Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է, որտեղ յուրաքանչյուր որոշում հիմնվում է ճշգրիտ տվյալների, գիտական մոտեցման և մասնագիտական փորձի վրա։
Mendia Resources LLC -ը իրականացնում է հանքերևակման աշխատանքներ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, երկրաբանական ուսումնասիրությունների առաջատար մեթոդներ և միջազգային լավագույն փորձը։
Գործունեության հիմքում են.
Երկրաբանական ուսումնասիրություններ և տվյալների վերլուծություն
Հանքային պաշարների գնահատմում
Պատասխանատու և անվտանգ աշխատանքային գործընթացներ
Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար մոտեցում
Երկարաժամկետ արժեք ստեղծող լուծումներ
Հաջող հանքարդյունաբերությունը սկսվում է որակյալ հանքերևակումից և պատասխանատու մասնագիտական աշխատանքից։
Ժամանակակից արտադրությունը վաղուց այլևս միայն սարքավորումների, տեխնոլոգիաների և հզորությունների մասին չէ։ Այսօր նույնիսկ գերժամանակակից գործարանը կարող է աշխատել աննախադեպ արտադրողականությամբ, սակայն կա մի բան, որը հնարավոր չէ ստեղծել որևէ արտադրական հոսքագծի վրա։ Հատկապես սննդի ոլորտում, որտեղ յուրաքանչյուր գնման հետևում մարդու առողջությունը, ընտանիքի սեղանի պարունակությունն ու ամենօրյա ընտրությունն են, վստահությունը հաճախ ավելի կարևոր է, քան գինը, փաթեթավորումը կամ նույնիսկ գովազդը։
Վերջին տարիներին սպառողների վարքագիծն ամբողջ աշխարհում զգալիորեն փոխվել է։ Եթե նախկինում մարդիկ հիմնականում ուշադրություն էին դարձնում ապրանքի արտաքին տեսքին կամ արժեքին, ապա այսօր սկսել են ակտիվ ուսումնասիրել բաղադրությունը, ծագումը, արտադրության պայմանները և արտադրողի հեղինակությունը։ Սա պատահական փոփոխություն չէ։ Տեղեկատվության հասանելիությունը մարդկանց ավելի պահանջկոտ է դարձրել։ Սպառողն այսօր ցանկանում է հասկանալ, թե ո՞վ է արտադրում իր սնունդը, ի՞նչ արժեքներ ունի այդ ընկերությունը և որքա՞ն պատասխանատու է իր գործունեության նկատմամբ։
Հենց այս պայմաններում են առանձնանում այն ընկերությունները, որոնք տարիների ընթացքում կառուցել են ոչ միայն արդյունավետ արտադրական գործընթացներ, այլև սպառողի հետ անմիջական կապ։ Հայաստանում այդպիսի օրինակներից է 30 և ավել տարիների պատմություն ունեցող, ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» մսամթերքի ընկերությունը։ Ընկերության հաջողությունը դժվար է բացատրել միայն արտադրանքի բազմազանությամբ, որակով կամ արտադրական ծավալներով։ Շուկայում բազմաթիվ ընկերություններ կարող են առաջարկել նմանատիպ ապրանքներ, ներդնել նոր տեխնոլոգիաներ կամ ընդլայնել արտադրությունը, սակայն ոչ բոլորին է հաջողվում տարիներ շարունակ պահպանել սպառողի վստահությունը։
Սննդամթերքի ոլորտում վստահությունը ձևավորվում է դանդաղ, բայց կարող է մեկ ակնթարթում կորցնել իր արժեքը։ Հենց այդ պատճառով երկարաժամկետ հաջողության հիմքում ընկած է ոչ միայն հաջողված արտադրանքը, այլև հետևողականությունը։ Սպառողը ցանկանում է վստահ լինել, որ հաջորդ գնումը նույն փորձառությունն է ապահովելու, ինչ նախորդը, որ որակը չի փոխվելու, որ բրենդի նկատմամբ ձևավորված սպասումները կմնան նույնը։
Տարիների ընթացքում «Աթենք»-ի հաջողության կարևոր գործոններից մեկը հենց այդ կանխատեսելիությունն է եղել։ Մարդիկ սովորել են ստանալ այն, ինչ ակնկալում են։ Սակայն վստահությունը միայն որակի արդյունք չէ։ Կան գործոններ, որոնք նույնպես կարևոր դեր ունեն, օրինակ՝ բրենդի ներկայությունը մարդկանց առօրյայում։ Ապրանքանիշը կարող է ունենալ լավագույն արտադրանքը, սակայն եթե այն չի հասնում մարդկանց առօրյա, չի կարող դառնալ մասսայական ընտրություն։ «Աթենք»-ի զարգացման պատմությունը նաև բաշխման, ներկայության և հասանելիության պատմություն է։ Ընկերությունը կարողացել է լինել այնտեղ, որտեղ սպառողն է։
Թերևս ամենամեծ ձեռքբերումը մշակութային ներկայությունն է, հենց այն սահմանը, որը տարբերակում է բրենդը սովորական արտադրողից։ Շատերը ստեղծում են արտադրանք, բայց միայն քչերն են դառնում հիշողությունների, ավանդույթների և ընտանեկան պատմությունների մի մասը։
Հայաստանում դժվար է գտնել մի ընտանիք, որի սեղանին որևէ կերպ հայտնված չլինի «Աթենք»-ի արտադրանքը։ Ընտանեկան հավաքույթներ, տոնական սեղաններ, արագ պատրաստվող ընթրիքներ, ուսանողական տարիներ, աշխատանքային առօրյա. ապրանքանիշը տարբեր ձևերով ներկա է եղել և կա մարդկանց կյանքի բազմաթիվ փուլերում։ Երբ դա տեղի է ունենում, ընկերությունն արդեն մրցակցում է ոչ միայն ոլորտի այլ ընկերությունների, այլև մարդկանց հիշողությունների և սովորությունների հետ։ Սա այն մակարդակն է, որտեղ ապրանքանիշն սկսում է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական դեր։
Սակայն ժամանակակից սպառողը սպասում է ոչ միայն կայունություն, այլև զարգացում։ Շուկան անընդհատ փոխվում է, փոխվում են մարդկանց նախասիրությունները, առաջանում են նոր պահանջներ։ Այս պայմաններում երկար տարիների պատմություն ունեցող ընկերությունների գլխավոր մարտահրավերն է պահպանել այն, ինչի համար իրենց վստահում են, և միաժամանակ շարունակել զարգանալ։ Վերջին տարիներին «Աթենք»-ը փորձել է լուծել նաև հենց այս խնդիրը՝ շուկա ներկայացնելով նոր արտադրատեսակներ և նոր ձևաչափեր՝ համադրելով տարիների փորձն ու ժամանակակից սպառողի սպասումները։ Բացի այդ, վերջերս ընկերությունն իր արտադրական հնարավորություններն ավելացրել է՝գործարկելով գերժամանակակից արտադրական համալիր, որն իր հզորությամբ բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։
Ի վերջո, շուկայում երկար կյանք ունեցող ապրանքանիշերի արժեքը չի չափվում միայն վաճառքի ծավալներով, արտադրական հզորություններով կամ նոր արտադրատեսակներով։ Եվ թերևս հենց սա է պատճառը, որ որոշ ընկերություններ տարիների ընթացքում չեն մնում պարզապես արտադրողներ, այլ դառնում են մարդկանց առօրյայի մի մասը։
Իսկ այդպիսի դիրքը հնարավոր չէ գնել, հնարավոր չէ արագ կառուցել և հնարավոր չէ «արտադրել» գործարանում։
Ավելի քան մեկ հազարամյակ մարդկությունը զբաղված է եղել տարբեր կառուցվածքի ժամացույցների ստեղծմամբ։ Ինչ մոդելներ ասես, որ չեն ստեղծվել՝ արևային, ջրի, ավազի։ 13-րդ դարի վերջում եվրոպական մայրցամաքում հայտնվել են մեխանիկական ժամացույցներ. դրանք մեծ մեխանիզմներ էին, որոնք տեղադրվում էին քաղաքային աշտարակների վրա:
Ժամանակի ընթացքում նման ժամացույցների կառուցվածքը այնքան է բարելավվել, որ դրանք սկսել են ցուցադրել նաև մոլորակների ընթացքը կամ լուսնի փուլերը։ Միակ բարդությունը վերաբերում էր ժամացույցի չափերին. դա թույլ չէր տալիս այն օգտագործել անձնական օգտագործման համար՝ որպես շարժական ժամացույց: Այդ հարցում առաջատար դարձավ Նյուրնբերգի բնակիչ գերմանացի Պետեր Հենլայնը։ 16-րդ դարի սկզբին նրան հաջողվեց ստեղծել գրպանի առաջին ժամացույցը։ Իսկ արդեն 17-րդ դարում մեկ այլ գերմանացի՝ Քրիստիան Հյուգենսը, բարելավեց այդ թանկարժեք սարքը, որը արդեն չափում էր ժամանակը մինչև 10 վայրկյան սխալով:
Ձեռքի ժամացույցի մասին առաջին հիշատակումներից մեկը կապված է թագուհի Էլիզաբեթ I-ի սիրելի Ռոբերտ Դադլիի հետ, որը նրան ներկայացրել է մի մեխանիզմ, որն անվանել է «ձեռքի ժամացույց»։ Բայց մինչև 19-րդ դարի սկիզբը նման գաղափարը մնացել է ոչ այլ ինչ, քան հազվագյուտ ոսկերչական արհեստ:
Երբ Աբրահամ-Լուիս Բրեգեն ներկայացրել է նոր արտադրանք՝ ձեռքի ժամացույց, այն ավելի շուտ կանացի ապարանջան էր հիշեցնում, որը նաև կարող էր չափել ժամանակը: Դաստակի վրա ժամացույց կրելը տասնամյակներ շարունակ դարձել է հարուստ կանանց մենաշնորհը:
Ամեն ինչ փոխվել է ոչ «մեկ ժամում», բայց բավականին արագ: Դրա պատճառը բազմաթիվ ռազմական բախումներն էին։ Արդյունաբերական հեղափոխությունը երկրների առճակատումը դարձրել է տեխնիկական հնարավորությունների մրցակցություն։ Բանակները դառնում էին ավելի ու ավելի մանևրունակ, և արդեն 1899 թվականի Բուրական երկրորդ պատերազմի մասնակիցներն են սկսել գնահատել ժամացույցները ոչ թե իրենց նրբագեղության, այլ դրանց հիմնական գործառույթի համար, այն է՝ ժամեր և րոպեներ հաշվելը:
Հասկանալի է, որ ավելորդ է խոսել ձեռքի վրա գտնվող ժամացույցի օգտագործման հեշտության մասին՝ համեմատած ավանդական գրպանի ժամացույցների հետ:
Հետաքրքիր է, որ դեռ 1880 թվականին (Կայզեր Վիլհելմ I-ի անձնական «դաբրոյով») պրագմատիկ գերմանացիները գնահատել են Կոնստան Ժիրարի գաղափարը և պատվիրել 2000 ձեռքի ժամացույց: Դրանք հատուկ նախագծված էին նավատորմի սպաների համար, և դա եղել է նման մեխանիզմների առաջին խոշոր առևտրային խմբաքանակը։
Ձեռքի ժամացույցները վերջապես և անդառնալիորեն տեղափոխվել են տղամարդկանց դաստակներ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշակի ազդեցություն է ունեցել ավիացիան։ Օդաչուները, թռչելով բաց խցիկներում, ստիպված էին ոչ միայն տաք հագնվել, այլ նաև իրենց արտաքին հագուստի վրայից ժամացույցներ կրել։ Ձեռքի ժամացույցների ժողովրդականացումը վերջապես առաջին պլան է մղվել։ Ի դեպ, միաժամանակ հայտնվել են նաև թվատախտակներ, որոնց գծանշումները ռադիոակտիվ ֆոսֆորից էին, ինչը հնարավորություն էր տալիս որոշել ժամանակը անգամ լիակատար մթության մեջ՝ առանց լուսաքողարկման: Բացի այդ, ժամացույցը «ձեռք է բերել» հարվածակայուն ապակի։
20-րդ դարի 30-ական թվականներին ձեռքի ժամացույցների վաճառքն առաջին անգամ գերազանցել է գրպանի ժամացույցների վաճառքին։ Հետագայում ինժեներական առաջընթացը գնացել է առանձին բաղադրիչների բարելավման ճանապարհով, օրինակ՝ ավտոմատ լարումը և ժամացույցի ֆունկցիոնալությունը: Ժամացույցն արդեն ուներ վայրկյանաչափ, մի քանի օրացույց, զարթուցիչ և նույնիսկ այնպիսի սարքեր, ինչպիսին է, օրինակ՝ հեռավորության սանդղակը:
Ձեռքի ժամացույցների պատմության մեջ նոր դարաշրջան է բացվել քվարցային ռեզոնատորի ներդրմամբ: 1957 թվականն այն տարին էր, երբ Համիլթոնը ներկայացրել է Hamilton Electric 500-ը: Այդ մոդելի ժամացույցը դեռ սլաքով էր, սակայն մոդելն այլևս հինը չէր: Այն չուներ զսպանակ և առանձնանում էր բարձր ճշգրտությամբ։ Հետագա զարգացումը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային ժամացույցներ, որոնց վրա ժամանակը ցուցադրվում է թվային ցուցիչի վրա: Աստիճանաբար ձեռքի ժամացույցները սկսել են ժամն իմանալու դասական գործիքից վերածվել նրան, ինչ մենք այսօր անվանում ենք գաջեթներ:
Նոր հազարամյակում ձեռքի ժամացույցները վերջապես դադարել են կապված լինել միայն ճշգրիտ ժամանակի որոշման հետ և վերածվել են շարժական կայանների։ Կախված օգտատերերի նախասիրություններից՝ նրանք կարող են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, վերահսկել առողջությունը և նույնիսկ հանդես գալ որպես անձնական մարզիչ, գնահատել և կանխատեսել եղանակը…
Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ ձեռքի ժամացույցներն այլևս ժամն իմանալու ամենաառաջնային «աղբյուրը» չեն, ապա պետք է ընդունել, որ դրանք արդեն ավելի շատ հագուկապի, մոդայի յուրատեսակ տարր են դարձել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով: Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիս 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Ըստ ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին: Իր լիազորություններն ավարտող ԱԺ-ն գործունեությունն սկսել է օգոստոսի 2-ին, սակայն, քանի որ այս տարի օգոստոսի 2-ը կիրակի է, առաջին նիստը կկայանա օգոստոսի 3-ին:
Ըստ օրենսդրության, ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են, որից հետո հայտարարվում է օրակարգը, ըստ որի, առաջին նստաշրջանի ընթացքում խորհրդարանը ստեղծելու է հաշվիչ հանձնախումբ, ապա ձեռնամուխ է լինելու Ազգային ժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանն ու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններին: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Այնուհետև քննարկվելու է կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, որին նվիրված նիստի օրը և ժամը հայտարարվում է լրացուցիչ:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքում գրված է, որ «առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը»: Կաթողիկոսը բոլոր նախկին գումարումների առաջին նիստերին ներկա է եղել և ելույթ է ունեցել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասելի է, կտրականապես դեմ է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի առաջին նիստին և ելույթ ունենա: Ըստ այդմ, ամեն ինչ անելու են՝ նիստն առանց Կաթողիկոսի անցկացնելու համար:
Այս օրերին շատ եղան դիտարկումներ առ այն, որ մարզաշխարհի ներկայացուցիչները ու, ոչ միայն՝ մարզաշխարհի, այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզապես մարդիկ, որոնց Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցել է, օգնել է, լավություն է արել, լռում են: Բացի մեկ-երկու հոգուց, նույն մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերը բերանները ջուր են առել: Ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Մի երկուսը նույնիսկ արդարացան, թե՝ մանրամասներին տեղյակ չեն… Մի երկուսն էլ «մոդայիկ» տեքստ են ասում, թե… «քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Խոսքն, այնինչ, քաղաքականության մասին չէ, այլ մարդկային նկարագրի, անօրինականության դեմ ընդվզելու: Ու խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, ոչ էլ նրա հետ կապված հանգամանքը: Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի հետ կապված: Նույնը՝ Ռուբեն Վարդանյանի: Նաև՝ Ռոբերտ Քոչարյանի: Նաև՝ այլ քաղաքական, հասարակական գործիչների: Ու հարցը զուտ բարեգործությունը, աջակցելը կամ օժանդակելը չէ: Այսօր շատ ու շատ ազնիվ մարդիկ չեն լռում, արտահայտվում են, ընդվզում են՝ գտնելով, որ կատարվում է անարդարություն, ու իրենք չեն կարող լուռ հետևել այդ ամենին: Բայց շատերը կարող են նույնիսկ անվանապես նշել անձանց, որ հիշատակված գործիչների դռների առաջ ժամանակին «հերթ են կանգնել», հնարավոր է՝ գովաբանել են, միգուցե անհամբեր սպասել են նրանց հետ հանդիպման: Շատերը հենց աջակցություն են ստացել այդ մարդկանց կողմից, տո հենց «մարդ են դարձել» այդ մարդկանց շնորհիվ: Իսկ հիմա հանկարծ պարզվում է, որ «իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում», իրենք վախեցած են կամ անտարբեր են: Կամ հենց «իշխանական» են:
Մեր մեծերից Վահագն Դավթյանն իր հուշագրության մեջ մի խրատական դրվագ է արձանագրել Ավետիք Իսահակյանի հետ կապված: Ըստ այդմ, Վարպետին ասել են, թե այսինչը նրան բամբասում է ու չարախոսում: Իսահակյանը մի փոքր լռել է ու պատասխանել. «Ախր, ես այդ մարդուն ոչ մի լավություն չեմ արել ու զարմանում եմ, թե ինչո՞ւ է չարախոսում»:
Այդպես ինքնատիպ ու պատկերավոր Վարպետը բնութագրել է մարդկային ամենավանող հատկանիշներից մեկը՝ անշնորհակալությունն ու երախտամոռությունը: Շատ բնութագրական է, այնպես, չէ՞…
2026 թվականի առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակը ՀՀ-ում մակրոտնտեսական տեսանկյունից կարող է առաջին հայացքից չթվալ ճգնաժամային, սակայն դետալային բացվածքը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացների արագացումը աստիճանաբար վերածվում է սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերի։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ 2026 թվականի հունիսին տարեկան ինֆլ յացիան արագացել է՝ հասնելով 5,1 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 տոկոսի փոխարեն։ Թվային առումով տարբերությունը կարող է մեծ չթվալ, սակայն տնտեսագիտության տեսանկյունից նույնիսկ մեկ տոկոսային կետի արագացումը կարող է էական ազդեցություն ունենալ բնակչության իրական եկամուտների, սպառողական վարքագծի, ներդրումային միջավայրի և ընդհանուր տնտեսական կայունության վրա։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը կրկին դարձել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, ինչը նշանակում է, որ ամենամեծ հարվածը կրում են միջին և հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
Գնաճի կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը պարզապես թվերի աճ չէ, այլ տնտեսության ներսում ձևավորվող ավելի խորքային անհավասարակշռությունների արտահայտություն։ Սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի փոխարեն։ Սա նշանակում է, որ հենց այն ապրանքները, որոնցից քաղաքացին չի կարող հրաժարվել, թանկանում են ամենաարագ տեմպերով։ Միաժամանակ, ծառայությունների գների աճը դանդաղել է՝ կազմելով 2,4 տոկոս, իսկ ոչ սննդային ապրանքների գները, որոնք մեկ տարի առաջ գրեթե չէին բարձրանում, այժմ արդեն աճել են 2,3 տոկոսով։
Այս համադրությունը խոսում է այն մասին, որ գնաճի բնույթը փոխվում է։ Եթե նախորդ տարիներին որոշակի դեր ունեին ծառայությունների կամ արտաքին պահանջարկի ազդեցությունները, ապա այժմ առաջնային խնդիրը դարձել է սպառողական զամբյուղի ամենակարևոր հատվածի՝ սննդամթերքի գների շարունակական աճը։
Առանձնապես մտահոգիչ է, որ ամենաբարձր գնաճը գրանցվել է այնպիսի ապրանքների դեպքում, որոնք կազմում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա սննդակարգի հիմքը։ Օրինակ՝ ձվի գնի գրեթե 30 տոկոսանոց աճն անմիջապես արտացոլվում է յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա ծախսերում։ Նույնը վերաբերում է կովի մսի ավելի քան 23 տոկոսանոց թանկացմանը, արևածաղկի յուղի, պաստերիզացված կաթի, թթվասերի, պանիրների, կաթնաշոռի, մակարոնեղենի, հացի և ալ յուրի գների աճին։ Այս բոլորն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնց սպառումը դժվար է կրճատել առանց կենսամակարդակի վատթարացման։
Սննդամթերքի գնաճի առանձնահատկությունն այն է, որ այն առավել ծանր ազդեցություն է ունենում սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքների ծախսերի կառուցվածքում սննդամթերքի բաժինը համեմատաբար փոքր է, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դեպքում սննդի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը։ Հետևաբար, նույնիսկ 8-10 տոկոսանոց գնաճը կարող է վերածվել կենսամակարդակի էական անկման։ Ավելին, պաշտոնական միջին գնաճի ցուցանիշը նույնիսկ չի արտացոլում հասարակության տարբեր շերտերի իրական իրավիճակը։ Շատ ընտանիքների համար իրական գնաճը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնապես հրապարակվող միջին ցուցանիշը։
Հատկանշական է նաև, որ թանկացել են սպիտակուցային հիմնական սննդամթերքները՝ միսը, կաթնամթերքը, ձուն և թռչնամիսը։ Սա կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլ նաև առողջապահական խնդիրների։ Երբ ընտանիքներն սկսում են խնայել սննդի վրա, առաջին հերթին կրճատվում է որակյալ սպիտակուցների սպառումը, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է անդրադառնում հատկապես երեխաների, տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների առողջության վրա։ Այդ պատճառով գնաճը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլև որպես սոցիալական և ժողովրդագրական մարտահրավեր։
Միաժամանակ, որոշ ապրանքների՝ բրնձի, ոսպի, լոբու և շաքարի գների նվազումն ընդհանուր պատկերն էականորեն չի փոխում։ Նախ՝ այդ նվազումները համեմատաբար փոքր են, և երկրորդ՝ դրանք չեն փոխհատուցում առաջին անհրաժեշտության բազմաթիվ այլ ապրանքների զգալի թանկացումը։ Տնտեսագիտական տեսանկյունից ավելի կարևոր է ընդհանուր սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը, իսկ այդ զամբյուղն ակնհայտորեն շարունակել է թանկանալ։
Ծառայությունների ոլորտում առավել աչքի ընկնող թանկացումները նույնպես վկայում են տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ամբողջական հանգստի կազմակերպման ծառայությունների գրեթե 16 տոկոսանոց և հյուրանոցային ծառայությունների ավելի քան 9 տոկոսանոց թանկացումը կարող է կապված լինել զբոսաշրջության ակտիվացման, պահանջարկի աճի և ոլորտի ծախսերի բարձրացման հետ։
Առողջապահական ծառայությունների 5,27,2 տոկոսանոց աճը հատկապես զգայուն է բնակչության համար, քանի որ բժշկական ծառայություններից հրաժարվելը շատ դեպքերում հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ առողջապահական ծախսերն ավելի մեծ բեռ են դառնում ընտանիքների համար։
Առանձնապես մտահոգիչ է վառելիքի շուկայի իրավիճակը։ Բենզինի ավելի քան 10 տոկոսանոց, դիզելային վառելիքի 19 տոկոսանոց և հեղուկ ածխաջրածնային գազի ավելի քան 76 տոկոսանոց թանկացումը կարող է ունենալ բազմապատկվող ազդեցություն ամբողջ տնտեսության վրա։ Վառելիքը յուրաքանչյուր արտադրանքի ինքնարժեքի կարևոր բաղադրիչ է։ Երբ թանկանում է վառելիքը, ավելանում են փոխադրումների, գյուղատնտեսական աշխատանքների, արդյունաբերության և ծառայությունների ծախսերը, ինչը հետագայում նոր գնաճային ճնշումներ է ստեղծում գրեթե բոլոր ապրանքների համար։ Այս երևույթը հայտնի է որպես ծախսային գնաճ, երբ գների բարձրացման հիմնական պատճառը ոչ թե պահանջարկի աճն է, այլ արտադրական ծախսերի ավելացումը։