Category: MegaNews

  • Մարդիկ մեր մոտ մոտակա օրերին ունեն գրանցված հարսանիք, զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք մենք. «Մուլտի Գրանդ»-ի աշխատակից

    Ակցիայի ընթացքում  «Մուլտի Գրանդ»-ի աշխատակիցը տեղեկացրել է` այս պահին կառույցի բոլոր աշխատակիցները գտնվում են անորոշ իրավիճակում, հազարավոր հաճախորդներ զանգում են, ամոթանք , վիրավորանքներ տալիս:

     

    «Կարող են ուղղակի ընդհանուր գործողությունները շարունակել, բայց այնպես, որ զուգահեռ չխաթարվի ռեստորանի և հյուրանոցի ամենօրյա աշխատանքը: Ռեստորանը աշխատում է միջոցառումների համար, մենք հիմա ամեն օր գումար ենք կորցնում յուրաքանչյուր միջոցառումից եկած հասույթի չափով:

     

    Մարդիկ մեր մոտ մոտակա օրերին ունեն գրանցված հարսանիք, զանգում են, ասում են՝ ի՞նչ անենք մենք, չգիտեն: Նույնիսկ իրենց տեխնիկական ու դիզայներական պայմանավորվածությունները համապատասխանեցրած է մեր սրահի հետ, և կարճ ժամանակում՝ 3-4 օրում, փոխել ու ուրիշ ռեստորան գնալ, կամ ազատ սրահ գտնել, կարծում եմ, որ շատ դժվար կլինի: Արդյունքում այդ հաճախորդներն են շատ վատ իրավիճակում լինում, ունեն շատ-շատ հյուրեր, ովքեր 1 տարի առաջ տոմսեր են ամրագրել, թանկ գնով ձեռք են բերել, հիմա պետք է գան, չգիտենք, թե ինչ կլինի»,- նշել են աշխատակիցները:

     

    Հավելեցին՝ իրենք այժմ իրենց բողոքի ցույցն իրականացնելով հորդորում են ղեկավարությանը, որ գործը, բիզնեսը ու մարդկանց հանապազօրյա աշխատանքը չխառնվի որևիցե պրոցեսների հետ:

  • Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 14-ին, ժամը 10:00-ից մինչև հուլիսի 15-ը, 10:00-ն կդադարեցվի Մայիսի 9-ի, Վ.Շենգավիթ 2 փ., Կատովսկու, Մուսայելյանի, Դոդոխյանի, Ղարիբջանյանի, Պատկանյանի, Եղբայրության, Արագածի փողոցների, Մանանդյան 20-41ՀԿՑ շենքերի, Մանթաշյան 10-55 շենքերի , Չեխովի 1-32 շենքերի , Բագրատունյաց 15 շենքի, Գ.Նժդեհ 1-30 շենքերի ջրամատակարարումը:

  • Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն

    Ըստ ԱՀԿ-ի հետ կապված գործակալության հետազոտության՝ հունիսի վերջին Եվրոպան պատած ծայրահեղ շոգի ալիքը հանգեցրել է ավելի քան 10000 մահվան: Այդ տվյալների համաձայն՝ մահացածներից ավելի քան 9000-ը 65 տարեկան և բարձր տարիքի էին։ Անբնական բարձր ջերմաստիճանը կարող է ոչ միայն ջերմային հարված առաջացնել, այլև սրել սրտանոթային և շնչառական հիվանդությունները՝ սպառնալիք, որի նկատմամբ տարեց մարդիկ ավելի խոցելի են։

    Հազարավոր մահեր են գրանցվել Բելգիայուն, Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում: Անգլիայում և Ուելսում մայիս և հունիս ամիսներին պատուհասած շոգի ալիքների հետևանքով մահացել է առնվազն 2700 մարդ։

    World Weather Attribution նախագծի գիտնականների կարծիքով՝ հունիսյան շոգերը «գործնականում անհնար» կլինեին առանց կլիմայի փոփոխության։

  • Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից

    «Մուլտի Գրանդ Հոթել»-ը տարածաշարջանի, Հայաստանի լավագույն հինգաստղանի հյուրանոցներից է,  հիմնականում աշխատում է  օտարերկրյա մարկետների հետ՝ այդ թվում ՌԴ, Իրան, Չինաստան, Իսրայել, Կորեա և այլն։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում, գործընկերը շատ զարմացած են։ Մեզ շատ սիրում են, իրենց հարմար է մեզ հետ համագործակցելը»,- լրագրողներին ասաց  «Փարավոն» համալիրի և «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցի աշխատակիցների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

    Ըստ նրա, գործընկերները հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց կան պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարողանում իրականացնել, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։ 

    «Գագիկ Ծառուկյանը ոչ միայն մեծ գործ է արել իր աշխատակիցների համար, նաև մեր պետության համար. նա 70-ից ավելի աշխատատեղ է ստեղծել՝ 10 հազարից ավելի աշխատակիցով, բացի այդ բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել»,- ասաց աշխատակիցը։ 

    Նա նաև հայտնեց, երբ անցած երկուշաբթի իրավապահները մտել են իրենց հյուրանոցներ, նախաճաշի ժամ է  եղել, մարդկանց կոպիտ ձևով, քաշելով դուրս են հանել տարածքից։ 

  • Մենք ողջունում ենք պարոն Ծառուկյանին, սիրում ենք ու սպասում ենք, որ այցելի, նոր հանձնարարականներ մեզ տա․ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակից (տեսանյութ)

    Մենք ողջունում ենք պարոն Ծառուկյանին, սիրում ենք ու սպասում ենք, որ այցելի, նոր հանձնարարականներ մեզ տա․ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակից (տեսանյութ)

  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով

     

    Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

     

    «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

     

    Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

     

    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

     

  • Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը

    Ժամանակին Ծառուկյանի հետ ընդդիմախոսներ էինք, բայց մենք մտե՞լ ենք ընտանիք, հատե՞լ ենք կարմիր գծերը


    Մանրամասները՝այստեղ






  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ




    Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով:


    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Միաժամանակ, դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք էր կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ:


    Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները:


    Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:


    Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։

    Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն

  • ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որով Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել է միանվագ դրամական պարգևատրմամբ։  Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:

    «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

    Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

    Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում:

    Նշենք, որ  խորհրդարանում այս ամիս երկրորդ անգամ են արդեն պարգևավճարներ ստանում։ Առաջին անգամ ստացել են հուլիսի 2-ին՝ ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության համաձայն։

    Սիմոնյանը հուլիսի 10-ի մեկ այլ կարգադրությամբ հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ իրեն արձակուրդ է ուղարկել։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Սիմոնյանին փոխարինելու է Ռուբեն Ռուբինյանը։

    Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը, օգոստոսի 3-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

  • Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև

    Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր: Ադրբեջանին հաջողվել է հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ և կառուցել լայն միջազգային համագործակցություն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։

    Ըստ APA-ի, նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Շուշայի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ։