Category: Syunik.TV

  • Տարադրամի փոխարժեքը՝ Հայաստանում – Սյունիք ՀԸ

    Հայաստանում տարադրամի փոխարժեքները այսպիսինն են ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.67 դրամ։

  • Հանրակրթական ուսհաստատությունների ղեկավարների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը հաստատվել է

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավակնորդների քննությունները տեղի կունենան հուլիսի 16-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 21-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 22-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 30-ին (ժամը՝ 14:30) ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): 

    Հավակնորդներին խնդրում են ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

  • Արի՛ Քաջարան․ անմոռանալի օր է սպասվում

    Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը՝ հանքագործների քաղաքում։ Հուլիսի 17-ին հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ Քաջարանում հրաշալի երեկո է սպասվում։ Ձեր բարձր տրամադրության գլխավոր պատասխանատուները կլինեն երգիչ Էրիկ Կարապետյանը եւ «Հայություն» բենդը։ Քաջարանի Մշակույթի պալատի բակ, ժամը՝ 19։00։ Արի՛ Քաջարան։

  • ԶՊՄԿ մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։

    Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։

    Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • ԵՄ-ը Հայաստանում նոր առաքելություն կսկսի

    Եվրամիությունը Հայաստանում նոր գործընկերային առաքելություն կստեղծի։ Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, համապատասխան որոշումը Բրյուսելում կհամաձայնեցնեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։

    Առաքելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին միջամտությունների դեմ պայքարում։

  • Զգուշացեք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից․ Կիբեռոստիկանություն

    Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից:

    «Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում Telcell Wallet-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։

    Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում Telcell Wallet-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես Telcell Wallet դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

    Հորդորում ենք՝

    • չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,

    • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,

    • Telcell Wallet-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

    Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով»,-նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Ողբերգական ավտովթար․ կա զոհ – Սյունիք ՀԸ

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
    Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական երեխա է։

  • Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով

    Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.80 մ (12.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 58 սմ-ով։

    Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 8.649 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 12-ը ներառյալ՝ 152.934 մլն.մ³:

    Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 6-12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 1.706 մլն.մ3, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից հուլիսի 12-ը ներառյալ՝ 3.437 մլն.մ³:

  • Մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

    Մասնավորապես՝

    — սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

    — խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

    — առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

    — խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: