Category: Newday.am

  • Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետnւթյուն. Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է. Թանդիլյան

    Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետnւթյուն: Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

    «Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։

    Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության մեջ։ Իսկ վերջերս կալանավորված քաղաքական գործիչներից ոչ մեկը պատասխանատվությունից չէր խուսափում։ Կալանքը պետք է կիրառվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք։

    Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ։ Չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի լուռ հետևել դատաիրավական համակարգի անկախության շարունակական խաթարմանը։ Եթե ցանկացած անհամաձայնություն կարող է հանգեցնել քրեական հետապնդման, ապա լրջագույն հարցեր են առաջանում մեր երկրում ժողովրդավարության և իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ։

    Մեր երկիրը՝ մեր աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, դարձել է բռնապետություն։ Ժողովուրդը պետք է հաղթի այս քաոսային իրականությունը, ժողովուրդը պետք է հաստատի ժողովրդավարական կարգեր մեր երկրում։ Այլընտրանքի գինը վճարելու ենք բոլորս հավասարապես»,- նշել է նա։

  • ՄԻՊ-ը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Գորիս» ՔԿՀ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ՁՊՎ

    Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) և Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

    Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

    Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։

    Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև ձերբակալված անձի հետ։ Ուսումնասիրվել են նաև  ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, հոգեբանական աշխատանքի և վերասոցիալականացման գործընթացներին առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

    Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան լուծումների առաջարկները կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։

  • ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ

    ՈՒՂԻՂ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ

  • Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարան բացելու մասին. Արթուր Խաչատրյան

    Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ընդգծված հարձակողական ուղղվածությամբ։ Հայաստանում գլխ․ շտաբի պետը զեկուցում է N զորամասում նոր ճաշարան բացելու վերաբերյալ․․․․ Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել:  Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

    «Աստծո սիրուն, Արծիվ գործընկերոջ օրինակը չբերեք։ Մասնակցել է ընդամենը 250 հայ խաղաղապահ, 58 ամերիկացի զինվոր և Կանզասի ազգային գվարդիայի ծառայող, 24 ֆրանսիացի ու 11 հույն»։

  • Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ. ԿԳՄՍ փոխնախարար

    Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ: Այս մասին քոլեջների ընդունելության նոր կարգի մասին տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

    «Միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6,064 տեղ 107 մասնագիտությամբ կրթություն իրականացնելու համար, որոնցից 15-ը գերակա ճանաչված մասնագիտություններով և կրթաթոշակային ծրագրով։ Վերջին տարիներին Կառավարության կողմից որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և շինարարության ոլորտները, ճանաչվել են որպես տնտեսության համար գերակա ոլորտներ: Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50,000 դրամի չափով կրթաթոշակ, ընդ որում առաջին կուրսում անկախ նրանից, թե ուսանողը ընդունվել է պետպատվերով, թե վճարովի համակարգում, բոլոր ուսանողները ստանում են այդ կրթաթոշակը:

    Այնուհետև առաջին տարվա արդյունքները ամփոփելուց հետո՝ ըստ իրենց առաջադիմության այն ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, պահպանում են իրենց կրթաթոշակը, իսկ այն ուսանողները, որոնք չունեն այդ առաջադիմությունը, կրթաթոշակ չեն ստանում այնքան ժամանակ, քանի դեռ իրենց առաջադիմության ցուցանիշները չեն բարելավվել»,- նշել է փոխնախարարը:

    Սվաջյանը հավելել է, վերջին տարիներին վերոնիշյալ մասնագիտությունները բավական մեծ արդյունքներ ու ցուցանիշներ են գրանցել, երիտասարդները սկսել են հետաքրքրվել հենց այդ մասնագիտություններով, և այն մասնագիտությունները, որոնք թափուր էին մնում նախորդ ժամանակաշրջանում, ներկայումս արդեն համալրվում են ուսանողներով:

  • Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

    Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    Հայոց Հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ուրախություն հայտնելով հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով և կարևորելով սփյուռքի հայորդյաց զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։

    Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ թեև սփյուռքում ապրող հայորդիներն իրենց սրտերում մշտապես կրում են հայրենիքի սերը և հետևում երկրում տեղի ունեցող զարգացումներին, սակայն նման այցելությունները հնարավորություն են ընձեռում անմիջականորեն հաղորդ դառնալու իրենց հոգևոր ու ազգային ժառանգությանը, հայրենի սրբություններին, ինչպես նաև առ աչոք տեսնելու ներկա իրողություններն ու ամբողջական պատկերացում կազմելու երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին՝ իրենց համայնք վերադառնալուց հետո առավել նվիրումով ծառայելու Հայոց Եկեղեցուն ու հայրենիքին, գործուն մասնակցություն բերելու ազգային-եկեղեցական կյանքին և ամուր պահելու կապը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։

    Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին և Եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն արդի ժամանակներում։

  • Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան

    Արմեն Աշոտյանը, ինչպես միշտ, հիմա ևս մեծ սիրով պատրաստ է, ցանկություն ունի լրագրողների հետ շփվելու, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում են, ըստ էության, նաև առաջին գործի ժամանակ նրա վարքագծին։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

    Ըստ դատարանի որոշման՝ Արմեն Աշոտյանի հետ շփման սահմանափակումներ կան, բացի ընտանիքի անդամներից և պաշտպաններից, այլ մարդկանց հետ նրա շփումն արգելված է:

    «Մենք հիշում ենք, որ առաջին քրեական վարույթի ժամանակ, կարծեք ավանդույթ էր ձևավորվել, դատարանն էլ հաստատել էր այդ ավանդույթը, որ դատական նիստերի դահլիճի սահմաններում, մինչև մեկ րոպե տևողությամբ որոշ հարցեր էին տրվում, մինչև Արմեն Աշոտյանը դուրս էր գալիս: Կարծում եմ՝ դատարանը հրապարակեց այդ որոշումն այն պատճառով, որ մենք չկարծենք, թե նույն կանոններն այստեղ են գործում»,-նշել է նա:

    Մելիքյանը պարզաբանել է, որ լրագրողների հետ շփման բացակայությունը պայմանավորված է ոչ թե իրենց կամ Արմեն Աշոտյանի կամքով, այլ վերջինիս դեմ երկրորդ գործի հիմքով: Նա նշել է՝ բնականաբար այդ որոշման հետ համաձայն չեն:

    «Ես ուզում եմ հատուկ նշել շատ կարևոր, քիչ պատահող դեպք, երբ միջազգային կառույցը, մասնավորապես՝ CDI-ը, որը քաղաքական կուսակցությունների ընտանիք է, ինչ-որ տեղ կարելի է EPP-ի ավելի գլոբալ համարժեքը համարել, մոտ մեկ ամիս առաջ, հունիսի կեսերին, շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանի գործին, իր մտահոգությունն է հայտնել և հիշեցրել առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին։

    Այսինքն՝ այս գործը նույնպես, որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս անազատությունը երկար չի տևելու»,-նշել է փաստաբանը։ 

  • Իմ վրդովմունքն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ անարդար վերաբերմունքի համար, նա մեր հաղթանակներում մեծ դեր ունի․Տիգրան Մարտիրոսյան

    Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը գրում է․

    Քանի որ ես անձնական հարթակ չունեմ,իմ եղբոր էջով եմ գրում և իմ վրդովմունքն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ նման ցուցադրական և անարդար վերաբերմունքի համար։ Մեր մարզական հաղթանակների կերտման ակունքում մեծ դեր ունի Գագիկ Ծառուկյանը և նրա հետ անցած մեր սպորտային ճանապարհը մենք չենք մոռանում։ Իմ աջակցությունն եմ հայտնում նրան և իր ընտանիքին,ցանկանում շուտափույթ ազատում։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

  • Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար

    Իրանը նախազգուշացնում է Իսրայելին՝ ԱՄՆ-ի հարվածներին միանալուց, երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ-Բաղեր Զոլղադրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Իսրայելի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ։

    «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու գործում։

    «Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների Իսրայելը պատասխանից անմասն չի մնա», — ասվում է ԱԱԲԽ-ի հայտարարության մեջ: