Category: Syunik.TV

  • Նոր ազատումներ եւ վերանշանակումներ

    ՀՀ վարչապետի որոշմամբ, Քրիստինե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում։

    Իր պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։

    Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

    The post Նոր ազատումներ եւ վերանշանակումներ appeared first on Սյունիք ՀԸ.

  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է. Օվերչուկ

    Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարի նվազել է երկու երրորդով, ՌԻԱ Նովոստիի հարցին պատասխանելով՝ ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    «2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտավորապես 12 միլիարդ դոլարի։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն նվազել է մինչև մոտ 8 միլիարդ դոլաл։ Այս տարի առևտրաշրջանառության մեջ շատ կտրուկ անկում է գրանցվել։ Այն մոտավորապես 2025 թվականի երկու երրորդն է։ Իրավիճակն այնպիսին է, որ պարզ է, որ այն շարունակելու է նվազել», — Չոլպոն-Աթայում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է ՌԴ փոխվարչապետը։

  • Հրդեհ Կապանում, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

    Օգոստոսի 6-ին՝ ժամը 07։39-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքում (մոտ 220 քմ)։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։32-ին, մարվել՝ 08։52-ին։ Այրվել են տների տանիքներից՝ ընդհանուր մոտ 85 քմ հատված։

    Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տների բնակելի հատվածներ։

  • Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը

    Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:

    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 

  • Քննարկվում է Կապանում հյուպատոսություն բացելու հարցը

    Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը:Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։

    Նա նաև ընդգծել է, որ Վլադիկավկազում Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապեր է հաստատել Դոնի Ռոստովում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական փոխադրողների հետ կապված հարցերի շուրջ, որը մնում է Ռուսաստանը Վրաստանի և հետագայում՝ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։

  • Սյունիքի մի շարք հասցեներում լույս չի լինի

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Տանձավեր գյուղ,

    10:00-12:00 Արավուս, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Կոռնիձոր, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Վաղատուր, Տեղ, Քարաշեն գյուղեր,

    10:00-11:30 Հարթաշեն գյուղ (Գորիսի տարածաշրջան)՝ 1/3, 2, 9, 12; 1-ին փողոց՝ 11, 12, 17, 42, 47-49; 2-րդ փողոց՝ 2-4, 7, 11, 15/1, 15/2, 22, 28; 3-րդ փողոց՝ 12, 13, 15, 17, 18, 21, 23/1, 24/1, 24/2, 25, 29, 6; 4-րդ փողոց՝ 1-3, 5, 6, 27; 5-րդ փողոց՝ 1, 3, 10, 14, 18; 6-րդ փողոց՝ 2-6, 9; 7-րդ փողոց՝ 3, 7; 9-րդ փողոց՝ 16 հասցեներ,

    11:00-16:00 Սառնակունք գյուղ,

    12:00-13:00 Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ գյուղեր,

    12:00-14:00 Խնձորեսկ գյուղ՝ 1-ին փողոց 23; 2-րդ փողոց 1; 18-րդ փողոց 3, 8; 20-րդ փողոց 4; 21-րդ փողոց 2, 2/1, 4, 10, 10/1, 12; 22-րդ փողոց 1-9, 20, 22, 30; 23-րդ փողոց 3, 5, 7; 24-րդ փողոց 3, 4, 7-9; 25-րդ փողոց 9, 10, 12, 13; 28-րդ փողոց 3; 37-րդ փողոց 39, 47, 62, 64 հասցեներ,

    13:00-14:00 Աղվանի գյուղ,

    13:00-15:00 Տաթև գյուղ՝ 1-ին փողոց 23, 24, 3; 10-րդ փողոց 12; 4-րդ փողոց 1-ին նրբանցք՝ 1, 2, 4; 5-րդ փողոց 16; 12-րդ փողոց 8-13, 15; 13-րդ փողոց 9, 10, 13; 16-րդ փողոց 1/2, 4, 7, 8, 10; 17-րդ փողոց 1, 3-5, 7-9, 13, 15, 17, 22-27, 33, 38; 18-րդ փողոց 1, 5, 7, 9, 10-13, 18-22, 24-28, 33-35; 19-րդ փողոց 13, 14; 20-րդ փողոց 5, 6, 8, 12, 16, 18; 2-րդ նրբանցք՝ 1; 6, 8; 3-րդ նրբանցք՝ 1-3, 5, 7; 3-րդ փակուղի՝ 1, 2, 7 հասցեներ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Ավտոճանապարհները Հայաստանում

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    The post Ավտոճանապարհները Հայաստանում appeared first on Սյունիք ՀԸ.

  • Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

    Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:

    «Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

    Հորդորում ենք՝
    չանցնել կասկածելի հղումներով,
    չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
    մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- նշում են Կիբեռոստիկանությունից։

    The post Կիբեռոստիկանությունը զգուշացնում է appeared first on Սյունիք ՀԸ.

  • Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

    Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքը ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

    Ձայները հաշվարկի համաձայն՝ Վահագն Ալեքսանյանին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27:

    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

  • 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

    Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը տեղի է ունեցել 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։

    Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:

    Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։