ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացեք տուն.գործարանը աշխատելու է. «Արատցեմենտ»-ի տնօրեն
Category: Newday.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ազատագրելը ո՞րն ա. աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ազատագրելը ո՞րն ա. աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին
-
Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor
Oրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Այս մասին գրում է Factor-ը:
Համալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մասնաճյուղի անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։ Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։
Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեզ հայտնի է նաև, որ այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես իմ աշխատանքն եմ ուզում ի՞նչ պատվեր. «Արարատցեմենտ»-ի աշխատակիցը՝ Փաշինյանին
-
Իմ տղաներն ու եղբոր տղաները 100,000 անգամ ավելի շատ բան են արել ՀՀ-ի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը. Սամվել Կարապետյան
Իմ տղաները, իմ եղբոր տղաները 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով որդիների և եղբորորդիների բանակից ազատմանը:
«Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել, ոչ մեկ անհարգելի պատճառով չի եղել։ Իրենք լավ գիտեն, հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։
Սուրեն Պապիկյանը չի էլ երազի, թե ինչքան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար: Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, թե ով ում մասին պետք է մտածեր»,- նշել է Կարապետյանը:
-
ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռnրի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ. ՀՅԴ Բյուրո
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ:
«Իշխող վարչախումբը ընտրական գործընթացի ողջ ընթացքում գործեց առանց միջոցների մեջ խտրություն դնելու։ Լայնորեն կիրառվեց ողջ վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ։ Գործի դրված քարոզչական, վարչական ողջ զինանոցը միտված էր ամեն կերպ սահմանափակելու քաղաքական մրցակցությունն ու ազդելու ընտրողների ազատ կամքի արտահայտության վրա։ Իշխանության կողմից տարածած ատելության խոսքն ու ձեռնարկած քայլերը նոր բաժանարար գծեր եւ պառակտումներ առաջ բերեց հասարակության մեջ։
Արդյունքում, առաջին անգամ վարչական միջամտության հետեւանքով ՀՀ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից։
Ընտրախախտումների ծավալը, դրանց համակարգված բնույթը փաստում են ընտրությունները սոսկ իշխանության պահպանման միջոցի վերածելու վարչախմբի ձգտումների մասին։
Ավելին՝ ընտրական խախտումների վերացման պահանջը, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված անհետեւանք թողնելը, առաջացնում են պետական ինստիտուտների կենսունակության և սահմանադրական կարգի պահպանման հետ կապված հիմնավոր կասկածներ։
Այլևս աներկբա է, որ խորհրդարանական այս մեծամասնությունը ձևավորվել է ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ բացառապես սահմանադրական դատարանի կողմնակալ որոշման և վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման արդյունքում։
Այս ընտրությունների ժամանակ էական գործոն էին նաեւ արտաքին ուժի կենտրոնների եւ ամենատարբեր դերակատարների բացահայտ միջամտություններն ու ազդեցությունները, ինչը լուրջ հարված էր Հայաստանի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը։
Այդուհանդերձ, հակառակ վերը նշված հանգամանքների, բոլոր դժվարությունների, սահմանափակումների եւ խոչընդոտների՝ հավաքական ընդդիմությունը կարողացավ պատկառելի ընտրաքվե արձանագրել։ «Պաշտոնապես» արձանագրված արդյունքները թեեւ գործող իշխանություններին փաստացի հնարավորություն են տալիս վերարտադրվել, սակայն ակնհայտ է, որ իշխող վարչախումբը անկման ընթացքի մեջ է եւ կորցրել է իր լեգիտիմությունը։ Սրա վկայությունը նաեւ նոր թափ ստացած հետընտրական քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումներն են։
Քաղաքական ճգնաժամը ընտրությունների արդյունքում ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել՝ ձեռք բերելով վտանգավոր ներազգային և աշխարհաքաղաքական երանգներ։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանությունների մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը և պետության կենսունակությունը։
Գործող վարչախումբը շարունակաբար թիրախավորում է Անկախության հռչակագիրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը՝ ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։
Ստեղծված պայմաններում, նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ, հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մատավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։
Գլխավոր խնդիրը իշխող վարչախմբի Հայաստանի թուրքացմանը միտված կործանարար եւ աղետաբեր քաղաքականության կանխումն է, եւ այս առումով խիստ կարեւոր է բոլոր առողջ, ազգային ուժերի համակարգված ու համադրված աշխատանքը եւ հանրային լայն համախմբումը։
Հետեւողական եւ աննահանջ պայքարը բոլոր ճակատներում հաջողության հասնելու միակ ճանապարհն է։
Հայկական ինքնության պահպանումը, ազգային ու արժանապատիվ պետություն ունենալու հրամայականը պետք է դառնա համահայկական թիվ մեկ օրակարգ»:
-
Վանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի
Այսօր՝ հուլիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Արայիկ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել և օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
-
Բռնցքամարտի ֆեդերացիան կարճ հայտարարությամբ աջակցություն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան սոցցանցի իր էջում մեկ ու կես տողով աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին։ Համառոտ հայտարարությունում նշել են.
«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն»։
-
Քաղաքական շոու սարքելը, այդպիսի մարդուն կալանավորելը անընդունելի է․ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր, նախկին քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանը գրում է․