Պուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. Ուշակով

Written by

in



Քաղաքականություն





Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու տեսական պատրաստակամությունը, որը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո հայտնել է, որ չինական կողմն արդեն զբաղվում է պատմության մեջ առաջին այսպիսի եռակողմ հանդիպման հնարավոր նախապատրաստմամբ և բարենպաստ պայմանների դեպքում այն կներառվի պաշտոնական ծրագրում: Ուշակովի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հանդիպման բովանդակության վերաբերյալ արդեն փոխանցել է որոշակի գործնական առաջարկներ:


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *