Category: Oragir.live

  • Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով. Արմեն Աշոտյան

    Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի
  • Տեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ





    Հուլիսի 3-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկապես գտնվել են մեկ տարուց (366 օրից) պակաս։  

    Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման, Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։

    Ավելին, այն չի պարունակում ժողովրդավարացման, ընտրական իրավունքի որևէ բաղադրիչ, այլ պարզապես մեկ ուժի վերարտադրման և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում:

    Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, լիովին ներգրավված ենք Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չենք հրաժարվել մեր քաղաքացիությունից և մեր կապից Հայաստանի հետ, հետևաբար ոչ ոք չի կարող և իրավունք չունի մեզ զրկելու մեր ընտրական իրավունքից:

    Այս փոփոխությունը հաջորդ ընտրության կամ հանրաքվեի առաջին կեղծիքն է, և առանց մեր ընտրական իրավունքի, դա չի կարող լեգիտիմ լինել:

    Կոչ ենք անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որպեսզի ՀՀ քաղաքացիներին տարանջատող այս օրենքն իրականություն դառնա:

    Հանրաքվեներին և ընտրություններին մենք գալու ենք քվեարկելու․ Հայաստանի հետ մեր իրավական կապը անխախտ է, անկախ մեր գտնվելու վայրից կշարունակենք մասնակցել Հայաստանի ժողովրդավարացմանը և քաղաքական կյանքին։ 

    Գագիկ Միրիջանյան, ՀՀ քաղաքացի

    ԱՄՆ

    Նարինե Առաքելյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Սոնա Սուքիասյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Արփինե Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Վահե Աղաքարյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Արտակ Արզումանյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Սուսաննա Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Տաթևիկ Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Մարթա Դավթյան, ՀՀ քաղաքացի, Իտալիա

    Հրաչյա Հարությունյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Նատալի Կարապետյան, ՀՀ քաղաքացի, Դանիա

    Անդրանիկ Զատիկյան, ՀՀ քաղաքացի,

    Միացյալ Թագավորություն

    Եվա Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Կանադա

    Ալբերտ Սարգսյան, ՀՀ քաղաքացի, Նիդերլանդաներ

    Սաթիկ Բադալյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Մարինե Սարուխանյան, ՀՀ քաղաքացի,Ռուսաստանի Դաշնություն

    Դավիթ Ղուլղազարյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Զինաիդա Սալիբեկյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սոնա Կուրազյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Սոնա Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Ալվարդ Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, Բելգիա

    Եկատերինա Թաիրյան, ՀՀ քաղաքացի, Կանադա

    Թերեզա Սարգսյան, ՀՀ քաղաքացի, Իտալիա

    Արմեն Գրիգորյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Հասմիկ Հարությունյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Աննա Մկրտչյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Կարինե Այվազյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սուսաննա Մարգարյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Տաթևիկ Այվազյան, ՀՀ քաղաքացի, Միացյալ Թագավորություն,

    Իննա Բալասանյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սերոբ Գևորգյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Լիանա Գրիգորյան, ՀՀ քաղաքացի Մալայզիա

    Լևոն Միրզոյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Եղիշե Մկրտչյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Ծաղիկ Բուդումյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա

    Վահան Մուսայելյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա 

    Մանվել Մարտիրոսյան, ՀՀ քաղաքացի, Բուլղարիա

    Մարիաննա Վարդանյան, ՀՀ քաղաքացի, Մեծ Բրիտանիա

    Գուրգեն Բավեյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Իզաբելլա Ալեքսանյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Սառա Մարգարյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Սոֆիա Մնջոյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Բյուրակն Իշխանյան, ՀՀ քաղաքացի, Դանիա

    Ռաֆայել Բաբայան, ՀՀ քաղաքացի, Շվեյցարիա 

    Դավիթ Էվոյան, ՀՀ քաղաքացի, Էստոնիա

    Մարինա Գրիգորյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Անի Սախլյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Եղիշե Զաքունց, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Հայկ Բալասանյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Սոնիկ Բաղումյան, ՀՀ քաղաքացի, Իրան

    Թովմաս Մանճեան, ՀՀ քաղաքացի, Սիրիա

    Սոնա Խեչոյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Անահիտ Հովհաննիսյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Տաթև Խաչատրյան, ՀՀ քաղաքացի, Գերմանիա

    Արտյոմ Հակոբյան, ՀՀ քաղաքացի, Շվեդիա

    Վարվառա Մերուժանյան, ՀՀ քաղաքացի, Միացյալ Թագավորություն

    Իննա Բարխուդարյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Նելլի Կոստանդյան, ՀՀ քաղաքացի, Իսպանիա

    Ժաննա Ավետիսյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Կարինե Բեկնզարյան, ՀՀ քաղաքացի, Ֆրանսիա

    Յանա Մանթաշևա, ՀՀ քաղաքացի,

    Վրաստան

    Անահիտ Հարությունյան, ՀՀ քաղաքացի, Բելգիա

    Զարինե Անտոնյան, ՀՀ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնություն

    Սողոմոն Ղուլյան, ՀՀ քաղաքացի,  Ռուսաստանի Դաշնություն

    Աիդա Կարապետյան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

    Մարիանա Ճուլեան, ՀՀ քաղաքացի, Քուեյթ

    Մարինե Չարշաֆճեան, ՀՀ քաղաքացի, ԱՄՆ

     


  • Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ





    Մաքուր արևային էներգիայի ներդրումը դառնում է ավելի մարտահրավերային մշակութային ժառանգության տարածքներում՝ ստեղծելով զգալի էներգետիկ բաց, գրում է unian.net–ը։

    Energies հրատարակությունն է ուսումնասիրել, թե արդյո՞ք նոր տեսողական դիզայնով ֆոտովոլտային համակարգերի օգտագործումը կարող է կամուրջ լինել պատմական նշանակության և կայուն ապագայի միջև։

    Խելացի տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ճանապարհ է բացվում տեխնոլոգիական ինտեգրման նոր թռիչքների համար։ Այս զարգացումը փոխում է համաշխարհային ենթակառուցվածքների դեմքը շենքերը վերածելով ակտիվ օբյեկտների, որոնք մասնակցում են առօրյա գործողություններին։ Ճարտարապետությունը դառնում է խելացի միջավայր, որը լի է տվյալների ցանցերով, սենսորներով և ավտոմատացված համակարգերով։ Այնուամենայնիվ, խելացի շենքերը սպառում են զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա՝ ընդհանուր սպառման գրեթե 30%-ը։ Ավելի լայն էներգետիկ ցանցը, ներառյալ այս տեխնոլոգիաները սնուցող տվյալների կենտրոնները, տարեկան սպառում է ավելի քան 400 ՏՎտժ էլեկտրաէներգիա։

    Տեղում արևային համակարգերի տեղադրումը խելացի տեխնոլոգիաների բարձր պահանջները կայուն կերպով բավարարելու բանալին է։ Այնուամենայնիվ, կա մի էական խոչընդոտ, որը պետք է հաղթահարել, քանի որ ավանդական արևային նախագծերը անտեղի են թվում պատմական ժառանգություն հանդիսացող տարածքներում։

    Աշխարհում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված է ավելի քան 1200 Համաշխարհային ժառանգության վայրեր։ Միլիոնավոր ավելի կառույցներ պաշտպանված են տեղական քաղաքային օրենքներով։ Սակայն պատմությունը հաճախ բախվում է ժամանակակից, մաքուր էներգիայի հետ, քանի որ ավանդական արևային վահանակները հարմար չեն յուրաքանչյուր շենքի համար։

    Ընդ որում այդ շենքերի մեծ մասում օգտագործված են բետոնե կամ աղյուսե պատեր, և նոր տեխնոլոգիան կարող է ընդօրինակել աղյուսե շարվածքը, տանիքի կղմինդրը կամ ճակատային մասերը։ Հեղափոխությունը կայանում է նրանում, որ այս նոր տեխնոլոգիան թույլ է տալիս արևային վահանակները անխափան ինտեգրել կառուցվածքի մեջ դրանք հարմարեցնելով ցանկացած շենքի դիզայնին։

    ShadeCut ճարտարապետական ​​հյուսվածքները ընդօրինակում են Morpho թիթեռի թևերի կենսաբանական կառուցվածքը՝ օգտագործելով MorphoColor տեխնոլոգիան։ Ժապավենները օգտագործում են մանրադիտակային 3D կառուցվածքներ՝ հիմնված լույսի միջամտության վրա։ Հյուսվածքները ստեղծվում են բարձր ճշգրտության լազերների միջոցով, որոնք փորագրում են երկրաչափական նախշեր գունավոր շերտի վրա։ Թաղանթն ինքնին խիստ թափանցիկ է, ինչը նշանակում է, որ արևի լույսը կարող է թափանցել անհատականացված գրաֆիկայի մեջ։ Դա ապահովում է, որ դրա տակ թաքնված արևային մարտկոցները մնան ակտիվ առանց արդյունավետությունը զոհաբերելու։

    ShadeCut-ը արտադրում է ավանդական սև արևային վահանակի կողմից արտադրվող ընդհանուր էներգիայի գրեթե 95%-ը։ Համադրելով առաջադեմ բիոմիմիկրիան ճշգրիտ ճարտարագիտության հետ հաղթահարվում են վերականգնվող էներգիայի տեսողական սահմանափակումները։

    Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

    Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

    Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

    Զանգահարեք 8757, 010 440055

    էլ. փոստ ֊ [email protected]


  • Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա Ղահրամանյան





    Սիցիլիա դարձած երկիր

     

     Հուլիսի 12, Երևան, Արաբկիր, Վաղարշյան փողոց․ հաղորդվել է կրակոցների և վիրավորների մասին

     

     Հուլիսի 16, Լոռու մարզ, Հոբարձի համայնք․ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

     

     Հուլիսի 18, Երևան, Մուրացան փողոց․ հաղորդվում է կրակոցների և դրանց հետևանքով զոհի ու վիրավորի մասին։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նռնակ։

     

    Մեկ շաբաթում կրկնվող այս դեպքերը երկրում քրեական իրավիճակի վերահսկման վերաբերյալ շատ հարցեր են առաջացնում։

     

    Դատելով նրանից, թե ինչով են զբաղված իրավապահները, զարմանալի չի դառնում, որ քաղաքացիների անվտանգությունը դարձել է այսքան խոցելի։


  • Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան

    Գարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն․
  • Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ


    Հասարակություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։


    Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

    Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

    Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով


    Մշակույթ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

    Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆ


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Կոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերը շարունակվում են։ «Փաստինֆո»-ին Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն հայտնեց, որ այս պահի դրության 13 պարցիենտ է բուժում ստանում մարզային բժշկական կենտրոնում։

    «Երեկ նրանց թիվը 6-ն էր, այսօր արդեն հասել է 13-ի։ Ընդհանուր առամամբ՝ վիճակները գնահատվում է միջին ծանրության ն բավարար։ Ունեն ջերմություն, փորլուծություն, ինքնազգացողության վատացում։ Պացիենտները ստանում են անհրաժեշտ բուօգնություն։

    Լաբորատոր հետազոտության արդյունքները պատրաստ կլինեն, որից կհասկանանք, թե թե որն է պատճառը»,- ասաց նա։


    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան

    Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն Մանվելյան