Category: MegaNews

  • Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»

    Հրապարակ օրաթերթը գրում է.

    Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը։

    «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները»,-գրել է լրատվամիջոցը։

  • Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

     

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը։

    Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` նա և ևս մեկ անձ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելու մեջ։

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում հուլիսի 6–ին ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Դրանից հետո Ծառուկյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են

    Ադրբեջանկան ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով առաքվել են պրոպան և պարարտանյութեր:

    Մամուլի տվյալներով՝ այսօր առաքվել է 14 երկաթուղային վագոն՝ 470 տոննա պրոպանով և հինգ երկաթուղային վագոն՝ 339 տոննա պարարտանյութով։

    Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 36000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին և 414 տոննա անտրացիտ։

  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին

    Մեղադրյալի աթոռին է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, գրում է «Լուրեր»-ը։

    Նա, մի քանի հոգու հետ հանցակցությամբ, Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1,3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը:

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին

    «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին

  • Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը

    Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը արդեն պաշտոնապես ամուսնալուծված են։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը՝ բավարարելով Ռոտենբերգի հայցը։

    Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

    Արզաքանցյանն ու Ռոտենբերգը միասին ապրել են 8 տարի, մայիսի 15-ին Նատալյա Ռոտենբերգը հայց է ներկայացրել դատարան՝ ամուսնալուծության պահանջով։

  • ՔՊ-ական Արեն Մկրտչյանը ևս մանդատը չի վերցնում

    ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։

    «Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»,- հայտարարել է նա։

  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

    Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը գրում է․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ։

    Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել եմ, որ շարունակելու եմ իմ աշխատանքը հանուն Վայոց ձորի և նրա բնակիչների։ Այսօր ևս հավատարիմ եմ այդ խոստմանը՝ շարունակելով ստանձնած պատասխանատվությունը։

    Իմ առաջնահերթությունը մնում է մարզի առջև ծառացած խնդիրների լուծումը և նոր ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ Վայոց ձորի զարգացման ու ապագայի։

    Առջևում բազմաթիվ կարևոր ծրագրեր և նախաձեռնություններ են, որոնք միասին պետք է կյանքի կոչենք։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի, փոխվստահության և հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք մարզի զարգացման ուղին՝ ստեղծելով նոր հնարավորություններ և ապահովելով Վայոց ձորի հետագա առաջընթացը»։

  • Կադրային փոփոխություններ Երևանի թաղապետարաններում. Ռոմիկ Մխիթարյանը կղեկավարի Շենգավիթ վարչական շրջանը. MegaNews

    «MegaNews»-ի տեղեկություններով՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նոր ղեկավար կնշանակվի Ռոմիկ Մխիթարյանը։

    Այս լուրը համընկնում է նաև Մխիթարյանի այսօրվա ֆեյսբուքյան հայտարարության հետ, որով նա տեղեկացրել է իր ընթացիկ լիազորությունների դադարեցման մասին.

    «Դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը»։

    Հիշեցնենք, որ մինչ այս Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։ Թեև վերջինիս պաշտոնավարման ժամկետը տևեց ընդամենը մի քանի ամիս, այդ ընթացքում նրան հաջողվել էր ձևավորել աշխատանքային ակտիվ տեմպ, նախաձեռնել վարչական շրջանի բարեկարգմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և անմիջական աշխատելաոճի շնորհիվ արժանանալ բազմաթիվ շենգավիթցիների դրական գնահատականին։

    «MegaNews»-ի տեղեկությունների պաշտոնական հաստատման դեպքում՝ Ռոմիկ Մխիթարյանը կստանձնի մի վարչական շրջանի ղեկավարումը, որտեղ արդեն իսկ նշագծված է զարգացման հստակ օրակարգ։ Այս համատեքստում նորանշանակ ղեկավարի գլխավոր մարտահրավերը կլինի մեկնարկած ռազմավարական ծրագրերի անխափան հաջորդականության և դինամիկայի ապահովումը։

     

     

  • Առյուծներին խնամողներն զգուշացրել են, որ այդ օրը նրանց չկերակրման օրն է, և քնեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ

    «Հրապարակ օրաթերթ»-ը գում է.

     

    «Չեմ կարծում, որ նմանատիպ կենդանիներին հնարավոր է առանց որեւէ փաստաթղթի Հայաստան բերել, որովհետեւ մի քանի անցակետեր են անցնում»,- անդրադառնալով որոշ շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը հնարավոր է անօրինական ճանապարհով Հայաստան բերած լինի սպիտակ առյուծին, մեզ հետ զրույցում ասաց Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի ղեկավար Մանուկ Մանուկյանը։


    Ինչ վերաբերում է առյուծին քնեցնելուն, թե արդյոք կենդանաբանական այգու անասնաբույժը չէ՞ր տիրապետում նման կենդանու քնեցման առանձնահատկություններին, ապա Մանուկյանը նշեց, որ քնեցնելուց առաջ բոլոր անասնաբույժները նախ ուսումնասիրում են տվյալ կենդանու պատմությունը, թե որ դեղի նկատմամբ ինչ ռեակցիա կարող է դրսեւորել, ինչ հիվանդություններ է ունեցել, ինչ բուժումներ է ստացել, նոր քնեցնել։

    «Սրանք նյուանսներ են, որոնք բոլոր անասնաբույժներն ուսումնասիրում են, նոր քնեցնում։ Չեմ կարծում, թե կենդանաբանական այգու անասնաբույժն այնպիսի մասնագետ լինի, որ չուսումնասիրի կենդանու պատմությունը, ու առանց ուսումնասիրելու` բռնեն ու քնեցնեն։ Կարող է այդ կենդանին որեւէ խնդիր ունի, նախ պետք է հասկանալ կենդանու վիճակը, նոր քնեցնել։ Թե այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել, քանի որ տեղում չեմ եղել, դժվար է ասել։ Ընդհանրապես, կենդանու հետ որեւէ գործողություն հրատապ պետք չէ անել։ Կենդանիների հետ որեւէ հրատապ գործողություն անելուց միշտ խնդիր ես ունենում, ամեն ինչը պետք է նախապատրաստել՝ ուր ես տեղափոխելու, ոնց, ինչ պայմաններում ես պահելու, նախապես պլանավորված պիտի լինի ամեն ինչ։ Հրատապ տեղափոխումը թույլատրելի է միայն ծայրահեղ պարագայում, երբ արդեն կենդանու կյանքին վտանգ է սպառնում։ Բայց նույնիսկ հրատապ տեղափոխման դեպքում էլ կա դեղերի քանակ, թե ինչ դեղանյութով են նարկոզ տալիս, վիրահատության դեպքում խոր քնեցման համար են տալիս, այնինչ` տեղափոխության համար ավելի թույլ դեղերով են քնեցնում, նայած թե որ դեղն են օգտագործում։ Քնեցնելուց հետո թթվածին պետք է տան, դեղեր կան, որ եթե չեն օգտագործում, թթվածին չեն տալիս, ժամանակ գոյություն ունի, որ այդքան ժամանակից հետո պիտի հակաթույնը ներարկես, որպեսզի կենդանին արթնանա, ճիշտ դոզան պիտի ներարկես։ Չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է եղել ու ոնց, ինչ դեղանյութ ու ինչ դոզայով են ներարկել։ Միայն տեղում գործող անասնաբույժը կարող է ասել»,- ասաց Մանուկյանը։

    Հետաքրքրվեցինք, թե արդյոք կենդանաբանական այգին հարմար պայմաններ ունի՞՝ այնտեղ նեղոսյան կոկորդիլոսներ պահելու համար, որովհետեւ լուրեր էին տարածվել, թե Ծառուկյանի նեղոսյան կոկորդիլոսներին եւս պետք է տեղափոխեն կենդանաբանական այգի։ Ի պատասխան, Մանուկ Մանուկյանն ասաց, որ եթե չունեն պայմաններ, պիտի հրաժարվեն կենդանուն տեղափոխելուց, քանի որ անթույլատրելի է այդ կենդանիներին վատ պայմաններում պահելը, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ասաց նաեւ, որ հինգ տարի առաջ է կենդանաբանական այգու փոխտնօրեն եղել, եւ հինգ տարի առաջվա իր ունեցած տվյալներով այգին կոկորդիլոսներին պահելու հնարավորություն չուներ, սակայն հինգ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխված լինել։ Վայրի կենդանիների տեղափոխումը կարող է տեւել օրեր, իսկ երբեմն էլ՝ ամիս,- շեշտեց Մանուկյանը եւ հավելեց, որ տեղափոխումը պետք է հետաձգել, եթե բավարար պահման պայմաններ չունեն։ «Կենդանիներին տեղափոխելուց հետո կարանտինային ռեժիմի մեջ է պետք պահել, հատուկ խնամք տարվի, կարանտինից հետո տեղափոխվեն այլ տարածք, որտեղ ավելի ազատ կլինեն, պայմաններն ավելի լավը կլինեն։ Ի դեպ, կարանտինային պայմաններում մեկ ամիս կարող են պահել, բայց հետո հատուկ տարածք պետք է տրամադրեն կենդանիներին՝ դա պարտադիր է։ Եթե մասնագետները որոշել են, որ պիտի տեղափոխեն, ուրեմն այդ պայմաններն ունեն, իսկ եթե չունեն պայմաններ, ո՞նց կարող են տեղափոխել: Չեմ պատկերացնում վագրին կամ առյուծին ինչ-որ թութակի վանդակում պահելը։ Եթե կենդանաբանական այգու կոկորդիլոսի համար հատկացված հին տեղն էր, ապա այնտեղ չեն կարող տեղավորել, բայց կարծում եմ՝ երեւի թե ինչ-որ տարածք կա այգում, որտեղ կարող են տեղավորել»,- ենթադրեց Մանուկյանը։

    Հարցին, որ եթե տեղափոխումից հետո կենդանիների անկման դեպքեր դարձյալ լինեն, ո՞վ է լինելու դրա հիմնական պատասխանատուն, Մանուկյանն ասաց, որ եթե կենդանին քո պատասխանատվության գոտում է, բնականաբար, այդ մարմինն էլ պատասխանատվության կրողն է։ Այսինքն, կենդանաբանական այգին, որը փորձեց առյուծի մահվան մեղքը գցել նրա առողջական վիճակի վրա: Իսկ առյուծներին խնամողներն ասում են, թե զգուշացրել են, որ այդ օրը առյուծների չկերակրման օրն է, եւ քնեցումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: