Category: Newday.am

  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է

    Ուշադրություն, հերթական զեղծարարությունը, այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

    Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ > անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։

    Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։

  • Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրшվոր

    Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Էդիկ Հ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Հ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ

  • Գեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրшերթի ենթարկվել

    Երեկ՝ հուլիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևանում վրաերթի է ենթարկել հետիոտն 5–ամյա մի տղայի։

    Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։

    Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերքը տիրոջն է ցավ տալիս, 6 օր շարունակ 150 աշխատակից գործ չունի, տվե՛ք մեր աշխատանքը մեզ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերքը տիրոջն է ցավ տալիս, 6 օր շարունակ 150 աշխատակից գործ չունի, տվե՛ք մեր աշխատանքը մեզ

  • Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դшնակահարել են մայրենի լեզվով խոսելու համար

    Հուլիսի 9-ին Վրաստանում բնակվող 15-ամյա ադրբեջանցի Ալի Մեհդիևը դանակահարվել է մայրենի լեզվով խոսելու համար: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Վաշլիջվարում ժամը 19:00-ի սահմաններում: Նշվում է, որ մի մարդ դժգոհություն է հայտնել, որ Ալին խոսել է ադրբեջաներեն, վիրավորել նրան, ապա դանակով հարձակվել։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ը։

    Ալի Մեհդիևի մայրը՝ Սևինջ Գուլիևան, լրատվամիջոցին հայտնել է, որ դեպքից հետո տարածված նախնական տեղեկատվությունը հիմնված էր տուժածի կողքին գտնվող մարդկանց խոսքերի վրա:

  • Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցում

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

    Նախկին պատգամավորի դեմ հայցը հուլիսի 10-ին վարույթ է ընդունվել և մակագրվել Շիրակի մարզի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Նրանից Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հունիսի 9-ին hraparak.am-ում հրապարակված տեղեկությունների համար, որոնք, ըստ Փաշինյանի, իր հասցեին վիրավորանք և զրպարտություն են պարունակում։

    Հովսեփյանը ասել էր, թե՝ «Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք, և բնականաբար հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք` ինչ պետք է անի», և այլն։

    Փաշինյանը պահանջում է ոչ միայն հրապարակային ներողություն, հերքում, այլև 2 միլիոն դրամ փոխհատուցում վիրավորանքի և 4 մլն դրամ էլ՝ զրպարտության համար։

    Էդմոն Մարուքյանի դեմ հայցը հուլիսի 10-ին մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

    Փաշինյանը կրկին պահանջում է հերքում և ներողություն հունիսի 9-ին Մարուքյանի կողմից ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունների համար, սակայն պահանջի ամբողջական բովանդակությունն անհայտ է, քանի որ «Դատալեքս» համակարգում պահանջի տվյալները թերի են լրացված։

  • Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից

    Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնից

  • Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

    Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով:

    Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները:

    Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:

  • Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան

    Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»: Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

    «Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

    Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո վերջինս որեւէ կերպ չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը ՉԿԻՐԱՌԵԼՈՒ տեսանկյունից։

    Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։

    Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ՝ արդարադատություն չէ»,- նշել է նա։