Category: Oratert.am

  • ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով

    ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել․ նա մտածել է, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, սակայն իրականում զրուցել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։
    -Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ-ի դիրքորոշումը որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։
    – Ես նույնպես կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխել կաթողիկոսին։
    – Ես կարծում եմ, որ հիմա իմ ձեռքում կան հաղթաթղթեր, և մենք կարող ենք փոխել կրոնը / երեւի նկատի ունեն Եկեղեցու ղեկավարուլյանը/:Միակ բանը, որ կարող եմ ձեզ խնդրել, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի կողմնակիցների մեծ քննադատությանը։
    – Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»։

    Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը,իսկ եթե ոչ,ուրեմն պետք է արձանագրել ,որ հայ ժողովրդի ,ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ։

     

  • Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվել է․ ԻՀՊԿ-ն հայտնում է 85 ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին



    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի 85 ռազմական օբյեկտների՝ Բահրեյնում և Քուվեյթում։ Այդ մասին հաղորդում է Fars գործակալությունը։

    Սրացումն սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավերի վրա իրականացված հարձակումների։

    Հարվածների թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, հրթիռների պահեստները, անօդաչու թռչող սարքերի արձակման կետերը, առափնյա ռադիոլոկացիոն կայանները, հակառակորդ նավերի դեմ նախատեսված հրթիռային համալիրները, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները։

    Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի խախտման մեջ։ Հաշվի առնելով այս և մյուս միջադեպերը, ինչպես նաև նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերականգնումը, Իրանը նախազգուշացրել է, որ կձեռնարկի ցանկացած քայլ, որը կհամարի անհրաժեշտ՝ իր ազգային շահերը պաշտպանելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ միջազգային ջրերում քաղաքացիական նավագնացության դեմ Իրանի գործողություններն անհիմն էին ու վտանգավոր, ինչպես նաև խախտում էին հրադադարը։


  • «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման

    «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակման:

    Ազատությու՜ն բոլոր քաղբանտարկյալներին…

  • «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենավստահելի կադրերից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, նշանառության տակ է։

    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։

    Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում ևս նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։

    «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ստացած տեղեկությունները։ Սակայն մեր զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացանք, և մեր տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները



    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում գրեթե ավարտվել է խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը, ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուներն արդեն ընտրված են, մնացել են խմբակցության քարտուղար եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

    12 մշտական հանձնաժողովներից 9-ը, Դոնթի բանաձեւով, բաժին է հասնում ՔՊ-ին, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանին», իսկ «Հայաստան» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չի հասնում: Արդյո՞ք ընդդիմությունը կստանձնի պաշտոնները, եւ «ուժեղները», 21-ի օրինակով, մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզիջեն կրտսեր գործընկերներին:

    Հարցի պատասխանն ՈՒՀ-ում դեռ չունեն: Ավելին, անգամ որոշում չունեն՝ կվերցնե՞ն պաշտոնները, թե՞ կբոյկոտեն դրանք։ Իսկ ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել: Առաջ ԱԺ ֆրակցիան է ընտրել հանձնաժողովների նախագահների թեկնածությունը, այս անգամ խոսակցություն կա, որ վարչությունն է ընտրելու։

    ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ պառլամենտական կառավարման համակարգում փաստացի խորհրդարանականները զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից եւ պարզապես «ուսապարկեր» են։ Ի դեպ, չնայած ամսվա վերջին ԿԸՀ-ն կտրամադրի պատգամավորների մանդատները, սակայն ընդդիմադիր խմբակցություններն ասում են, որ ո՛չ խմբակցության ղեկավարներին են ընտրել, ո՛չ քարտուղարներին։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Ժողովուրդ». Կնյազ Հասանովը 4–րդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ի ցուցակով ընտրված պատգամավորը



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի նորընտիր կազմի անդրանիկ նիստը։ Ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և արդեն ձևավորված ավանդույթով, մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ 1945 թվականի հունվարի 17-ին ծնված Կնյազ Հասանովը։

    Սա արդեն չորրորդ անգամն է, երբ հենց նա է վարելու խորհրդարանի առաջին նիստը։ Կնյազ Հասանովը նույն առաքելությունն իրականացրել է նաև 2017, 2018 և 2021 թվականներին։

    Հասանովը 2026 թվականի խորհրդարանում ևս մանդատ է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ։ Նա հանդիսանում է նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը։

    «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կնյազ Հասանովի վերջին հինգ տարիների հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածքով է նորընտիր խորհրդարանի ամենատարեց պատգամավորը շարունակում իր պաշտոնավարումը։

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը, որը ձեռք է բերվել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին՝ գնման եղանակով։ Հատկանշական է, որ եթե նախորդ տարիներին հայտարարագրերում առկա էր նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենան, ապա 2025 թվականի հայտարարագրում որևէ ավտոմեքենա կամ այլ տրանսպորտային միջոց այլևս նշված չէ։

    Դրամական միջոցների մասով 2025 թվականի սկզբին նա ունեցել է 1 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ արդեն 1,5 մլն դրամ, այսինքն՝ կանխիկ միջոցներն աճել են 500 հազար դրամով։

    2025 թվականին Կնյազ Հասանովի ընդհանուր եկամուտը կազմել է 13 մլն 831 հազար 244 դրամ։ Այդ գումարից 1 մլն 32 հազար դրամը եղել է կենսաթոշակ, իսկ 12 մլն 799 հազար 244 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները։

    2024 թվականի հայտարարագիրը նույնպես էական փոփոխություններ չի արձանագրել։ Պատգամավորը շարունակել է հայտարարագրել նույն բնակարանը՝ Աբովյանում, ինչպես նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2010 թվականի մարտի 23-ին՝ գնման եղանակով։

    2024 թվականի սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում՝ 1,5 մլն դրամ։

    2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 11 մլն 4 հազար 472 դրամ, որից 900 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 104 հազար 472 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի գույքային պատկերը կրկին նույնն է եղել։ Նա հայտարարագրել է Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։

    Տարվա սկզբին կանխիկ դրամ չի ունեցել, սակայն տարվա վերջում հայտարարագրել է 1 մլն դրամ կանխիկ միջոց։

    Նրա ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 677 հազար 710 դրամ, որից 919 հազար 800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 10 մլն 757 հազար 910 դրամը՝ Ազգային ժողովից ստացած աշխատավարձը։

    2022 թվականի հայտարարագրում ևս փոփոխություններ գրեթե չեն եղել։ Պատգամավորը պահպանել է Աբովյանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

    Տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 9 մլն 272 հազար 530 դրամ, որից 876 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 8 մլն 396 հազար 530 դրամը՝ Ազգային ժողովի աշխատակազմից ստացած աշխատավարձը։

    2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը նույնպես ունեցել է միայն Աբովյանի բնակարանը և 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան։ Այդ տարի ևս նոր գույք կամ մեքենա չի ձեռք բերել, ոչ էլ օտարել է ունեցվածքը։

    2021 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 647 հազար 250 դրամ։ Այդ գումարից 7 մլն 807 հազար 250 դրամը եղել է պատգամավորական աշխատավարձ, իսկ 840 հազար դրամը՝ կենսաթոշակ։

    Այսպիսով, վերջին հինգ տարիների հայտարարագրերը ցույց են տալիս, որ Կնյազ Հասանովի գույքային վիճակում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա հիմնական անշարժ գույքը շարունակում է մնալ Աբովյանում գտնվող բնակարանը, մինչև 2024 թվականը հայտարարագրերում առկա է եղել նաև 2000 թվականի արտադրության VOLKSWAGEN ավտոմեքենան, որը 2025 թվականի հայտարարագրում այլևս չի նշվում։ Միաժամանակ, տարեցտարի աճել են պատգամավորի հայտարարագրված եկամուտները՝ 2021 թվականի 8,6 մլն դրամից հասնելով 2025 թվականին 13,8 մլն դրամի, իսկ 2023 թվականից սկսած նա նաև սկսել է հայտարարագրել կանխիկ դրամական միջոցներ, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»



    Եվրամիությունը ագրեսիվ կերպով կառուցում է արևային էլեկտրակայաններ, և էլեկտրացանցերը այլևս չեն կարողանում կառավարել դրանց արտադրությունը: Դա հանգեցնում է գների բացասական մակարդակի, և մեծ քանակությամբ հզորություններ են վատնվում: Միայն առաջիկա ամիսներին մենք կարող ենք խոսել 40 ՏՎտ/ժ-ի մասին, գրում է eadaily.com–ը:

    «Վերջին տասնամյակի ընթացքում Սիցիլիայից մինչև Լապլանդիա տեղադրվել են հարյուր միլիոնավոր արևային վահանակներ, որոնք մի ժամանակ նիշային տեխնոլոգիան վերածել են Եվրոպայի ամառային էլեկտրաէներգիայի ամենամեծ աղբյուրի: Այս արագ ընդլայնումն այժմ բախվում է նոր մարտահրավերի. ցանցը չի կարող դիմակայել: Հզորությունների աճը դանդաղում է, եկամուտները նվազում են, և էլեկտրաէներգիայի ռեկորդային քանակություններ են վատնվում, քանի որ ցանցերը չեն կարողանում հաղթահարել արտադրության աճը», – գրել է Bloomberg-ը: Գործակալությունը նշել է, որ արևային սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է, և այս գարնանը հիմնական շուկաներում, այդ թվում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, արդեն գերազանցվել են բացասական գների ռեկորդները: Առաջիկա ամիսներին սպասվում է նույնիսկ ավելին։

    «Սա ավելին է, քան տարածաշրջանը կարող է կարգավորել, քանի որ գեներատորները ստիպված են լինում արևոտ օրերին մի քանի ժամով անջատել էլեկտրակայանները, մի պրակտիկա, որը հայտնի է որպես կրճատում։ Առաջիկա ամիսներին կարող է վատնվել մոտավորապես 40 տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա, որը բավարար է Մեծ Լոնդոնը մեկ տարի էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Սա մեկ քառորդով ավելի է, քան 2025 թվականին», – գրել է գործակալությունը։

    Այս իրավիճակը պահանջում է լայնածավալ էներգիայի կուտակում և ցանցի արդիականացում։ Սակայն դա միայն ժամանակի հարց է։ Ներկայումս արևային նախագծերի շահութաբերությունը նվազում է, և նոր կայանների կառուցումը սկսել է դանդաղել։ «Եվրոպային այժմ անհրաժեշտ են ոչ միայն նոր արևային կայաններ, այլ նաև մարտկոցների և ցանցի արդիականացման լայնածավալ ներդրումներ։ Հակառակ դեպքում մաքուր էներգիան բառացիորեն կշարունակի «ծխի վերածվել»», – գրել է գործակալությունը։ 

    Վերականգնվող էներգիայի արտադրությունը նպաստում է էլեկտրաէներգիայի գների իջեցմանը, բայց նաև ստեղծում է մի շարք խնդիրներ։ Դրանց թվում են անկայուն արտադրությունը, ցանցի գերբեռնվածությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների կողմից դեռևս օգտվող սուբսիդիաները։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ



    Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ Սյունիքի սրտում համախմբելով համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և արվեստասեր հանդիսատեսին։

    Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք, երաժիշտներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

    Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և գործընկեր այլ կազմակերպություններ:

    10 օր նախատեսվող «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում հյուրընկալվել են աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։

    Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան Ֆեստ Ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին։

    Այս տարի ևս փառատոնի հատուկ իրադարձություններից է համաշխարհային ճանաչում ունեցող Florian Leonhard Fine Violins ընկերության բացառիկ ցուցադրությունը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են։

    «Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող միջոցառունը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։


  • Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը Եգիպտոսից | Oratert.am


    Ժամանց



    Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ինստագրամյան իր էջում Եգիպտոսից կիսվել է նոր ֆոտոշարքով: 

    «Արևմուտը երբեք ուշադրություն չի պահանջում, բայց այն գողանում է բոլորի սիրտը»,- լուսանկարներին կից գրել է նա: 




  • Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան



    Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

    «Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:

    Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։

    Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:

    Մենք պայքարելու ենք քեզ համար»,- ասել է Նարեկ Կարապետյանը։