Category: SyunyacErkir

  • «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. ԱՄՆ-ում դա հասկացան․ Ալիև

    «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ բարձրաձայնելով իրենց նկրտումների մասին։

    «ԱՄՆ-ում հասկացան, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ կարողանալով բացատրել Հայաստանին, որ Հայաստանն ինքը ունի խաղաղության կարիքը։ Իհարկե, Սպիտակ տանը պատմական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը, Հայաստանի վարչապետի և ինձ հետ միասին, ստորագրեցինք համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը», -ասել է Ալիևը։

  • Իրանը եղել է և կմնա Հորմուզի նեղուցի տերը. Արաղչի

    Թեհրանը միշտ վերահսկողություն է իրականացրել Հորմուզի նեղուցի նկատմամբ, կշարունակի կառավարել այն նաև ապագայում։ Այդմասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

    «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին ընդմիշտ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։

    Արաղչին մեկնաբանել է նաև այս ջրային զարկերակի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և անվտանգության ապահովման դիմաց 20% տուրք գանձելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ «Անշուշտ, 20%-ը չափազանց շատ է: Մենք արդար կլինենք»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

  • «3+3» համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցերը․ Ալիև

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) համագործակցության ձևաչափը պետք է լուծի ամբողջ տարածաշրջանի խնդիրները։

    «Կարծում եմ, որ այս փուլում կարևոր է, որ սա լինի լիարժեք վեց կամ հինգ կողմանի համագործակցություն: Մենք գիտենք, որ Վրաստանը չի միացել՝ շատ հստակ օրակարգով։ Այն չպետք է լինի ևս մեկ Մինսկի խումբ, որը գործում է որպես հովանոցային խումբ և զբաղվում է Ադրբեջանին և Հայաստանին բնորոշ հարցերով։ Ո՛չ, մենք պետք է լուծենք ամբողջ տարածաշրջանի՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները», – նշել է Ալիևը։

    Նրա խոսքով՝ Բաքուն այս հայեցակարգը համարում է հիմնարար։ «Եթե մյուս մայրաքաղաքներում նույն ընկալումը լինի, ապա կարծում եմ, որ հնգակողմ հանդիպումը, գոնե արտաքին գործերի նախարարների մակարդակով, պահանջված կլինի», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

     

  • ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել

    Եվրամիության ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհաստատեն Հայաստանի համար ԵՄ առաքելության ստեղծումը՝ այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար, ինչը փաստացի նշանակում է պայքար Ռուսաստանի ազդեցության դեմ։ Համապատասխան հայտարարությունը արել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

    «Նախարարները կհամաձայնեցնեն Հայաստանի հետ գործընկերության համար նոր առաքելության ստեղծումը, որը կզբաղվի այնտեղ նրանց դիմակայած հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարով», – ասել է Կալլասը։

    Բրյուսելի հայտարարություններում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար» ասելով հասկացվում է ռուսական ազդեցությանը հակազդումը։ ԵՄ նմանատիպ առաքելություններ աշխատում են Ուկրաինայում և Մոլդովայում։

  • Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շաբաթօրյա այցերը շարունակվում են

    Շաբաթ օրը՝ հուլիսի 11-ին, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն աշխատանքային հերթական շրջայցը այս անգամ մեկնարկել է նախագծողների հետ հանդիպումով, որի ընթացքում նախանշվել են նոր ծրագրերի ուղղությունները։

    Հաշվի առնելով բնակիչների առաջնահերթ կարիքները, ճանապարհների տեխնիկական վիճակն ու դրանց ընդհանուր օգտագործման կարևորությունը՝ համայնքի ղեկավարը առաջիկայում իրականացվելիք ծրագրերում ներառել է նաև Ռաֆայել Մինասյան փողոցից դեպի Լենհանքեր թաղամասի թիվ 7 բազմաբնակարան բնակելի շենք տանող ճանապարհի ու բակային հատվածի, Մելիք Ստեփանյան փողոցի՝ բժշկական կենտրոնից Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիր ընկած ճանապարհահատվածի, Ներքին Վաչագան թաղամասի ներթաղամասային և Գարեգին Նժդեհ փողոցի 2-րդ նրբանցքից դեպի Շինարարների թաղամաս տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։

    Այցի ընթացքում նախագծողները տեղում ուսումնասիրել են ճանապարհների առկա վիճակը, համայնքի ղեկավարի հետ քննարկել անհրաժեշտ նախագծային լուծումները, հստակեցրել աշխատանքների ծավալները, որոնց հիման վրա էլ մշակվելու են նախագծանախահաշվային փաստաթղթերը։

    Համայնքի ղեկավարը եղել է նաև մի շարք շինհրապարակներում, ծանոթացել գրեթե ավարտական փուլում գտնվող՝ Շինարարների թաղամասի սոցիալական հաստատության, Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 և թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքերի միջանկյալ հատվածում ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտի կառուցման, ինչպես նաև Վաչագան գետի հունի բարեկարգման աշխատանքների ընթացքին, կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել առկա հարցերը և տվել համապատասխան հանձնարարականներ։

  • Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալ

    ԱՄՆ-ի վերջին հարձակումներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և կարգավորման վերաբերյալ հուշագրի գրեթե բոլոր դրույթների խախտումը, հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հայտարարությանը։

    «Նախարարությունը ԱՄՆ հարձակումները անվանել է «դաժան» և «ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում»», – նշվում է հրատարակության մեջ։

    Իրանական նախարարության տվյալներով՝ Վաշինգտոնը բացահայտորեն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի գրեթե բոլոր դրույթները։

    Նշվում է, որ Թեհրանը նաև ամերիկյան կողմին մեղադրել է պատերազմական հանցագործությունների մեջ։

  • Իրանն ու Ռուսաստանը հասել են գազային համաձայնագրի նախապատրաստման վերջնական փուլին

    Իրանն ու Ռուսաստանը մոտ են գազի առևտրի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Ապագա գործարքի հիմնական պարամետրերն արդեն համաձայնեցված են, և կողմերը մտադիր են մոտ ժամանակներս ավարտին հասցնել պայմանավորվածությունների ձևակերպումը։ Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը, փոխանցում է «Shana» գործակալությունը։

    Այս հայտարարությունը հնչել է իրանցի նախարարի և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի հանդիպման ժամանակ։ Բանակցություններն անցկացվել են երկու երկրների էներգետիկ համագործակցության հետագա զարգացման քննարկումների շրջանակում։

    Կողմերը դիտարկել են փետրվարին կայացած ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Առանցքային թեմաների թվում են եղել Իրանի նավթագազային ոլորտում ռուսական ընկերությունների ներդրումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնմանը խոչընդոտող արգելքների վերացումը։

    Ավելի վաղ Սերգեյ Ցիվիլյովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Իրանը պլանավորում են սկսել Ռեշտ–Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը, որը «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածն է։ Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է հարթել նախագծի մեկնարկի հետ կապված հիմնական տարաձայնությունները, ինչպես նաև ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը։

    Այդուհանդերձ, ավելի ուշ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ երկաթուղու շինարարության մեկնարկը հետաձգվել է։ Նրա փոխանցմամբ՝ նախագծի իրականացմանը պլանավորվում է վերադառնալ մինչև 2026 թվականի վերջը։ Դիվանագետը նշել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն ու սահմանված սահմանափակումները կարող են ազդել համագործակցության տեմպերի վրա և մեծացնել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում առկա ծախսերը։

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյա

    Հարգելի պարոն Նահապետյան

    Հարգելի տիկին Մանասյան

    «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ի շուրջ պատվիրված ու հրահրված խարդավանքները շարունակվում են։

    Զուգահեռաբար շարունակվում է նաև մեր կողմից նախաձեռնված լրագրողական հետաքննությունը։ Եվ, գրեթե ամեն օր, ջրի երես են դուրս գալիս փաստեր, թե հակաօրինական ինչ քայլեր են ձեռնարկվում լուծարված քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանին «օրինախախտ նշանակելու» ուղղությամբ։

    «Ապացույցներ» հորինելու խուլիգանական և հանցավոր գործունեությունը պատվիրակվել է հատկապես «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմինե Կոլյանին։

    Համոզվելով, որ Կարեն Լազարյանի կողմից օրինախախտման լուրջ փաստեր չեն հայտնաբերվում, Արմինե Կոլյանը փորձել է առաջ քաշել իբր քոլեջից դիպլոմ վաճառելու վարկածը, ինչի համար աջակցություն է խնդրել և՛ երբեմնի ուսմասվարից, և՛ երբեմնի հաշվապահից ու մյուսներից։

    Մարդկանց համոզում էր և է, թե վերևներում որոշել են փակել Կարեն Լազարյանին ու փակելու են, մենք էլ մեր օգնությունը պետք է ցույց տանք այդ գործին։

    Կեղծ ապացույցներ ձեռք բերելու կամ հորինելու խուլիգանական և ցնորական այդ նախաձեռնությունն Արմինե Կոլյանն արտահայտել է նաև իր SMS գրություններից մեկում, որն այսօր տրամադրվել է մեր խմբագրությանը, որն էլ կցվում է սույն հրապարակմանը։

    Արմինե Կոլյանը տվյալ գրության մեջ պնդում է՝ «Նենց մարդկանց ա կպալ․․․ Մեկ ա որոշել են անելու են, եթե հնարավոր ա օգնենք․․․»։

    Ի վերջո փլուզվում է դիպլոմ վաճառելու «ապացույցի» փնտրտուքը, բայց տիկնոջ հանցավոր գործունեության փաստը հաստատող գրությունը պահպանվել է, որն էլ ուղարկում ենք Ձեզ։

    Հայտնի է դարձել նաև, որ Արմինե Կոլյանը հրաժարվել է պետական արխիվային մարմիններին հանձնել դեռևս 2025 թ դեկտեմբերի 30-ին պետական գրանցումից հանված և լուծարված «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի կնիքը, ինչը տարակույսի տեղիք է տվել նաև սթ հունիս ամսին Երևանից քոլեջ ժամանած տեսչական խմբին։

    Նախկին քոլեջի աշխատակիցները քանիցս անհանգստություն են հայտնել, թե տիկինը կնիքը չի հանձնում՝ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ–ին առնչվող ինչ–ինչ փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։

    Հարգելի պարոն Նահապետյան

    Հարգելի տիկին Մանասարյան

    Խնդրում ենք Ձեզ իրավական գնահատական տալ կեղծ ապացույցներ հորինելու կամ հավաքելու Արմինե Կոլյանի խուլիգանական և հանցավոր գործունեությանը։

    Խնդրում ենք պարզել նաև SMS գրության մեջ արտահայտված այս նախադասության հիմքերը՝ «Մեկ ա որոշել են անելու են․․․»։

    Միաժամանակ խնդրում ենք պարզել՝ ինչո՞ւ լուծարված քոլեջի կնիքը չի արխիվացվել և հետին թվով ի՞նչ գործողություններ են կատարվել այդ կնիքով։

    Ո՞վ է որոշել, որ Կարեն Լազարյանին «պետք է փակել», մի՞թե մարդկանց ազատությունից զրկելու որոշումը կայացվում է իրավապահ մարմիններից դուրս գտնվող ինչ–որ մարդկանց կողմից։

    «Սյունյաց երկիր»

    ՀԳ

    Սույն հաղորդումն էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

     

     

  • Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների միջև սերը․ Զախարո

    Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…
  • Ադրբեջանը քննարկում է ԵԽ-ից ամբողջությամբ դուրս գալու հարցը, իսկ ՄԻԵԴ դատավորների որոշումները չենք ճ

    Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հարցը․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական պատվիրակության հավատարմագրումը կասկածի տակ է դրվել, և իրենք զրկվել են քվեարկության իրավունքից։

    «Սա միայն մարդու իրավունքների հարց չէր։ Եթե այդպես լիներ, նրանք դա կանեին շատ ավելի վաղ։ Դա պարզապես մեզ և մեր տարածքային ամբողջականության հետ կապված պատիժ էր։ Ադրբեջանի պատվիրակությունը շատ իմաստուն որոշում է կայացրել։ Նրանք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին։ Եթե մենք քվեարկության իրավունք չունենք, ինչո՞ւ պետք է այնտեղ լինենք»,-ասել է Ալիևը։

    Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը չի քվեարկել նաևՄարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների օգտին։

    «Հետևաբար, մենք չենք ճանաչում նրանց որոշումները: Մենք չենք քվեարկել այս դատավորների օգտին. մենք արդեն երկու տարի է, ինչ խտրականության ենք ենթարկվում: Ես բացահայտ հայտարարում եմ, որ Ադրբեջանը լիովին քննարկում է կազմակերպությունից դուրս գալու հարցը: Խոսքը միայն անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին չէ. մենք հստակորեն քննարկում ենք այս կառույցից ամբողջությամբ դուրս գալու հարցը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կապ հաստատեց ինձ հետ և խնդրեց չանել դա և փորձել ելք գտնել ստեղծված իրավիճակից», – հայտարարել է Ալիևը: Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչ ոք չի նկատի. «Այսինքն՝ այստեղ շատ բան չի փոխվի»։

    Միևնույն ժամանակ՝ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ներկայումս գտնվում են գագաթնակետին։

    Ալիևը նշել է, որ ԱՄՆ-ն վերացրել է Բաքվին զենքի մատակարարման բոլոր սահմանափակումները։ Անմիջապես դրանից հետո նմանատիպ որոշումներ են կայացրել Մեծ Բրիտանիան և ԵՄ անդամ պետությունները։ Նա հավելել է, որ Բաքուն և Վաշինգտոնը ակտիվորեն աշխատում են ռազմավարական գործընկերության մասին խարտիայի բոլոր դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ։