Category: Oratert.am

  • «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Տեսարանների ապահովում, սեփական վախերի դրսևորում։ Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին յուրաքանչյուրը մի բնորոշում է տալիս։ «Առաջին հերթին՝ ներսում, բայց նաև դրսում փորձում է ցույց տալ, թե ինչու է այդքան տոկոս ստացել, այլ ոչ ավելի։ Նա միշտ ասում էր, որ սահմանադրական մեծամասնություն է հավաքելու, որ այդքան «շուն ու շանգյալ» չկա, որ այս ընդդիմությանը՝ «եռագլուխ պատերազմի կուսակցությանը» ձայն տա և այլն։ Եվ հանկարծ ընդդիմությունն այդքան ձայն է հավաքում։ Նա պետք է ոչ միայն իր, այլ նաև դրսի լսարանի՝ Եվրոպայի, Ադրբեջանի և Թուրքիայի համար, բացատրի, թե ինչպե՞ս եղավ, որ նա մշտապես ասում էր՝ բոլորը կիսում են իր գիծը, այն է՝ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, հիմա ստացվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Կարելի է ասել, որ Հայաստանի ինչ-որ մասն իր հետ համաձայն է, բայց մյուս մասը՝ ոչ։ Եվ նա ստիպված գնում է այս քայլերին։ Ասում է՝ ընդդիմությունը կաշառքով է այդ ձայները ստացել, դրանք անկեղծ ձայներ չեն և այլն։ Սկսել է այս գործընթացը՝ նոր քրեական գործեր, նոր հետապնդումներ, որոնք բոլորն ունեն քաղաքական աստառ։ Նույնիսկ ԵԱՀԿ դիտորդական խումբն իր նախնական զեկույցի մեջ շատ մեղմ, բայց անդրադարձել էր այն մթնոլորտին, որ իշխանությունը հետապնդում է իր հիմնական քաղաքական հակառակորդներին։ Երբեմն մտածում եմ, որ գուցե կարիք ունի ինքն իրեն համոզելու, որ իր հակառակորդների ձայները, այսպես ասած, «մաքուր» ձայներ չեն, և հիմա գնում է բոլորի հետևից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը։ Նշում է՝ արդեն իսկ հայցեր կան քաղաքացիներից, որոնք դատարան են դիմում՝ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքների, թե կաշառքի դիմաց են ընտրել ընդդիմությանը։

    Վերջին շաբաթվա ընթացքում ականատես եղանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի կալանավորումներին։ «Ներքուստ ինչ-որ անհանգստություններ են ձևավորվում մարդկանց մոտ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում։ Տեսեք՝ բոլորի համար ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քաղաքական պատվեր կա։ 2018 թվականից հետո, երբ «Բարգավաճ Հայաստանը» դուրս եկավ կոալիցիայից, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, դրանք բոլորն, այսպես ասած, փուչիկ են եղել, հիմա ինչ-որ նոր բան են հիշել Իրանի հետ կապված։ Ընդ որում՝ Իրանի դեսպանը դիվանագիտորեն հասկացնում է, որ «մեջը բան չկա, մեզ մի խառնեք»։ Փաստաբանները ևս ներկայացրել են Իրանի դատարանի որոշումը, որով, փաստորեն, մեղադրվում են Իրանի գործարարները։ Դեսպանն էլ ասաց, որ Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով տրամադրել է Հայ-իրանական առևտրի տան տարածքը, նշանակում է՝ դիվանագիտորեն ասում է, որ ճիշտ է, ձեր գործն է, բայց այդտեղ ոչ մի ուրիշ բան չկա։

     Նրան բերման ենթարկելու այդ տեսարանն ուղղակի ամոթալի էր։ Վերջին բրիֆինգի ժամանակ մի լրագրող այդ հարցն ուղղեց Փաշինյանին, որից նա, իհարկե, խուսափեց, թե՝ երբ ձեզ ժամանակին ձերբակալում էին, փռո՞ւմ էին ասֆալտին։ Սա ընդամենը ցույց է տալիս մարդու մակարդակը։ Մարդուն մեղադրում են ֆինանսական հարցերի մեջ, մարդասպան չէ, վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Դուռը բացել է, մտել են ներս ու հարձակվել վրան։ Քստմնելի երևույթ է, որն, իհարկե, վնասում է Փաշինյանին։ Նույնիսկ եթե մարդը վախենա իր կարծիքն արտահայտել, բայց հստակ վերաբերմունք կձևավորի։ Նորմալ մարդը չի կարող նման գործելաոճը ողջունել»,-նկատում է մեր զրուցակիցը։

    Վախի մթնոլորտի ստեղծումով, ռեսպրեսիաներով կարո՞ղ է իշխանությունը երկար ժամանակ երկրի ղեկն իր ձեռքում պահել։ «Հայաստանում ենք ապրում, երբեմն զարմանում ենք՝ որքա՞ն կարող է ամեն ինչ այսպես շարունակվել։ Շատ ավտորիտար երկրներում այդպիսի բարքերն ավելի երկար են շարունակվել, բայց մեր երկրի վիճակը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ Հայաստանում շատ դժվար է բռնապետություն հաստատելը բոլոր իմաստներով, չնայած ակնհայտ է, որ գնում ենք այդ ճանապարհով։ Բոլորը նշում են, որ մամուլի դեմ խստացումներ են լինելու և այլն, բայց նկատի ունենալով Հայաստանի պատմությունը, մշակույթը, աշխարհագրական դիրքը՝ կարծում եմ՝ այստեղ դասական իմաստով դժվար է լինելու բռնապետություն հաստատել, հատկապես, որ ընտրությունները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, մեծ թվով մարդիկ դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Նա ասում է՝ ինձ մանդատ են տվել, բայց նույնիսկ իր թվերով չունի այդ մանդատը։ Նա պրիմիտիվ ձևով է մեկնաբանում, որ իրեն մանդատ են տվել Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին հետապնդելու համար։ Բայց իրականում հակառակն է, որովհետև մարդիկ քվեարկելով այդ ուժերին՝ ցույց են տալիս, որ իրենք դեմ են Փաշինյանի նարատիվներին։ Երբ նա ասում է, որ Քոչարյանը պետք է նստի, բայց վերջինիս 150 հազար մարդ ձայն է տալիս, դա նշանակում է, որ մարդիկ աջակցում են այդ մարդուն։ Նույնը կարելի է ասել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի մասին։ Ընդդիմադիր ուժերին ձայն տալով՝ մարդիկ դեմ են քվեարկում Փաշինյանի հայտարարություններին։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քվեարկողներին, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ են նրան իրենց ձայնը տվել, որ նստեցնի՞ մեր նշած մարդկանց, թե՞ որ թոշակն է բարձրացրել, քեֆեր է կազմակերպում և այլն»,-հավելում է նա։

    Շուտով իր աշխատանքները կսկսի նոր Ազգային ժողովը։ «Բարդ շրջան է լինելու։ Բացի նրանից, որ նոր խորհրդարան է ձևավորվելու, աշնանը տարբեր համայնքներում տեղական ընտրություններ են լինելու։ «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ակտիվորեն մասնակցելու է դրանց, մյուս ուժերն էլ են ակտիվ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին։ Փաշինյանի համար այս խորհրդարանական ընտրություններն ահազանգ են։ Նա ուզում է Գյումրիում իր դիրքերը վերականգնել։ Քաղաքական իմաստով ընտրությունների փուլը լարված է լինելու։ Այս դեպքում արդեն մի քիչ դժվար է ասել, թե ում օգտին կլինեն արդյունքները, որովհետև տարբեր մարզերում տարբեր դասավորություններ կան, տեղերում մարդիկ երբեմն տարբեր ձևով են վերաբերվում քվեարկությանը, անհատական մոտեցում կա թեկնածուներին։ Լինելու է քաղաքական ակտիվ պայքար, որին գումարվելու է Փաշինյանի՝ իր խոստումները կատարելու հետևից գնալը, այսինքն՝ փորձել Սահմանադրության հանրաքվե կազմակերպել, որը դժվար է լինելու, այսինքն՝ խորհրդարանում էլ է լարված մթնոլորտ լինելու, փորձելու է ձայներ փախցնել և այլն։ Փաշինյանի համար հեշտ չի լինելու։ Նա շարունակելու է ճնշումները։ Նա իր հետևից այրում է բոլոր կամուրջները։ Ասում է՝ Քոչարյանը պետք է նստի, տեսնում ենք, որ դատարանում դրա հիմնավորվածությունն ապացուցելը շատ դժվար է։ Գործի ընթացքից երևում է, որ նախագահը կատարել է Սահմանադրությամբ իրեն լիազորված գործառույթները։ Իսկ Փաշինյանը բացահայտ ասում է, որ դատավորները պետք է շուտ որոշումներ ընդունեն, ինչ-որ օրենսդրական կարգավորումներ են բերելու, որ գործը չի կարող երկար ձգվել, ինչ-որ իմաստով դատավորների վիճակն էլ վիճակ չէ։ Կամ «18 արդարների» գործը։ Այդ մարդկանց մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ՝ պետական հեղաշրջման նախապատրաստում, տեռորիզմ, և նույն մարդկանց խափանման միջոցը փոխում են տնային կալանքի։ Դատավորն էլ է հասկանում, որ սա զավեշտ է։ Դժվար իրավիճակ է։ Ժողովրդական մի խոսք կա՝ բոլորը կրակն են ընկել։ Ուղղակի հանկարծ այդ կրակը չտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա, չհանգեցնի մեծ պայթյունի։ Նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է, նա այդ մթնոլորտում իրեն լավ է զգում, բայց այս տարածաշրջանում, երկրում իրենից բացի ուրիշ մարդիկ էլ են ապրում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


  • Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան



    Գյուղատնտեսության մեջ պարարտացումը (հատկապես հավասարակշռված, գիտականորեն հիմնավորված պարարտացումը) բերքատվության բարձրացման ամենաարագ և արդյունավետ գործիքն է։ Սակայն Հայաստանում այս ոլորտում առկա է համակարգային խնդիր. պարարտանյութերը հաճախ օգտագործվում են «աչքաչափով», առանց հողի նախնական հետազոտության, ինչը հանգեցնում է կա՛մ հողերի դեգրադացման (աղակալում, թթվայնացում), կա՛մ ֆինանսական անօգուտ ծախսերի։

     

    Ոլորտը հիմնավորապես բարելավելու և այն բարձր բերքի իրական երաշխիք դարձնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ կոնկրետ, համակարգային քայլերը։

     

    1. Հողերի թվային քարտեզագրում և «Ախտորոշում»

     

    Ինչպես բժիշկը չի կարող դեղատոմս գրել առանց արյան անալիզի, այնպես էլ հնարավոր չէ ճիշտ պարարտացնել հողը՝ առանց դրա բաղադրությունը իմանալու։

     

    Հողի անալիզի պարտադիր լաբորատոր համակարգ. Յուրաքանչյուր խոշոր համայնքում կամ տարածաշրջանում պետք է գործեն պետական-մասնավոր մատչելի լաբորատորիաներ, որտեղ ֆերմերը կարող է արագ պարզել իր հողում ազոտի, ֆոսֆորի (P), կալիումի (K) և միկրոտարրերի պարունակությունը, ինչպես նաև հողի թթվայնությունը (pH):

     

    Թվային քարտեզներ (Soil Mapping). Պետական մակարդակով պետք է ստեղծվի ՀՀ գյուղատնտեսական հողերի թվային քարտեզ, որտեղ նշված կլինեն հողերի տիպերն ու դրանցում սննդատարրերի պակասորդը։ Սա թույլ կտա ֆերմերներին առցանց տեսնել, թե կոնկրետ իրենց տարածաշրջանում որ պարարտանյութն է առավել արդյունավետ։

     

    2. Անցում «Խելացի» և Թիրախային Պարարտացման

     

    Ավանդական եղանակով պարարտանյութը հողին շաղ տալը ոչ միայն հնացած է, այլև ունի ցածր օգտակար գործողության գործակից (ՕԳԳ)՝ պարարտանյութի զգալի մասը ցնդում է կամ լվացվում ջրով։

     

    Ֆերտիգացիայի (Fertigation) ներդրում. Սա կաթիլային ոռոգման համակարգի միջոցով ջրի հետ լուծված պարարտանյութի ուղղակի մատուցումն է բույսի արմատին։ Այս մեթոդը բարձրացնում է պարարտանյութի յուրացումը մինչև 80-90% (սովորական 30-40%-ի փոխարեն) և խնայում է թե՛ ջուրը, թե՛ պարարտանյութը։

    Տերևային սնուցում (Foliar Feeding). Միկրոտարրերով (ցինկ, բոր, երկաթ և այլն) բույսերի տերևային սնուցման խթանում, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել սննդային սովին բույսի ակտիվ վեգետացիայի շրջանում։

     

    3. Օրգանական և Հանքային Պարարտացման Հավասարակշռում

     

    Միայն քիմիական (հանքային) պարարտանյութերի շարունակական օգտագործումը սպանում է հողի միկրոֆլորան և հանգեցնում հողի անապատացման։

     

    Կոմպոստացման և կենսահումուսի (Vermicompost) խթանում. Խրախուսել տեղական անասնապահական թափոնների արդյունավետ վերամշակումը որպես բարձրորակ օրգանական պարարտանյութ։

     

    Կանաչ պարարտացում (Սիդերացիա). Գյուղատնտեսական պրակտիկայում ներդնել սիդերատների (օրինակ՝ առվույտ, կորնգան, մանանեխ) ցանքը, որոնք հետագայում վարվում են հողի մեջ՝ բնական ճանապարհով հարստացնելով այն ազոտով և օրգանական նյութերով։

     

    4. Պետական սուբսիդավորման համակարգի բարեփոխում

     

    Ներկայիս սուբսիդավորման համակարգը հիմնականում ուղղված է միայն ստանդարտ ազոտական պարարտանյութի (ամոնիակային սելիտրա) ձեռքբերմանը, ինչը միակողմանի է։

     

    Դիվերսիֆիկացված սուբսիդավորում. Պետությունը պետք է սուբսիդավորի ոչ թե կոնկրետ մեկ տեսակի պարարտանյութ, այլ առաջարկի «պարարտացման փաթեթներ»՝ կախված կոնկրետ մշակաբույսից (օրինակ՝ պտղատու այգիների, բանջարանոցային կուլտուրաների կամ հացահատիկի համար անհրաժեշտ համալիր NPK պարարտանյութեր)։

     

    Տեղական արտադրության խթանում. Աջակցել Հայաստանում տեղական օրգանական և բակտերիալ պարարտանյութերի արտադրությանը, ինչը կնվազեցնի կախվածությունը ներկրումից և կիջեցնի ինքնարժեքը։

    5. Կրթություն և Խորհրդատվություն (Extension Services)

     

    Նույնիսկ լավագույն տեխնոլոգիան չի աշխատի, եթե ֆերմերը չունի համապատասխան գիտելիքներ։

     

    «Դաշտային դպրոցներ» (Field Schools). Պետական ագրո-խորհրդատուների միջոցով իրականացնել գործնական սեմինարներ հենց դաշտերում՝ ցուցադրելով ճիշտ չափաբաժիններով և ժամկետներով պարարտացման արդյունքները։

     

    Պարարտացման թվային ուղեցույցներ. Ստեղծել հասարակ, հայալեզու բջջային հավելվածներ, որտեղ ֆերմերը, մուտքագրելով իր մշակաբույսի տեսակը և հողի տիպը, կստանա պարարտացման ճշգրիտ ժամանակացույցը և չափաքանակները։

     

    Ամփոփիչ միտք.

     

    Պարարտացման ճիշտ մշակույթի ներդրումը թույլ կտա Հայաստանում նույն հողատարածքից ստանալ 1.5-ից 2 անգամ ավելի բարձր և որակյալ բերք՝ միաժամանակ պահպանելով հողի բերրիությունը հաջորդ սերունդների համար։


  • Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ Զաքարյան


    Քաղաքականություն



    Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ այսօրվանից վերսկսելու են Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը։ Նշվել է, որ շրջափակման մեջ կպահեն դեպի Իրանի նավահանգիստներ ուղևորվող և այնտեղից դուրս եկող նավերի մուտքն ու ելքը։ Կապահովվի միայն այն նավերի անվտանգ նավարկությունը, որոնք չեն խախտի շրջափակման պահանջները (բնականաբար՝ փող, վճար)։

    Զուգահեռաբար, ըստ The New York Times-ի, նախագահ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին:

    ԱՄՆ նախագահի և ԶՈւ այս հայտարարություններից հետո, նավթի գներն աճել են 8%-ով:

    Իրանը ևս ունի դիմադրության ու շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունների իր ծրագրերը: Արդեն, իսկ օրինական թիրախներ են հայտարարվել այն երկրները, որոնք իր դեմ կհամագործակցեն ԱՄՆ-ի հետ: Թիրախավորված են հարակից երկրների ամերիկյան պատկանելիություն ունեցող օբյեկտները:

    Ֆրանսիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, 25 երկրների ղեկավարներ, «վճռականների կոալիցիայի» շրջանակներում հավաքվել և քննարկում են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու, հետագա գործողություններին դիմակայելու, բալիստիկ և ռազմավարական ավելի հզոր հարվածներից պաշտպանվելու հարցերը:

    ՌԴ նախագահը խոստանում է մի քանի անգամ ավելի հզոր հարվածներ հասցնել Ուկրաինային:

    Տարածաշրջանային նոր սրացումներին զուգահեռ, Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու հավակնոտ ու ավելի կոշտ դիրքորոշումներով է հանդես եկել Ալիևը: Վերջինիս հայտարարությունների տողատակերից երևում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նրան այդքան էլ հետաքրքիր չէ: Ադրբեջանն այլ կերպ է տեսնում զարգացումներն ու դրանում իր դերակատարկումը:

    Ակնհայտորեն, տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում…

    Հ.Գ.

    Խուստուփի լանջերով աննպատակ մագլցող՝ ամբողջովին ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում:



  • Վանաձորում Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքների 2 հողատարածք վերադարձվել է համայնքին


    Հասարակություն



    Լոռու մարզի դատախազությունում և մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած 22 սուբյեկտները խախտել են պայմանագրերի պայմանները և օգտագործել հողատարածքները ոչ նպատակային, ինչի պատճառով այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

    Դատախազությունում ներկայացված միջնորդագրի հիման վրա Վանաձորի համայնքապետարանը 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցրել է Կ.Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող երկու հողամասերի վարձակալությունը, որոնք ունեն համապատասխանաբար 434 քմ և 48 քմ մակերեսներ և մոտ 4.562 միլիոն և 504 հազար դրամ շուկայական կադաստրային արժեք:

    Այս քայլի արդյունքում նշված հողատարածքները վերադարձվել են համայնքի անմիջական տիրապետմանը:



  • Երևանում և հանրապետությունում հուլիսի կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ և քամու ուժգնացում


    Հասարակություն



    Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, ինչպես նաև 14-15-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ին հատկապես երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 13-18-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի ցերեկը և 14-ը նույնպես առանց տեղումների են լինելու։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո, ինչպես նաև 17-18-ի գիշերն ու կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, իսկ ամպրոպի ժամանակ արագությունը կհասնի 16-20 մ/վ։

    Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 13-17-ին հատկապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։




  • Հայտարարվել է 1 տարեկան երեխայի մահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում


    Հասարակություն



    Հուլիսի 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով։

    Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմը և մասնագետները անմիջապես իրականացրել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները։

    Վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

    Բժշկական կենտրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում երեխայի ընտանիքին և կիսում նրանց վիշտը։




  • Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել




    Եվրոպական 27 երկրներում հունիսի վերջին գրանցված արտակարգ շոգի ալիքը հանգեցրել է ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքերի, ըստ EuroMOMO ցանցի և եվրոպական առողջապահական կազմակերպությունների հրապարակած տվյալների։

    Մահվան դեպքերի մեծամասնությունը՝ ավելի քան 9 հազարը, գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ EuroMOMO տվյալները ստացված են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից։

    Ծայրահեղ շոգը կարող է առաջացնել ջերմային հարված և սրվել սրտանոթային, շնչառական հիվանդությունները, ինչը հատկապես վտանգավոր է տարեցների համար։

    Գիտնականները ընդգծել են, որ այս շոգի ալիքը հնարավոր չէր լինի առանց մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայական փոփոխությունների, որոնք բարձրացնում են շոգերի տևողությունն ու ինտենսիվությունը։

    Մահացության առավել բարձր մակարդակ է արձանագրվել Բելգիայում և Ֆրանսիայում, իսկ Իսպանիայում, Նիդեռլանդներում և Շվեյցարիայում այն եղել է միջին մակարդակի։


  • ՆԳՆ-ն զգուշացնում է «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկների մասին



    Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել սոցիալական ցանցերում տարածվող կեղծ գովազդների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն հափշտակել քաղաքացիների ֆինանսական միջոցները։

    Վերջին շրջանում Facebook և Instagram հարթակներում «Telcell Wallet»-ի անվամբ հայտնվում են հայտարարություններ՝ Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար օգտվելու առաջարկով։

    Այս գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներին խնդրվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդը տրամադրելուց հետո հանցագործները ստանում են մուտք դեպի «Telcell Wallet» համակարգը, ինչը հնարավորություն է տալիս հափշտակել նաև բանկային քարտերին կցված գումարները։

    ՆԳՆ-ից կոչ են անում քաղաքացիներին զգուշանալ նման առաջարկներից և չմուտքագրել անհայտ աղբյուրներից ստացած հաստատման կոդերը։


  • Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր




    Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ ռազմական հարվածների մասին, որոնց հետևանքով երկու կողմում կան զոհեր և վիրավորներ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը խոցվել է ավելի քան 340 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

    Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 անօդաչու։ Պիոներսկի բնակավայրում անօդաչուի հարվածի հետևանքով զոհվել են 3 մարդ, կա վիրավորների թիվ։ Սոլնեչնոգորսկում և Մոժայսկում հարվածներ են հասցվել բազմաբնակարան շենքերին, որոնց հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Բելգորոդի մարզում ևս կա 1 զոհ և 2 վիրավոր։

    BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը Ստավրոպոլի երկրամասում հարվածել են նավթաբազային, իսկ Ազովի ծովում՝ 15 ռուսական նավ։

    Ռուսական զինված ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 անօդաչու թռչող սարք։ Խերսոնում զոհվել են 2 մարդ, Զապորոժիեում ևս 2 զոհ կա, իսկ Օդեսայում կան 2 վիրավոր։ Ռուսական հարվածների հետևանքով Օդեսայի նավահանգստում բռնկվել է հրդեհ Տոգոյի դրոշով բեռնանավում, որտեղ զոհվել են 3 անձնակազմի անդամ, 5-ը վիրավորվել են։

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ և ընդգծել է երկրի օդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ավելացման կարևորությունը։

    Միաժամանակ, Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նշել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն դեռ չկա, սակայն քննարկվում է ևս 250 ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկումը պատժամիջոցների ցանկում։


  • Քաղաքացին քննադատում է Փաշինյանին՝ երեխաների արյան համար




    Քաղաքացին դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ երեխաների արյունը մնալու է իր վրա։

    Նրա խոսքով՝ երեխաները, որոնք զոհվել են, իրենց կյանքով վճարեցին երկրի խնդիրների համար։

    Այս խոսքերը արտահայտվել են հանրային քննարկման ժամանակ, որտեղ քաղաքացիները բարձրացրել են իշխանության պատասխանատվության հարցը։