Blog

  • Մեսրոպ Մանուկյանը փաստերով բացահայտում է Հ1-ի մեկնաբանների կեղծիքը (video)

    Մեսրոպ Մանուկյանը փաստերով բացահայտում է Հ1-ի մեկնաբանների կեղծիքը (video)

  • Սևանա լճի մակարդակը 2026-ի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով | Հայաստան

    Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.70 մ (30.08.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 48 սմ-ով։

    Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.451 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ՝ 172.387 մլն.մ³:

    Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 24-30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.213 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից օգոստոսի 30-ը ներառյալ՝ 64.790 մլն.մ³:

  • Պուտինը Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման»

    Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել նրան «տոկունություն փորձություններին դեմ-հանդիման», հայտնել է Կրեմլը։

    «Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգևոր արիություն և տոկունություն այն փորձություններին դեմ-հանդիման, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», – հայտնել է Կրեմլը։

  • Բագրատ Սրբազանը դիմեց Բակո Սահակյանի ընտանիքին (video)






    Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան տարեդարձն է:

    Իրեն և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս եղբայրներին մաղթում եմ շուտափույթ ազատություն և վերադարձ տուն Հայրենիք, իր ընտանիքին մխիթարություն եմ մաղթում:

    Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են գտնվելով Բաքվի բանտում:

    Իրեն շուտափույթ ազատություն, որպեսզի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ:

    Բագրատ Սրբազան




    դիտվել է 228 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Օգոստոսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Օգոստոսի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


    Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը

  • Սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելու





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Տպագրիչների փողոց 3, 8 շենքեր Հանրապետության փողոց 62, 62ա շենքեր,

    11:00-13:00 Բայրոնի փողոց 1/1, 3, 10/5 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Բաբայան փողոց 7/3 առաձնատներ, Արաբկիր 33-րդ փողոց 3-17, 17/3-17/10առաձնատներ, Վ․ Դավթյան փողոց 5/1-9 առաձնատներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Մասիս քաղաք՝ Երևանյան 3-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ և 7-րդ, 10-րդ թաղամասներ մասնակի,

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–17:00 Սայաթ-Նովայի պողոտա 35, 37 շենքեր,

    11:00–15:00 Բայրոնի փողոց 1/1, 3, 10/5 շենքեր,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 Դավթաշեն 1 թաղամաս՝ 34, 35, 36, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Օհանովի փողոց 76, 78, 80 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-15:00 Գեղադիր և Նորաշեն գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեպատ գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–11:45 Զոլաքար գյուղ՝ 17-րդ, 18-րդ, 20-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–12:45 Զոլաքար գյուղ՝ 11-րդ փողոցն ամբողջությամբ, 2-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:15–14:00 Զոլաքար գյուղ՝ 1-ին և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:00 Զոլաքար գյուղ՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:15–16:00 Զոլաքար գյուղ՝ 7-րդ և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    16:15–17:00 Զոլաքար գյուղ՝ 23-րդ և 24-րդ փողոցներն ամբողջությամբ, 2-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան փողոց և Կալինինի փողոց մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00–16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բանդիվան գյուղ,

    11:00–17:00 Արթիկ քաղաք՝ Մանթաշյան, Գրիգոր Լուսավորչի, Շիրակացի փողոցներ, Սարալանջ, Նահապետավան և Հառիճ գյուղեր,

    Սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 58 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, թիվ 146 մանկապարտեզ, Դավթաշեն 1 թաղամաս՝ 29-33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Սվաճյան փողողց 34, 36, 38, 156, 157 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների, 5-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզի՝

    11:00-16:00 Հարթավան, Շենավան գյուղեր,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեպատ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Վանաշեն, Սևակավան, Ուրցաձոր գյուղեր մասնակի,

    Սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 Դավթաշեն 3 թաղամաս՝ 14, 15, 16, 17, 18/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Հովնաթանի փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 4 փողոցների, 1-ին փողոց 1-ին նրբանցքի, 3-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 1, 7փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեպատ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Վանաշեն, Սևակավան, Շաղափ գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    Սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 148 մանկապարտեզ, թիվ 168 դպրոց, Մազմանյան փողոց 10/6, 14, 16 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Բատիկյան, Մալաթիա, Վանթյան փողոցներ մասնակի,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 6-9, 11, 12, 14, 15 փողոցների, 3-րդ փողոց 2-րդ և 3-րդ նրբանցքների, 12-րդ փողոց 3-րդ նրբանցքի, 10-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Լուսառատ, Նոյակերտ, Ուրցաձոր գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Վայք քաղաք՝ Շինարարների փողոց մասնակի,

    Սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Շիարզի փողոց մասնակի, Մազմանյան փողոց 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 90 դպրոց, Միքայելյան, Վանթյան, Տիտով փողոցներ մասնակի,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արարատ, Նոր Կյանք, Ուրցաձոր գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Արտավան գյուղ մասնակի,

    Սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Բաշինջաղյան, Մազմանյան փողոցներ մասնակի, Բաշինջաղյան փողոց 187, 189, 191 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 181 դպրոց, Բաբաջանյան փողոց 39 շենք, Անդրանիկի փողոց 82, 84, 86 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    Սեպտեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 47 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք մասնակի, Բաշինջաղյան փողոց 179, 181, 183, 185 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 95 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ, Անդրանիկի փողոց 110, 112, 130, 132, 134, 136 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Պուտինը շնորհավորել է Քոչարյանին |

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 72-ամյակի կապակցությամբ։

    «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգեկան առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները», – ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

  • Փեզեշքիանը և Ալիևը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում առանձնազրույց են անցկացրել

    Կողմերը քննարկել են Թեհրանի ու Բաքվի միջև համագործակցության ընթացքն ու տարածաշրջանային վերջին զարգացումները
  • Նեպտունի «ադամանդյա անձրևի» գաղտնիքը բացահայտվել է. հայտնագործությունը կարող է եռապատկել ջերմամիջուկային սինթեզից էներգիայի ելքը

    Գիտնականներն առաջին անգամ փորձել են վերարտադրել են այն ֆիզիկական պայմանները, որոնց դեպքում սառցե հսկաների՝ Նեպտունի և Ուրանի ընդերքում կարող է տեղի ունենալ իսկական «ադամանդյա անձրև»։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, թե ինչպես ստացված տվյալները կարող են օգնել մեծացնել էներգիայի ելքը ջերմամիջուկային սինթեզի փորձերում։

    Աշխատանքն իրականացրել են Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի (LLNL) ֆիզիկոսները Ռոչեստրի համալսարանի Omega լազերային կայանում։ Արդյունքները հրապարակվել են Nature Physics ամսագրում։

    Փորձի ընթացքում գիտնականները հզոր լազերային իմպուլսով գոլորշիացրել են ադամանդե նմուշի արտաքին շերտը։ Առաջացած հարվածային ալիքը տարածվել է ադամանդի միջով՝ սեղմելով այն մինչև Երկրի կենտրոնում եղած ճնշումից ավելի քան երեք անգամ բարձր ճնշման։ Միևնույն ժամանակ ջերմաստիճանը կարճ ժամանակով հասել է Արեգակի մակերևույթի ջերմաստիճանին համադրելի արժեքների։ Ծայրահեղ պայմանները պահպանվել են ընդամենը մոտ մեկ միլիարդերորդական վայրկյան։

    Գիտնականները հետևել են տեղի ունեցողին տարբեր սենսորների օգնությամբ, այդ թվում՝ գերարագ ռենտգենյան դիֆրակցիայի միջոցով։ Ստացված տվյալները թույլ են տվել լուծել ադամանդի հալման ջերմաստիճանի շուրջ երկարամյա վեճը։ Նախորդ փորձերը և քվանտային մեխանիկայի վրա հիմնված հաշվարկները միմյանցից տարբերվում էին մոտ 20%-ով, ինչը համապատասխանում էր ավելի քան 1000 կելվին տարբերության։

    Նոր չափումները ցույց են տվել, որ փորձարարորեն որոշված հալման ջերմաստիճանը համապատասխանում է ժամանակակից քվանտամեխանիկական մոդելներին։ Սակայն ավելի հետաքրքիր արդյունք էր նաև այն բացահայտումը, որ որոշակի ծայրահեղ պայմաններում պինդ ադամանդը լինում է ավելի քիչ խիտ, քան հեղուկ ածխածինը։

    Հենց այս հատկությունն էլ կարող է առանցքային դեր խաղալ սառցե հսկաների ներսում «ադամանդյա անձրևի» ձևավորման մեջ։ Նեպտունի և Ուրանի խորքերում ճնշումն ու ջերմաստիճանն այնքան բարձր են, որ ածխաջրածինները կարող են քայքայվել, իսկ առաջացող ածխածինը՝ վերածվել ադամանդի։ Քանի որ պինդ ադամանդն ավելի խիտ է շրջակա միջավայրից, նրա բյուրեղները կարող են սուզվել մոլորակի ավելի խոր շերտեր։

    Ընդերք ընկնող ադամանդներն այդ ընթացքում ջերմություն են արձակում շփման և գրավիտացիոն շարժման պատճառով։ Գիտնականները կարծում են, որ այս գործընթացը կարող է մասնակցել Նեպտունի ավելցուկային ներքին ջերմության ձևավորմանը, քանի որ այն տիեզերք է ճառագայթում զգալիորեն ավելի շատ էներգիա, քան ստանում է Արեգակից։

    Փորձը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մոլորակագիտության համար։ Ադամանդե կապսուլաներ օգտագործվում են իներցիոն ջերմամիջուկային սինթեզի կայանքներում։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ նման կապսուլայում անհրաժեշտ պայմաններ ստանալու համար կարող է բավարար լինել ավելի դանդաղ և պակաս հզոր սկզբնական իմպուլսը։

    Հեղինակների հաշվարկների համաձայն, նման մոտեցումը պոտենցիալ կարող է մոտ երեք անգամ մեծացնել ջերմամիջուկային ռեակցիայի էներգիայի քանակը՝ համեմատած կապսուլի ներսում վառելիքից անջատվող էներգիայի հետ։

  • Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը․ Շարմազանով





    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

    «Ի՞նչ աշխարհաքաղաքական վեկտոր պետք է ընտրի Հայաստանը։

    Շատերի կարծիքով ՔՊ-ն ընտրել է Արեւմուտքի հետ ինտեգրվելու ճանապարհը։

    Բայց կա նաև կարծիք, որ գործող ռեժիմն ընտրել է ո՜չ Արեւմուտքը , ո՜չ էլ Ռուսաստանը։

    Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ կարելի է ոչ անհիմն կարծել, որ Հայաստանի կառավարիչներն ընտրել են Թուրքիայի հետ սերտ մերձեցման ուղին։

    Դեռևս 44-օրյա աղետալի պատերազմի ավարտից մի քանի ամիս անց Փաշինյանը հայտարարեց «Թուրքիայից դրական ազդակներ ստանալու» մասին։

    Դրանից հետո նա հայտարարեց, որ ինքը վատ չի զգում,երբ իրեն թուրք են անվանում։

    Այս հայտարարություններին հետևեցին նաեւ կոնկրետ գործողություններ։

    Սկզբում Թուրքիա գործուղվեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, իսկ դրանից հետո արդեն Էրդողանի երդմնակալությանը մասնակցեց հենց Նիկոլ Փաշինյանը,ով դեռեւս 2020-ի աշնանը կանադական հեղինակավոր «The Globe and Mail» պարբերականի հետ հարցազրույցում ասել էր.

    «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»։

    Նույն հարցազրույցում իշխող թիմի առաջնորդն ասել է.

    «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»։

    Իսկ անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ Փաշինյանը նշել է.«Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

    Ի՞նչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ։

    Ինչու՞ 2020-ին Փաշինյանը Թուրքիային համարում էր պոտենցիալ ցեղասպան պետություն ու կոչ էր անում Թուրքիային հեռացնել Հարավային Կովկասից,իսկ տարիներ անց Էրդողանի տարածաշրջանային աշխարհակարգի մասին հեղինակած գիրքը պինդ սեղմում էր կրծքավանդակին։

    Ո՞րն է պատճառը,որ Հայաստանի կառավարիչն ու նրա որոշ թիմակիցներ վիճելի եւ մերժելի հայտարարություններ են անում ՀՀ Անկախության հռչակագրի,Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի ու Արարատի խորհրդը վերաբերյալ։

    Բանը հասել էր նրան,որ ասուլիսներից մեկի ժամանակ ՔՊ ղեկավարը ըստ էության Հայաստանի անվտանգային սպառնալիք համարեց ոչ թե Թուրքիային, այլ՝ «ռուսական ռազմական ներկայությունը»։

    Այստեղ հարկ է նշել,որ պատմական ու դիվանագիտական փաստերի համաձայն Թուրքիան 1992-1993թթ. երեք անգամ մոտ էր ՀՀ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու։

    Եվ նույն այդ փաստերի համաձայն,բացառապես ՌԴ-ի կոշտ վարքագծի պատճառով թուրքական վերնախավը հրաժարվեց «Հայաստանին չափավոր հարված հասցնելու» իր մտադրությունից։

    Պետք է հստակ գիտակցել որ Հայաստանի սպառնալիքը մնում են Ադրբեջանն ու Թուրքիան։

    Նման սպառնալիքի պայմաններում քաղաքական կարճատեսություն է առաջնորդվել թուրք-ադրբեջանական օրակարգով։

    Կա կարծիք,որ Թուրքիայի ազդեցության կտրուկ ու անհամաչափ աճը կարող է ձեռնտու լինել նաեւ Արեւմուտքին,քանի որ նման իրավիճակում թուլանում են ՌԴ-ի դիրքերը։

    Գաղտնիք չէ, որ Արեւմուտքն ցանկանում է տարածաշրջանն առանց ռուսների,ՌԴ-ն՝ պահպանել իր դիրքերը կամ հնարավորինս քիչ կորուստներ արձանագրել, Թուրքիան ՝ Հայաստանում իր ազդեցությունն ապահովել, իսկ Ադրբեջանը ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ստանալ ու հասնել ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման ։

    Իսկ ի՞նչ է ուզում ՀՀ իշխանությունը. ամեն գնով պահպանել ու պաշտպանել սեփական իշխանությունը՝ ահա նրանց միակ նպատակը։

    Մեր կարծիքով անթույլատրելի է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը։

    Դա կլինի ՀՀ ինքնիշխանությանն ուղղված խայտառակ հարված»։


  • Նուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են տղամարդու կախված դի։

    Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 31-ամյա Հ․ Ս․-ն է։ Վերջինս, ինքնասպանություն գործելուց առաջ, ընտանիքի անդամների հետ է եղել։ Ընտանիքը մեկնելիս է եղել միջոցառման, սակայն, երբ հայրը նրան հայտնել է, որ իրենք պատրաստվում են մեկնել, և հարցրել է, թե ինչու չի ցանկանում միանալ իրենց, որդին հայտնել է, որ մի քիչ գործեր ունի և երբ հարազատները միջոցառումից վերադարձել են, նրան հայտնաբերել են մահացած։

    Հետևեք մեզ՝ այստեղ