Category: SyunyacErkir

  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա

    Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացել Ազովի երկու նավթամբարում` հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Սլյուսարը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։

    Հրդեհ է բռնկվել նաև Տագանրոգի ծովային նավահանգստում: Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

    Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Ազովի շրջանի Կագալնիկ գյուղի վարչական շենքը, տեղական իշխանությունների տվյալներով՝ բռնկված հրդեհից տուժածներ չկան: Դրոնների թիրախում է եղել նաև Ազովի օպտիկամեխանիկական գործարանը կամ «ԴոնՏերմինալ» ՍՊԸ նավթամբարը։

    ԱԹՍ-ի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանում։

  • Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ

    65 կգ քաշային Արեն Հայրապետյանը 6:5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վերդիևին և դուրս եկավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։

    Վաղը կկայանա եզրափակիչը՝ Իվան Դիմովի (Մոլդովա) դեմ։

    tert.am

  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվեն

    Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 14 վագոն պրոպան և 5 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

    Նախկինում նույն երթուղով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է 1026 տոննա պրոպան, 414 տոննա անտրացիտ, 133 տոննա ալյումին, շուրջ 8000 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորեն և ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ։

    Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանի տվյալներով՝ երկիրը նաև անմիջականորեն Հայաստանին է մատակարարում սեփական էներգակիրները։ Նշվում է, որ Հայաստան արտահանման քանակը եղել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5000 տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։

  • Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

    Մոսկվայի Կապոտնյա շրջանում, որտեղ տեղակայված է նավթավերամշակման գործարանը, հրդեհ է բռնկվել: Դեպքին նախորդել է հակաօդային պաշտպանության աշխատանքը, երբ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր հինգ անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

    Մինչդեռ Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է գործարանի տարածքում հրդեհի փաստը՝ պնդելով, որ արտակարգ պատահարներ չեն գրանցվել:

  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում

    Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են կասկածյալի, որը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք ու վնասել վեց դամբարան ու աղբյուր: Այդ մասին հայտնում  է Ermenihaber-ը՝ վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկությունը:  

    Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ 2026-ի հուլիսի 10-ին իրավապահ մարմինները կասկածյալին նախ բերման են ենթարկել Ստամբուլի գլխավոր դատախազություն, ապա կալանքի միջնորդությամբ վերջինիս ուղարկել են դատարան։ Այս պահին ընթանում են միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներ:

  • Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ.

    Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։

    Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։

    The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։

    ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։

    Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։

  • Նեթանյահուն Թրամփին ներկայացրել է Լիբանանի սահմանին «անվտանգության գոտիների» ստեղծման անհրաժեշտությո

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։

    Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին շրջանում պարբերական դարձած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներ։

    Հաղորդագրության համաձայն՝ Թրամփը Նեթանյահուին տեղեկացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարվածների մասին։ Երկու առաջնորդները նաև պայմանավորվել են շարունակել համակարգումը Մերձավոր Արևելքում ռազմական և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։

    Բացի այդ, Նեթանյահուն Թրամփին հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Լիբանանի հետ սահմանի երկայնքով ստեղծել «անվտանգության գոտիներ»։

  • Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

    Մասնավորապես՝

    ØՆարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:

    ØԾովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:

    ØԳլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

    ØԳլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահան Սարգսյանն ազատվել է պաշտոնից:

    Ø  Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Սարգիս Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների  կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:

    ØՆաիրա Արտաշեսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØՖիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

    ØԷվելինա Սարգսյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØՍպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրաջանի ավագ դատախազի պաշտոնից:

    ØՀայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

    ØԱրմեն  Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԱրսեն Ավետիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

    ØՏավուշի մարզի դատախազության դատախազ Գայանե Մանուկյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

    ØՀրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

    ØԱրտուշ Կարապետյանը  նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԵրևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ  դատախազ Էլեն Անանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

    ØԿարապետ Սմբատյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի  պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

    ØԼոռու մարզի դատախազության դատախազ Դավիթ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրմավիրի մարզի դատախազության դատախազ  Վահագն Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրմավիրի մարզի դատախազության դատախազ Անի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԱրարատի մարզի դատախազության դատախազ Ահարոն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØՆարինե Չիչակյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

    ØԳեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Նորայր Շահինյանը  փոխադրվել է Արարատի մարզի դատախազության  դատախազի պաշտոնին:

    ØՎայոց ձորի մարզի դատախազության դատախազ Վազգեն Մկրտչյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

    ØԴավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

    ØՎազգեն Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետի պաշտոնին՝ ազատելով նույն բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

    ØԿապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Գարեգին Իսախանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

    ØԿապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Վահե Եզեկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր հինգերորդ

    Փառատոնի հուլիսի 8-ի համերգային ծրագիրը «Կապանհագեն» խորագիրն էր կրում: Դանիայի մայրաքաղաքի փոքր-ինչ ձևափոխված այս տարբերակը պատահական չէ. քանզի այն բոլոր երաժիշտները, ովքեր պիտի հանդես գան համերգին, որևէ կապ ունեն Դանիայի հետ՝ Ալտահարներ Լոան Կազալը, Իբեն Թայլմանը, թավջութակահարներ Թոմաս Լունդստրյոմը, Սևակ Ավանեսյանը Դանիայի թագավորական օպերայի նվագախմբի մենակատարներ են:

    Ի դեպ, այդ նվագախումբը աշխարհի հներից է` 575 տարեկան: Դանիայի երաժշտական մշակույթի հետ առանձնահատուկ կապ ունի Կարլ Նիլսոնի անվան միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ով հանդես է գալիս  Դանիայի և մայրաքաղաք Կոպենհագենի ազգային նվագախմբերի հետ:

    Սրանով առնչությունը Դանիայի հետ չի սահմանափակվում: Համերգին ներկա էր Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան, նորին գերազանցություն Աննե Թոֆթ Սորենսենը, ով բարեմաղթանքի խոսքեր հղեց երաժիշտներին և հանդիսատեսին:

    Նախահամերգային հարցուպատասխանի մասնակիցը եվրոպացի ամենաինքնատիպ երաժիշտներից մեկը` դաշնակահար Մարիաննա Շիրինյանն էր, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում, համագործակցել լավագույն երաժիշտների և առաջատար նվագախմբերի հետ: Նա Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, հրավիրյալ պրոֆեսոր Օսլոյում և Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է:  Մարիաննան ներկայացրեց օրվա  համերգային ծրագրի երկացանկը, պատասխանեց այլ հարցերի:

    Համերգային ծրագիրը սկսվեց Ֆ. Բրիջի «Ողբ» ստեղծագործության կատարմամբ (ալտահարները` Լոալ Կազալ, Իբեն Թայլման):

    Այնուհետև իր ողջ երաժշտական տաղանդը ցուցադրեց Մարիաննա Շիրինյանը: Կես ժամից ավելի հանդիսատեսը դաշնամուրային երաժշտության հնչյունների աշխարհում էր: Դաշնակահարը նախ՝ կատարեց Մոցարտի «Սոնատ դո մաժոր» ստեղծագործությունը, ապա՝ Շոպենի «Մազուրկա, օպուս 17», «Բալլադ No 3, օպուս 17» ստեղծագործությունները:

    Ընդմիջումից հետո դարձյալ կատարվեց լայնակտավ ստեղծագործություն. Բրամսի «Լարային սեքստետ թիվ 1 սի բեմոլ մաժոր, օպուս»-ը, գործը` բաղկացած չորս մասից: Այս անգամ ևս հանդիսատեսները բավականին տպավորված էին, և երաժիշտները տեղի տալով նրանց բուռն  արձագանքին, մի քանի անգամ բեմ դուրս եկան և ի վերջո, որպես բիս` ևս մի ստեղծագործություն հնչեցրին:

    Վահրամ Օրբելյան

  • ՀՀ-ի տարածքով նախատեսված TRIPP-ը կարող է ծառայել միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Al-Monitor

    Մինչ Երևանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ և աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած տրանսպորտային միջանցքին, Փաշինյանը աշխատում է հավաստիացնել Իրանին, որ դա չի սպառնում իր իր շահերին․ գրել է Al-Monitor-ը։

    Ինչպես նշվել է, Փաշինյանն այն մի քանի առաջնորդների շարքում էր, որոնք այս շաբաթ Թեհրանում մասնակցեցին Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Մինչև վերջերս այս քայլը կհամարվեր լիովին նորմալ։ Իրանը Ռուսաստանի հետ միասին դասվում էր Հայաստանի գլխավոր, թեև դժվար, դաշնակիցների շարքին։ Այսօր Հայաստանն ակտիվորեն ձգտում է դուրս գալ Կրեմլի ուղեծրից և ռազմավարական կապեր հաստատել Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ՝ միաժամանակ ձգտելով երկարատև խաղաղություն հաստատել իր պատմական թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

    Միացյալ Նահանգների և Իրանի միջև շարունակվող թշնամական գործողությունների ֆոնին՝ Փաշինյանի այցը կարող է հակասական թվալ։ Սակայն այս ուղևորությունը, որը հաջորդեց հուլիսի 6-ին Եկատերինբուրգ կատարած մեկ այլ այցի, որտեղ նա հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, ընդգծում է այն անկայուն հավասարակշռությունը, որը Փաշինյանը պետք է պահպանի՝ իր փոքր, ծովափ չունեցող երկիրը հետագա խնդիրներից հեռու պահելու համար։

    ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առջև իր անսպասելի դիմադրողականությունից ոգեշնչված՝ Իրանը ավելի մեծ վստահություն է ցուցաբերում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, որի հետ այն կիսում է 44 կիլոմետրանոց (27 մղոն) սահման։

    Փոքրիկ գոտին կարևոր է Իրանի Սև ծով մուտք գործելու համար և Իսլամական Հանրապետությանը լծակներ է տալիս իր մյուս հյուսիսային հարևանի և Իսրայելի մտերիմ դաշնակցի՝ Ադրբեջանի նկատմամբ։

    Իրանի հետ հարաբերություններում ամենահրատապ հարցերից մեկը Իրանի համար «Թրամփի երթուղին» կամ TRIPP-ն է: Թեհրանը վախենում է, որ միջանցքի իրական նպատակն է ֆիզիկապես կտրել այն Հայաստանից և Վրաստանից և ԱՄՆ անվտանգության կապալառուներին, որոնք նախատեսված են երթուղին պաշտպանելու համար, տրամադրել որոշակի մեկնարկային հարթակ հետագա հակամարտության դեպքում:

    Զարմանալի չէ, որ ՀՀ-ում Իրանի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրեց TRIPP-ի թեման: Հիշելով Իրանի վրա ԱՄՆ-ի գիշերային հարվածները՝ դեսպանն ասաց. «Իրանի շատ օրինական և տրամաբանական մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ պատասխան ստանա»։

    Al-Monitor-ի հետ զրուցած վերլուծաբանները համարում են, որ հայկական դիվանագիտությունը «հսկայական լեռ ունի հաղթահարելու»։ Այն պետք է փորձի շփվել իրանցիների հետ, հասկանալ նրանց դժգոհությունները և նաև նրանց կարմիր գծերը։ Նրանք պետք է բացատրեն, որ այս նախագիծը Իրանի դեմ չէ, և որ Իրանը կարող է նաև օգտվել նոր հաղորդակցության ուղիների բացումից։

    Սա կենթադրեր երաշխիքներ, որ Իրանը կարող է շարունակել մուտք գործել Սև ծով, այդ թվում՝ երկաթուղային կապերի միջոցով, և ստանալ նախագծի որոշակի մասը։ Սա դժվար է պատկերացնել, քանի որ ծրագիրը իրականացնելու համար հիմնադրված ընկերությունը 74%-ով պատկանում է Միացյալ Նահանգներին, իսկ մնացած 26%-ը՝ Հայաստանին։

    Հայաստանի առջև ծառացած իրական մարտահրավերն Իրանի անմիջական միջամտության սպառնալիքը չէ՝ անհավանական սցենար՝ հաշվի առնելով, թե որքան մեկուսացված է Իրանը։ Ավելի շուտ, դա այն ռիսկն է, որ Թուրքիան մոտ ապագայում չի վերաբացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ։

    Հայաստանը կարող է մնալ միջանցքով, որը հիմնականում սպասարկում է Թուրքիային և Ադրբեջանին։ Նման անորոշությունների առջև կանգնած՝ Փաշինյանը պետք է պահպանի հարաբերությունները Թեհրանի և Ռուսաստանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ նա ձգտում է թուլացնել վերջինիս տնտեսական և ռազմական վերահսկողությունը։