Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, Իսրայելի ռազմական ներկայության շուրջ ստեղծված իրավիճակը Լիբանանում և տարածաշրջանային այլ հարցեր։ Հայտնում են ԶԼՄ-ները։
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ վերջին շրջանում պարբերական դարձած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի հարվածներն Իրանին, իրավիճակը Լիբանանում, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներ։
Հաղորդագրության համաձայն՝ Թրամփը Նեթանյահուին տեղեկացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարվածների մասին։ Երկու առաջնորդները նաև պայմանավորվել են շարունակել համակարգումը Մերձավոր Արևելքում ռազմական և քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։
Բացի այդ, Նեթանյահուն Թրամփին հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է Լիբանանի հետ սահմանի երկայնքով ստեղծել «անվտանգության գոտիներ»։
Leave a Reply