Category: TIV 1

  • Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան |

    «Ինձ թվում է, որ մեր սիրելի դաշնակցական գործընկերները, երբ գնում են իրենց գրասենյակ, էն «Սևազգեստ մարդիկ» կինոյի մեջ մի հատ սարք կար, որ պահում էին և մոռանում էին ամբողջ կյանքը։ Ու մեկը ասում է՝ այն ամենը, ինչ եղել է, չկա։ Սա է իրականությունը»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ Խաչատրյանը ելույթ է ունենում ինչ-որ բանի մասին, որը այդպես էլ հասկանալի չէ։

    «Բայց ինձնից կպահանջվի ընդամենը 15 վրկ․ այդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ Պարոն Խաչատրյանը եկել, ասում է՝ այդ որտեղի՞ց վերցրեցիք 29 հզր․ 743 կմ քառակուսի թիվը։ Նախ միշտ էլ 29 հզր․ 743 է եղել, հանրագիտարանում, կարող է, կլորացված թիվն է եղել»,- նշել է ԱԺ փոխնախագահը և շեշտել, որ այդ հարցում կարող է օգնության հասնել Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցությունը։

    «Որովհետև ես հիմա Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ»,- հավելել է նա։

  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

    Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցադրմանը, ներկայացրեց ՀՀ տարածքի՝ 29,743 քառակուսի կիլոմետր տվյալի վերաբերյալ պարզաբանում։

    Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրել էր՝ ինչու է նախկինում ՀՀ տարածքի մասին նշումը եղել 29,8 հազար քառակուսի կիլոմետր, իսկ այժմ՝ 29,743 քառակուսի կիլոմետր, որտեղի՞ց է իշխող թիմը վերցրել այդ տվյալը։

    Այդ համատեքստում Ռուբեն Ռուբինյանը նախ հիշեցրեց՝ 2005-ին ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ վավերացրել է «ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն»:

    «Գիտե՞ք՝ այդտեղ ինչ է գրված. որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974,3 հեկտարից: Դա էլ որ բաժանեք համապատասխան թվի, կստանանք 29,743 կիլոմետր քառակուսի: Նույնը եղել է 2010 թվականին և 2015 թվականին,- ասաց նա՝ նշելով, որ հանրագիտարանում կարող է կլորացված լինել թիվը և նշված լինել վերնագրերում՝ 29,8:

    «Հետևաբար երբ ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, պարո՛ն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել, անձամբ ձեզնից ենք վերցրել: Այնպես որ, դո՛ւք եկեք, ասեք՝ ո՞ւր են կորել մնացած հեկտարները»,- ասաց նա, խորհուրդ տվեց ուսումնասիրություն անել այդ հարցով, բայց նաև զգուշացրեց. «Главное — в ходе следствия не выйти на самого себя»:

  • Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան

    «Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Մենք ոչ թե վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ջնջել կամ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ, և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ»,- ԱԺ-ում հայտարարեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված  Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցերին։

    Նա նաև հայտարարեց, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա. «Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին: Ոչ և չպետք է պարունակեր։ Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և այդ հարցը շահարկեք»։

    Ըստ նրա, կարևորն այն է, որ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվեն պետականության ամրապնդման և ժողովրդի, պետության տարածքում հարատևության ապահովման հրամայականով։

    Ինչ վերաբերում է Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետներին՝ Ջուլհակյանը նշեց, որ դեռ ունեն քննարկումների կարիք, այդ թվում թիմի ներսում, բայց հրապարակման ժամկետը մինչև տարեվերջ է:

  • «Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով |

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիևի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրույցներ են ունենում։
    Իմատը ո՞րն է էլի, իրար հերթ չտալով, հեռախոսազրույցներ ունենալ ուկրաինացի պաշտոնյաների հետ, այն էլ հիմա։
    Մեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում ուկրաինացի իր գործընկերոջ հետ, հիմա էլ արտաքին գործերի նախարարարի պաշտոն զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում Կիևի իր գործընկերոջ հետ։

    Ու ի՞նչ, էդ ի՞նչ մի շրջադարձային բան են խոսել։
    Կարծում եմ՝ ոչինչ. ընդամենը գրեթե զրոյի են հասցրել ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ տնտեսական, արտահանման ու գյուղատնտեսական հարցերի դրական լուծման շանսերը։
    Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ։

    Եթե ուզում եք մեր արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների խնդիրները ԵԱՏՄ երկրներում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը՝ հրապարակային հեռախոսազրուցներ ունենում պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ։
    Հիմա կասեք՝ դա ՀՀ ինքնիշխան իրավուքն է։
    Իհարկե, բայց դրանից ՀՀ տնտեսությունն ու քաղաքացին ի՞նչ օգուտ ունեն։
    Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»։

  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |

    Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.

    «Ձերդ Գերազանցություն,
    Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։

    Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունն այս ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար։

    Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ շարունակական ջանքերը՝ ստորագրված և վավերացված համաձայնագրի հասնելու համար։

    Նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված բարեփոխումներին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ի նպաստ տնտեսական բարգավաճման, ժողովրդավարական կառավարման և ինքնիշխանության։

    Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակությունում նրա ներդրման շնորհիվ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առաջիկա տարիներին։

    Մաղթում եմ հաջողություններ Ձեզ և Ձեր Կառավարությանը՝ կարևոր աշխատանքում»։

  • Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը |

    Կալանավորվել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը:

    Հիշեցնենք՝ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է։

  • 4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան

    ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

    «Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։
    ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

    4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

    ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

    Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ»։

  • Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան

    «Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում, մի դեպքում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում ՌԴ նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի պարտադրանքը: Սա խայտառակություն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրության փոփոխությանը, այդ նոր Սահմանադրությունը առանց վարանելու կկոչեի ալիևյան սահմանադրություն: Քննարկվում էր՝ դեռևս մարտին պետք է հրապարակվեր, բայց առ այսօր հրապարակված չէ»: Նրա խոսքով՝ ժողովուրդն իր հավաքական ընտրությամբ, մերժել է սահմանադրության ընտրությունը՝ չտալով քաղաքական մեծամասնությանը՝ 2/3. «Որևէ Սահմանադրություն չի կարող դրվել հանրաքվեի, քանի ԱԺ-ի 2/3-րդն այն չի հաստատել»:

  • ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան |

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին, որպեսզի նա ընտրվի ԱԺ փոխխոսնակ։

    «Տեսակետ հնչեց՝ դուք արդարության փաստաբան եք, «սատանայի փաստաբան», իսկ իրականության մեջ դուք հարուստ հաճախորդների փաստաբան եք», – ասել է Արուսյակ Մանավազյանը։

    Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի որոշում. «Բայց մինչ որոշմանն անդրադառնալը, ես հանդիպել եմ տիկին Գրիգորյանի այն հայտարարությանը, որ դա «Քաղաքացիական պայմանագրի» պարտավորությունն է և ոչ թե բարի կամքի դրսևորումը։ Բայց ասեմ՝ պարտավոր չենք ընդդիմության բոլոր թեկնածուներին կողմ քվեարկել», – հավելել է Արուսյակ Մանավազյանը։

  • Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի խոսնակի թեկնածու Արամ Վարդևանյանին, նշել է.

    «Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան», ինչը պատահական չէ։ Դա կարող է Ձեր մասնագիտական կարողությունների հետ կապված չլինել։ Բայց կապված է այն մարդկանց հետ, ում հետ դուք առնչություն ունեք», – ասել է Արայիկ Հարությունյանը։

    Նրա խոսքով՝ Վարդևանյանը ուղիղ առնչություն է ունեցել՝ պաշտպանելով այդ մարդկանց, այլև նրանց հետ գործընկեր լինելով։