Իրանում գրանցվել է աշխարհի ամենաբարձր օդի ջերմաստիճանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Իրանում գրանցվել է աշխարհի ամենաբարձր օդի ջերմաստիճանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձիերի առգրավման որոշումը կայացվել էր դեռևս ուրբաթ։ Առաջացել էին տեխնիկական խնդիրներ, հետաձգվել էր մինչև այսօր առավոտ, ժամը 09։00։ «Դեռևս առգրավումը չի իրականացվել․ այլ տեղեկություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այգում տասից ավելի ձի կա։
Մանրամասները՝տեսանյութում
Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։
Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։
ՏԵՍԱՆՅՈւԹ Մենք Ծառուկյանին շատ խիստ քննադատել ենք, բայց էդ մարդու տո՞ւն ենք մտել. Շարմազանով
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել վարչական շրջանների նոր ղեկավարներին։
Մասնավորապես, Արմեն Փամբուխչյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին, որը մինչ այս ղեկավարում էր «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկը։
Շենգավիթ վարչական շրջանում էլ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։
Սերժ Սարգսյանը չի ընդունում այս աբսուրդ մեղադրանքը, ուշ թե շուտ դա պայթելու է, փաստական հիմք չկա
Սերժ Սարգսյանը չի առարկում, որ իր գործով դատական նիստերը շարունակվեն իր բացակայությամբ. պաշտպան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սաշա Կատվալյանը։
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է վարչական շրջանի ղեկավար։