Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։
Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։
Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։
Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ՝ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում։
Մինչ տեղական կառավարիչը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի տարեվերջին, Բաքվից ի պատասխան հիշեցնում են, որ մինչև իրենց պահանջը չկատարվի՝ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չեն ստորագրի։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն։
Թե հընթացս ինչ նոր ծրագրեր կկազմվեն և ինչ կպարտադրվի գործող իշխանությանը, դեռ դժվար է ասել»,-գրել է Աբրահամյանը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսն ազգային թիմի ղեկին իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հավաքական հրավիրելու հարցին։ Պորտուգալացի մասնագետը հասկացրել է, որ լեգենդար ֆուտբոլիստի համար դռները բաց են։
«Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ։ Նա երբեք խնդիր չի լինի ո՛չ հավաքականի, ո՛չ էլ ինձ համար։ Յուրաքանչյուրն իրավունք ունի յուրովի վերաբերվել նրան որպես ֆուտբոլիստի և նրա շուրջ ստեղծված խոսակցություններին։
Երբ որևէ որոշում կայացնելու անհրաժեշտություն լինի, ես կխոսեմ նրա հետ, բայց ոչ միայն նրա․ ես անհատական զրույցներ կունենամ բոլորի հետ։ Նա պորտուգալական ֆուտբոլի, հավաքականի և ամբողջ Պորտուգալիայի խորհրդանիշն է, ինչը հավերժ կմնա պատմության մեջ։
Ինձ համար մեծ հաճույք է եղել աշխատել նրա հետ։ Ռոնալդուի հետ չափազանց հեշտ է աշխատել, եթե նա հասկանում է՝ որտեղ են անցնում սահմանները։ Գիտեմ, որ նա ցանկանում է շարունակել ելույթները «Ալ-Նասրում»։ Քանի դեռ նա խաղում է և համապատասխանում է հավաքական հրավիրվելու չափանիշներին, ես կհրավիրեմ նրան՝ այն դերով ու պայմաններով, որոնք լավագույնը կհամարեմ թիմի համար»,- հայտարարել է Ժեսուսը։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը 1/8 եզրափակիչում նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն և դուրս մնաց հետագա պայքարից։ Այդ հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում վերջինն էր աշխարհի առաջնություններում՝ որպես ֆուտբոլիստ։ Լեգենդար հարձակվողն իր կարիերայի ընթացքում մասնակցել է ռեկորդային 6 Մունդիալի՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Գտնվում ենք Մասիսի շրջանի Սիս համայնքում, մինչ այս եղել ենք նաև Մասիսի շրջանի Նիզամի համայնքում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Երբ ընտրություններից առաջ այցելում էինք համայնքներ, միշտ ասում էին՝ կուսակցություններն ընտրությունից առաջ են գալիս, իսկ ընտրությունից հետո մոռանում են, թե ինչ են ասել և ինչ են խոսք տվել։
Մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցներն իմանան՝ մենք մոռացող չենք և այցելելու ենք ու ծրագրեր ենք իրականացնելու այս համայնքներում»,-նշել է նա։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։
Մրցագորգ դուրս կգան՝
61 կգ՝ Գագիկ Ղազարյանը,
74 կգ՝ Վլադիմիր Ազարյանը,
86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյանը,
92 կգ՝ Նարեկ Իկիլիկյանը,
125 կգ՝ Հենրիկ Հայկյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը մեզ շատ է օգնել. ապրուստ է տվել, աշխատանք. հիմա հիպոթեկով տունս չեն տալիս. արցախցի
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի՛ կարելի էդքան ապերախտ լինել, գիտենք՝ պարոն Ծառուկանը ոնց է կանգնած սպորտսմենների կողքին. ակցիա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն