահը՝ ռեկտոր Ե. Սերոբյանը,

    ներկայացրեց օրակարգի նախագիծը, որը հաստատվեց միաձայն:

    Օրակարգային հարցերն առնչվում էին համալսարանի գործունեության հիմնական՝

    ուսումնական գործընթացի, գիտահետազոտական գործունեության և սոցիալական

    պատասխանատվության ու հասարակությանը մատուցվող ծառայությունների ոլորտներում 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում ձևավորված

    դիտարկումներին, առաջարկություններին: Վերջիններս, ըստ բուհում գործող համապատասխան

    նորմատիվային փաստաթղթի, նախապես տեղադրվել էին պաշտոնական կայքէջի «Նախագծերի

    քննարկում» պատուհանում:

    Աշխատանքային քննարկումից հետո գիտական խորհուրդը միաձայն հաստատեց ներկայացված

    բոլոր առաջարկությունները:

  • Արաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»

    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Պարսից ծոցի արաբական երկրների առաջնորդները Վաշինգտոնին ուղղված ուղերձում նշել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները անիրատեսական են և դժվար է հաշտվել դրանց հետ։

    «Իսնա» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Rai al-Youm» թերթը հաղորդել է, որ արևմտյան դիվանագիտական ​​շրջանակները կարծում են, որ ԱՄԷ-ն, Օմանը և Կատարը՝ ի տարբերություն եվրոպական երկրների, քիչ ոգևորություն են ցուցաբերում ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումների և հրահանգների նկատմամբ։ 

    Թերթի տվյալներով, որոշ օտարերկրյա կառավարություններ, այդ թվում՝ Կատարը, կարող են չհետևել Վաշինգտոնի սպառնալիքներին՝ դրանք համարելով տարածաշրջանում լարվածության մշտական ​​​​սրացման ապացույց, որը կխոչընդոտի լարվածության թուլացման ցանկացած սցենարի։

  • Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե | Քաղաքականություն

    Ստեղծվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։

    Հայտարարության մեջ ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։

    Այս նախաձեռնության հիմքում միայն մեկ անձի պաշտպանությունը չէ։ Մեր գլխավոր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների, արդարության և օրենքի գերակայության պաշտպանությունն է։ Մենք համոզված ենք, որ մեր երկրում որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, հաշվեհարդարի, տնտեսական ունեզրկման կամ իր սեփականության նկատմամբ ապօրինի ոտնձգությունների։

    Միաժամանակ ընդգծում ենք՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության կոմիտեն միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն չէ։ Ցավոք, Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հետապնդումների և ազատությունից զրկված անձանց վերաբերյալ խնդիրները։ Մենք այս ամենը դիտարկում ենք որպես մեկ ընդհանուր՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ։

    Մեր պայքարը արդարության, օրենքի գերակայության և մարդու արժանապատվության պաշտպանության համար է։Գագիկ Ծառուկյանի պաշպանության հանրային կոմիտե

    1. Իվետա Տոնոյան (Համակարգող) – Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    2. Վարդան Օսկանյան – ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար

    3. Արա Այվազյան – Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար

    4. Վահագն Մելիքյան – Արտակարգ և լիազոր դեսպան

    5. Վահե Հովհաննիսյան – «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    6. Լիլիթ Գալստյան – ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ

    7. Մարիո Նալբանդյան – Արգենտինա, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ

    8. Արա Աբրահամյան- Ռուսաստանի հայերի միության նախագահ

    9. Աշոտ Գրիգորյան /Սլովակիա/ – Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ

    10. Դերենիկ Մելիքյան, Իրան – Իրանահայ հասարակական գործիչ, «Ալիք» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր:

    11. Հարութ Սասունյան, ԱՄՆ – Ամերիկահայ գրող, «Կալիֆոռնիա Կուրիեր» (անգլ.՝ The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, հասարակական գործիչ:

    12. Տիգրան Աբրահամյան – Քաղաքագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    13. Քեյթ Թաիրյան /Կանադա/ – Բժիշկ, Սայմոն Ֆրեյզեր համալսարանի ավագ դասախոս, հանրային առողջության և առողջապահության կազմակերպման մասնագետ

    14. Էլինար Վարդանյան – Իրավագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

    15. Գոհար Մելոյան- Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի նախագահ

    16. Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս,

    17. Ռուբեն Մելքոնյան – Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր

    18. Ռուբեն Հովհաննիսյան – Մշակույթի գործիչ, ռեժիսոր

    19. Բագրատ Եսայան – Հասարակական գործիչ

    20. Արմինե Օհանյան – «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր

    21. Հռիփսիմե Առաքելյան – Հեռուստալրագրող, հասարակական-քաղաքական մեկնաբան

    22. Հովհաննես Գալստյան – կինոռեժիսոր, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ նախագահ,

    23. Արման Աբովյան – Քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    24. Մանե Թանդիլյան -«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր- նախագահ

    25. Անի Սամսոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    26. Հայկ Նահապետյան – Քաղաքագետ

    27. Սուրեն Սուրենյանց – Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

    28. Արծվիկ Մինասյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար, հասարակական–քաղաքական գործիչ

    29. Նաիրա Զոհրաբյան – Հասարակական–քաղաքական գործիչ

    30. Իսրայել Հակոբկոխյան – Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ

    31. Միհրան Հարությունյան – Մարզիկ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

    32. Նազենի Հովհաննիսյան – Դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս

    33. Շուշան Պետրոսյան – ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

    34. Ներսիկ Իսպիրյան – ՀՀ Վաստակավոր արտիստ

    35. Արսեն Գրիգորյան/Մրո – ՀՀ Վաստակավոր արտիստ

    36. Ալլա Լևոնյան – ՀՀ Վաստակավոր արտիստ

    37. Անաիս Սարդարյան – Դերասանուհի

    38. Դավիթ Ամալյան – ՀՀ վաստակավոր արտիստ

    39. Սոֆի Մխեյան – Երգչուհի

    40. Արամո – ՀՀ վաստակավոր արտիստ

    41. Էմմա Պետրոսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

    42. Լիաննա Մանուկյան -«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ

    43. Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ

    44. Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության նախկին Պետական նախարար

    45. Աշոտ Ղուլյան – քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ

    46. Կարապետ Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ

    47. Արա Պողոսյան – Քաղաքագետ

    48. Տիգրան Մարտիրոսյան – Ծանրամարտիկ, ՀՀ Սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

    49. Լիլիթ Թումանյան – Քաղաքական վերլուծաբան

    50. Սայիդա Պողոսյան – Հասարակական գործիչ

    51. Աննա Մայիլյան – ՀՀ Վաստակավոր արտիստ

    52. Մարինե Զաքարյան – Կինոռեժիսոր, սցենարիստ, «Հայակ» ազգային կինոմրցանակակիր

    53. Սաթիկ Ստեփանյան – Պրոդյուսեր, կինոճարտարագետ

    54. Արմեն Գրեյգ /ԱՄԷ/ – Դերասան, պրոդյուսեր

    55. Մարտին Հուրիխանյան – Գրող, հրապարակագիր

    56. Էդուարդ Աբրահամյան – Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

    57. Հարություն Առաքելյան /Չեխիա/ – «Արմինիուս» միաբանության հիմնադիր

    58. Արթուր Հովհաննիսյան – Պրոդյուսեր»։

  • Կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը. Փաշինյանը՝ Ժապարովին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.

    «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ղրղզստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին գլխավոր պետական տոնի՝ Անկախության օրվա առիթով։

    Անցած երեք ու կես տասնամյակների ընթացքում Ղրղզստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ՝ արձանագրելով կարևոր ձեռքբերումներ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ձեր ղեկավարությամբ իրականացվող լայնածավալ բարեփոխումները և արդիականացվող ենթակառուցվածքները հետևողականորեն ամրապնդում են երկրի դիրքերը միջազգային ասպարեզում։

    Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր բովանդակություն հաղորդել Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական փոխգործակցությանը՝ խորացնելով փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր ժողովուրդների։ Ուրախ եմ, որ առաջիկայում Երևանում ևս առիթ կունենանք շարունակելու մեր անմիջական շփումները և քննարկելու երկկողմ օրակարգի հետագա զարգացմանն առնչվող հարցերը։

    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և կայուն առաջընթաց»։

     

  • #ՈՒՂԻՂ․ Նիկոլը խախտել է խաղի կանոնները․ ինչ է սպասվում Պուտին-Նիկոլ հանդիպումից․ Հայկ Նահապետյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Սիսիանցիները գյուղտեխնիկա ստացան

    «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Սիսիան համայնքի չորս բնակավայրերի տրամադրվել է 12 միավոր գյուղատնտեսական կցորդիչկուլտիվատորներ, սկավառակային հողամշակիչներ և ռոտորային սերմազտիչներ: Կցորդիչները տրամադրվել են տրակտոր ունեցող շահառուներին: Մանրամասները տեսանյութում:

    The post Սիսիանցիները գյուղտեխնիկա ստացան appeared first on Սյունիք ՀԸ.

  • Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿ

    Երևանում տնակների քանդման ժամանակ ոստիկանների վրա քարեր նետելու դեպքով ձերբակալվածներ կան․ ՔԿՔննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Շիրակի 49 հասցեում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է:

    Հիշեցնենք, որ այսօր վերը նշված հասցե էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որպեսզի քանդեն այդ հասցեում գտնվող տնակները: Բնակիչները քարեր էին նետել նրանց ուղղությամբ, վնասվել էր ոստիկանական մեքենա։

  • Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին



    Հասարակություն


    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/10 հասցեի դիմաց «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու վարույթ ենթարկվածը ազգությամբ հնդիկ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։

    Հետևեք մեզ՝ այստեղ