Category: TIV 1

  • Շինարարական հրապարակում ավտոկռունկ է ընկել |

    Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։

  • Գազայում հրադադար հնարավոր է միայն Համասի զինաթափnւմից հետո. Նեթանյահու |

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի փեսային և դեսպանորդ Ջարեդ Քուշներին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի  կամ ափամերձ գոտուց իսրայելական զորքերի դուրսբերման հարցում առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ Համասը  չի զինաթափվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

    Հիշեցնենք, որ կիրակի Քուշները Եգիպտոսում  հանդիպել էր Համասի քաղաքական ղեկավարի հետ, որտեղ Համասի ներկայացուցիչը պնդել էր, որ Իսրայելը նախ պետք է դուրս բերի իր զորքերը Գազայի 60%-ից, որը գտնվում էր Իսրայելի օկուպացիայի տակ։

    Համասի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո, արդեն այս երկուշաբթի, երեքժամյա հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահի հետ։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն մեկ շաբաթ առաջ կտրականապես մերժել էր ԱՄՆ-ի կողմից աջակցվող 15 կետանոց «ճանապարհային քարտեզը», որը նպատակ ուներ առաջ մղել Գազայի  հատվածում հրադադարի համաձայնագիրը։

    Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Վարչապետը և Խաղաղության խորհուրդը խորը և կառուցողական քննարկումներ են ունեցել։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը՝ Գազայի զինաթափման և ապառազմականացման հարցերով, որոնք, ինչպես Իսրայելը, այնպես էլ Խաղաղության խորհուրդը որոշել են, պետք է արագ իրականացվեն և ավարտվեն մինչև Գազայում որևէ վերակառուցում տեղի ունենան»։

  • 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների դրույքաչափը կարող է հասնել 300 հազար դրամի

    Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

    Նշվում է, որ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։

    Նպատակն է խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։

    Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։

    Նոր մեխանիզմն այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։

  • Մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում |

    Օգոստոսի 18-23-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինհարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

    Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

  • Կան ներկայացուցիչներ, որ ուզում են ԱԺ-ն վերածել էլի նույն «բոշա-փչացածի»․ Լիլիթ Մինասյան

    «Այս քանի օրերի ընթացքում քանիցս անցել ենք այն շեմը, որ մենք մեզ կարողանում ենք տիրապետել, որովհետև բազմաթիվ անգամներ տեսնում ենք, որ կան ներկայացուցիչներ, որ իրենց դրել են դերասանական տաղանդով աստղերի տեղ ու եկել են ԱԺ՝ տորպեդահարելու ԱԺ աշխատանքը և վերածելու էլի նույն բոշա-փչացածի»,- ճեպազրույցի ժամանակ խոսելով ԱԺ-ում բարեվարքության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին՝ ասել է ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

    «ԱԺ վարկանիշի ընկնելու դեպքում ամբողջ կառույցն է վարկաբեկվում։ Դա քաղաքական հստակ նպատակ է՝ ԱԺ-ն, քաղաքականությունը սարքել հանրության աչքին կեղտոտ միջավայր, որից որևէ դրական բան մեր քաղաքացին չի ընկալելու»,- շարունակել է Մինասյանը։

  • Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան

    «Երեկ դուք մի դարակազմիկ բան եք ասել։ Ասացիք՝ դե համալսարանում(ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ թողեցինք Գրիգոր Մինասյանին, բայց հետո տեսանք, որ վերցնում են բուհը, դրա համար մենք որոշեցինք վերցնել»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ-ական Արայիկ Հարությունյանին դիմեց Գեղամ Մանուկյանը։

    Նախօրեին, հիմնավորելով, թե ինչում է իշխող կուսակցությունը բոլոր բուհերի կառավարման խորհրդի նախագահներին իր կուսակցության ներկայացուցիչներին նշանակել՝ երբ իշխանության էր եկել բուհերը ապակուսակցականացնելու կարգախոսով՝ Հարությունյանը հայտարարեց, թե տեսել էին, որ նախկինները ուզում են վերցնել այդ հաստատությունները, դրա համար իրենք վերցրեցին։

    Մանուկյանը հիշեցրեց, որ հանգուցյալ Արամ Սիմոնյանին էլ հասցրել էին սրտի կաթվածի, քանի որ ՔՊ-ն ռեկտորներ էլ էին փոխում և բազմաթիվ բուհերի ռեկտորներին այսօր փոխել և յուրայիններին են նշանակել։

    «Հետո ասեցիք՝ դատավորները ոնց որ ալաբուլա են՝ եկեք դատավորներին, դատարանները վերցնենք։ Եկաք-եկաք հասաք 2026 թիվը, ասացիք՝ էս ընդդիմությունը, ոնց որ ուզում են ընտրությունները կեղծել, եկեք մենք կեղծենք, պրծնենք։ Շատ «железный» տրամաբանություն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

     Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Ձեր ասածի հետ կապված մի անեկդոտ կա. մի հարբած տղամարդու մյուսը տեսնում է, ասում՝ դու հարբած ես։ Նա էլ պատասխանում է՝ բայց դու գեշ ես։ նա ասում է՝ հարբած ես, մյուսը պատասխանում է՝ դու էլ գեշ ես։ Վրեջը հարբածն ասում է՝ ես կոյաղանամ, բայց դու այդպես գեշ էլ կմնաս։ Հիմա մենք մեր սխալներն ընդունում ենք, նույն բուհերի հետ կապված 2029 թվականին այդ հարցը վերջնականապես կլուծվի,  բայց դուք նույն ձև գեշ էլ կմնաք»։

    Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ձեր 8 տարվա համար, դուք ամեն օր ասում եք՝ այո սխալվել ենք։ Արցախի հարցում՝ սխալվել եմ, էդ հարցում սխալվել եմ, էն հարցում սխալվել եմ, արտաքին հարաբերությունների հարցում սխալվել եմ, Հռչակագրի հարցում սխալվել եմ։ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ խուզելով գնաք, ասեք՝ վայ ականջի ծայրից կտրել ենք, կներեք։ Մյուս անգամ չենք կտրի, բայց հետո անցնեք մյուս ականջին։ Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք»,- ասաց մանուկյանը և հեռացավ ամբիոնից։

    Նիստը նախագահող ռուբեն ռուբինյանն էլ արձագանքեց, թե նոր են եկել, ուր գնան։

  • Կարո՞ղ է Ռոմանոս Պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Ավինյանի հրաժարականը պահանջեք. Մանուկյան

    «Ողջունում եմ արդարության ձեր այդ սկզբունքայնությունը, բայց կուզենամ Երևանի քաղաքապետարանում նման մի քանի խնդիրենրի գնահատական տալ և  ակնկալել ձեր իսկ գնահատականը»,-իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» Խմբակիցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ուղղված ՔՊ-ականների այն հարցադրումներին, թե ինչու է նա որպես ՀԷՑ-ի գրասենյակներ վարձակալել «Դալմա մոլ»-ի և «ՌԻՈ մոլի» տարածքները, այն դեպքում, երբ այնտեղ մարդկանց մեծ հոսք կա և կարող էր խանգարել նրանց։

    Դավիթ Ղազինյանը Դոնթի բանաձևով առաջադրվել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

    Նա բերեց Երևանի քաղաքապետարանի օրինակը, որը  մեկ լիտրը 545 դրամով մեկ անձից գնման եղանակով դիզվառելիք է գնել, այն դեպքում, երբ լցակայաններում դիզվառելիքի գինը 510 դրամ է և մեծածախի դեպում այն ավելի էժան էր լինելու։

    Մանուկյանը ՔՊ-ականներին առաջարկեց գնահատել երևույթը։

    Մանուկյանը բերեց մեկ այլ նման օրինակ, երբ 139 մլն դրամով գնվել է «Յութոնգ» տրոլեյբուսները, որի վերաբերյալ նա բարձրաձայնել է ավագանու անդամ լինելու ժամանակ, և դրանից հետո  արդեն հաջորդ խմբաքանակի գնման ժամանակ մեկ տրոլեյբուսի համար ստիպված վճարել է  96 միլիոն դրամ և 15 ի դեպում 1.5 մլն դոլար էժան է վճարվել քաղաքապետարանի բյուջեից։

    «Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց մի տեսանյութ․ Երևանի քաղաքապետարանի ենթականյության տակ գտնվող պոլիկլինիկաները ինչ-որ տնտեսվարող 1 ք/մ 540 հազար դրամով առաջարկում է վարձով վերցնել դեղատան համար, բաց քաղաքապետարանի պաշտոնյան ասում է՝ ես նպատակահարմար եմ գտնում 300 հազար դրամով մեկ այլ տնտեսվարողի տալ»,-նոր օրինակ բերեց Մանուկյանը։

     Հայտարարելով որ ՔՊ-ականները Դավիթ ղազինյանի դեպքում նախանձելի սկզբունքայնություն են դրսևորում՝ հարց հնչեցրեց. «Կարող է հիմա Ռոմանոս պետրոսյանից SMS-ներ ստանաք, որ Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջեք, այ էդ արդար կլինի»։

    Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, թե պատասխանատվություն է կրում իր կողմից հրապարակված բոլոր փաստերի համար։

    Մանուկյանն ասաց, որ նման փաստերի մասին դատախազությանը դիմելիս վերջինս արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իր ձեռքին յոգուրտի շիշ է լինում և նկար, իսկ բարձրաձայնած բացահայտումներին ոչ մի գնահատական չի տալիս։

     Ներկայացնելով տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտները՝ Մանուկյանն անդրադարձավ Շիրակի մարզի խնդիրներին, որտեղ 40 %-ից ավել աղքատության մակարդակ կա։

    Նա նշեց, որ  Ամասիայում 19 դպորցից 15-ը կառավարությունը փակվում է, դրանով  նպասռըտում են գյուղերի դատարկմանը, իս Արփի լիճ ատուկ պահպանվող տարածքի կարգավիճակը բարձրացնելով գյուղացիների խոտհարքերը 14 անգամ թանկանում է։

    Մանւկյանը հիշեցրեց, որ ՔՊ-ի իշխանության տարիներին Գյումրիում ոչ մի շենք չի կառուցվել, իսկ Երևանում միլիոնների ծառատռունկ են խոստանում բաց դրանց 10 անգամ քիչն էլ չեն ապահովում:

  • Ադրբեջանը ՀՀ է արտահանել 17.4 մլն դոլարի ապրանք |

    2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,4 միլիոն դոլարի ապրանք. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի Պետական մաքսային կոմիտեին։

    Նաև նշվում է, որ Հայաստանից անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար:

  • «Լավ տղա» ինստիտուտը Հայաստանում էլ չկա. Բաղդասարյան |

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պնդմանը, թե գործող իշխանությունը խոսում է հավելագրումների մասին, որոնց հետ իրենք կապ չունեն։

    «Մենք հետևողական ենք և չենք վարանել խոսել Գյումրու մանկապարտեզի դեպքի մասին։ Այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչո՞ւ դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ընտրական գործընթացներում, ձեզ և ձեզ հարող քաղաքական ուժերին մատուցել են ծառայություններ»,- ընդգծել է Բաղդասարյանը։

    Պատգամավորը նկատում է․ «Ժամանակին Հայաստանում «արենդատոր» ասվածը հարց լուծող էր։ Դրա համար տարբեր տեղերում դուք աչք էիք փակում այն ապօրինությունների վրա, որոնք նրանք թույլ էին տալիս»։

    «Մեզ համար փոստային ինդեքսով պայմանավորված չէ որևէ բնակավայրի, համայնքի համաչափ զարգացումը։ Մեզ համար համաչափ զարգացումը ոչ միայն տեսլական է, այլև իրական գործելաոճ»,- նշել է պատգամավորը։

    Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի մտահոգությանը՝ համայնքային բյուջեների ցածր մակարդակի վերաբերյալ, Բաղդասարյանը հիշեցրել է, որ 2017 թվականից առ այսօր համայնքային բյուջեն եռապատկվել է՝ հարկերի և տուրքերի հավաքագրման արդյունքում։

    Պատգամավորը նաև նշել է, որ նախկինում որոշ արտոնյալներ շարժական գույքը գրանցում էին փոքր համայնքներում և գույքահարկ չէին վճարում, իսկ այսօր նման պրակտիկա այլևս չկա։

    «Հայաստանում գործում էր «լավ տղա» ինստիտուտը, այսօր այդ ինստիտուտը չկա։ Անշարժ գույքի տուրքերը մուծվում են տեղական բյուջե»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։

  • ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ Զուլֆուգարով

    Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ թվային ենթակառուցվածքի տարածաշրջանային տարր։

    Ըստ նրա՝ խոսքը պարզապես տվյալների պահպանման օբյեկտի մասին չէ։ Կենտրոնը կարող է օգտագործվել արհեստական բանականության համակարգերի և այլ ծրագրերի աշխատանքի համար։

    «Այս ծրագրերի կառավարումը, ինչպես նախկինում, իրականացվելու է ԱՄՆ-ից: Հայաստանը հանձն է առնում ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը և այլ տեխնիկական միջոցներ, որոնք ապահովում են դրանց գործունեությունը»,- նշել է Զուլֆուգարովը։

    Նրա կարծիքով՝ ամերիկյան ներդրումները կարող են իրականացվել երկու հիմնական ուղղությամբ՝ տվյալների կենտրոնի սարքավորումների տեղադրման և սպասարկման, ինչպես նաև դրանց էներգամատակարարման համար մոդուլային ատոմային էլեկտրակայանների կառուցման նպատակով։ Զուլֆուգարովը նշել է, որ առաջին փուլում անհրաժեշտ էլեկտրաէներգիան կարող է ստացվել գործող Հայկական ատոմային էլեկտրակայանից, որը կառուցվել է խորհրդային տարիներին։

    Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ այսպիսով ԱՄՆ-ն, իր գնահատմամբ, փաստացի առաջ է անցել Ռուսաստանից և Ֆրանսիայից, որոնք նախկինում դիտարկվում էին որպես Հայաստանի համար նոր ատոմային գեներացիայի նախագծերի հնարավոր մատակարարներ։

    Միևնույն ժամանակ, Զուլֆուգարովը կասկածի տակ է դրել այն պնդումները, թե տվյալների կենտրոնի ստեղծումն ինքնին կհանգեցնի Հայաստանի ՏՏ ոլորտի արագ զարգացմանը։

    «Հետևելով այս տրամաբանությանը՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Գիտությունների ակադեմիայի հարևանությամբ, պետք է գիտական աստիճան ստանան»,- հեգնանքով նշել է նա։

    Զուլֆուգարովի խոսքով՝ տվյալների կենտրոններ տեղակայելու առաջարկներ ստանում են նաև զգալի էներգետիկ ռեսուրսներ ունեցող այլ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը։

    Նրա կարծիքով՝ նման երկրների համար տվյալների կենտրոնները կարող են դառնալ էներգառեսուրսների արտահանման նոր ձև․ էներգիան այս դեպքում փաստացի վաճառվում է արտասահմանյան տեխնոլոգիական ընկերություններին՝ առանց այն ֆիզիկապես արտահանելու անհրաժեշտության։