Category: YN.am

  • Հայաստանում սահմանվել է գետի ավազի արդյունահանման միասնական կարգ

    Այսուհետ տնտեսավարող սուբյեկտները պետք է գետի ավազի արդյունահանումն իրականացնեն բացառապես տեխնիկական միջոցներով, որոնք հագեցված են GPS համակարգով և անխափան միացված են սերվերային ենթակառուցվածքին։ Համապատասխան որոշումը հուլիսի 9-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

    Սահմանվել են գործունեության հստակ պայմաններ, որոնք բացառում են գետերի բնական հունի փոփոխությունը և ափերի էրոզիան։ Որոշմամբ նաև սահմանվում են արդյունահանման իրականացման պայմանները և արդյունահանման ժամկետների սահմանափակումները, սահմանամերձ գետերից սահմանամերձ շերտում ավազի արդյունահանման արգելքը, ինչպես նաև գետի հունի վիճակի և կայունության պարտադիր մոնիթորինգը՝ հունի փոփոխություններն ու անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով։

    Սահմանվել է նաև մոնիթորինգը տոպոգրաֆիական նկարահանումների միջոցով իրականացնելու և դրանք թվային ձևաչափով ներկայացնելու պահանջը։ Որոշումը նաև ներառում է դրույթներ տնտեսավարող սուբյեկտի պարտականության մասին՝ սահմանամերձ գետի հունի փոփոխության սպառնալիքի դեպքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

    Որոշմամբ սահմանվում են նաև ռիսկերի կառավարման նպատակով Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկություններ տրամադրելու իրավական նորմերը՝ սահմանամերձ շերտում ընդերքօգտագործման իրավունքի կասեցման կամ դադարեցման դեպքում։

  • Հուլիսի 9-ի աստղագուշակ

    Խոյ. Օրը լի է իրադարձություններով: Ձեզ սպասում են բազմաթիվ հանդիպումներ, միջոցառումների այցելություններ, դրանց բոլորում դուք ուշադրության կենտրոնում կլինեք: Հարմար օր է զեկույցներ ունենալու, կոնֆերանս
  • Թրամփը նշել է, որ անցել է Իրանի իշխանություններին վիրավորելուն, քանի որ նրանց ավելի լավ է ճանաչել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդամենը մոտ մեկ ամսվա ընթացքում Իրանի կառավարությանը հրապարակավ գովաբանելուց անցել է նրան վիրավորելուն, քանի որ ավելի լավ է ճանաչել նրանց։

     

    «Ես նրանց ճանաչել եմ», – ասել է ամերիկացի առաջնորդը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչու է նա այժմ վիրավորում Իրանի առաջնորդներին, չնայած նրան, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր գովաբանել նրանց։ «Նրանք (Իրանի ներկայիս ղեկավարությունը – խմբ.) շատ ավելի ռացիոնալ են, քան առաջին և երկրորդ մակարդակները։ Նրանք երրորդ մակարդակի են», – ասել է Թրամփը։

     

    Հունիսի կեսերին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցում նա Իրանի առաջնորդներին անվանել է «շատ ռացիոնալ»։ «Նրանց հետ հաճելի է գործ ունենալ։ Նրանք ուժեղ և խելացի մարդիկ են», – ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։

  • «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման և շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 63 մլն դրամ

    Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 63 մլն 135 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 9-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

    Միջոցները կուղղվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը։

    Նշվում է, որ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային խաղերի շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվի անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Այստեղ կանցկացվեն թեթև աթլետիկայի մրցումները։

  • Թրամփը Անկարայից Վաշինգտոն վերադառնալու համար օգտագործել է հին ինքնաթիռ

    Թուրքիայից ԱՄՆ վերադառնալու համար ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը օգտագործել է հին ինքնաթիռը՝ Կատարի նվիրած նոր Boeing օդանավի փոխարեն, որով նախագահը ժամանել էր Թուրքիա։ Այս մասին հայտնի է դարձել հուլիսի 8-ին։

    Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, թռիչքից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտնել է, որ նոր ինքնաթիռն ուղարկվել է Եվրոպա, որտեղ այն կցուցադրեն զինվորականներին երկու-երեք խոշոր բազաներում։

    «Մենք տուն կվերադառնանք սովորական եղանակով», — պարզաբանել է Թրամփը։

  • ԻՀՊԿ-ն հայտնել է երկու ահաբեկչական խմբավորումների ոչնչացման մասին

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ երկրի տարածքում ջախջախվել են երկու ահաբեկչական խմբավորումներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

    Նրա տվյալներով՝ Իսրայելի և ԱՄՆ-ի շահերից ելնելով գործող բջիջները հայտնաբերվել և ջախջախվել են ԻՀՊԿ-ի և բանակի համատեղ գործողության ընթացքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետեւից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։ Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած ԱԻՆ աշխատակիցներից մեկին, սակայն ԱԻՆ-ականը պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

    Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՆԳՆ-ից, մեզ դեռ չեն պատասխանել։

  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում

    Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է վստահ ելույթները Երևանում անցկացվող ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում. երրորդ խաղում մեր ընտրանին 97:90 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

     

    Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է դարձել Միխայիլ Պետրովը, որը գրանցել է 14 միավոր, 17 ռեբաունդ և 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի կազմում ամենաաշատ միավորները վաատակել է Դմիտրի Հաճյանը (31):

     

    Հայաստանի Մ16 հավաքականը խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Մոնակոյի հավաքականի դեմ։

     

    Հայաստան – Մոնակո

     

     

     

    Սպորտի կառավարման կենտրոն

     

    Մուտքն ազատ է:

  • Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առյուծների առգրավման գործողությունը լուրջ բախումների պատճառ է դարձել Քննչական կոմիտեի, Երևանի կենդանաբանական այգու և ՍԱՏՄ-ի միջև, մինչդեռ կենդանիների տեղափոխման ընթացքում թույլ տրված սխալների հետևանքներն արդեն ողբերգական են եղել. 1 առյուծ սատկեց։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո հանրային քննարկումները չեն դադարում։
    Մի կողմում իրավապահների կողմից 70-ամյա, դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ կիրառված ուժի համաչափության հարցն է, մյուս կողմում՝ նրա առանձնատան տարածքից առգրավված կենդանիների ճակատագիրը, որն օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Առգրավման գործողությունների հետևանքով արդեն արձանագրվել է առնվազն մեկ առյուծի մահ, իսկ մյուս կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական և ամբողջական փաստարկված տեղեկություն մինչ օրս չի հրապարակվել։
    Քաղաքապետարանը, հղում անելով կարանտինային ռեժիմին, փաստացի սահմանափակել է լրագրողների մուտքը կենդանիների պահման վայր, ինչի հետևանքով հանրությունը զրկված է սեփական աչքով համոզվելու, թե ինչ վիճակում են այսօր Ծառուկյանի կենդանիները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, առյուծների պատմությունն արդեն վերածվել է միջգերատեսչական լուրջ հակասությունների թեմայի։
    Մեր տեղեկություններով՝ կենդանիների առգրավման գործընթացի սկզբնական փուլում Քննչական կոմիտեն դիմել է համապատասխան կառույցներին՝ ապահովելու կենդանիների տեղափոխումն ու հետագա պահպանումը։ Թե դիմումն ինչ ձևաչափով է եղել՝ գրավոր, թե բանավոր, այս պահին հստակ չէ։ Սակայն հենց այստեղ էլ սկսվել են խնդիրները։ Սկզբնական փուլում Երևանի կենդանաբանական այգին, տնօրենի պաշտոնակատար Արմեն տեր Թովմասյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գործընթացին։
    Ավելին, այգուց շտապեցին պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ հայտարարելով, թե կենդանիները իրենց առաջարկով տեղափոխվել են կենդանաբանական այգի, և այնտեղ ապրելու են ավելի բարենպաստ պայմաններում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց առաջին ողբերգական դեպքից հետո, երբ առյուծներից մեկը սատկեց։ Դրանից հետո արդեն կենդանաբանական այգու տնօրինությունը, Երևանի քաղաքապետարանը սկսեցին ոչ հրապարակավ, բայց արդարանալ, թե նախապես Քննչական կոմիտեին տեղեկացրել էր՝ չունի բավարար պայմաններ և տարածք Ծառուկյանի կենդանիներին ընդունելու համար, հետևաբար չի կարող կազմակերպել նրանց տեղափոխումն ու պահպանումը։ Ըստ այդ նույն պարզաբանման՝ գործընթացն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջամտությամբ։
    Այսպիսով, պետական երկու կառույցներ փաստացի տարբեր պատասխանատվության շրջանակներ են մատնանշում։ Մինչդեռ հենց ՍԱՏՄ-ն էր այն մարմինը, որը պարտավոր էր վերահսկել կենդանիների անասնաբուժական զննությունը, կարանտինային պայմանների ապահովումը, պահպանման ընթացակարգերն ու կենդանիների առողջական անվտանգության հետ կապված ամբողջ գործընթացը։ Համակարգում, սակայն, հարցադրում են անում՝ արդյոք այդ պարտականությունները պատշաճ իրականացվե՞լ են։ Մասնագետների գնահատմամբ՝ նման խոշոր գիշատիչների տեղափոխման ժամանակ պարտադիր է ապահովել ոչ միայն ճիշտ քնեցման դեղաչափը, այլև կենդանու շնչառության անընդհատ վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ թթվածնային ապահովումը։ Սակայն հրապարակված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ տեղափոխվող առյուծների և վագրի բերաններին թթվածնային սարքեր տեսանելի չեն։ Չկան նաև մասնագիտական այլ պաշտպանիչ միջոցներ, որոնք նման գործողությունների ընթացքում սովորաբար կիրառվում են։
    Ավելին, ըստ քաղաքապետարանից մեր տեղեկությունների, հենց ՍԱՏՄ-ի մասնագետներն են իրականացրել կենդանիների քնեցման գործընթացը։ Իսկ դրա արդյունքում առնվազն մեկ առյուծ այլևս չի արթնացել։ Ժողովուրդ-ը դիմեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Կիմա Ավդալյանին՝ պարզելու, թե ինչու են ստիպել կենդանաբանական այգում տանել կենդանիներին, եթե այնտեղ չեն ունեցել տեղ Ծառուկյանի առյուծների համար: Ի պատասխան, խոսնակը հայտնեց. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման համաձայն կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել, որից հետո հանձնվել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վարչակազմի պատասխանատու պահպանությանը։
    Այն տեղեկությունները, թե իբր Կենդանաբանական այգու պատասխանատուներից մեզ ասել են, որ չունեն բավարար տեղեր կենդանիների տեղափոխման համար, իրականությանը չի համապատասխանում: Նման գրություն կամ խոսակցություն չի եղել: Հորդորում եմ՝ չտարածել նման զավեշտալի տեղեկություններ»:
    Այսպիսով, պատասխանատվությունը միմյանց վրա են գցում պետական մարմինները, իսկ արդյունքում մինչ օրս որևէ պաշտոնատար անձ չի ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ինչու մահացավ կենդանին, արդյոք պահպանվել էին բոլոր միջազգային չափորոշիչները, և ով է կրելու պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Քննչական կոմիտեն, Երևանի կենդանաբանական այգին և ՍԱՏՄ-ն տարբեր մեկնաբանություններ են տալիս նույն գործընթացի վերաբերյալ, իսկ ամենակարևոր հարցը՝ կենդանիների ճակատագիրը, մնում է անպատասխան։ Այս պատմությունն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որը դժվար է անտեսել։ Դեռ օրեր առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե որևէ մեկը կարողանա ապացուցել իր հասցեին հնչեցրած լրտեսության մեղադրանքները, ինքը կհամաձայնի Հանրապետության հրապարակում գնդակահարվել, իսկ եթե դրանք սուտ են, ապա զրպարտողները պետք է մտնեն իր որձ առյուծի վանդակը:
    Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արձագանքել էր. «Վանդակում կնստի հենց Գագիկ Ծառուկյանը, որձն էլ իր հետ կլինի, իսկ տունը կդառնա ծերանոց»։
    Այսպիսով, անմեղ կենդանիները դարձան քաղաքական խոսույթի և իշխանական վրեժխնդրության անմեղ զոհ:

  • ԱՄՆ-ն հայտնել է Հորմուզում նավագնացությունը պաշտպանելու համար 90 թիրախի հարվածելու մասին

    Ամերիկացի զինվորականները Իրանի դեմ հարվածների հերթական փուլի ընթացքում խոցել են մոտ 90 ռազմական թիրախ, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

    «CENTCOM-ի ուժերն ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության և խաղաղ քաղաքացիական նավաստիների վրա Իրանի հարձակվելու կարողությունն ավելի թուլացնելու համար», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

    Այդտեղ նշվում է, որ հարվածների թիրախներն են եղել «իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ հետախուզության միջոցները, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստները, ռազմածովային օբյեկտները և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքը»։

    Հաղորդագրության համաձայն՝ նախօրեին ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել մոտ 80 իրանական ռազմական թիրախի, ներառյալ ԻՀՊԿ-ի ավելի քան 60 փոքր նավակ, «Իրանին լուրջ վնաս հասցնելու համար, որը խախտել էր հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա»։

    «Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել մոտ 90 իրանական ռազմական թիրախի, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, ափամերձ հետախուզության միջոցների, հրթիռների և անօդաչու սարքերի պահեստների, ռազմածովային օբյեկտների և Իրանի ափամերձ գծի երկայնքով ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքի վրա», – նշել է հրամանատարությունը։