Category: SyunyacErkir

  • «Թրամփի ստորագրությունն արժեք չունի». Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել ազգին

    Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի կրկնակի խախտումը կրկին ապացուցեց աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունն արժեք չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին` ուղերձով դիմելով ազգին։

    «Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունը ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: Այսօր «Մեծ սատանան» կրկին ցույց տվեց իր իրական դեմքը՝ առանց որևէ դիմակի։ Այս իրադարձությունները ևս մեկ անհերքելի ապացույցն են այն բանի, որ ԱՄՆ–ին չի կարելի վստահել, ԱՄՆ–ն չի առաջնորդվում բանականությամբ», – հայտարարել է Իրանի առաջնորդը:

    Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միասնականությունը, հրաժարվել քաղաքական կռիվներից և բախումներից:

    arm.sputniknews.ru

  • Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

    Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

    «Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր»,- նշված է helpcourt.am կայքում։ 

    yerkir.am

  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

    Մենք սկսում ենք ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

    «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:

    ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը

    Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»,- նշել է Միրզոյանը:

    Միրզոյանն ընդծեց՝ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։

  • «Ռուսաստանն այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը»․ Արտակ Զաքարյ

    Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։

    Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։

    Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

    Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:

    Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ տնտեսության կարևոր մասը։

    Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։

    ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։

    Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավեի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:

    Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ կեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…

    Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:

    Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:

    Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:

    Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչու՞ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։

    Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա:

    Արտակ Զաքարյան

  • Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ reuters

    «Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։

    Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են առևտրատնտեսական կապերը, Reuters-ի փոխանցմամբ, օկուպացված Շուշիում անցկացված ֆորումի ժամանակ, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

    Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է պնդել, որ մինչև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը՝ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում։

  • Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են փոխադարձ հարվածները

    ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։

    Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել: Հաղորդվում է զոհերի մասին:

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել է Իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։

    Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով երկու նավթատար է պայթել: Իրանական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նողուցով:

    Իրանից նախազգուշացրել են՝ եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները, Իսլամական Հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների: Վտանգ կա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

    1lurer.am

  • «Սոսու պուրակ» արգելավայրի տնկարանը

    Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող «Սոսու պուրակ» արգելավայրի տարածքում 2007 թվականին հիմնադրվեց երկու հեկտար մակերեսով տնկարան՝ արևելյան սոսու, հունական ընկուզենու, կաղնու վերարտադրության ապահովման նպատակով։

    Նախատեսված ժամանակում իրականացվում է սերմերի հավաքում, այնուհետև ցանում։ Տնկարանի աշխատանքներն իրականացնում են երեք աշխատակից՝ Նորիկ Դանիելյան, Սարգիս Պետրոսյան, Գագիկ Բադալյան։

    Տնկարանում աճում է 17 ծառաթփատեսակ, որոշներն աճեցվում են սերմերով, ցանովի եղանակով, որոշները՝ արմատակալած կտրոններով։

    Տնկարանում աշխատանքների մեծ մասը կատարում են ձեռքով, տեխնիկայի միջամտությունը հասցված է նվազագույնի։

    Տնկարանում աճող տնկիները նվիրաբերվում են տարբեր կառույցների՝ ծառատնկման աշխատանքներ իրականացման նպատակով: Կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացվում է նաև տնկիների վաճառք։

    Նորիկ Դանիելյանը 54 տարի է, ինչ անտառային համակարգում է, որից 27-ը՝ Կապանի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ։ Նրա համոզմամբ՝ «Սոսու պուրակ» պետական արգելավայրում աճող սոսիները  բնական ծագում ունեն։ Նրա փոխանցմամբ՝ սոսիների պուրակը սիրված վայր է զբոսաշրջիկների համար, բայց 2022 թվականից հետո խիստ նվազել է նրանց թիվը։

    «Սոսու պուրակ» պետական արգելավայրն արևելյան սոսու բնական ծագում ունեցող ամենախոշոր պուրակն է, որը 1958 թվականին ստացել է արգելավայրի կարգավիճակ, իսկ 2013 թվականին՝ ՀՀ կառավարության N 1465 Ն որոշմամբ, ներառվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում։ Արգելավայրի նպատակը բույսերի Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանությունն ու վերարտադրման ապահովումն է։

    Արևելյան սոսին Հայաստանում հանդիպող հնագույն ծառատեսակներից է։ Ուժեղ արմատային համակարգի շնորհիվ կանխում է հողի էրոզիան, խիտ սաղարթը ձևավորում է մեղմ կլիմա, նպաստում է հիդրոլոգիական կարգավորմանը, ինչպես նաև հանդիսանում է կենսաբազմազանության պահպանման կարևորագույն օղակ։

     Վահրամ Օրբելյան

     

  • Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի խոցման մաս

    Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ պատասխան հարվածների ընթացքում իրենց անօդաչու թռչող սարքերը խոցել են «Patriot» մարտկոցներ Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ռազմաբազայում, ինչպես նաև «Patriot» համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում, հաղորդում է «Press TV» հեռուստաալիքը։

    ««Arash» անօդաչուները խոցել են ամերիկյան ռադարներ, «Patriot» հակաօդային պաշտպանության մարտկոցներ և վառելիքի պահեստներ Քուվեյթի «Ալի աս-Սալեմ» ավիաբազայում», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

    Նշվում է, որ հարձակումների մեկ այլ ալիքի ընթացքում իրանական ԱԹՍ-ները խոցել են կապի համակարգեր և «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում։

    Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Իրանի դեմ հարվածների շրջանակում Միացյալ Նահանգները հարվածել են հրամանատարական կենտրոններին, ՀՕՊ և ափամերձ դիտարկման օբյեկտներին, ինչպես նաև հարվածել են նավահանգստային Բենդեր-Աբբաս քաղաքին։

  • ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

    Հուլիսի 16-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա։ Հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

    Ամենաշատը տուժել է մայրաքաղաքի Դարնիցայի շրջանը։ Այնտեղ հրդեհներ են բռնկվել վարչական-պահեստային շենքում, պահեստային տարածքում և մոտակայքում կայանված բեռնատար ավտոմեքենաներում։ Փրկարարները մարել են հրդեհները։

    Ըստ ԱԻՊԾ-ի տվյալների՝ հենց Դարնիցայի շրջանում է զոհվել երկու մարդ։ Եվս երկու հոգի ստացել են վնասվածքներ, նրանց թվում՝ երեխա։

    Սվյատոշինի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մեկհարկանի պահեստային շենքում։ Այնտեղ տուժել է երեք մարդ։ Ներկայումս հրդեհը տեղայնացված է։

    Փրկարարները շարունակում են աշխատել հարվածների վայրերում և վերացնել ռուսական հարձակման հետևանքները։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։

  • «Հայաստան-Ռուսաստան հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը

    Եվրոպան այսօր ոչ թե նպաստելու է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը, այլ, հակառակը, ավելի է խորացնելու լարվածությունը։ Ներկա պայմաններում նրա քաղաքականությունը կարող է ավելի սրել իրավիճակը և ավելի բացասաբար տրամադրել Ռուսաստանին Հայաստանի նկատմամբ։

    Եթե ես դեմ եմ, որ Հայաստանը հրահրվի Ռուսաստանի դեմ, դա չի նշանակում, թե ես Ռուսաստանի շահերն եմ պաշտպանում։ Դա նշանակում է, որ ես անհանգստանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար։ Իմ համոզմամբ՝ նման հակադրության ամենածանր հետևանքները կրելու է հենց Հայաստանը։

    Իմ գնահատմամբ՝ Եվրոպան, Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են, որ Հայաստանը հայտնվի Ռուսաստանի հետ խոր հակամարտության մեջ, քանի որ այդպիսի զարգացումը կարող է ունենալ ծանր հետևանքներ Հայաստանի անվտանգության և պետականության համար։

    Մանուել Մանուկյան